Tag Archive | Կանգ առ ժամանակ

Թափանցիկ գեղեցկություն

tumblr_m5syporlbN1qcq4ago1_500Մեզ շրջապատող ամեն ինչի մեջ կա գեղեցկություն, ոչինչ առանց գեղեցկության ստեղծված չէ, բայց այդ գեղեցկությունը անզեն աչքով չի երևում, հնարավոր չէ բացատրել, նկարագրել այն, միայն տեսնել է հնարավոր ու այն էլ ոչ աչքերով, այլ սրտով:
Ամեն առավոտ մենք արթնանանում ենք ինչ որ պատճառով, միգուցե այդ պատճառի մասին մենք էլ ոչինչ չգիտենք, բայց ամեն ինչ ունի իր պատճառները, մենք` նույնպես: Այնքան տարբեր ենք մենք միմյանցից, յուրահատուկ ու յուրօրինակ, բայց մեզ բոլորիս միավորում է երեք բան`սերը, ժամանակը, մահը: Այս երեք աբստրակցիաները միավորում են բոլորին ամբողջ մոլորակի վրա: Որովհետեև ամեն օր մենք ունենք սիրո կարիքը, ցավում ենք, որ ունենք քիչ ժամանակ ու վախենում ենք մահից:
Ժամանակ, ասում են այն բուժում է վերքերը, բայց լռում են այն մասին, թե ինչպես է նա ոչնչացնում ամեն լավ բան աշխարհում, թե ինչպես է գեղեցիկը վերափոխում տգեղի, վատի: Բայց պատճառն այն է, որ մենք չգիտենք այն ճիշտ օգտագործելու ձևը, վատնում ենք այն ամենի վրա, ինչն ոչ մի նշանակություն չունի, իսկ հետո բողոքում, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է, իսկ իրականում կյանքը լիովին բավական է ապրելու համար, ուղղակի մենք ապրելու փոխարեն զբաղված ենք նշանակություն չունեցող բաներով: Continue reading

Advertisements

Կանգ առ ժամանակ,ես ուզում եմ վայելել այս պահերը


book-girl-hair-light-photography-reading-favim-com-91636…Սպասի’ր անցորդ,մի պահ կագնի’ր ու կարդա’ գրածս,գուցե կարողանա մտքերս հասնել սրտիդ նուրբ լարերին ու ստիպել մտածել:Գուցե տողերիս մեջ գտնես այնքան հարազատ ու այնքան ծանոթ զգացողություններ,որ թվա,թե հենց քո մասին է գրված,քո պատմությունն է ներկայացված:Գուցե իմ մտքերից մտքերից փոխվի կարծիքդ աշխարհի հանդեպ,սկսես նայել աշխարհին ուրիշ աչքերով,գուցե դու էլ սկսես մտածել ինձ պես ու իմ գրած տողերը քո մեջ արթնացնեն վաղուց մոռացված հիշողություններ ու հիշես ինչ որ մի պահ,մի տեղ,հիշես ինչ որ մեկին:Գուցե մտածես ավելի խորը,ստանաս շատ հարցերի պատասխաններ ու հասկանաս այս կյանքի կանոները,որոնցով պետք է ապրել:Գուզե կարդաս գրածս ու մի նոր ուղի ցույց տա քեզ այն,գուցե և խառնի մտքերդ էլ ավելի:Բայց դու կանգնի’ր,մի պահ նայի’ր գրածներիս,նրանց մեջ է կյանքս ամբողջ,սիրտս ու հոգիս ներդրված… Continue reading