Tag Archive | Հանդիպումներ

Ես հիվանդ եմ քեզանով

5e31099f97a1033aea385a67b866e529Կարծես թե ես կարոտել եմ քեզ: Այն մի քանի ամիսն, որոնց ընթացքում չեմ տեսել քեզ, ինձ համար հավերժություն են թվում, բայց դու միշտ մտքումս ես, նկարներդ թերթելով ու ամեն մեկն առանձին – առանձին երկար նայելով, առնում եմ կարոտս, հիշողությանս մեջ վերարտադրում եմ դեմքդ, նայվածքդ, դիմագծերդ… Կարոտում եմ քեզ, շա~տ:
Սերը հենց կարոտն է, առանց սիրելու ոչ ոք չի կարոտում: Սերը ինչ որ մեկին կարոտելն ու նրա հետ հանդիպմանն անհամբեր սպասելն է, մտածել նրա մասին ամբողջ օրը, երբ նա հեռու է քեզանից: Երբ նրա մասին մտքերն երջանկացնում են քեզ, երբ նրա ասած ամեն բառն մեծ ուշադրությամբ ես լսում, դու էլ խոսում ես, շատախոսում ես, իսկ նա քեզ սիրով լսում է ու հետաքրքրվում է ամեն օրովդ, որն անցկացրել ես նրա հետ ու առանց նրա, երբ նույնն են դառնում սովորություններդ ու նախասիրություններդ: Սերը` երբ դու նրան սիրում ես մինչև երկինք, իսկ նա քեզ` մինչև աստղերը: Կա սեր, որն հրաշքներ է գործում, կյանքի է վերադարձնում, կա սեր, որն անմահ է, ու մշտապես ապրում է հոգիներում, նույնիսկ, երբ մարմինն մեռած է: Continue reading

Advertisements

Լինում են հանդիպումներ…

c5ea50993ed30841adb9352c5579ad16Լինում են հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ բաժանվել չես ուզում, երբ ամբողջ սրտով ցանկանում ես, որ նա չթողնի գնաս, պահի քեզ ևս մի քանի րոպե, իսկ նա, չուզելով, որ գնաս, ստիպված ասում է “գնա”: Երբ խոսում ես, ծիծաղում ես նրա հետ ու միաժամանակ, այդ ընթացքում հասկանում ես, թէ ինչքան ես սիրում նրան ու ինչքան ուրախ ես, որ նա ընդանրապես կա քո կյանքում: Երբ նայում ես նրան ու անկախ քեզնից ժպտում ես, իսկ երբ նա հարցնում է, թե ինչու ես ժպտում, պատասխան չես գտնում, որովհետև ինչ որ առանձնահատուկ պատճառ չկա քո ժպիտի, դու ժպտում, որովհետև նա կողքիդ է ու իր շագանակագույն աչքերով նայում է քեզ:
Աստված իմ, հիմա, երբ մտածում եմ այդ մասին, հասկանում եմ, թե ինչքան եմ ես սիրում այդ աչքերը: Դրանք սովորական շագանակագույն աչքեր են, բայց երբ ես նայում եմ նրանց մեջ, տեսնում եմ գույներ, որոնք գոյություն չունեն բնության մեջ: ՈՒզում եմ խորտակվել նրանցում, ուզում եմ այդ աչքերն միայն ինձ տեսնեն, իսկ ես միայն նրանց, այնքան խորհրդավոր ու սիրելի:
Մարդկանց հարկավոր են այդպիսի հանդիպումներ, որոնք կարող են ճակատագրեր փոխել, նրանք ուզում են իրենց կյանքում մեկին, ով կլինի իրենց կողքին, կլսի նրանց, կգրկի, երբ վատ են զգում ու իր գոյությամբ կյանքը լուսավոր կդարձնի: Continue reading

Գնահատե՛ք կյանքը, մարդի՛կ

imageՄենք հաճախ չենք գնահատում մեր ունեցածը, այն ինչ մեր կողքին է, մինչև որ չենք կորցնում այն: Մենք ջնջում ենք հեռախոսի համարները, գիտենալով, որ այն ընդմիշտ մնալու է մեր հիշողության մեջ, մենք բաժանվում ենք, իմանալով, որ կրկին հանդիպելու ենք: Մենք ասում ենք “կմտածեմ”, նախապես իմանալով պատասխանը: Մենք փնտրում ենք ինչ որ նոր բան, գիտենալով, որ առանց հնի չենք կարող ապրել: Մենք սպասում ենք, նույնիսկ երբ ասում ենք “գնա”: Վիճում ենք, հասկանալով, որ առանց այդ մարդու կյանք չունենք: Ինչքան կարևոր է իմանալ, որ ինչ որ մեկին պետք ենք ու ինչ որ մեկի սիրտն հենց մեզ համար է բաբախում: ՈՒղղակի ապրել ու լինել ինչ որ մեկին հարկավոր` արդեն իսկ պարգև է, իսկ մենք չենք գնահատում:
Չենք գնահատում մարդկանց, ովքեր մեր կյանքում են, ում հանդիպում ենք մեր կյանքի ճանապարհին, մինչդեռ պիտի շնորհակալություն հայտնենք ամենքին, մեր ճակատագրում իրենց մասնակցությունն ունենալու համար, լինի դա մի փոքրիկ էպիզոդ, թե մի ամբողջ կյանք: Ոչ մի մարդ չի հայտնվում մեկ ուրիշի կյանքում պատահական: Պետք է գնահատել մեկի տված սերն ու երջանկությունը, մյուսի թողած կյանքի դասը: Continue reading

Հեռու կարևոր մարդկանցից

791dc414ed9051d1aec0faa9d9fe9840Դու երբեք չես հասկանա ինչ է նշանակում դա` չունենալ հնարավորություն բռնելու սիրած էակիդ ձեռքը կամ չունենալ հնարավորություն նրան գրկելու: Երբ դու լսում ես միշտ միայն նրա ձայնը` կամ հեռախոսի մեջ, կամ էլ քո գլխում: Երբ նրան տեսնում ես միայն նկարներով ու անհագ ցանկություն ես ունենում նրա կողքին լինելու, իսկ ձեզ բաժանում են քաղաքներ, ճանապարհներ, մարդիկ:
Ի՞նչ գիտես դու հեռավորության մասին: Դու երբեք չես կարողանա հասկանալ, ինչպիսին է դա` զգալ նրա էմոցիաները բիթերով ու բայթերով, երբ ձեր միջև հեռախոսային կապի օպերատորներն են ու ինտերնետը: Երբ նա, ինչպես նաև դու, ապրում եք ձեր կյանքն իրարից հեռու: Չեք կիսում իրար հետ ձեր զգացմունքներն ու զգացողությունները: Երբ ոչ ոք չկա քո կողքին, ով կհասկանար քեզ, իսկ նա հիմա քնած է ուրիշ մի քաղաքում: Երբ քեզ հետաքրքրում է նրա մասին ամեն ինչ, թե որտեղ է նա, ինչ է անում, ինչպես է անցնում նրա օրը, ու անհանգստանում ես ու տեղդ չես գտնում, երբ նա ուշ-ուշ է զանգում քեզ: Continue reading

Իմ զինվոր, իմ հպարտություն

Yjd8t5xzSZcԲանակ, այս անգամ մեր սիրո խոչնդոտն այս անունն ունի: Դու դարձար զինվոր ու ինձնից սպասելու խոստում խնդրելով, հեռացար: Դեռ երբեք այսքան երկար ժամանակով իրարից հեռու չէինք եղել, այսքան մեծ հեռավորություն մեզ չէր բաժանել:
Հեռու ենք իրարից, դու այնտեղ զինվորական հագուստով, զենքը ձեռքիդ, քո պարտքն ես հատուցում հայրենիքիդ, իսկ ես այստեղ առանց քեզ այլևս չեմ դիմանում, կարոտում եմ անչափ, օրերն ու ժամերն եմ հաշվում մեր հանդիպման, սպասում եմ, չէ՞, որ խոստացել եմ սպասել իմ զինվորին ու կսպասեմ: Իմ սերն այնքան մեծ է քո հանդեպ, որ ի զորու է հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր խոչնդոտ անզոր է մեր սիրո դեմ:
Մեկ տարի չգիտեմ ինչպես պիտի դիմանամ: Ճիշտ է, մեկ տարին այնքան էլ շատ չէ, բայց ինձ համար այն այնքան երկար է թվում: Ժամանակն, որ շատ արագ անցնելու հատկություն ունի, ասես, ինձ հետ հակառակվել է, կանգ է առել ու առաջ չի գնում: Այդ մեկ տարվա ամեն վարկյանում կարոտում եմ քեզ, մտածում եմ միայն քո մասին, առանց քեզ տանջվում եմ, բայց նաև աննկարագրելի հպարտություն եմ զգում, որ իմ միակն զինվոր է դարձել ու պաշտպանում է ինձ, ու հպարտ եմ, որ քեզ նման զինվորի սիրած էակն եմ: Continue reading

Մի բաժանվեք սիրելիներից

the-notebook-5.jpgԿյանքում ամեն բաժանումից հետո լինում է հանդիպում: Բայց այնքան դժվար է այդ բաժանումն նրանց համար, ում սրտում սեր կա, ով այդ բաժանումից առաջ ապրել է սիրո բերկրանքը: Մարդիկ, մի բաժանվեք իրարից, գուցե դուք երբեք չգտնեք այդպիսի մեկին, ով կսիրի ձեզ ամբողջ սրտով, գուցե երբեք չգտնեք մեկին, ում դուք կսիրեք խենթի նման, ու արդեն շատ ուշ կլինի վերադարձնել ամեն ինչ: Ճիշտ է, լինում են վեճեր ու թյուրիմածություններ, ու այդ ամենից ով էլ ասես կարող է անտարբեր դառնալ : Իսկ դուք ներել սովորեք: Ներում են այն մարդիկ , որոնք իրենց ներսում շատ սեր ունեն: Ամեն մի մանրուքից կարելի է բաժանվել, բայց արդյոք արժե այդ մանրուքների վրա ուշադրություն դարձնել: Սիրո համար պետք է պայքարեն երկուսը, միասին, մեկը մյուսին լրացնելով: Մի վիճեք, պահպանեք հարաբերություններն, պահպանեք այն, ինչ ունեք, մի րոպե հետո, հնարավոր է, դա էլ չլինի: Continue reading

ՈՒզում եմ իմանաս

17Գիտե՞ս, ես ունեմ շատ սովորություններ, որոնց մասին ուզում եմ իմանաս, որ եթե սիրահարվելու ես, սիրահարվես ինձ ամբողջությամբ, այդ բոլոր տարօրինակություններիս: Եթե սիրելու ես, սիրես նաև թերություններս: Ես ուզում եմ լինել քեզ հետ բնական, կարողանամ խոսել անկեղծ ու միշտ զգամ քեզ կողքիս:
Գիտե՞ս, ես հաճախ եմ լացում, ու նշանակություն չունի, թե դա տեղի է ունենում ինչ որ ֆիլմ նայելու ժամանակ, ինչ որ տխուր երաժշտություն լսելուց, թե ուղղակի կիրակի առավոտյան։ Ես կարող եմ լացել նույնիսկ այն բաների պատճառով, որոնք ինձ երբևէ ցավեցրել են, նույնիսկ եթե հիմա դա տեղի չի ունենում։
Ես վախենում եմ մենակ մնալ ու վախենում եմ քեզ գտնելուց հետո նորից կորցնել։ Ես պատմելու եմ քեզ այն մասին, թե ինչու եմ ատում ինքս ինձ։ Ու չեմ հավատալու քո ոչ մի խոսքին, երբ դու կսկսես չհամաձայնվել իմ բարձրաձայնած յուրաքանչյուր պատճառին։
Դու կարող ես ասել, որ սիրում ես ինձ անվերջ թիվ անգամ, բայց միևնույնն է, ես միշտ վախենալու եմ այն բանից, որ կթողնես ինձ։ Continue reading