Tag Archive | ընկերուհի

Վերջին Զանգ 2018

fgdfgd.jpgՉնայած, դեռ մի տարի առաջ էի ավարտել դպրոցս, բայց մնացել էի աշակերտ, ու գիտեի, երբ էլ գնամ դպրոց որպես հյուր, ինձ մեծ ուրախությամբ կընդունեին դասարանցիներս ու ուսուցիչներս։ Իսկ հիմա, հիմա արդեն էլ աշակերտ չեմ։ Այս մեկ օրով ավարտվեց դպրոցական կյանքս, որում այնքան շատ հիշողություններ, արկածներ ու անմոռանալի օրեր կան։ Մեկ տարի առաջ ես ինձ ավարտական չէի զգում, ու գիտեի, որ այդ ամենն նորից կրկնվելու է իմ կյանքում ու ունենալու եմ իմ Վերջին զանգը, իսկական ու ամենակարևորը` իմ դասարանի հետ, իսկ այսօր հավատս չի գալիս, որ վերջացավ այդ ամենը, որ էլ չի կրկնվելու, էլ կյանքում երբեք չեմ զգալու այդ նախավերջինզանգյա խառնաշփոթ տրամադրությունը, Վերջին զանգի միջոցառման ժամանակ զգացածս հուզմունքն, տխրությունն ու ուրախությունը, բանաստեղծությունս ասելու ժամանակ աչքերումս կուտակված արցունքի կաթիլները, երբ հազիվ էի ստիպում ինձ չլացել։fdgdfg.jpg Էլ երբեք չեմ զգալու այդ զգացողությունը, որն զգում էի Վերջին զանգից հետո դասարանցիներիս գրկելու ու շնորհավորելու ժամանակ, երբ հասկանում էի, որ բաժանվում ենք, որ էլ երբեք չենք նստելու կողք – կողքի դպրոցական նստարանին ու չենք ծիծաղելու դասի ժամին ինչ – որ մեկի անհամ կատակից։
Վերջին զանգն անմոռանալի զգացողություններ թողեց իմ մեջ ու երբեք չեմ մոռանա վերջին զանգից հետո դասարանցիներիս հետ մեքենաներով երթը, որ դուրս էինք եկել մեքենաների պատուհաններից, ձեռքերիս բռնած Հայաստանի ու Վրաստանի դրոշները, մեր “Շրջանավարտի” ժապավեններն, ու շրջում էինք քաղաքով ու գյուղերով մեկ։ Continue reading

Advertisements

Դասարանս))

12 տարի առաջ, արևոտ մի օր,IMG_20180515_123139_521
Ձեռք ձեռքի բռնած մտան դասարան,
Տասնութ աշակետ իրար անծանոթ,
Որոնք միմյանց հետ շուտ ընկերացան:

Վազում էին ուրախ, անվերջ թռվռում,
Մանկության օրերն իրենց վայելում,
Բայց տարիները շատ շուտ են անցնում,
Աչք թարթել էլ չես հասցնում:

Այդ տարիներին նրանց միացավ,
Եվս մի տղա, կապույտաչյա,
Նա էլ այդ ընտանիքի անդամը դարձավ,
Ընտանիք, որի նմանը ոչ մի տեղ չկար: Continue reading

Իմ ընկեր` իմ կյանքի ուղեկից

746a2098154a3040a05df050c5bcb4c0Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնց կարող ենք դիմել ցանկացած հարցով, նրանց հետ կարող ենք ծիծաղել, լացել, կարող ենք կռվել ու 5 րոպեից նորից բարիշել,նրանց հետ լինում ենք բնական ու անկեղծ ու կարող ենք վստահել յուրաքանչյուր գաղտնիք:
ՈՒմ կյանքում որ չկան այդպիսի մարդիկ,նրանք չեն կարող լիարժեք երջանիկ լինել, որովհետև չեն ունենա իրենց կողքին մեկին, ում հետ կկարողանան կիսել այդ երջանկությունը:
Դժվար չէր կռահել, որ խոսքս ընկերների մասին է, ԻՍԿԱԿԱՆ ընկերների, այլ ոչ նրանց, որոնք այսօր քո կողքին են, իսկ վաղը` քո դեմ: Խոսքս այն ընկերների մասին է, ում կարող ես գրել կամ զանգել գիշերվա կեսին ու պատմել, թե ինչքան ուրախ ու երջանիկ ես ու նա կուրախանա քեզ հետ, եթե ասես, որ տխուր ես, նա կտխրի քեզ հետ ու կողքիդ կլինի, թեկուզ և հեռու եք իրարից:  Continue reading

Հրաժեշտ դպրոցիս ու հարազատ դարձած դասարանիս <3

Ահա եկավ այս օրը, այսօր ես հրաժեշտ եմ տալիս իմ դպրոցին, իմ դասարանին ու ավարտում եմ դպրոցը մեկ տարի շուտ: Շնորհիվ նրա, որ կարողացա էկստեռն քննություններս հանձնել, ես այսօր շրջանավարտ եմ: Չգիտեմ, տարօրինակ զգացողություն է մոտս, և ուրախ եմ, և տխուր, ուրախ եմ նրա համար, որ նոր կյանք եմ մտնում ու շարունակում եմ քայլերս երազանքիս հետևից, բայց տխուր եմ, որ թողնում եմ դասարանիս, թողնում եմ մանկությունս ու պատանեկությունս, գժություններս ու արկածներս, անչափ թանկ հիշողություններս եմ թողնում դպրոցի պատերի ներսում ու հեռանում եմ, մտնում եմ նոր կյանք, որտեղ ապրելու դեռ փորց չունեմ ու պատկերացնել էլ չեմ կարող, թե ինչ է ինձ սպասվում այնտեղ: Հիմա հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր տխրում էին իրենց Վերջին զանգի օրը, չնայած չեմ կարող ասել, որ այսօր իմ Վերջին զանգն է, ոչ, ճիշտ է ես ավարտում եմ, բայց իմ վերջին զանգը լինելու է հաջորդ տարի այս օրը, իմ դասարնի հետ, ես խոստացել եմ, որ գալու եմ ու նրանց հետ շարք կանգնեմ, նրանց հետ իմ հրաժեշտի խոսքն ասեմ իմ դպրոցին ու նրանց հետ պարեմ իմ վալսը: Նրանք են դարձել ինձ համար քույր ու եղբայր, սովորել եմ նրանց հետ 11 տարի ու միայն նրանց հետ եմ անցկացնելու իմ վերջին զանգը: Իսկ այսօր ես ուղղակի ավարտում եմ, ուղղակի դադարելու եմ դպրոց գնալ, բայց մնալու եմ աշակերտ, այսօր ուղղակի իմ մյուս դասարանցիների վերջին զանգն է, որոնք ինձ ընդունեցին իրենց դասարան ու 2 ամսվա ընթացքում նույնպես դարձան հարազատ: Continue reading

BFF հերթական արկածներից :Դ

dddԵրբ ես գրառում եմ անում,իմ առաջին ընթերցողները իմ մոտ ընկերուհիներն են` Լուսինեն ու Ինեսան,նրանք ինձ միշտ օգնում են վերնագիր,նկար ընտրելու հարցում ու նաև նոր մտքեր են տալիս:Բայց երբ նրանք էլ մեկ-մեկ ոգևորվում են` հատկապես Լուսին,երբ մուսան գալիս է,վերջ մեր սովորական sms-ները դառնում են ստեղծագործական շեդեվր:Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ ու Լուսիիս երկխոսությունը պոեզիայի լեզվով 😀 Continue reading

Ընկերություն

Կյանքում ամեն մարդ ունի իրեն սրտակից և հարազատ մեկը,ում հետ նա կարող է կիսել ուրախությունը,տխրությունը,հույզերը և անհանգստությունները,այդ մարդը ընկերն է:Իսկական ընկերը նվիրում է քեզ սեր,հարգանք,ջերմություն,ժպիտ և ամենակարևորը կյանք,նա քեզ թռչելու թևեր է տալիս և ամեն մի դժվար պահի քեզ հետ է,քո կողքին:Ընկեր չունեցող մարդն անտեր թռչուն է:Best-Friends-ForeverԿան ընկերներ,որոնց կարող ես չգրել,չզանգել,չհանդիպել նրանց,բայց միևնույնն է,նրանք ամենալավն են:Իսկական ընկերներն հավերժ են,ամբողջ կյանքի համար,և երջանիկ է այն մարդը,ով իր կողքին ունի իսկական ընկերներ:Բայց առաջին հերթին իսկական ընկեր ունենալու համար պետք է ինքդ էլ լավ ընկեր լինես: Continue reading

Իմ պուպուշ ընկերուհի

fe063155470812de03d1e39cd9d39016Այսօր իմ գիժ ընկերուհու ծննդյան օրն է ու էտ պաճառով որոշեցի այսօրվա պոստս նվիրել հենց նրան ու մի քիչ պատմել իր մասին:Sight_2015_06_23_130207_325

Ես քույր չունեմ,բայց իմ կողքին ունեմ այնպիսի մի անձնավորություն,ով ինձ համար քրոջ դեր է կատարում,դա իմ ընկերուհի Ինեսան է,որի հետ ես ծանոթացել եմ դպրոցում`առաջին դասարանում,և արդեն 9 տարի է մենք ընկերություն ենք անում,և այդ 9 տարին ինձ բավական էր հասկանալու,որ գտել եմ իսկական ընկեր,մարդ ում հետ կարող եմ կիսվել,գիտենալով,որ մեր խոսակցության մասին մեզանից բացի ոչ ոք չի իմանա,կարող եմ ասել այն,ինչ մտածում եմ և խոսել ամեն ինչի մասին:

collage1Նա հրաշալի աղջիկ է,բարի,ընկերասեր,ուրախ,ժպտերես,չնայած,նա իր բնավորության մեջ ունի մի հատ գիծ,որը ես տանել չեմ կարողանում , 😀 դա նրա համառությունն է:D նա շատ համառ է ու միշտ ամեն ինչ պիտի իր ուզածով լինի ու մեկ էլ չեմ սիրում,որ սկսումա նեռվերս ուտել (մի բան,որը իր մոտ շաաատ լավ ստացվումա) 😀collage3

Բայց իրոք,կատակը մի կողմ,նա շատ լավ անձնավորություն է,ում ես վստահում եմ բոլոր գաղտնիքներս ու այնքան ուրախ եմ,որ դա փոխադարձ է ու ես էլ իրա համար վստահելի ընկեր եմ:Մենք իրար կես բառից հասկանում ենք,բավական է իրար նայենք ու նույն պահին երկուսս էլ նույն բանն ենք մտածում:Էլ չասեմ մեր գժությունների մասին,դրանք ուղակի վերջն են 😀 Մի խոսքով “натуральный” գիժ որ ասում են, էտ մեր համարա ասված 😀 Continue reading