Tag Archive | Թափանցիկ լռություն

Թափանցիկ գեղեցկություն

tumblr_m5syporlbN1qcq4ago1_500Մեզ շրջապատող ամեն ինչի մեջ կա գեղեցկություն, ոչինչ առանց գեղեցկության ստեղծված չէ, բայց այդ գեղեցկությունը անզեն աչքով չի երևում, հնարավոր չէ բացատրել, նկարագրել այն, միայն տեսնել է հնարավոր ու այն էլ ոչ աչքերով, այլ սրտով:
Ամեն առավոտ մենք արթնանանում ենք ինչ որ պատճառով, միգուցե այդ պատճառի մասին մենք էլ ոչինչ չգիտենք, բայց ամեն ինչ ունի իր պատճառները, մենք` նույնպես: Այնքան տարբեր ենք մենք միմյանցից, յուրահատուկ ու յուրօրինակ, բայց մեզ բոլորիս միավորում է երեք բան`սերը, ժամանակը, մահը: Այս երեք աբստրակցիաները միավորում են բոլորին ամբողջ մոլորակի վրա: Որովհետեև ամեն օր մենք ունենք սիրո կարիքը, ցավում ենք, որ ունենք քիչ ժամանակ ու վախենում ենք մահից:
Ժամանակ, ասում են այն բուժում է վերքերը, բայց լռում են այն մասին, թե ինչպես է նա ոչնչացնում ամեն լավ բան աշխարհում, թե ինչպես է գեղեցիկը վերափոխում տգեղի, վատի: Բայց պատճառն այն է, որ մենք չգիտենք այն ճիշտ օգտագործելու ձևը, վատնում ենք այն ամենի վրա, ինչն ոչ մի նշանակություն չունի, իսկ հետո բողոքում, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է, իսկ իրականում կյանքը լիովին բավական է ապրելու համար, ուղղակի մենք ապրելու փոխարեն զբաղված ենք նշանակություն չունեցող բաներով: Continue reading

Advertisements

Լռությունը կոտրում է ճակատագրերը

imageՃակատագիր…չգիտեմ հավատա՞մ քեզ,թե՞ ոչ,արդյոք դու՞ ես որոշում իմ կյանքի ուղին,թե՞ ամեն ինչ իմ ձեռքերում է:Չգիտեմ,անկեղծ չգիտեմ,այնքան հարցեր են մնացել,որոնց պատասխան չեմ գտնում:Լռություն…հաճախ եմ քո պատճառով տուժվել,լռել եմ,չեմ խոսել ու մտքերս իմ ներսում սպանել եմ,վախեցել եմ բարձրաձայնել ու նոր եմ հասկանում,որ իզուր…
Մարդիկ հաճախ են լռում:Խոսում են շատ,առանց կանգնելու,բայց լռում են այն ամենի մասին,ինչն իրականում ավելի կարևոր է,չեն ասում իրական զգացմունքների մասին:Իհարկե,դա էլ իր պատճառներն ունի,մարդիկ վախենում են,որ իրենց չեն հասկանա,չեն ընդունի ու պահում են ամեն ինչ իրենց ներսում:Բայց երբեք չպետք է լռել զգացմունքների մասին,որովհետև կյանքում գալիս է մի պահ,երբ արդեն ուշ է լինում ու այդ խոսքերը ոչ մի նշանակություն չեն ունենում:Մի թողեք լռության պատճառով ճակատագրեր կոտրվեն:Չի կարելի թաքցնել ոչինչ ու իմաստ էլ չկա,որովհետև չկա ավելի գեղցիկ բան,քան սիրո խոստովանությունը, գիշերային անկեղծ խոսակցություունները,միմյանց նայող ու անվերջ ժպտացող աչքերը: Continue reading

Թափանցիկ լռություն

imageԼռություն-ինչքա~ն խորը իմաստ կա այս բառի մեջ:Առաջին հայացքից թվում է,թե սովորական բառ է` կազմված 7 տառից,բայց իրականում այն իր մեջ մի հսկայական իմաստ է պարունակում:Լռությունը մի հզոր զենք է,որով կարելի է լուծել բազմաթիվ խնդիրներ և շատ անգամ խուսափել դրանցից:Լռությունը հոգու ձայնն է,հոգու ճիչը,որն անհնար է արտաբերել բերանով:Այո,լռությունը ամենաուժեղ ճիչն է,որն պայթեցնում է ոչ թե ականջները,այլ` սիրտը:Լռությունը ավելի ուժեղ է խոսքերից,քանի որ,խոսել կարող են բոլորը,իսկ լռել` քչերը:
Սիրում եմ լռությունը,բայց այն իմ թշնամին է դարձել,այնխառնել է բոլոր մտքերս ու ոչ ոք չկա կողքիս ով Continue reading