Tag Archive | Լացելու վիճակ

Մարդկային հոգուն հարազատ գիշերն ու հուշերը

81b9366ebcf2e430c6224d8e57a2b35fԷլի գիշեր է,հոգուս համար այնքան հարազատ դարձած գիշեր:Արդեն սովորություն է դարձել ամեն գիշեր բացել սենյակիս պատուհանը,շնչել գիշերային մաքուր օդը ու նայել աստղերին:Ոչ ոք չկա,ոչ մի մարդկային շունչ ու դա ինձ ավելի է օգնում հանգիստ լինել,որովհետև հոգնել եմ բոլորից,միայն ես եմ ու իմ աստղերը,որոնք,կարծես, ինձ համար են փայլում ու լուսավորում են իմ գիշերը:Նայում եմ աստղերին ու հասկանում եմ,որ կյանքում,այս անծայրածիր երկնքից ու միլիոնավոր աստղերից բացի,ոչինչ հավերժ չի` սկսած մեր կյանքից,որն ապրում ենք այնպես,ասես երբեք չենք մեռնելու,մինչև մեզ տված խոստումներն ու երդումները,որոնք պահում են ընդամենը մի որոշ ժամանակ,իսկ հետո մոռանում են,ասես ոչինչ էլ չեն ասել,չեն խոստացել: Continue reading

Advertisements

Մտորումներ((

Ամեն օր,ամեն ժամ ապրելով հասկանում եմ,թե ինչքան դժվար է այս կյանքը,ինչքան ենք տխրում,հիասթափվում,ընկճվում նրա պատճառով,իսկ հետո նոր ուժով ու մտքերով ոգևորված շարունակում ենք ապրել,ասես ոչինչ էլ չի եղել:80678985_2222299_more_1_
Շատ են լինում կյանքում պահեր,երբ հոգնում ես ամեն ինչից,հոգնում ես կյանքից,անորոշ վիճակից,պահեր,երբ բոլորին թողած ուզում ես փախչել ամենքից,փախչել ինքդ քեզնից,քո մտքերից,ուզում ես գնալ հեռ~ու-հեռ~ու,կորչել,չտեսնել ոչ մեկին,ու վերջապես չմտածել,ազատվել այս տանջող մտքերից…
Մտքերը մի անիրական ուժ են,շատ ավելի մեծ,քան պատկերացնում է մարդը:Միտքը կարող է շարժել մոլորակներ,ստեղծել ու ոչնչացնել մի ամբողջ տիեզերք:Իսկ ես ուզում եմ փախչել այդ մտքերից,դրանք ներսից որդի պես կռծում են հոգիս,սիրտս կտոր-կտոր են անում,չեն թողնում հանգիստ:Ինչպես ապրել դրանով,ինչպես պահել այդ ցավը հոգու մեջ: Continue reading