Tag Archive | Հայաստան շարադրություն

Հպարտ եմ, որ Հայ եմ

31310832_382595882254452_1108210190680850432_nԵս հպարտ եմ… Անսահման հպարտ եմ, որ հայ եմ, որ հայ են ծնողներս, տատս, պապս, նախնիներս: Հպարտ եմ, որ երակներովս հոսում է հայի արյունը, ու ծնունդն եմ այն հայ ազգի, որն չունի պարտվելու ունակություն, ով միշտ պայքարել է ու շարունակում է պայքարել անարդարության դեմ, ով պատրաստ է միավորվել միևնույն գաղափարի շուրջ ու անցկացնել “թավշյա” հեղափոխություն, ու իրականացնել այն առանց զոհերի ու բռնության, երգով ու պարով: Հեղափոխություն, որտեղ հասարակ ժողովրդին միանում են նույնիսկ ոստիկաններն ու սահմանին մեր խաղաղությունն ապահովող թագավոր զինվորները, աշակերտներն, ուսանողներն ու տարբեր աշխատանքի ու մասնագիտության տեր մարդիկ, մեծեր ու փոքրեր: Հայ ազգն օրինակ դարձավ շատ այլ ազգությունների համար, ու դեռ շատ ազգեր են իրենց հանրահավաքների ու ցույցերի ժամանակ գոռալու “Хотим, как в Армении”:
Հայ ազգն ևս մեկ անգամ ապացուցեց, որ միավորվելով կարող է պայքարել ու հաղթել, ու նրա միասնության դեմ անզոր են բոլորը: Հայ երիտասարդությունն ապացուցեց, որ իր քաջ ու անպարտելի նախնիների արժանի հետևորդն ու ժառանգն է: Նոր սերունդն ցույց տվեց, որ կարող է հաղթել միասնությունով, միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով, միևնույն գաղափարի շուրջ միանալով, երգելով, ուս ուսի տված պարելով ու ժպտալով: Continue reading

Advertisements

Իմ զինվոր ախպեր

22857733_1815114082117122_1889926373498159104_nՅուրաքանչյուր աղջկա համար աշխարհում գոյություն ունեցող ամենաուժեղ սերն առաջին հերթին հոր, իսկ հետո եղբոր հանդեպ սերն է: Ոչ մի տղա ամբողջ կյանքում չի կարող արժանանալ այդպիսի սիրո, ինչպիսի սիրո եղբայրն է արժանանում ընդամենը մեկ օրում: Չկա ավելի տանջող կարոտ, որն զգում է քույրն եղբոր հանդեպ ու եղբայրն քրոջ հանդեպ: Չկա ավելի մեծ սպասում, ինչպես քույրն է սպասում եղբոր վերադարձին, հատկապես, երբ այդ վերադարձը լինում է բանակից ու եղբայրն ուղղակի տղա չի լինում, այլ` զինվոր, սրբություն, ով գնացել է պաշտպանելու իր քրոջն ու մորը, և իր հայրենիքում գտնվող բոլոր աղջիկներին ու կանանց, ովքեր ևս ինչ որ մեկի քույրն են կամ էլ մայրը:
Իմ զինվոր ախպեր, ուրախությունս չափ ու սահման չունի, որ վերադառնում ես, ու վերադառնում ես զինվորի կոչումով, որն ինձ համար վեր է աշխարհում գոյություն ունեցող բոլոր կոչումներից: Իսկ ես զինվորի քույր եմ, դրանից ավելի մեծ հպարտություն չկա: Continue reading

Իմ հայրենիք` Հայաստան

17662003_148105925716651_1001578689730707456_nԻնչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում: Սուտ է, որ ասում են ժամանակը բուժում է, ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքն դեռևս ցավում է ու չի սպիանում: Մարդն չի կարող մոռանալ այն,ինչ սեփական մարմնի վրա է զգացել, երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ, մեկ թշնամին է նրա վրա հարձակվել ու խլել բազում կյանքեր, որոնք հայրենիքի պաշտպանության համար զենք են վերցրել ու կռվել, մեկ բնությունն է դաժան գտնվել հայի դեմ կամ էլ մի ուրիշ պատճառ է եղել, բայց հայն չի հանձնվել, նա միշտ պայքարել է, չի թողել իր հավատը, իր հայրենիքը, չի դադարել կռվել թշնամու դեմ,ով փորձել է իրենից խլել պապերի հողը: Այդ պայքարը մինչև հիմա շարունակվում է,մինչև հիմա հայն հանգիստ չունի, բայց չի հանձնվում: Ամենուրեք հայ երեխաներ են ծնվում, հայ ազգի զավակներ, ովքեր իրենց մեծերից վերցնելու են զենքը, հայրենասիրությունն ու պատիվը ու պաշտպանելու են հայրենիքը,նրանցով է ապրում Հայաստանը, նրանք են շենացնում երկիրը Continue reading

Աշխարհի մեր փոքրիկ անկյունը

yerevan-city-armeniaԱյս մեծ աշխարհի մի փոքրիկ անկյունում գտնվում է մեր հայրենիքը` Հայաստանը:Գեղեցիկ բնությունով,հազարամյա պատմությունով ու հարուստ մշակույթով այս երկիրը դարերի ընթացքում անցել է ամենադժվար փորձությունների միջով,բայց միշտ մնացել է կանգուն:Շատ թշնամիներ են փորձել ոչնչացնել Հայաստանը ու մինչև այսօր էլ փորձում են,բայց հայ ժողովուրդը միահամուռ ոտքի կանգնելով պայքարել է իր հայրենիքի ազատության համար ու հենց դրա շնորհիվ այժմ ունենք անկախ Հայաստան:
Փոքր է մեր հայրենիքը ու փոքր ազգ ենք,բայց մեծ պատմություն ունենք,բարձր մարդկային արժեքներ:Թեև քիչ ենք,բայց աշխարհի ամեն մի անկյունում ունենք շատ հայտնի հայեր,ովքեր իրենց գործնեությամբ միշտ բարձր են պահում հայ ազգի պատիվը: Continue reading