Tag Archive | Հաղթանակ

Կյանքի մի նոր էջ

3678cc9e46ed4ab7e95d32f280c873d0Միշտ էլ դժվար է սկսել կյանքը նոր էջից, բայց երբեմն դա շատ է հարկավոր: Նամանավանդ այն ժամանակ, երբ մտածում ես ու հասկանում ես, որ առջևում փակուղի է ու այլևս առաջ գնալու տեղ չկա, ու նշանակություն չունի ինչ ոլորտի մասին է խոսքը: Հարկավոր է միայն ինքներս մեր մեջ գտնենք ուժ նրա համար, որպեսզի հավաքենք համարձակություն, մաքրենք մեր աչքերից արցունքներն ու ասենք ինքներս մեզ «ես կարող եմ, ես կանեմ»: Հարկավոր է ինքներս մեր մեջ գտնենք այն ուժը, որպեսզի չհանձնվենք ու շարունակենք շարժվել առաջ, ու երբեք չմեղադրենք մեզ անհաջողությունների ու սխալների համար, մենք փորձել ենք լինել երջանիկ, ուղղակի գնացել ենք ոչ ճիշտ ուղիով, ոչ ճիշտ ճանապարհով: Ոչ մի վախենալու բան չկա նրա մեջ, որ ունենաս համարձակություն ու ամեն ինչ փոխես, նույնիսկ եթե հարկավոր է ամեն ինչ սկսել սկզբից, իհարկե դժվար կլինի, ոչ մեկ չի ասում, որ ապրելն հեշտ է, շատ դժվարություններ կհնադիպեն, բայց մենք կարող ենք հաղթահարել դրանք: Դժվարություններն հաղթահարելով ձեռք ենք բերում փորձ, սխալներն թույլ են տալիս տեսնել ամեն ինչ ուրիշ կողմից ու այլ ձևի ընկալել: Երբ դու քեզ հարմարավետ չես զգում կյանքի այս րոպեներին, քեզ տանջում է այն զգացողությունը, որ կյանքն անցնում է ու դու ոչինչ չես հասցնում, երբ չես կարողանում հանգիստ շունչ քաշել, պետք է կանգնել, ուղղակի կանգնել ու հետ նայել անցած ճանապարհիդ, տալ շատ հարցերի պատասխան, որոնք տանջում են քեզ, հասկանալ արդյոք ամեն ինչ այնպես է, ինչպես ինքդ ես ուզում: Continue reading

Advertisements

Ֆուտբոլի իմ պատմությունը

33992837_241008310003509_5501303908707860480_nԵթե ֆուտբոլի սիրահար եք, կամ էլ հետևում եք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու նորություններին, ապա անպայման լսած կլինեք, որ այս օրերին աշխարհում ընթանում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, չնայած ավելի ճիշտ կլինի ասել վերջանում է, որովհետև այսօր եզրափակչի խաղն է, որում հանդիպելու են Խորվաթիան և Ֆրանսիան, չեմ կարող ասել ինչ արդյունքով կվերջանա խաղը և ում հաղթանակով, բայց ԱՅՍ ԽԱՂՈՒՄ ես Ֆրանսիայի կողմից եմ: Իսկ թե ինչու նշեցի, որ կոնկրետ այս խաղում, պատճառը մեկն է` իմ սերն արդեն վաղուց նվիրել եմ Բրազիլիայի հավաքականին:
Բոլոր սպորտաձևերի մեջ ֆուտբոլն ինձ համար լավագույնն է, իսկ նրա հանդեպ սերն առաջացել է ինձ մոտ 4 տարի առաջ, 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցող Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության շնորհիվ: Դրանից առաջ էլ իհարկե ծանոթ էի այս սպորտաձևին, հայրս հաճախ էր նայում, ես էլ նրա հետ, ճանաչում էի որոշ ֆուտբոլիստների ու որոշ թիմերի, բայց 2014-ի առաջնությունը նայելով սկսեցի էլ ավելի հետաքրքրվել ֆուտբոլով ու սիրել: Չգիտեմ ինչի, հավաքականներից ինձ միանգամից գրավեց Բրազիլիայի հավաքականը: Միգուցե պատճառն այն էր, որ միշտ ինձ դուր է եկել այդ պետությունն, հետո սկսեցի հետաքրքրվել նրա ֆուտբոլիստներով, տեսա այնտեղ Նեյմարին ու… սիրահարվեցի 😀 : Continue reading

Հպարտ եմ, որ Հայ եմ

31310832_382595882254452_1108210190680850432_nԵս հպարտ եմ… Անսահման հպարտ եմ, որ հայ եմ, որ հայ են ծնողներս, տատս, պապս, նախնիներս: Հպարտ եմ, որ երակներովս հոսում է հայի արյունը, ու ծնունդն եմ այն հայ ազգի, որն չունի պարտվելու ունակություն, ով միշտ պայքարել է ու շարունակում է պայքարել անարդարության դեմ, ով պատրաստ է միավորվել միևնույն գաղափարի շուրջ ու անցկացնել “թավշյա” հեղափոխություն, ու իրականացնել այն առանց զոհերի ու բռնության, երգով ու պարով: Հեղափոխություն, որտեղ հասարակ ժողովրդին միանում են նույնիսկ ոստիկաններն ու սահմանին մեր խաղաղությունն ապահովող թագավոր զինվորները, աշակերտներն, ուսանողներն ու տարբեր աշխատանքի ու մասնագիտության տեր մարդիկ, մեծեր ու փոքրեր: Հայ ազգն օրինակ դարձավ շատ այլ ազգությունների համար, ու դեռ շատ ազգեր են իրենց հանրահավաքների ու ցույցերի ժամանակ գոռալու “Хотим, как в Армении”:
Հայ ազգն ևս մեկ անգամ ապացուցեց, որ միավորվելով կարող է պայքարել ու հաղթել, ու նրա միասնության դեմ անզոր են բոլորը: Հայ երիտասարդությունն ապացուցեց, որ իր քաջ ու անպարտելի նախնիների արժանի հետևորդն ու ժառանգն է: Նոր սերունդն ցույց տվեց, որ կարող է հաղթել միասնությունով, միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով, միևնույն գաղափարի շուրջ միանալով, երգելով, ուս ուսի տված պարելով ու ժպտալով: Continue reading

Մեր կյանքը մեր ձեռքերում է

mustang_wanted_5_lepotamiraru.jpgԱշխարհի վրա կա քեզ համար ամենաքիչը 2 կարևոր էակ, որոնց համար դու պատրաստ ես քո կյանքը տալ: Ամենաքիչը 13 հոգի, ովքեր սիրում են քեզ: Միակ պատճառը, որի համար հնարավոր է ինչ որ մեկն ատում է քեզ, դա այն պատճառով, որ նա ուղղակի ուզում է լինել քեզ նման:
Քո ժպիտը կարող է երջանկացնել նույնիսկ նրանց, ում դու դուր չես գալիս, այն կարող է նշանակել ինչ որ մեկի համար ամեն ինչ: Ամեն գիշեր, ինչ որ մեկը մտածում է քո մասին: Ինչ որ մեկի համար դու ամենինչ ես, ամբողջ մի աշխարհ: Նույնիսկ եթե դու կյանքում ինչ որ սխալ ես թույլ տալիս, դրա հետ էլ անպայման ինչ որ լավ բան է լինում: Կյանքում ոչինչ չի լինում հենց այնպես, ամեն ինչ ունի իր պատճառները ու եթե կյանքիդ ճանապարհին հանդիպում ես ինչ որ խոչնդոտների, դժվարությունների կամ էլ արկածների, ապա դրանք անպայման քեզ ինչ որ բան են ցույց տալիս, սովորեցնում են տարբերել սուտը ճշտից ու գնահատել արդարությունը, մարդկայնությունը ու մտածել, որ դու կարող ես թեկուզ մի փոքր փոխել աշխարհը, փոխելով ինքդ քեզ: Երբ դու մտածում ես, որ կյանքն քեզանից երես է թեքել, ուղղակի նայիր նրան մի այլ անկյունից, հաճախ մեր հարցերի ճիշտ պատասխաններն շատ մոտ են լինում մեզ, ուղղակի դրանք տեսնելու համար հարկավոր է թեքվել ու մի այլ կողմից նայել հարցին: Միշտ հիշիր, եթե կյանքը քեզ ևս մեկ շանս է տալիս,ապա քո մոտ ամեն ինչ կստացվի:  Continue reading

Իմ զինվոր ախպեր

22857733_1815114082117122_1889926373498159104_nՅուրաքանչյուր աղջկա համար աշխարհում գոյություն ունեցող ամենաուժեղ սերն առաջին հերթին հոր, իսկ հետո եղբոր հանդեպ սերն է: Ոչ մի տղա ամբողջ կյանքում չի կարող արժանանալ այդպիսի սիրո, ինչպիսի սիրո եղբայրն է արժանանում ընդամենը մեկ օրում: Չկա ավելի տանջող կարոտ, որն զգում է քույրն եղբոր հանդեպ ու եղբայրն քրոջ հանդեպ: Չկա ավելի մեծ սպասում, ինչպես քույրն է սպասում եղբոր վերադարձին, հատկապես, երբ այդ վերադարձը լինում է բանակից ու եղբայրն ուղղակի տղա չի լինում, այլ` զինվոր, սրբություն, ով գնացել է պաշտպանելու իր քրոջն ու մորը, և իր հայրենիքում գտնվող բոլոր աղջիկներին ու կանանց, ովքեր ևս ինչ որ մեկի քույրն են կամ էլ մայրը:
Իմ զինվոր ախպեր, ուրախությունս չափ ու սահման չունի, որ վերադառնում ես, ու վերադառնում ես զինվորի կոչումով, որն ինձ համար վեր է աշխարհում գոյություն ունեցող բոլոր կոչումներից: Իսկ ես զինվորի քույր եմ, դրանից ավելի մեծ հպարտություն չկա: Continue reading

Իմ զինվոր, իմ հպարտություն

Yjd8t5xzSZcԲանակ, այս անգամ մեր սիրո խոչնդոտն այս անունն ունի: Դու դարձար զինվոր ու ինձնից սպասելու խոստում խնդրելով, հեռացար: Դեռ երբեք այսքան երկար ժամանակով իրարից հեռու չէինք եղել, այսքան մեծ հեռավորություն մեզ չէր բաժանել:
Հեռու ենք իրարից, դու այնտեղ զինվորական հագուստով, զենքը ձեռքիդ, քո պարտքն ես հատուցում հայրենիքիդ, իսկ ես այստեղ առանց քեզ այլևս չեմ դիմանում, կարոտում եմ անչափ, օրերն ու ժամերն եմ հաշվում մեր հանդիպման, սպասում եմ, չէ՞, որ խոստացել եմ սպասել իմ զինվորին ու կսպասեմ: Իմ սերն այնքան մեծ է քո հանդեպ, որ ի զորու է հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր խոչնդոտ անզոր է մեր սիրո դեմ:
Մեկ տարի չգիտեմ ինչպես պիտի դիմանամ: Ճիշտ է, մեկ տարին այնքան էլ շատ չէ, բայց ինձ համար այն այնքան երկար է թվում: Ժամանակն, որ շատ արագ անցնելու հատկություն ունի, ասես, ինձ հետ հակառակվել է, կանգ է առել ու առաջ չի գնում: Այդ մեկ տարվա ամեն վարկյանում կարոտում եմ քեզ, մտածում եմ միայն քո մասին, առանց քեզ տանջվում եմ, բայց նաև աննկարագրելի հպարտություն եմ զգում, որ իմ միակն զինվոր է դարձել ու պաշտպանում է ինձ, ու հպարտ եմ, որ քեզ նման զինվորի սիրած էակն եմ: Continue reading

Իմ հայրենիք` Հայաստան

17662003_148105925716651_1001578689730707456_nԻնչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում: Սուտ է, որ ասում են ժամանակը բուժում է, ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքն դեռևս ցավում է ու չի սպիանում: Մարդն չի կարող մոռանալ այն,ինչ սեփական մարմնի վրա է զգացել, երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ, մեկ թշնամին է նրա վրա հարձակվել ու խլել բազում կյանքեր, որոնք հայրենիքի պաշտպանության համար զենք են վերցրել ու կռվել, մեկ բնությունն է դաժան գտնվել հայի դեմ կամ էլ մի ուրիշ պատճառ է եղել, բայց հայն չի հանձնվել, նա միշտ պայքարել է, չի թողել իր հավատը, իր հայրենիքը, չի դադարել կռվել թշնամու դեմ,ով փորձել է իրենից խլել պապերի հողը: Այդ պայքարը մինչև հիմա շարունակվում է,մինչև հիմա հայն հանգիստ չունի, բայց չի հանձնվում: Ամենուրեք հայ երեխաներ են ծնվում, հայ ազգի զավակներ, ովքեր իրենց մեծերից վերցնելու են զենքը, հայրենասիրությունն ու պատիվը ու պաշտպանելու են հայրենիքը,նրանցով է ապրում Հայաստանը, նրանք են շենացնում երկիրը Continue reading