Tag Archive | ինչ կինո նայել

Կինոներ (մաս 3 – ամանորյա ֆիլմեր)

Չուտով Նոր տարի է,որին բոլորս անհամբեր սպասում ենք,նրա հետ կապում ենք շատ երազանքներ ու նպատակներ:Բոլորիս մոտ ամանորյա տրամադրություն է տիրում ու այդ տրամադրությունը էլ ավելի բարձրացնելու համար առաջարկում եմ նայել ամանորյա ֆիլմեր:Ֆիլմեր,որոնք կպատմեն Նոր dca3ecce-b7d9-4399-b0ab-691b405130e0 (1)տարվա մասին,այդ ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների և հերոսների կյանքի ու ապրումների մասին:
Home Alone /Один дома 1,2,3,4,5Ֆիլմեր,որը կարծում եմ ոչ միայն ինձ համար,այն շատ մարդկանց համար ևս ամենալավ ամանորյա ֆիլմերն է:Դրանք մեկն են այն մի քանի ֆիլմերից,առանց որոնց ես չեմ պատկերացնում իմ Նոր տարին,և ամեն տարի տարեմուտի օրերին շատ մեծ հաճույքով նայում եմ այս ֆիլմերը ու երբեք չեմ հոգնում:Այն ամանորյա մտնոլորթ է բերում տան մեջ ու ամեն անգամ նայելիս տրամադրությունս բարձրանում է ու  լիաթոք ծիծաղում եմ:
Սյուժետի մասին չեմ ուզում խոսել,որովհետև ինձ թվում է յուրաքանչյուր մարդ ծանոթ է այս ֆիլմերին,միայն կասեմ,որ Նոր տարին չի լինի Նոր տարի,եթե Կևինը չմնա տանը մենակ:Եթե չեք նայել այս ֆիլմերը,անպայման նայեք,հաստատ չեք փոշմանի,այն ձեզ կպարգևի ամանորյա ուրախ տրամադրություն 🙂

new-years-eve-movie-poster“New Year’s Eve / «Старый» Новый год (2011)” – Ֆիլմը միաժամանակ մի քանի մարդկանց կյանքի պատմության մասին է,որոնք տեղի են ունենում Տոր տարվա նախօրեին:Այս ֆիլմը առաջացնում է միայն դրական էմոցիաներ ու հենց առաջին կադրերից գրավում է:Այն ստիպում է շատ բաների մասին մտածել ու հասկանալ,որ պետք է գնահատել այն ամենը,ինչ ունենք ու երբեք չհանձնվենք:
Նյու-Յորկը Նոր տարվա նախօրեին համախմբում է մի քանի հերոսների կյանքը` հիվանդանոցում պարկած հիվանդ մարդու,քարտուղարուհու,իրեն տված խոստումները կատարել որոշողի,Թայմս Սկվերում ամանորյա շոու կազմակերպող հայտնի պրոդյուսորի և մի մարդու կյանքը,ով ատում է այս տոնը:Այս ֆիլմը ցույց է տալիս,որ բոլոր ցանկությունները,բոլոր նպատակները կարող են կատարվել,միայն պետք է հավատալ ու գործել:Այն պայծառ,բարի,անկեղծ ֆիլմ է:Եվ ֆիլմի ավարտից հետո ցանկություն է առաջանում գնալ ու ինչ որ մի լավ բան անել ինքդ քեզ ու շրջապատող մարդկանց:Մենք բոլորս հավատում ենք հրաշքների,հատկապես Նոր տարվա գիշերը,քանի որ դրանք հաճախ են կատարվում:kinogo.net


Ռուսական արտադրության այս ֆիլմերը ամանորյա իմ ամենասիրած ֆիլմերից են,որոնք սովորեցնում են երազել ու հավատալ հրաշքներին:Նրանց մեջ կա բարություն,սեր,երջանկություն,հումոր,երազանքներ և հրաշքներ,որոնք 
հաճախ են տեղի ունենում Նոր տարվա գիշերը:Դրանք 4 հրաշալի ֆիլմեր են հետաքրքիր սյուժետով,որոնց մասին ես մեկ մեկ կխոսեմ:
“Ёлки 1 (2010)” – Ամանորյա կատակերգության իրադարձությունները տեղի են ունենում Ռուսաստանի 11 քաղաքներում` Կալինինգրադում,Կազանում,Պերմում,ՈՒֆայում,Բավլաներում,Եկատերինբուրգում,
Կրոսնոյարսկում,Յակուտսկում,Նովոսիբիրսկում,Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում:Ֆիլմի հերոսներն են տաքսու վարորդն ու փոփ աստղը,բիզնեսմենն ու դերասանը,սնոուբորդիստն ու դահուկորդը,ուսանողն ու թոշակառու տատիկը,հրշեջն ու տնօրենը,գողն ու ոստիկանը,արտագնա աշխատողը (խոպանչին 😀 ) ու Ռուսաստանի նախագահը:Նրանք բոլորը Նոր տարվա նախօրեին հայտնվում են շատ բարդ իրավիճակում,որից կարող են դուրս գալ միայն հրաշքով…կամ Վեց ձեռքսեղմումների տեսությունով (
Теория шести рукопожатий),ըստ որի,Երկրագնդի վրա ապրող ցանկացած երկու մարդ միմյանց ճանաչում են 6 ծանոթների միջոցով:

kinopoisk.ru

“Ёлки 2 (2011)” – Նոր տարուց առաջ Բորիսը կորցնում է հիշողությունը,և միակ միջոցը,որ կարող է օգնել,հանդիսանում է «З. Г.» գրությունը,որը նա տեսնում է իր ձեռքի վրա:Միևնույն ժամանակ,ոստիկանության կապիտանը փորձում է լուծել անձնական խնդիրները եւ բաժանել իր դստերը եւ իր ընկերոջ,երկու էկստրեմալ ընկերներն ու իրենց սիրելի տատիկը կրկին պատրաստվում են նոր արկածների,Վերա Բրեժնևան նորից խենթացնում է ուժեղ սեռի ներկայացուցիչներին,իսկ ավելի կոնկրետ` նախկին տաքսու վարորդ շարքային Բոնդարևին:
“Ёлки 3 (2013)” – Երկու տարի անց այս հրաշալի կատակերգության

kinopoisk.ru

հերոսները կրկին վեռադարնում են:Բորյան և Ժենիան,ում երեխաները տոնի նախօրեին ընկերներին կհասցնեն հոգեբուժերան :Դ :Փոքրիկ Նաստյան,ում ծնողները փորձում են բաժանել իրար սիրահարված շներին:Դահուկորդն ու սնոուբորդիստը իրենց կյանքի ամենածայրահեղ մրցավազքի մեջ են և ուզում են ազատվել զինվորական ծառայությունից:Եկատերինբուրգից պրոֆեսոր Անդրեյը,որի մեծ սերը նորից բարություն չի բերում:
Այս նոր հերոսներին այս անգամ միավորում է բարության բումերանգը:Ավարտելով իր շրջանը,այն կրկին վերադառնում է յուրաքանչյուրին,ով մի անգամ այն սկսել է,ով գրկախառնվել ու ժպտում է հարազատներին ու ընկերներին,և նրանց ովքեր լցված են տոնական տրամադրությամբ:

kinopoisk.ru

Ёлки 1914 (2014)” – 100 տարի առաջ…Ռուսական կայսրություն…Նոր տարվա Նախօրե…Դեկտեմբերյան խցանումներ,տոնական շքերթներ,շքեղ երեկույթներ,պատվավոր իշխանավորներ և շարքային գյուղացիներ,թագավորական ընտանիք և Առաջին համաշխարհային պատերազմի զինվորներ,առաջադեմ բանաստեղծներ ու առաջին գեղասահորդներ,ամեն ինչ ուրիշ էր, բացի…տոնից:Մարդիկ պատրաստվում էին,ապրում էին,հավատում էին,երազում էին և սպասում էին իսկական հրաշքին` Ամանորին:
Միշտ պետք է Continue reading

Southpaw

6tag-1485924269-1105830466780576347_1485924269Չեմ սիրում բռնցքամարտ ու հիմնականում չեմ նայում ֆիլմեր դրա վերաբերյալ,բայց այս ֆիլմը շատ հետաքրքրեց ինձ:
Խոսքս Southpaw/Левша (2015) ֆիլմի մասին է:Այն ինձ առաջին րոպեներից գրավեց:Ֆիլմն իրոք շատ լավն է:Ստիպում է մտածել այն մասին,թե ինչ ունենք ու ինչ կարող ենք կորցնել,մտածել այն մասին,որ պետք է գնահատել յուրաքանչյուր օր,յուրաքանչյուր վայրկյան` անցկացրած սիրելի մարդկանց հետ,ընտանիքի հետ:Բառերով անհնար է արտահայտել այն բոլոր զգացողություններն ու էմոցիաներն,որոնք փոխանցվում է ֆիլմի ընթացքում:Այն ներքաշում է քեզ իր սյուժետի մեջ ու դու սկսում ես անկախ քեզանից ուրախանալ ու տխրել,անհանգստանալ ֆիլմի Continue reading

Աշուն …

tricycle-trees-fallen-leaves-autumn-photo-wallpaper-1920x1080Շատ շուտ անցավ ամառը:
Եվ ահա,վրա հասավ աշունը, եկավ իմ ամենասիրելի տարվա եղանակը:
Կամաց-կամաց օրերը կարճանում են,սկսվում է հով եղանակն ու տերևաթափը:Հասնում է բազմատեսակ միրգն ու բանջարեղենները:Թփերն ծածկվել են հատապտուղներով:Սկսվում է բերքահավաքը:Մարդիկ և շատ կենդանիներ ձմեռվա պաշար են հավաքում և պատրաստվում են ձմռան գալուն:Սեպտեմբերի վերջին սկսվում է խաղողի բերքահավաքը:Թռչունների մեծամասնությունը չվում է տաք երկրներ…
Եկավ աշունը և ներկեց բնությունը իր գույներով:Սար ու ձոր ծածկվեց գունագեղ տերևներով:Այն կիզիչ արևն,որն չէր թողնում ամռանն հանգստանալ,այլևս չի փայլում և չի տաքացնում:Կամաց-կամաց բնությունն մտնում է մեկ ուրիշ աշխարհ ու ամբողջովին փոխում է իր տեսքն ու հագուստը:
Սեպտեմբերի գալու հետ մեկտեղ,ասես օդի մեջ է ներթափանցում աշնան շունչը:Մի հաճելի զգացողություն է 1405968980341299պատում հոգիդ:Զգացողություն,որն ստիպում է ավելի թեթև զգալ մեզ և ապրել ավելի պոզիտիվ,հանել մեջ միջից բոլոր վատ մտքերն ու մտածել միայն լավի մասին:Չգիտեմ ինչ զգացողություն է դա,բայ
ց այն անչափ հաճելի է…Աշնան շունչը շատ բաներ է ինձ հիշեցնում:Հիշողություններ,որոնց մասին մտածելիս անկախ իմ կամքից ժպտում եմ:🍁

Շատ եմ սիրում ոսկեգույն աշունը,սիրում եմ նրա բազմատեսակ գույները,ընկած գույնզգույն տերևների ձայնը` երբ սկսում ես քայլել նրանց վրայով:🍂 Continue reading

Intouchables /1+1

127Այսօր ուզում եմ խոսել մի հրաշալի ֆիլմի մասին,որն ինձ անչափ դուր է եկել և ուզում եմ կիսվել այդ ֆիլմից մնացած տպավորություններով:
1+1/Intouchables/Неприкасаемые (2011)-Հրաշալի ֆիլմ,տաղանդավոր դերասաններ,հետաքրքիր սյուժե`հիմնված իրական դեպքերի վրա,հիանալի երաժշտություն և իհարկե բարձր տրամադրություն:Ֆիլմի յուրահատկությունը կայանում է նրանում,որ ֆիլմի մեջ ընդգրկված է և դրամա և կոմեդիա,ու այդ երկու ժանրերը իրար հետ համադրած է հիանալի կերպով: 🙂
Ֆիլմը դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ դարձած մեծահարուստ արիստոկրատ Ֆիլիպի և բանտից վերջերս դուրս եկած ռեպեր Դրիսսի ընկերության մասին է:Առաջին հայացքից,այս երկու անձնավորությունները միմյանցից անչափ տարբերվում են և նրանց միչև ընկերությունն անհնար է,բայց դա միայն առաջին հայցքից,այո,բոլորովին տարբեր մարդիկ մտերմանում են իրար հետ և ստեղծում են մի հրաշալի խումբ:
Նրանց ընկերությունը սկսվում է նրանից,որ Ֆիլիպը քաստինգ է անցկացնում,թե ով պիտի խնամի ու հոգ տանի իր մասին,և թեկնածուների շրջանում լինում է նաև Դրիսսը,ով եկել էր այնտեղ ոչ թե աշխատանքի ընդունվելու համար,այլ միայն ցանկանում էր ստանալ գործազրկության preview-650x390-650-1425282831համաձայնություն:Իր պահվածքով ռեպերը հետաքրքրում է մեծահարուստ Ֆիլիպին և նա բազմաթիվ թեկնածուների միջից որոշում է աշխատանքի ընդունել հենց Դրիսսին,ով չունի ոչ փորձ և ոչ հմտություններ,սակայն Ֆիլիպն այդ տղայի հարցում չի սխալվում,և այդ տղան դառնում է նրա ամենամոտ ընկերը: Continue reading

Կինոներ (մաս 2)

Այսօր ես Ձեզ կներկայացնեմ այլ ժանրերի ֆիլմեր,որոնք նույնպես շատ լավն են ու արժի նայել:
Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Մուլտֆիլմեր-Նայում ենք ու ժպտում 🙂 Ինձ թվում է կապ չունի թե քանի տարեկան ես,մուլտֆիլմեր պետք է դիտել միշտ ու կան մուլտիկներ,որ շատ ֆիլմերից ավելի իմաստ են իրենց մեջ պարունակում, մտածելու տեղիք են տալիս ու արժի նայել թեկուզ միայն տրամադրություն բարձրացնելու նպատակով:

Big_Hero_6_poster“Big Hero 6/Город героев (2014)”-Կարևոր չէ թե քանի տարեկան ես այս,մուլտֆիլմը նայելիս հերոսների հետ ապրում ես,նրանց հետ տխրում ես ու ուրախանում,զգում այն ամենը,ինչ իրենք են զգում:Այս մուլտիկը իր մեջ համատեղել է ամենալավ բաները,ինչ կա մարդկանց ու հերոսների աշխարհում:Ստացված համադրությունն առաջացնում է միայն ժպիտ ու խանդավառություն:Մուլտֆիլմը ստացվել է միաժամանակ և ժամանակակից և փոլիսոփայական:Անպայման նայեք,շատ լավնա 🙂

Up/Вверх/Վերև (2009)-Սա Լավագույն մուլտֆիլմերից մեկը,որ ես երբևէ տեսել եմ:Մուլտֆիլմը Up_(2009_film)մի պապիկի կյանքի մասին է,ով ապրում է իր կյանքը,և ծերության ժամանակ,երբ մահանում է նրա կինը,նա որոշում է գնալ իր և իր կնոջ երազանքի հետևից:Այն մուլտը իր մեջ պարունակում է խորը իմաստ:Ցույց է տալիս,թե ինչպես է նա ձգտում հասնել իր երազանքին,իր կնոջ երազանքին,թե ինչպես է նա սիրում կնոջը…Այս մուլտֆիլմը նայելիս այնպիսի էմոցիաներ է առաջանում,որ բառերով անհնար է նկարագրել…Մանկական երազանք,որ ուղակի հիմարություն էր թվում,բայց այդ երազանքը դառնում է նրա կյանքի իմաստը…Ամենինչ շատ գեղեցիկ է ցուցադրված և… մուլտֆիլմը արթնացնում է սեփական զգացմունքները և ստիպում է մտածել…

MPW-34216WALL · E (2008)-Սա մեկն է այն մի քանի մուլտֆիլմերից,որի դիտումից հետո ոչ միայն մնում է պայծառ զգացողություն,այլ նաև ստիպում է մտածել մեր հետագա կյանքի ու աշխարհի մասին:Մուլտֆիլմը ռոբոտ WALL · E-ի մասին է,ով արդեն 700 տարի է ջանասիրաբար աշխատում է ամայի Երկրի վրա,մաքրելով մեր մոլորակը աղբի կույտերից,որոնք թողել են իրենցից հետո տիեզերք թռած մարդիկ:Նա չեր էլ կարող պատկերացնել,որ շատ շուտով տեղի կունենա անհավատալի իրադարձություն,որը կփոխի նրա կյանքը:Շուտով երկիր մոլորակի վրա նա կհանդիպի մեկ այլ ռոբոտի`Իվաին,ում կսիրահարվի առաջին հայացքից,և որի հետ նա կփոխի տիեզերքում ապրող իր նախկին տերերի կյանքը:Մուլտֆիլմն առաջին հերթին պատմում է երկու ռոբոտների միջև մարդկային սիրո մասին,և նաև ցույց է տալիս,թե ինչ կլինի մոտ ապագայում,եթե մենք չդադարենք կեղտոտել մեր շրջապատը:Անպայման նայե’ք:
a42316mv4kh

Tangled/Рапунцель:Запутанная история (2010)-Զվարճալի պատմություն սիրո,հավատարմության և ընկերության մասին,որի գլխավոր հերոսուհին 23 մետր երկարությամբ մազեր ունեցող Ռապունցելն է:Լիքը ծիծաղ ու դրական հույզեր:Նայե’ք,չեք փոշամանի:

Մուլտերից արժի նայել նաև “Despicable me 1,2”,”Monsters universitety 1,2”,”The smurfs 1,2”,”How to train your Dragon 1,2”,”Turbo”,”Alvin and Chipmunks 1,2,3”,”Rio 1,2”,”Madagascar 1,2,3”,”Ice age 1,2,3,4”,”Beauty and the Beast”,”Cars 1,2”,”The lion king 1,2,3”,”Frozen”,”Spirit”,”The croods”,”Bolt”,”Wreck-It Ralph”,”Tinker Bell”,”Igor”:

Ֆանտաստիկա-Չնայած որ այս ժանրի ֆիլմեր այնքան էլ շատ չեմ նայում,բայց կան այնպիսի ֆիլմեր,որոնք ինձ շատ են դուր եկել ու որոնց մասին ուղակի չէի կարող չխոսել:

LucyLucy /Люси /Լյուսի (2014)-Դեռ երեկ Լյուսին մի հասարակ աղջիկ էր,իսկ այսօր նա ամենավտանգավոր և մահացու արարածն է մոլորակի վրա`գերբնական ուժով ու ինտելեկտով:Ֆիլմը այն մասին է,թե ինչ կլինի մարդու հետ եթե նրա ուղեղը աշխատի ամբողջությամբ,100%-ով:Ֆիլմը ինձ շատ է դուր եկել:Սյուժեն շատ հետաքրքիր է,սա գիտության ու ֆանտաստիկայի խառնուրդ է և ում որ հետաքրքրում է այս թեման նայեք անպայման:

57322
Avatar /Аватар/Ավատար (2009)-
Հրաշալի ֆիլմ,հետաքրքիր սցենար,հոյակապ սպեցէֆեկտներ:Ֆիլմը հենց սկզբից գրավում է և ցանկանում ես նայել այն կրկին ու կրկին:Այն բացահայտում է մեզ մի հրաշալի աշխարհ,գեղեցիկ բնությամբ և այնտեղ ապրող կապույտ արարածներով,որոնք ամեն կերպ փորձում են պաշտպանվել,և որոնք որ մարդկանց նման ունեն զգացմունքներ ու զգում են այն ամենը ինչ մարդիկ:Անպայման նայեք շատ հետաքրքիր է: Continue reading

Կինոներ (մաս 1)

Բարև ձեզ,այսօր ուզում եմ ձեզ պատմել իմ նայած ֆիլմերից մի քանիսի մասին:Կինոներ,որոնք ինձ շատ են դուր եկել ու որոնց մասին կուզեի անպայման խոսել:Ես նայում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր,այսինքն ամեն ինչ,բացի սարսափ ֆիլմերից (փոքր ժամանակվանից ինձ դուր չեն եկել էտ սարսափ ֆիլմերը ու մինչև հիմա էլ չեմ նայում 😀 ),այնպես որ այստեղ կկարողանաք կարդալ ձեր սիրած ժանրի ֆիլմերի մասին:

Դրամա,մելոդրամա-շատ եմ սիրում այս ժանրերի ֆիլմերը,ու այստեղ կլինեն ինձ դուր եկած ռոմանտիկ կինոները,որոնց մեծ մասը ինձ ուղակի լացացնումա 😀 ու որոնք որ դիտելուց հետո թողնում են լավ տպավորություն ու ակամա բարձրացնում են տրամադրությունդ:

“Dear John /Дорогой Джон /Թանկագին Ջոն (2010)”-Ֆիլմը երիտասարդ Սավանայի և ԱՄՆ-ի բանակի Dear-Johnզինվորի`Ջոնի մասին է,որոնք սիրում են իրար ու իրենց զգացմունքները փոխանցում են նամակների միջոցով,որոնք Ջոնի համար այդ անվերջալի պատերազմում ուրախության ու հույսի միակ աղբյուրն էին:Ջոնի համար կար <<տուրք>> հասկացությունը,որ ստիպում էր նրան մնալ բանակում ու ծառայել սեպտեմբերի 11-ի իրադարցություններից հետո,որը խանգարում է նրան կատարել խոստումը`վերադառնալ ու ամուսնանալ Սավանայի հետ:Այս որոշումը նրանց հետզհետէ բաժանում է իրարից և նամակներ Սավանայից սկսում են ավելի ու ավելի քիչ գալ…Խորհուրդ եմ տալիս նայել,շատ լավնա:

poster_notebook“The Notebook/Дневник памяти/Նոթատետր (2004)”-Հուզիչ սիրո պատմություն,որը տարեց մի տղամարդ նոթատետրից  կարդում է հիշողության հետ խնդիրներ ունեցող կնոջ համար:Պատմությունը հասարակ ընտանիքից երիտասարդ Նոյի և ապահովված ընտանիքից Էլլիի մասին է… Այս ընկերությունը բնականաբար դուր չի գալիս աղջկա ծնողներին, ովքեր որոշում են բաժանել նրանց… 😦 բայց միևնույն է` սերը հաղթում է:Շատ հուզիչ ֆիլմ է,անպայման նայեք:


“Now Is Good /Сейчас самое время (2012)”
-Շատ հուզիչ ֆիլմ`անբուժելի հիվանդ աղջկա`Տեսսայի մասին:Նա 17 տարեկան է ու ուզում է ապրել այնպես,ինչպես մնացած բոլոր երիտասարդները,բայց նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել և նա որոշում է ապրել այնպես,որ իր մնացած կյանքի ոչ մի վայրկյան անտեղի չանցնի:
Նա կազմում է ցուցակ այն արարքների,որոնք նա անպայման պետք է հասցնի կատարել`թռնել պարաշյուտով,փորձել թմրանյութ,սիրահարվել ու այդպես շարունակ:Նա քայլ առ քայլ իրականացնում է իր մտադրությունները:Սակայն հանկարծակի առաջացած զգացմունքները իրենց հարևան Ադամի նկատմամբ փոխում է Տեսսայի բոլոր ծրագրերը:

Life as We Know It /Жизнь, как она есть /Կյանքն ինչպես կա(2010)”-Ֆիլմը իհարկե սիրո մասին է,սեր Life_as_We_Know_It_Posterերեխաների հանդեպ:Հանուն երեխաների ֆիլմի հերոսները պատրաստ են նույնիսկ ապրել միասին,թեկուզ և տանել չեն կարողանում իրար:Հոլլի Բերենսոնը հրուշակեղենի խանութի սեփականատեր է,Էրիկ Մեսսերը`սպորտային հեռարձակումների տեխնիկական տնօրեն:Նրանք`առաջին չստացված ժամադրությունից հետո, միակ ընդհանուր բանը,որ ունեին,դա ատելությունն էր միմյանց հանդեպ և սերը իրենց սանուհու`Սոֆիի հանդեպ:Սակայն Սոֆիի ծնողները ավտովթարի հետևանքով մահանում են և Հոլլին ու Մեսսերը դառնում են Սոֆիի միակ հարազատները և ստիպված են լինում մոռանալ իրենց ատելությունը և մեծացնել Սոֆիին միևնույն հարկի տակ:Դա,իհարկե հեշտ չէր,բայց նրանց մոտ ամեն ինչ ստացվում է:Շնորհակալություն այս ֆիլմի ստեղծողներին բարի,ռոմանտիկ,թեթև և իսկական կոմեդիայի համար`համեմված դրմայի էլեմենտներով:

The_Vow_PosterThe Vow /Клятва /Երդում (2012)”-Հիանալի ֆիլմ այն մասին,թե ինչքան ուժեղ կարող է լինել սերը:Այս ֆիլմը ստիպում է հանդիսատեսին ապրել հերոսների հետ,նրանց հետ տխրել,ուրախանալ,անհագստանալ:
Ֆիլմը Լեոի ու Փեյջի մասին է,որոնք իրենց մեղրամսի ժամանակ ավտովթարի են ենթարկվում:Քանի դեռ կինը գտնվում էր կոմայի մեջ,Լեոն անգամ մեկ րոպեով չի հեռանում նրա կողքից,շուտով աղջիկը դուրս է գալիս կոմայից,բայց ունենում է հիշողության կորուստ,նա ոչինչ չի հիշում,նույնիսկ Լեոին ու նրանց միասին անցկացրած օրերը:Եվ այդ ժամանակ Լեոն որոշում է չհանձնվել ու փորձել կրկին նվաճել Փեյջի սիրտը:Այս ֆիլմը սովորեցնում է չհանձնվել,եթե սիրում ես ու  նույնիսկ եթե քո սիրելին մոռացել է քեզ և քեզ հետ կապված ամեն ինչ: Continue reading