Tag Archive | Հայրենիք

Իմ հայրենիք` Հայաստան

17662003_148105925716651_1001578689730707456_nԻնչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում: Սուտ է, որ ասում են ժամանակը բուժում է, ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքն դեռևս ցավում է ու չի սպիանում: Մարդն չի կարող մոռանալ այն,ինչ սեփական մարմնի վրա է զգացել, երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ, մեկ թշնամին է նրա վրա հարձակվել ու խլել բազում կյանքեր, որոնք հայրենիքի պաշտպանության համար զենք են վերցրել ու կռվել, մեկ բնությունն է դաժան գտնվել հայի դեմ կամ էլ մի ուրիշ պատճառ է եղել, բայց հայն չի հանձնվել, նա միշտ պայքարել է, չի թողել իր հավատը, իր հայրենիքը, չի դադարել կռվել թշնամու դեմ,ով փորձել է իրենից խլել պապերի հողը: Այդ պայքարը մինչև հիմա շարունակվում է,մինչև հիմա հայն հանգիստ չունի, բայց չի հանձնվում: Ամենուրեք հայ երեխաներ են ծնվում, հայ ազգի զավակներ, ովքեր իրենց մեծերից վերցնելու են զենքը, հայրենասիրությունն ու պատիվը ու պաշտպանելու են հայրենիքը,նրանցով է ապրում Հայաստանը, նրանք են շենացնում երկիրը Continue reading

Advertisements

Աշխարհի մեր փոքրիկ անկյունը

yerevan-city-armeniaԱյս մեծ աշխարհի մի փոքրիկ անկյունում գտնվում է մեր հայրենիքը` Հայաստանը:Գեղեցիկ բնությունով,հազարամյա պատմությունով ու հարուստ մշակույթով այս երկիրը դարերի ընթացքում անցել է ամենադժվար փորձությունների միջով,բայց միշտ մնացել է կանգուն:Շատ թշնամիներ են փորձել ոչնչացնել Հայաստանը ու մինչև այսօր էլ փորձում են,բայց հայ ժողովուրդը միահամուռ ոտքի կանգնելով պայքարել է իր հայրենիքի ազատության համար ու հենց դրա շնորհիվ այժմ ունենք անկախ Հայաստան:
Փոքր է մեր հայրենիքը ու փոքր ազգ ենք,բայց մեծ պատմություն ունենք,բարձր մարդկային արժեքներ:Թեև քիչ ենք,բայց աշխարհի ամեն մի անկյունում ունենք շատ հայտնի հայեր,ովքեր իրենց գործնեությամբ միշտ բարձր են պահում հայ ազգի պատիվը: Continue reading

Իմ երազանքի հերոսը

10386750_541156115987000_8470896040680807780_nԿարծում եմ,չկա այնպիսի մարդ,ով չունենա երազանքների հերոս,չէ՞ որ,նա հենց մեր պատկերացրած իդեալական մարդն է և մենք միշտ փորձում ենք նրանից օրինակ վերցնել և անընդհատ հետևել նրա ճանապարհին:

Իմ երազանքների հերոսը զինվորն է:Քաջազուն,հերոսական և դժվար ժամանակների հերոսը,ում համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն,քան հայրենիքի պաշտպանությունը:Նա ծառայում է,որպեսզի աշխարհում լինի խաղաղություն ու համերաշխություն,որպեսզի մարդիկ ապրեն հաշտ ու խաղաղ կյանքով:Նրա շնորհիվ ես հանգիստ գլուխս բարձին եմ դնում,իմանալով,որ նա այտեղ կանգնած պաշտպանում է ինձ:Ամեն առավոտ արթնանալով,նայում եմ պատուհանից և տեսնում եմ պարզ երկինք ու պայծառ արև,և դա միայն նրա շնորհիվ: soldiers-army-military-hd-wallpaper

Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պիտի լինի հայրենասեր,և ամեն մարդ պետք է պաշտպանի հայրենի հողը:Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ ու վճռական,և յուրաքանչյուր զինվոր պիտի գիտակցի,որ անձնական պատասխանատվություն է կրում հայրենիքի պաշտտպանության գործում:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը` կյանքը: Continue reading

Իմ Ջավախք


Երկրագնդի մի փոքրիկ անկյունում կա հրաշալի մի աշխարհ,որն Ջավախք են անվանում:Մի փոքրիկ թագավորություն`գեղեցիկ բնությամբ ,հյուրասեր ու հյուրընկալ բնակչությամբ,հետաքրքիր ու յուրօրինակ տեսարժան վայրերով:Այն Վրաստանի փոքրիկ հարստությունն է,բնակեցված հայերով:imagbne
Հնարավոր է,շատ մարդկանց համար այն ուղակի բնակավայր է,ուղակի բնություն,բայց,երբ եղել ես այս չնաշխարհիկfgdgd վայրերում,երբ զգացել ես Ջավախքի լեռների վեհությունը,ամուր կանգնել ես հողին ու հպարտություն ես զգացել,որ Ջավախքցի ես,երբեք,երբեք չես մոռանա այդ հիասքանչ վայրը ու չես կարող առանց հուզմունքի հիշել նրա մասին:Ինձ,իհարկե,միայն Ջավախքցին կհասկանա,քանի որ,միայն նա կարող է զգալ Ջավախքցու հպարտությունն ու համարձակությունը:
Ջավախքը մի միասնական ուժ է,կազմված հայրենասեր ու եռանդով լի երիտասարդությունից`տաքարյուն ու համարձակ տղեքից և համեստ ու հեզ աղջիկներից:Ջավախքի ODL9OtKp9Wgուժը հենց երիտասարդության մեջ է,որոնք ամերուրեք բարձր են պահում իրենց հայրենիքի` Ջավախքի պատիվը:Եվ հենց մենք ենք կառուցում,կազմավորում մեր Ջավախքի ապագան,մենք ենք կերտում նրա պատմությունը և զարգացնում բազմադարյա մշակույթը: 🙂i-am-from-javakhq-i-can-t-keep-calm
Ջավախքը դա վայր է,ուր դու անպայման կցանկանաս վերադառնալ,այնտեղ մեկ անգամ լինելուց հետո:Ջավախքը դա վայր է,որտեղ մարդիկ քո դիմաց իրենց սիրտն են բացում:Ջավախքը դա վայր է,որտեղ յուրաքանչյուր մարդու համար առաջին տեղում ոչ թե կարիերան է,այլ ընտանիքը:Ջավախքը դա վայր է,որտեղ աղջիկը կարող է ճանաչել տղային ընդամենը մեկ ամիս,ամուսնանալ և ապրել նրա հետ մինչև կյանքի վերջ:Ջավախքը դա,երբ ինչ-որ խախտում կատարելու դեպքում ոստիկանը առանց տուգանելու քեզ բաց է թողնում:Ջավախքը դա վայր է,որտեղ մարդիկ քշում են Mercedes-ներ ու  BMW-ներ,բայց կրկին բողոքում են կյանքից 😀 Continue reading

Իմ հայրենիք`Վրաստան

saqartvelo___georgia-1600x900  Վրաստան – սա երկիր է գեղեցիկ բնությունով,երկիր`հնագույն պատմությունով ու յուրահատուկ մշակույթով,բարի ու հյուրասեր ժողովրդով,սա երգի ու պարի երկիր է,եկեղեցիների ու վանքերի երկիր,լեռների ու կապույտ երկնքի երկիր:
Վրաստանը այն յուրահատուկ երկրներից մեկն է,ով ունի այնպիսի մշակույթ ու պատմություն,որ անհնար է անտարբեր անցնել նրա կողքով:Վրաստանը այն երկրներից է,ով փոքր է,բայց բազմազգ:Մարդկանց հետաքրքրում է Վրաստանը,նրա պատմությունը,մշակույթը և մարդկանց համար այն ճանապարհորդության հիանալի վայր էmaxresdefault:Բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս այստեղ,և հաճախ մնում են,որովհետև այստեղ լավ է ու հարմարավետ,և սա է պատճառներից մեկը,որ մեր երկրում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Վրաստանի մշակույթը դարերի ընթացքում աճել ու զարգացել է:Բազմակողմանի պատմությունը,հարուստ ավանդույթները,ուժեղ ազգային ինքնագիտակցությունը,ժողովրդի մեջ հաստատված ամուր հավատքը,այս ամենը մերն է: Continue reading