Tag Archive | Ժպիտ

Մամ ❤

Մամ, իմ ամենաթանկ, իմ ամենասիրուն, իմ ամենահամբերատար, իմ ամենաներողամիտ, իմ ամենա-ամենա… Մամ, դեռ չծնված քո անսահման սերն եմ զգացել, առաջին անգամ աչքերս բացել ու քեզ եմ տեսել, առաջին բառս “Մամա” է եղել, առաջին սերս քեզ եմ տվել: Դու ես ինձ սովորեցրել ամեն ինչ այս կյանքում` քայլել, խոսել, դու ես սովորեցրել ապրել, ճիշտ ապրել: Դու ինձ սովորեցրել ես, որ ամեն ինչ այս աշխարհում փոխադարձ է` սերը, հոգատարությունը, բարությունը, որ ինչ որ տալիս ես մարդկանց, ամեն ինչ անպայման կվերադառնա քո մոտ: Մամ, դու ինձ սովորեցրել ես լինել շնորհակալ, աղոթել, ու չհանձնվել: Մամ, քո օգնել փորձող հայացքն ինձ միշտ ուժ է տվել, միայն քո կողքիս գտնվելը ինձ համար աշխարհ արժե: Երբ ես տեսնում եմ երջանկության արցունքներ քո աչքերում, կարող եմ հաղթահարել ամեն ինչ այս կյանքում, ամեն մի դժվարության կարող եմ դեմ գնալ, միայն այն մտքի համար, որ դու հպարտանալու ես ինձնով ու յուրաքանչյուր հաջողության, որ հասել եմ միայն քո շնորհիվ ու քեզ համար եմ արել, որ միշտ իմ մասին խոսելուց գլուխդ բարձր պահես ու աչքերումդ հպարտություն տեսնեմ: Մամ, քո աչքերից կաթած ամեն տխրության արցունք ցավ է պատճառել սրտիս, ու ես ինձ այնքան մեղավոր եմ զգում, որ գուցե ինչ-որ տեղ նեղացրել եմ քեզ, ստիպել եմ մտահոգվել իմ մասին: Մամ, դու ամենաուժեղ ու ամենագեղեցիկ կինն ես աշխարհում ու գիտես ինչքան հաճելի է ինձ զգալ, որ շատ բաներով նման եմ քեզ, այնքան ուրախ եմ, որ շատ հարցերում ես հենց քեզ նման եմ մտածում, ուրախ եմ, որովհետև գիտեմ դու միշտ ճիշտ ես:

Continue reading
Advertisements

Ծնունդս շնորհավոր 🙈😍

20 տարեկա՞ն: Չեմ ուզում հավատալ, որ արդեն 20 տարեկան եմ: Հիմա խառնաշփոթ զգացողություններ են մոտս, անչափ երջանիկ եմ, որ այսօր այն օրն է, որ ծնվել եմ ու ծնողներիս համար թանկ նվեր եմ դարձել 3 տղայից հետո միակ աղջիկը, բայց մյուս կողմից անչափ տխուր եմ, որովհետև այս օրով ավելի եմ մեծանում, անցնում են տարիները ու այն տպավորությունն է, որ չեմ հասցնում ապրել, չեմ հասցնում անել այն ամենն, ինչ ուզում եմ: Հիմա եմ հասկանում, ինչքան միամիտ էի մանուկ հասակում, որ ուզում էի մեծանալ, չգիտես ինչի ինձ թվում էր, որ ես երբեք չեմ ցանկանա նորից մանկություն վերադառնալ, բայց արի ու տես, որ սխալվում էի: 20 տարեկան... Հիմա կյանքս, ասես, բաժանվում է երկու մասի մինչև 20 տարեկան ու 20 տարեկանից հետո, ու ես վստահ եմ, որ ինչպիսին էլ լինի երկրորդ մասը, առաջինը միշտ էլ մնալու է կյանքիս լավագույն տարիները, թեկուզ միայն այն պատճառով, որ այնտեղ փոքր եմ եղել ու բացի խաղերից ու խաղալիքներից, ոչինչ չի հետաքրքրել 🙂 Ժպիտը դեմքիս, բայց և թախիծով եմ հիշում, թե ինչպես փոքր ախպորս հետ հնարում էինք ամենատարբեր, ամենատարօրինակ խաղերն ու հավեսով խաղում էինք, այդ ժամանակ չկար հեռախոս ու համակարգիչ ու դա լավագույն մանկությունն եր: Հիշում եմ խաղում էինք փոքր մեքենաներով, կինո էինք նկարում հին Nokia-ներով ու Sony Experia-ներով, դրանք այդ ժամանակվա ամենամոդայիկ հեռախոսներն էին 😀
Անցան ու գնացին այդ տարիները ու էլ երբեք չեն վերադառնա ու այդ միտքն ինձ այնքա~ն է տխրեցնում: Էլ երբեք չեմ լինի մանուկ, հետաքրքրությունից դրդված հազար ու մի հարց չեմ տա մամայիս, էլ չեմ խաղա ախպերներիս հետ, էլ երբեք ինձ երեխա չեմ զգա:

Continue reading

Հոգիս ցավում է

f4f340e96027676aa4eee74a9738d19dՑավը փոխում է մարդուն, ինչպիսին էլ լինի մարդու բնավորությունը, սովորությունները, վերաբերմունքն ու մտածելակերպը, այն փոխվում է, երբ ինչ որ մեկն ցավեցնում է: Սիրտն այլևս նույն կերպ չի կարող սիրել ու աչքերն շրջապատող իրերին նույն կերպ չեն տեսնում, թեկուզ շատ քիչ, բայց ամեն մի վատ բան վերափոխում են քեզ, տանում են քեզ դեպի անտարբերություն:
Երբ ցավում է մարդու հոգին, նա ցավ է պատճառում նաև իր շուրջն գտնվող մարդկանց: Ես հասկացել եմ դա, ուշադիր հետևելով ինքս ինձ: Եթե ես եղել եմ կոպիտ ու ինչ որ մեկին ցավ եմ պաճառել, դա միայն այն պատճառով, որ հոգուս խորքում ինքս եմ տառապել, չնայած, որ միշտ փորձել եմ չցավեցնել մարդկանց, միշտ ուրիշներին ինքս ինձնից կարևոր եմ համարել ու ամեն ինչ արել եմ, որ հանկարծ նրանք ինձանից չնեղանան, հանկարծ ինչ որ մի բան ասելով չցավեցնեմ նրանց, իսկ նրանք… որոշ մարդիկ պատահական, իսկ որոշներն միտումնաբար են ցավեցրել, շատ լավ գիտակցելով, թե ինչ են անում ու որտեղ է պետք հարվածել, ուժեղ ցավ պատճառելու համար:Բայց մարդկանց տված ցավն էլի այնքան ուժեղ չէ, ինչքան կյանքի ու սիրո: Այս երկուսն ասես խաղում են քեզ հետ ու երբեք չես կարող իմանալ նրանցից ինչ սպասես: Continue reading

Արդեն 19 կամ 18+1

IMG_20180203_110705_842Այսօր իմ օրն է, այն օրը, որին ամեն տարի մեծ ուրախությամբ եմ սպասում, ամեն տարի այս օրն սպասում եմ ինչ որ հրաշքի, ու ամեն տարի ինչ որ մի հետաքրքիր ու զվարճալի բան անպայման լինում է: Այսօրն իմ օրն է, իմ ծննդյան օրը, ու այս օրով ամեն տարի շատ բան է փոխվում:
Արդեն 19, չնայած 18+1 ավելի ճիշտ է, քանի որ հոգով ես միշտ մնալու եմ 18 տարեկան 😀 : Մեկ տարի էլ անցավ, մեկ տարով էլ մեծացա, այդ մեկ տարում լիքը բան փոխվեց, ինձնից սկսած, ու զգում եմ, որ այդ փոփոխությունը տարեց տարի զգալու եմ, որովհետև ամեն տարին ինչ որ մի նոր բան է իր հետ բերում, նոր փոփոխություններ, հետաքրքիր պահեր, երջանկություն, ցավ, ժպիտներ, ու բազմաթիվ արկածներ: Հրաշք տարի էր այս տարին իր ամեն ինչով, բայց նաև դժվար, որովհետև շատ դժվարությունների միջով եմ անցել, ու հաղթահարել եմ դրանք, մի երազանքիս հետևից գնացել եմ Թբիլիսի, իսկ մյուս երազանքս թողել եմ այստեղ, բայց միշտ նրա հետ եմ եղել ❤️ : Շատ պահեր են եղել այս տարվա մեջ, որոնք մնացել են հիշողությանս մեջ ու ինձ երջանկություն են պարգևել:
Անցավ 18 ամյակս ու արդեն 19 տարեկան եմ: Հիմա արդեն մեծ եմ ու հիմա եմ զգում, որ չեմ ուզում այլևս մեծանալ, չեմ ուզում անցնեն տարիները, ուզում եմ միշտ մնալ 18, կամ թեկուզ 19 տարեկան: ՈՒզում եմ վայելել երիտասարդությունս, ապրել այս տարիները լիարժեք ու բաց չթողնել ոչ մի րոպե: Continue reading

Քայլ դեպի մեծերի աշխարհ կամ ծնունդս շնորհավոոոորրր :Դ

Մեկ քայլ… Ընդհամենը մեկ քայլ ու ես մեծերի աշխարհում եմ, արդեն չափահաս, ուրիշ մտածելակերպով ու տարբեր այն մտածելակերպից, որն ունեյի մեկ տարի առաջ ու դրանից էլ ավելի վաղ, արդեն փոխված ինչ-որ չափով, որովհետև կյանքիս ճանապարհին ապրած այդ ամեն տարին ինչ-որ նոր բան է տվել ինձ ու փոխել իմ մեջ ամեն ինչ, այդ տարիների հետ մեծացել եմ ու նրանց հետ շատ բան եմ սովորել:
Արդեն 18 տարեկան… Եթե անկեղծ լինեմ, հավատս չի գալիս:ՈՒղղակի, չգիտեմ ինչի, ինքս չեմ հավատում, որ դառնում եմ 18 տարեկան:6935d4b9-5e60-42e1-b586-9c1dcafec4dc Երբ փոքր էի, անհամբեր սպասում էի, թե երբ եմ մեծանալու, ու դա իմ ամենամեծ երազանքն էր… Երազանքս կատարվեց, բայց ինչ-որ մի փոքրիկ տխրություն առաջացավ ներսումս, երևի այն պատճառով, որ մանկությունս վերջացավ, վերջացավ այն անհոգ ժամանակաշրջանը ու այլևս հնարավորություն չունեմ վերադառնալու այնտեղ ու հիմա պետք է իմ տեղը գտնեմ մեծերի աշխարհում: Բայց հոգով երբեք չեմ դադարի մնալ մանուկ, սիրել այն ամենը, ինչ սիրել եմ փոքր հասակում, մանկան նման մնալ բարի ու ամեն ինչին նայել բարության աչքերով, որովհետև կյանքն իրոք գեղեցիկ է, իսկ մարդիկ… մարդկանց մի կերպ հնարավոր է հանդուրժել: Continue reading

Փոխեցիր էությունս

%d0%bd%d0%be%d0%b2%d1%8b%d0%b9-%d0%ba%d0%be%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b6Արևածագի շողերի նման հայտնվեցիր իմ սրտում,հանկարծակի,անսպասելիորեն ու փոխեցիր ինձ,փոխեցիր կյանքս,փոխվեց ամեն ինչ,փոխվեցի ես,ու դու փոխվեցիր, փոխվեցինք մենք ու մեր հարաբերությունները,որն ընկերությունից դարձավ սեր:Դու վերցրեցիր սիրտս ու տարար քեզ հետ ու այդ օրից կյանքս փոխվեց,քո շնորհիվ սկսեցի կյանքին ուրիշ աչքերով նայել,ուրիշ գույներով տեսնել ամեն ինչ:Ինձ համար կյանքի ամեն մի օրը,ժամը,վայրկյանը լցվեց քեզանով,քո հանդեպ սիրով:Սիրով սկսեցի նայել ամեն ինչին,աչքերս սկսեցին փայլել սիրուց,որը դու ես նվիրել:Ժպիտ տվեցիր դեմքիս,որով միայն քեզ կարող եմ ժպտալ:Նույնիսկ քո մասին խոսելուց շուրթերս սեր են բացատրում:Սիրտս նորից զարկել սկսեց հենց քո համար,քո շնորհիվ:Փոխեցիր էությունս,դարձար իմ կյանքը,կյանքից էլ թանկը,կյանքիս իմաստը դարձար,առանց քեզ ապրելն անիմաստ է,գույն տվեցիր կյանքիս,ջերմացրեցիր հոգիս,ուզում եմ ամեն րոպե քեզ պահել ինձ մոտ,ամեն վայրկյանը անցկացնել քեզ հետ:Քո ներկայությունը,քո ժպիտն ու աչքերիդ փայլը պահել է,պահում է իմ գոյությունը: Continue reading