Tag Archive | Իմ Ջավախք

Իմ հայրենիք` Հայաստան

17662003_148105925716651_1001578689730707456_nԻնչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում: Սուտ է, որ ասում են ժամանակը բուժում է, ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքն դեռևս ցավում է ու չի սպիանում: Մարդն չի կարող մոռանալ այն,ինչ սեփական մարմնի վրա է զգացել, երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ, մեկ թշնամին է նրա վրա հարձակվել ու խլել բազում կյանքեր, որոնք հայրենիքի պաշտպանության համար զենք են վերցրել ու կռվել, մեկ բնությունն է դաժան գտնվել հայի դեմ կամ էլ մի ուրիշ պատճառ է եղել, բայց հայն չի հանձնվել, նա միշտ պայքարել է, չի թողել իր հավատը, իր հայրենիքը, չի դադարել կռվել թշնամու դեմ,ով փորձել է իրենից խլել պապերի հողը: Այդ պայքարը մինչև հիմա շարունակվում է,մինչև հիմա հայն հանգիստ չունի, բայց չի հանձնվում: Ամենուրեք հայ երեխաներ են ծնվում, հայ ազգի զավակներ, ովքեր իրենց մեծերից վերցնելու են զենքը, հայրենասիրությունն ու պատիվը ու պաշտպանելու են հայրենիքը,նրանցով է ապրում Հայաստանը, նրանք են շենացնում երկիրը Continue reading

Իմ Ջավախք


Երկրագնդի մի փոքրիկ անկյունում կա հրաշալի մի աշխարհ,որն Ջավախք են անվանում:Մի փոքրիկ թագավորություն`գեղեցիկ բնությամբ ,հյուրասեր ու հյուրընկալ բնակչությամբ,հետաքրքիր ու յուրօրինակ տեսարժան վայրերով:Այն Վրաստանի փոքրիկ հարստությունն է,բնակեցված հայերով:imagbne
Հնարավոր է,շատ մարդկանց համար այն ուղակի բնակավայր է,ուղակի բնություն,բայց,երբ եղել ես այս չնաշխարհիկfgdgd վայրերում,երբ զգացել ես Ջավախքի լեռների վեհությունը,ամուր կանգնել ես հողին ու հպարտություն ես զգացել,որ Ջավախքցի ես,երբեք,երբեք չես մոռանա այդ հիասքանչ վայրը ու չես կարող առանց հուզմունքի հիշել նրա մասին:Ինձ,իհարկե,միայն Ջավախքցին կհասկանա,քանի որ,միայն նա կարող է զգալ Ջավախքցու հպարտությունն ու համարձակությունը:
Ջավախքը մի միասնական ուժ է,կազմված հայրենասեր ու եռանդով լի երիտասարդությունից`տաքարյուն ու համարձակ տղեքից և համեստ ու հեզ աղջիկներից:Ջավախքի ODL9OtKp9Wgուժը հենց երիտասարդության մեջ է,որոնք ամերուրեք բարձր են պահում իրենց հայրենիքի` Ջավախքի պատիվը:Եվ հենց մենք ենք կառուցում,կազմավորում մեր Ջավախքի ապագան,մենք ենք կերտում նրա պատմությունը և զարգացնում բազմադարյա մշակույթը: 🙂i-am-from-javakhq-i-can-t-keep-calm
Ջավախքը դա վայր է,ուր դու անպայման կցանկանաս վերադառնալ,այնտեղ մեկ անգամ լինելուց հետո:Ջավախքը դա վայր է,որտեղ մարդիկ քո դիմաց իրենց սիրտն են բացում:Ջավախքը դա վայր է,որտեղ յուրաքանչյուր մարդու համար առաջին տեղում ոչ թե կարիերան է,այլ ընտանիքը:Ջավախքը դա վայր է,որտեղ աղջիկը կարող է ճանաչել տղային ընդամենը մեկ ամիս,ամուսնանալ և ապրել նրա հետ մինչև կյանքի վերջ:Ջավախքը դա,երբ ինչ-որ խախտում կատարելու դեպքում ոստիկանը առանց տուգանելու քեզ բաց է թողնում:Ջավախքը դա վայր է,որտեղ մարդիկ քշում են Mercedes-ներ ու  BMW-ներ,բայց կրկին բողոքում են կյանքից 😀 Continue reading