Tag Archive | իրականություն

Ես հիվանդ եմ քեզանով

5e31099f97a1033aea385a67b866e529Կարծես թե ես կարոտել եմ քեզ: Այն մի քանի ամիսն, որոնց ընթացքում չեմ տեսել քեզ, ինձ համար հավերժություն են թվում, բայց դու միշտ մտքումս ես, նկարներդ թերթելով ու ամեն մեկն առանձին – առանձին երկար նայելով, առնում եմ կարոտս, հիշողությանս մեջ վերարտադրում եմ դեմքդ, նայվածքդ, դիմագծերդ… Կարոտում եմ քեզ, շա~տ:
Սերը հենց կարոտն է, առանց սիրելու ոչ ոք չի կարոտում: Սերը ինչ որ մեկին կարոտելն ու նրա հետ հանդիպմանն անհամբեր սպասելն է, մտածել նրա մասին ամբողջ օրը, երբ նա հեռու է քեզանից: Երբ նրա մասին մտքերն երջանկացնում են քեզ, երբ նրա ասած ամեն բառն մեծ ուշադրությամբ ես լսում, դու էլ խոսում ես, շատախոսում ես, իսկ նա քեզ սիրով լսում է ու հետաքրքրվում է ամեն օրովդ, որն անցկացրել ես նրա հետ ու առանց նրա, երբ նույնն են դառնում սովորություններդ ու նախասիրություններդ: Սերը` երբ դու նրան սիրում ես մինչև երկինք, իսկ նա քեզ` մինչև աստղերը: Կա սեր, որն հրաշքներ է գործում, կյանքի է վերադարձնում, կա սեր, որն անմահ է, ու մշտապես ապրում է հոգիներում, նույնիսկ, երբ մարմինն մեռած է: Continue reading

Advertisements

Լինում են հանդիպումներ…

c5ea50993ed30841adb9352c5579ad16Լինում են հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ բաժանվել չես ուզում, երբ ամբողջ սրտով ցանկանում ես, որ նա չթողնի գնաս, պահի քեզ ևս մի քանի րոպե, իսկ նա, չուզելով, որ գնաս, ստիպված ասում է “գնա”: Երբ խոսում ես, ծիծաղում ես նրա հետ ու միաժամանակ, այդ ընթացքում հասկանում ես, թէ ինչքան ես սիրում նրան ու ինչքան ուրախ ես, որ նա ընդանրապես կա քո կյանքում: Երբ նայում ես նրան ու անկախ քեզնից ժպտում ես, իսկ երբ նա հարցնում է, թե ինչու ես ժպտում, պատասխան չես գտնում, որովհետև ինչ որ առանձնահատուկ պատճառ չկա քո ժպիտի, դու ժպտում, որովհետև նա կողքիդ է ու իր շագանակագույն աչքերով նայում է քեզ:
Աստված իմ, հիմա, երբ մտածում եմ այդ մասին, հասկանում եմ, թե ինչքան եմ ես սիրում այդ աչքերը: Դրանք սովորական շագանակագույն աչքեր են, բայց երբ ես նայում եմ նրանց մեջ, տեսնում եմ գույներ, որոնք գոյություն չունեն բնության մեջ: ՈՒզում եմ խորտակվել նրանցում, ուզում եմ այդ աչքերն միայն ինձ տեսնեն, իսկ ես միայն նրանց, այնքան խորհրդավոր ու սիրելի:
Մարդկանց հարկավոր են այդպիսի հանդիպումներ, որոնք կարող են ճակատագրեր փոխել, նրանք ուզում են իրենց կյանքում մեկին, ով կլինի իրենց կողքին, կլսի նրանց, կգրկի, երբ վատ են զգում ու իր գոյությամբ կյանքը լուսավոր կդարձնի: Continue reading

Մարդիկ տարբեր են, տարբեր են նաև պատճառներն նրանց վարմունքի

f7269b5c16ba214e442fe9b29763b2a0Միշտ կա ինչ որ չափով ճշմարտություն, “կատակ էի անում”-ի հետևում, փոքրիկ իմացություն “չգիտեմ”-ի հետևում, փոքրիկ զգացմունք “ինձ չի հետաքրքրում”-ի հետևում ու փոքրիկ սուտ “ամեն ինչ կարգին է”-ի հետևում: Մարդիկ սովորել են քողարկել իրենց իսկական զգացմունքները ինչ որ բառերի հետևում, իսկ պատճառը մարդկանց վերաբերմունքն է, որ միշտ պատրաստ են քննադատել ու ծաղրել մարդկանց:
Ամեն մարդու մոտ տարբեր է “ցավում է”-ն ու ամենքն տարբեր են հասկանում “վախենում եմ”-ը, ոչ ոքի պետք չէ չափել այնպես, ինչպես ինքներդ ձեզ , մարդիկ շատ տարբեր են միմյանցից, յուրաքանչյուրն յուրովի է ու բոլորն իրենց զգացողություններն ունեն, որոնք միայն իրենց է բնորոշ: ՈՒ պետք չէ հայացքով գծել սահմաններ, կամ էլ ուղեղով գտնել ծայրերը, ինչ որ բան դուք նույնիսկ վատ երազում չեք տեսնում, իսկ ինչ որ մեկի համար դա սովորական բան է: Ամեն մարդու մոտ տարբեր է “պետք է”-ն ու ամեն մարդու համար “դժվար է” տարբեր: Ոչ ոքի հնարավոր չէ համեմատել ու նույնացնել, մարդիկ տարբեր են ու տարբեր են կարծիքները, մտածելակերպը: Continue reading

Կյանքը վառ գույների մեջ

109a3b8df873951efb0ff9a10ad560c6Կյանքն ամբողջությամբ ընտրություն է ու ամեն ինչ, ինչ կապված է մեր կյանքի ու ապրելակերպի հետ մենք ենք ընտրում, իհարկե բացի մեր ճակատագրից, որն հաճախ է սիրում մեզ հետ խաղալ: Իսկ մնացած ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն ու նշանակություն չունի, թե ինչին է վերաբերվում այդ ընտրությունը` սենյակի համար պահարանի ընտրությանը, թե նրա, ում հետ ուզում ենք անցկացնել ամբողջ կյանքը, մենք ենք ընտրում, թե ինչով զբաղվենք, ինչին հավատանք ու ինչ մտածենք: Քաոսը` մեր ընտրությունն է, ինչպես և բարկությունը, տխրությունը նույնպես ընտրություն է, ինչպես և հոգու բարությունը, քնքշությունը, հավատը դեպի լավը ու մարդկանց մեջ ՄԱՐԴ լինելը: Ամեն ինչ մեզանից է կախված: Ոչ ոք ինձ չի կարող ստիպել, տեսնել աշխարհը վատը, եթե իմ աչքերն ինձ ցույց են տալիս միայն գեղեցիկն ու լուսավորը: Continue reading

Հանդիպումներ, որոնք ճակատագրեր կարող են փոխել

2017_2_6_love_movie_03Մի օր ամեն մարդու կյանքում անպայման հայտնվում է անվնաս, շատ անկեղծ ու սրտաբաց մեկը: ՈՒ նրա հետ ծանոթանալուց քո մոտ ցանկություն է առաջանում անվերջ ժպտալ, ու կարծես թե երջանկության զգացողությունը պատում է քեզ ոտքից գլուխ: Հանդիպումը այդպիսի մարդու հետ տեղի է ունենում շատ արագ, որովհետև դու դադարում ես հետևել ժամանակին, չես նկատում ոչ միմյանց հաջորդող ամենատարբեր թեմաները ու ոչ էլ միասին խմած թեյի բաժակները: ՈՒ մի պահ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը դարձել է քեզ համար շատ հարազատ ու թանկ: Նշանակություն չի ունենում նույնիսկ այն փաստը, որ ձեր ծանոթությունից անցել է ընդամենը մի քանի շաբաթ, օր կամ էլ րոպե: ՈՒղղակի նրա հետ լինելով, ասես, ինքդ էլ դառնում ես լավը, դառնում ես ջերմ ու ներդաշնակ: Այդպիսի հանդիպումներն փոխում են քեզ, քո մտածելակերպը, փոխում եմ շրջապատդ ու նույնիսկ ճակատագիրդ, այլևս երբեք նախկինը չես դառնում: Continue reading

Թափանցիկ գեղեցկություն

tumblr_m5syporlbN1qcq4ago1_500Մեզ շրջապատող ամեն ինչի մեջ կա գեղեցկություն, ոչինչ առանց գեղեցկության ստեղծված չէ, բայց այդ գեղեցկությունը անզեն աչքով չի երևում, հնարավոր չէ բացատրել, նկարագրել այն, միայն տեսնել է հնարավոր ու այն էլ ոչ աչքերով, այլ սրտով:
Ամեն առավոտ մենք արթնանանում ենք ինչ որ պատճառով, միգուցե այդ պատճառի մասին մենք էլ ոչինչ չգիտենք, բայց ամեն ինչ ունի իր պատճառները, մենք` նույնպես: Այնքան տարբեր ենք մենք միմյանցից, յուրահատուկ ու յուրօրինակ, բայց մեզ բոլորիս միավորում է երեք բան`սերը, ժամանակը, մահը: Այս երեք աբստրակցիաները միավորում են բոլորին ամբողջ մոլորակի վրա: Որովհետեև ամեն օր մենք ունենք սիրո կարիքը, ցավում ենք, որ ունենք քիչ ժամանակ ու վախենում ենք մահից:
Ժամանակ, ասում են այն բուժում է վերքերը, բայց լռում են այն մասին, թե ինչպես է նա ոչնչացնում ամեն լավ բան աշխարհում, թե ինչպես է գեղեցիկը վերափոխում տգեղի, վատի: Բայց պատճառն այն է, որ մենք չգիտենք այն ճիշտ օգտագործելու ձևը, վատնում ենք այն ամենի վրա, ինչն ոչ մի նշանակություն չունի, իսկ հետո բողոքում, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է, իսկ իրականում կյանքը լիովին բավական է ապրելու համար, ուղղակի մենք ապրելու փոխարեն զբաղված ենք նշանակություն չունեցող բաներով: Continue reading

Իրականությունից հեռու,երազների մեջ

cdsԳիշեր է:Տանը բոլորը քնած են,ու քնած են ոչ միայն նրանք, այլ ամբողջ աշխարհն է հիմա քնած: Իսկ ես նստած եմ մթության մեջ, ականջներիս ականջակալներն են, երաժշտություն եմ լսում, չեմ ուզում քնել,բայց ուզում եմ գրել երազների մասին:Փիլիսոփա չեմ, ու ոչ էլ գիտնական, որ կարողանամ բացատրել,թե ինչ է երազը,ինչու ու ինչպես ենք տեսնում,բայց ես նրանց մասին ունեմ իմ կարծիքը:
Որոշ մարդկանց համար երազներն իրական աշխարհից կտրվելու միջոց են,երազ,որի մեջ ամեն մարդ իրեն զգում է այնպես,ինչպես կուզենար զգալ իրական կյանքում:Որոշ մարդկանց կյանքը նման է երազի,նրանք երջանիկ են լինում այնտեղ ու ամենակարևորն այն է,որ նրանք ստիպված չեն լինում արթնանալ,քանի որ նրանց բաժին է ընկել այդպիսի կյանք: Continue reading