Tag Archive | Հաջողություն

ՈՒզում եմ ընդմիշտ լինես կողքիս

800232bf4d0ac9710218f4ad52c58ffbՄիշտ լինում է, երբ կյանքումդ սպասում ես ինչ որ բանի, բայց ինքդ էլ չգիտես, թե ինչին ես սպասում այդքան անհամբեր, միգուցե մի լավ նորության, կամ ինչ որ ուրախության, իսկ միգուցե երջանկության, որով ուզում ես լցվի ամբողջ աշխարհն ու ներսդ: Ամենայն հավանականությամբ հենց երջանկությանն ենք այդպես սպասում, իսկ վերջինս գալիս է մեզնից թաքուն ու անսպասելի:
Այդպես անհամբեր ես քեզ էի սպասում, չէ որ դու ես իմ երջանկությունը, ճիշտ է չգիտեի, թե ինչպիսին ես ու արդյոք քեզ էի սպասում, թե ոչ, բայց կար մի բան, որ ձգում էր ինձ դեպի քո կողմ, աչքերս ամենուրեք քեզ էր փնտրում ու սիրտս արագ էր բաբախում, երբ տեսնում էի քեզ: Իմ երջանկությունն իր ոտքերով եկավ ինձ մոտ ու հիմա պատրաստ եմ թողնել ամեն ինչ ու գնալ նրա հետևից: Ես սպասում էի իմ երջանկությանը ու եկար դու, քո սիրով հոգիս ջերմացավ, քեզանով ինձ կրկին երջանիկ զգացի ու հասկացա, որ այսքան տարի այդպես անհամբեր հենց քեզ եմ սպասել, ինքս էլ այդ մասին չիմանալով: Ճկատագիրն է կապել մեզ ու ինչպես երևում է մեր հանդիպումն այնքան էլ պատահական չէր: Continue reading

Advertisements

Հրաժեշտ դպրոցիս ու հարազատ դարձած դասարանիս <3

Ահա եկավ այս օրը, այսօր ես հրաժեշտ եմ տալիս իմ դպրոցին, իմ դասարանին ու ավարտում եմ դպրոցը մեկ տարի շուտ: Շնորհիվ նրա, որ կարողացա էկստեռն քննություններս հանձնել, ես այսօր շրջանավարտ եմ: Չգիտեմ, տարօրինակ զգացողություն է մոտս, և ուրախ եմ, և տխուր, ուրախ եմ նրա համար, որ նոր կյանք եմ մտնում ու շարունակում եմ քայլերս երազանքիս հետևից, բայց տխուր եմ, որ թողնում եմ դասարանիս, թողնում եմ մանկությունս ու պատանեկությունս, գժություններս ու արկածներս, անչափ թանկ հիշողություններս եմ թողնում դպրոցի պատերի ներսում ու հեռանում եմ, մտնում եմ նոր կյանք, որտեղ ապրելու դեռ փորց չունեմ ու պատկերացնել էլ չեմ կարող, թե ինչ է ինձ սպասվում այնտեղ: Հիմա հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր տխրում էին իրենց Վերջին զանգի օրը, չնայած չեմ կարող ասել, որ այսօր իմ Վերջին զանգն է, ոչ, ճիշտ է ես ավարտում եմ, բայց իմ վերջին զանգը լինելու է հաջորդ տարի այս օրը, իմ դասարնի հետ, ես խոստացել եմ, որ գալու եմ ու նրանց հետ շարք կանգնեմ, նրանց հետ իմ հրաժեշտի խոսքն ասեմ իմ դպրոցին ու նրանց հետ պարեմ իմ վալսը: Նրանք են դարձել ինձ համար քույր ու եղբայր, սովորել եմ նրանց հետ 11 տարի ու միայն նրանց հետ եմ անցկացնելու իմ վերջին զանգը: Իսկ այսօր ես ուղղակի ավարտում եմ, ուղղակի դադարելու եմ դպրոց գնալ, բայց մնալու եմ աշակերտ, այսօր ուղղակի իմ մյուս դասարանցիների վերջին զանգն է, որոնք ինձ ընդունեցին իրենց դասարան ու 2 ամսվա ընթացքում նույնպես դարձան հարազատ: Continue reading

ՄԱՅՐ

mothers-love-images-and-wallpaper-10ՄԱՅՐ,երբ լսում ես այս բառը,արդեն մնացած ամեն ինչ իմաստը կորցնում է:Սա մի հրաշալի բառ է,որը լսելիս անկախ քեզանից փշաքաղվում ես:Մայրը սիրտ է շաաատ մեծ,նրա արցունքը մեր`երեխաներիս սրտի լաց է:Մայրն մի այնպիսի էակ է,որ եթե նրան սրտիդ մոտ չպահես,ուժդ կկորի:
Մարդկային զգացմունքների մեջ մոր սիրուց ավելի ուժեղ զգացմունք չկա:Մնացած բոլոր զգացմունքներն անցողիկ են:Մայրն,առաջին հերթին,սրբության հետ է ասոցացվում,նա միակ մարդն է,ով կարող է նայել որդու աչքերի մեջ ու նրա սրտի ցավը հասկանալ:Մայրն այն մարդն է,ով աղոթքի ժամանակ միշտ առաջին հերթին որդու համար երջանկություն է Continue reading

Իմ պուպուշ ընկերուհի

fe063155470812de03d1e39cd9d39016Այսօր իմ գիժ ընկերուհու ծննդյան օրն է ու էտ պաճառով որոշեցի այսօրվա պոստս նվիրել հենց նրան ու մի քիչ պատմել իր մասին:Sight_2015_06_23_130207_325

Ես քույր չունեմ,բայց իմ կողքին ունեմ այնպիսի մի անձնավորություն,ով ինձ համար քրոջ դեր է կատարում,դա իմ ընկերուհի Ինեսան է,որի հետ ես ծանոթացել եմ դպրոցում`առաջին դասարանում,և արդեն 9 տարի է մենք ընկերություն ենք անում,և այդ 9 տարին ինձ բավական էր հասկանալու,որ գտել եմ իսկական ընկեր,մարդ ում հետ կարող եմ կիսվել,գիտենալով,որ մեր խոսակցության մասին մեզանից բացի ոչ ոք չի իմանա,կարող եմ ասել այն,ինչ մտածում եմ և խոսել ամեն ինչի մասին:

collage1Նա հրաշալի աղջիկ է,բարի,ընկերասեր,ուրախ,ժպտերես,չնայած,նա իր բնավորության մեջ ունի մի հատ գիծ,որը ես տանել չեմ կարողանում , 😀 դա նրա համառությունն է:D նա շատ համառ է ու միշտ ամեն ինչ պիտի իր ուզածով լինի ու մեկ էլ չեմ սիրում,որ սկսումա նեռվերս ուտել (մի բան,որը իր մոտ շաաատ լավ ստացվումա) 😀collage3

Բայց իրոք,կատակը մի կողմ,նա շատ լավ անձնավորություն է,ում ես վստահում եմ բոլոր գաղտնիքներս ու այնքան ուրախ եմ,որ դա փոխադարձ է ու ես էլ իրա համար վստահելի ընկեր եմ:Մենք իրար կես բառից հասկանում ենք,բավական է իրար նայենք ու նույն պահին երկուսս էլ նույն բանն ենք մտածում:Էլ չասեմ մեր գժությունների մասին,դրանք ուղակի վերջն են 😀 Մի խոսքով “натуральный” գիժ որ ասում են, էտ մեր համարա ասված 😀 Continue reading

Հաջողության գաղտնիքը

Մենք բոլորս ուզում ենք հասնել հաջողության,յուրաքանչյուր մարդ երազում է,երազում է հաջողության ու համաշխարհային ճանաչման մասին:Յուրաքանչյուր մարդ ունի նպատակներ ու ցանկություններ,ունի ինչ որ տաղանդ և ուզում է իր տաղանդով ինչ որ բանի հասնել:128237_or

Բայց որն է հաջողության գաղտնիքը? Ինչպես հասնել հաջողության? Ահա,այս է խնդիրը:
Առաջին հերթին հաջողության հասնելու համար պետք է սիրել այն աշխատանքը,որն անում ես և ինչպես ասել է Ստիվ Ջոբսը.”Շատ կարևոր է ունենալ քաջություն առաջնորդվելու սրտի թելադրանքով և ինտուիցիայով, նրանք իսկապես գիտեն, թե ինչ եք իրականում դուք ուզում անել:Մնացածը երկրորդական է:Զբաղվեք սիրելի գործով: Գտեք ձեր իրական կիրքը և փոխեք աշխարհը դեպի ավելի լավը: Աշխատանքը լավ անելու միակ միջոցը այն սիրելն է:Արեք այն,ինչ դուք սիրում եք ամենից շատ: Դա անպայման կբերի ձեզ հաջողություն:”Եվ իրոք,եթե ուզում եք հաջողություն գտնել,ուրեմն պետք է նախ և առաջ սիրեք այն գործը,որով ցանկանում եք հետագայում հաջողության հասնել:Պետք է միշտ,ամեն իրավիճակում պոզիտիվ ու լավատես լինել:Անպայման պետք է լինեք վստահ ինքներդ ձեզ և ձեր ուժերի վրա:Եթե վախենում եք ձախողվել,ուրեմն իմացեք,որ հաջողության երբեք չեք հասնի,քանի որ ձախողման վախը ձեզ հնարավորություն չի տա առաջ շարժվելու դեպի նպատակ: Continue reading