Tag Archive | կարևոր մարդիկ

Ինչպե՞ս են սիրում մարդիկ

love01-happyՍերն չի դադարում զարմացնել, այն բացում է սրտերն ու լցնում է այն երջանկությունով: Սերն գոյություն ունի, որպեսզի մենք այն նվիրենք միմյանց, որ միմյանցով երջանկանանք: Սերն գոյություն ունի, որ մենակ չմնանք, որ զգանք սրտի զարկն ու վայելենք կյանքը:
Իր սիրո պատմությունն յուրաքանչյուր պատմում է իր ձևով, քանի որ յուրաքանչյուրն սիրում է տարբեր: Զգացմուքնը նույնն է, իսկ արտահայտելու ձևերը ամենքի մոտ յուրահատուկ:
Ինչ որ մեկն սիրում է հեռվից ու համարձակություն չի գտնում մոտենալ, իսկ ինչ որ մեկն` բարձրաձայնելով ու ամբողջ աշխարհին պատմելով իր սիրո մասին, որովհետև երբ երջանիկ ես ու սիրով լցված, ուզում ես գոռալ այդ մասին ու կիսել երջանկությունդ ամենքի հետ:Ինչ որ մեկն սիրում է գաղտնի, իր սրտում պահելով իր սերն ու ոչինչ չպահանջելով: Ինչ որ մեկն սիրում է առանց բառերի, բառերն չեն կարող նկարագրել իրական զգացմունքերը, սիրտը չի սիրում բառերով ասել իր սիրո մասին, իսկ ինչ որ մեկն սիրում է ժպտալով, չէ՞ որ ժպիտն է այն լեզուն, որով տարբեր ազգություններ կարող են խոսել միմյանց հետ: Ինչ որ մեկն սիրում է, ցավոք, անպատասխան, երևի այն պատճառով, որ ոմանք սիրել չգիտեն: Սերն այնքան մեծ է լինում, որ երբեմն չի տեղավորվում ոմանց սրտերում: Continue reading

Advertisements

Սեր, որն միայն գրքերի մեջ է գեղեցիկ

130317-297A4236-0049Կյանքում երբեմն ամեն ինչ ջարդվում է, փշրվում է պատկերացրած լուսավոր աշխարհդ, երբ ուզում ես փակվել սենյակումդ ու էլ դուրս չգալ, որ ոչ ոք չցավեցնի քեզ, որ հավաքես մտքերդ ու հասկանաս, թե ինչ ես ուզում իրականում: Կյանքի հարվածներից հետո փշուր-փշուր է լինում սիրտդ ու թվում է, թե վերջ, էլ երբեք այն առաջվանը չի լինի, էլ երբեք չի սիրի, սիրահարվի, էլ երբեք նրանում ոչ ոք չի բնակվի, բայց հանկած հայտնվում է մեկը, ով այդ փշուրները հավաքում է ու սիրտդ նորից վերականգնում է ու դրա հետ մեկտեղ իր սիրտն է տալիս քեզ ու չգիտես ընդունես այն, թե չէ, քանի որ մարդն այդպիսին է, նա տեսածից է վախենում: Բայց սրտին հրամայել չես կարող, նրա ամեն բառից սիրտդ ասես կայծ է տալիս և ի վերջո բռնկվում է Continue reading

Սիրո լույսով լուսավորեցիր հոգիս

214829_485462Կյանքում գալիս է մի պահ,երբ հայտնվում է մեկը,ով իր ներկայությամբ լցնում է հոգուդ դատարկությունը,կյանքիդ ամեն մի վարկյանը լուսավորում է աշխարհդ: երբ խենթացնում է նրա ամեն մի շարժումը,ուրախանում ես,երբ նա ուրախ է և տխրում ես,երբ նա տխրում է:Ամեն ինչ կապվում է նրա հետ:Յուրաքնչյուրի խոսքի, շարժումի,ժպիտի փնտրում ես նրան:
Բոլոր երազանքներդ ու պատկերացումներդ կապում ես նրա հետ և ուզում ես ամբողջ կյանքդ անցկացնել իր հետ:Շատ կարճ ժամանակահատվածում ենք մենք սովորում մարդկանց,կապվում ենք նրանց հետ ամուր կապով և այդ մարդը դառնում է շատ կարևոր ու թանկ,նա դառնում է սրտիդ ընկերը:Եվ նրա մասին ամեն բան սկսում է հետաքրքրել քեզ,սկսում ես անչափ կարոտել,երբ կողքիդ չէ և ամբողջ հոգով լուսավորվում ես,երբ նա քեզ հետ է: Continue reading