Tag Archive | Ընկերություն

BFF հերթական արկածներից :Դ

dddԵրբ ես գրառում եմ անում,իմ առաջին ընթերցողները իմ մոտ ընկերուհիներն են` Լուսինեն ու Ինեսան,նրանք ինձ միշտ օգնում են վերնագիր,նկար ընտրելու հարցում ու նաև նոր մտքեր են տալիս:Բայց երբ նրանք էլ մեկ-մեկ ոգևորվում են` հատկապես Լուսին,երբ մուսան գալիս է,վերջ մեր սովորական sms-ները դառնում են ստեղծագործական շեդեվր:Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ ու Լուսիիս երկխոսությունը պոեզիայի լեզվով 😀 Continue reading

ՄԵծ անակնկալ իմ գիժ ընկերուհիներից :D

Ճիշտն ասած,այսօր ամենաքիչն էի սպասում,որ կտեսնեմ դասարանցիներիս,քանի որ հիվանդ էի ու դասի չէի գնացել,համ էլ բոլորը արդեն շնորհավորել էին ինձ ու չէի Sight_2016_02_04_163523_245սպասում,որ այսպիսի անակնկալ կանեն:Իսկ թե որն էր այդ անակնկալը` հիմա կպատմեմ.

Էսօր արդեն մի քանի անգամ ինձ զանգել էր Ինեսան (իմ ամենամոտ ընկերուհին),ու ինձ թված,ուղակի,քանի որ իմ ծնունդն է,դրա համար այսպիսի մեծSight_2016_02_04_163149_505 ուշադրություն է դարցնում ինձ,բայց ինչպես երևում է,պատահական չէր,իմ խելառների մտքին մի բան կար 😀 :Իսկ վերջին անգամ որ զանգեց,ասեց,որ շատ կարևոր բան ունի ինձ ասելու,ու որ գնամ իմ սենյակ,դե ես էլ մտածեցի այնպիսի բան է,որ չպետք է մերոնք իմանան,դրա համար որոշեցի,որ խոհանոցում ավելի հարմար կլինի խոսել ու գնացի խոհանոց…ու պատուհանից ինչ տեսնեմ…Իմ դասընկերուհիները փուչիկներով եկել են ինձ շնորհավորելու,դա այսօրվա իմ ամենամեծ անակնկալն էր,անցկացնել այս օրը իմ գիժ ընկերուհիների հետ,խոսել,ծիծաղել,անթիվ,անհամար նկարվել ու անցկացնել շաաաատ ուրախ օր 😀 Իմ խելառ ընկերուհիներ անչափ շնորհակալ եմ ձեր այս մեծ անակնկալի համար,դուք իմ այս օրը դարձրեցիք անմոռանալի ու շատ բարձր տրամադրություն պարգևեցիք ինձ: Շնորհակալ եմ,ես ձեզ շաատ շաաատ շաաաատ սիրում եմմմմմ

 

Sight_2016_02_04_165411_480Sight_2016_02_04_163523_245

Continue reading

Աշուն …

tricycle-trees-fallen-leaves-autumn-photo-wallpaper-1920x1080Շատ շուտ անցավ ամառը:
Եվ ահա,վրա հասավ աշունը, եկավ իմ ամենասիրելի տարվա եղանակը:
Կամաց-կամաց օրերը կարճանում են,սկսվում է հով եղանակն ու տերևաթափը:Հասնում է բազմատեսակ միրգն ու բանջարեղենները:Թփերն ծածկվել են հատապտուղներով:Սկսվում է բերքահավաքը:Մարդիկ և շատ կենդանիներ ձմեռվա պաշար են հավաքում և պատրաստվում են ձմռան գալուն:Սեպտեմբերի վերջին սկսվում է խաղողի բերքահավաքը:Թռչունների մեծամասնությունը չվում է տաք երկրներ…
Եկավ աշունը և ներկեց բնությունը իր գույներով:Սար ու ձոր ծածկվեց գունագեղ տերևներով:Այն կիզիչ արևն,որն չէր թողնում ամռանն հանգստանալ,այլևս չի փայլում և չի տաքացնում:Կամաց-կամաց բնությունն մտնում է մեկ ուրիշ աշխարհ ու ամբողջովին փոխում է իր տեսքն ու հագուստը:
Սեպտեմբերի գալու հետ մեկտեղ,ասես օդի մեջ է ներթափանցում աշնան շունչը:Մի հաճելի զգացողություն է 1405968980341299պատում հոգիդ:Զգացողություն,որն ստիպում է ավելի թեթև զգալ մեզ և ապրել ավելի պոզիտիվ,հանել մեջ միջից բոլոր վատ մտքերն ու մտածել միայն լավի մասին:Չգիտեմ ինչ զգացողություն է դա,բայ
ց այն անչափ հաճելի է…Աշնան շունչը շատ բաներ է ինձ հիշեցնում:Հիշողություններ,որոնց մասին մտածելիս անկախ իմ կամքից ժպտում եմ:🍁

Շատ եմ սիրում ոսկեգույն աշունը,սիրում եմ նրա բազմատեսակ գույները,ընկած գույնզգույն տերևների ձայնը` երբ սկսում ես քայլել նրանց վրայով:🍂 Continue reading

Intouchables /1+1

127Այսօր ուզում եմ խոսել մի հրաշալի ֆիլմի մասին,որն ինձ անչափ դուր է եկել և ուզում եմ կիսվել այդ ֆիլմից մնացած տպավորություններով:
1+1/Intouchables/Неприкасаемые (2011)-Հրաշալի ֆիլմ,տաղանդավոր դերասաններ,հետաքրքիր սյուժե`հիմնված իրական դեպքերի վրա,հիանալի երաժշտություն և իհարկե բարձր տրամադրություն:Ֆիլմի յուրահատկությունը կայանում է նրանում,որ ֆիլմի մեջ ընդգրկված է և դրամա և կոմեդիա,ու այդ երկու ժանրերը իրար հետ համադրած է հիանալի կերպով: 🙂
Ֆիլմը դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ դարձած մեծահարուստ արիստոկրատ Ֆիլիպի և բանտից վերջերս դուրս եկած ռեպեր Դրիսսի ընկերության մասին է:Առաջին հայացքից,այս երկու անձնավորությունները միմյանցից անչափ տարբերվում են և նրանց միչև ընկերությունն անհնար է,բայց դա միայն առաջին հայցքից,այո,բոլորովին տարբեր մարդիկ մտերմանում են իրար հետ և ստեղծում են մի հրաշալի խումբ:
Նրանց ընկերությունը սկսվում է նրանից,որ Ֆիլիպը քաստինգ է անցկացնում,թե ով պիտի խնամի ու հոգ տանի իր մասին,և թեկնածուների շրջանում լինում է նաև Դրիսսը,ով եկել էր այնտեղ ոչ թե աշխատանքի ընդունվելու համար,այլ միայն ցանկանում էր ստանալ գործազրկության preview-650x390-650-1425282831համաձայնություն:Իր պահվածքով ռեպերը հետաքրքրում է մեծահարուստ Ֆիլիպին և նա բազմաթիվ թեկնածուների միջից որոշում է աշխատանքի ընդունել հենց Դրիսսին,ով չունի ոչ փորձ և ոչ հմտություններ,սակայն Ֆիլիպն այդ տղայի հարցում չի սխալվում,և այդ տղան դառնում է նրա ամենամոտ ընկերը: Continue reading

Ընկերություն

Կյանքում ամեն մարդ ունի իրեն սրտակից և հարազատ մեկը,ում հետ նա կարող է կիսել ուրախությունը,տխրությունը,հույզերը և անհանգստությունները,այդ մարդը ընկերն է:Իսկական ընկերը նվիրում է քեզ սեր,հարգանք,ջերմություն,ժպիտ և ամենակարևորը կյանք,նա քեզ թռչելու թևեր է տալիս և ամեն մի դժվար պահի քեզ հետ է,քո կողքին:Ընկեր չունեցող մարդն անտեր թռչուն է:Best-Friends-ForeverԿան ընկերներ,որոնց կարող ես չգրել,չզանգել,չհանդիպել նրանց,բայց միևնույնն է,նրանք ամենալավն են:Իսկական ընկերներն հավերժ են,ամբողջ կյանքի համար,և երջանիկ է այն մարդը,ով իր կողքին ունի իսկական ընկերներ:Բայց առաջին հերթին իսկական ընկեր ունենալու համար պետք է ինքդ էլ լավ ընկեր լինես: Continue reading

Իմ պուպուշ ընկերուհի

fe063155470812de03d1e39cd9d39016Այսօր իմ գիժ ընկերուհու ծննդյան օրն է ու էտ պաճառով որոշեցի այսօրվա պոստս նվիրել հենց նրան ու մի քիչ պատմել իր մասին:Sight_2015_06_23_130207_325

Ես քույր չունեմ,բայց իմ կողքին ունեմ այնպիսի մի անձնավորություն,ով ինձ համար քրոջ դեր է կատարում,դա իմ ընկերուհի Ինեսան է,որի հետ ես ծանոթացել եմ դպրոցում`առաջին դասարանում,և արդեն 9 տարի է մենք ընկերություն ենք անում,և այդ 9 տարին ինձ բավական էր հասկանալու,որ գտել եմ իսկական ընկեր,մարդ ում հետ կարող եմ կիսվել,գիտենալով,որ մեր խոսակցության մասին մեզանից բացի ոչ ոք չի իմանա,կարող եմ ասել այն,ինչ մտածում եմ և խոսել ամեն ինչի մասին:

collage1Նա հրաշալի աղջիկ է,բարի,ընկերասեր,ուրախ,ժպտերես,չնայած,նա իր բնավորության մեջ ունի մի հատ գիծ,որը ես տանել չեմ կարողանում , 😀 դա նրա համառությունն է:D նա շատ համառ է ու միշտ ամեն ինչ պիտի իր ուզածով լինի ու մեկ էլ չեմ սիրում,որ սկսումա նեռվերս ուտել (մի բան,որը իր մոտ շաաատ լավ ստացվումա) 😀collage3

Բայց իրոք,կատակը մի կողմ,նա շատ լավ անձնավորություն է,ում ես վստահում եմ բոլոր գաղտնիքներս ու այնքան ուրախ եմ,որ դա փոխադարձ է ու ես էլ իրա համար վստահելի ընկեր եմ:Մենք իրար կես բառից հասկանում ենք,բավական է իրար նայենք ու նույն պահին երկուսս էլ նույն բանն ենք մտածում:Էլ չասեմ մեր գժությունների մասին,դրանք ուղակի վերջն են 😀 Մի խոսքով “натуральный” գիժ որ ասում են, էտ մեր համարա ասված 😀 Continue reading

Իմ պահապան հրեշտակը

angel-222264Միշտ լինում են պահեր,երբ զգում ենք ինչ որ մեկի կարիքը,ուզում ենք,որ նա միշտ մեր կողքին լինի և նրա հետ անցկացնենք օրը և նա,ով միշտ մեզ հետ է,մեր կողքին մեր`ընկերն է:Բայց շատերը չգիտեն,որ մարդը ոչ միայն երկրի վրա ունի ընկերներ,այլ նաև երկնքում:Այդ ընկերը մեր պահապան հրեշտակն է 😇 ,ճիշտ է մենք նրան չենք տեսնում և նա մեր աչքերին չի երևում,բայց նա ամենավստահելի ընկերն է,ով միշտ մեր կողքին կանգնած պաշտպանում է չարից ու փորձանքից:
Հրեշտակները հոգևոր էակներ են ու այդ պատճառով չեն երևում,բայց հավատարիմ են ու լավ ընկերություն գիտեն:Նրանք ազատ էակներ են, ում Աստված է ուղարկել:Նրանք գիտեն ինչ ենք անում ու ինչ ենք մտածում մենք,գիտեն ինչ երազանքներ ու ինչ նպատակներ ունենք: 🙂
Պահապան հրեշտակը միշտ մեզ հետ է և օգնում է մեզ բարի գործերի ու բարի կյանքի մեջ:Նրանք ունեն ձյան պես սպիտակ թևեր,որոնցով գրկում ու պաշտպանում են մեզ:Հրեշտակները շատ ուժեղ են,դրա համար էլ անընդատ մենք զգում ենք նրանց կարիքը:Նրանց համար ամենակարևորը սերն է,մեր և Աստծո սերը:S4
Մեր պահապան հրեշտակները մասնակցում են մեր կյանքին,նրանք անհանգստանում են մեզ համար,ուրախանում են,երբ Աստծո խոսքն ենք կատարում:Հրեշտակները նման են Continue reading