Tag Archive | Հարգանք

Մամ ❤

Մամ, իմ ամենաթանկ, իմ ամենասիրուն, իմ ամենահամբերատար, իմ ամենաներողամիտ, իմ ամենա-ամենա… Մամ, դեռ չծնված քո անսահման սերն եմ զգացել, առաջին անգամ աչքերս բացել ու քեզ եմ տեսել, առաջին բառս “Մամա” է եղել, առաջին սերս քեզ եմ տվել: Դու ես ինձ սովորեցրել ամեն ինչ այս կյանքում` քայլել, խոսել, դու ես սովորեցրել ապրել, ճիշտ ապրել: Դու ինձ սովորեցրել ես, որ ամեն ինչ այս աշխարհում փոխադարձ է` սերը, հոգատարությունը, բարությունը, որ ինչ որ տալիս ես մարդկանց, ամեն ինչ անպայման կվերադառնա քո մոտ: Մամ, դու ինձ սովորեցրել ես լինել շնորհակալ, աղոթել, ու չհանձնվել: Մամ, քո օգնել փորձող հայացքն ինձ միշտ ուժ է տվել, միայն քո կողքիս գտնվելը ինձ համար աշխարհ արժե: Երբ ես տեսնում եմ երջանկության արցունքներ քո աչքերում, կարող եմ հաղթահարել ամեն ինչ այս կյանքում, ամեն մի դժվարության կարող եմ դեմ գնալ, միայն այն մտքի համար, որ դու հպարտանալու ես ինձնով ու յուրաքանչյուր հաջողության, որ հասել եմ միայն քո շնորհիվ ու քեզ համար եմ արել, որ միշտ իմ մասին խոսելուց գլուխդ բարձր պահես ու աչքերումդ հպարտություն տեսնեմ: Մամ, քո աչքերից կաթած ամեն տխրության արցունք ցավ է պատճառել սրտիս, ու ես ինձ այնքան մեղավոր եմ զգում, որ գուցե ինչ-որ տեղ նեղացրել եմ քեզ, ստիպել եմ մտահոգվել իմ մասին: Մամ, դու ամենաուժեղ ու ամենագեղեցիկ կինն ես աշխարհում ու գիտես ինչքան հաճելի է ինձ զգալ, որ շատ բաներով նման եմ քեզ, այնքան ուրախ եմ, որ շատ հարցերում ես հենց քեզ նման եմ մտածում, ուրախ եմ, որովհետև գիտեմ դու միշտ ճիշտ ես:

Continue reading
Advertisements

Իմ զինվոր, իմ հպարտություն

Yjd8t5xzSZcԲանակ, այս անգամ մեր սիրո խոչնդոտն այս անունն ունի: Դու դարձար զինվոր ու ինձնից սպասելու խոստում խնդրելով, հեռացար: Դեռ երբեք այսքան երկար ժամանակով իրարից հեռու չէինք եղել, այսքան մեծ հեռավորություն մեզ չէր բաժանել:
Հեռու ենք իրարից, դու այնտեղ զինվորական հագուստով, զենքը ձեռքիդ, քո պարտքն ես հատուցում հայրենիքիդ, իսկ ես այստեղ առանց քեզ այլևս չեմ դիմանում, կարոտում եմ անչափ, օրերն ու ժամերն եմ հաշվում մեր հանդիպման, սպասում եմ, չէ՞, որ խոստացել եմ սպասել իմ զինվորին ու կսպասեմ: Իմ սերն այնքան մեծ է քո հանդեպ, որ ի զորու է հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր խոչնդոտ անզոր է մեր սիրո դեմ:
Մեկ տարի չգիտեմ ինչպես պիտի դիմանամ: Ճիշտ է, մեկ տարին այնքան էլ շատ չէ, բայց ինձ համար այն այնքան երկար է թվում: Ժամանակն, որ շատ արագ անցնելու հատկություն ունի, ասես, ինձ հետ հակառակվել է, կանգ է առել ու առաջ չի գնում: Այդ մեկ տարվա ամեն վարկյանում կարոտում եմ քեզ, մտածում եմ միայն քո մասին, առանց քեզ տանջվում եմ, բայց նաև աննկարագրելի հպարտություն եմ զգում, որ իմ միակն զինվոր է դարձել ու պաշտպանում է ինձ, ու հպարտ եմ, որ քեզ նման զինվորի սիրած էակն եմ: Continue reading

Պետք չի դադարել սիրել…

Ճիշտ են ասում էլի,սերը զոհեր է պահանջում,այն պահպանելու համար շատ ջանքեր են հարկավոր,շատ ու շատ փորցությունների միջով է պետք անցնել ու շատ արգելքներ հաղթահարել և միայն իրական սերը կշարունակի ապրել ու այս ամենից հետո այն ավելի կխորանա ու ավելի կմեծանա,երկու սրտեր tumblr_nf1proQt021u2e7sro1_500իրար կորցնելու վախից էլ ավելի կկապվեն ու այդ սերը էլ ավելի կամրապնդվի:Բայց…այդ սիրո համար մենք հաճախ կորցնում ենք մեզ համար շատ թանկ բաներ,կորցնում ենք մեր հարազատների վստահությունը,նրանց սերն ու հարգանքը,միայն այն պատճառով,որ ուզում ենք ամեն ինչ մեր ուզածով անել,մեր կյանքով ապրել ու մեր սեփական պատմությունը ստեղծել:
Ինչի՞ մեզ չեն հասկանում,ինչի՞ չեն փորձում մտնել մեր դրության մեջ,չէ՞ որ,եթե ինչ որ մեկը ինչ որ քայլ արել է,ուրեմն իր պատճառներն ունի,այդ պահին այդպես է ցանկացել ու ոչ ոք իրավունք չունի խառնվել նրա կյանքին,բայց ցավոք ամեն ինչ չէ,որ մեր ուզածով է լինում ու ամեն մի քայլի համար ստիպված ենք բացատրություն տալ շրջապատին: Continue reading

Barcelona ❤ 💋

Սիրում եմ սպորտ,նայում եմ ամեն տեսակի սպորտաձևեր,իսկ ֆուտբոլ սկսեցի սիրել հատկապես մի քանի տարի արաջ: Ամեն ինչ սկսվեց նրանից,որ դպրոցում մենք հաճախ էինք ֆիզկուլտուրայի ժամին ֆուտբոլ խաղում ու դա ինձ մոտ լավ էր ստացվում,հետո սկսեցի սիրել նաև ֆուտբոլ
նայելը,սկսեցի հետևել տարբեր թիմերի խաղերին և նրանց մեջ ինձ ամենաշատը դուր եկավ Բարսելոնան: 😊😏
imageԲարսելոնա-թիմ,որն եղել է ու կմնա ամենալավը,որն ուղակի զարմացնում է ինձ իր խաղով,ամբողջ խաղի ընթացքում լարվածության մեջ է պահում բոլորին,շատ անկանխատեսելի  է և կարող է անգամ վերջին րոպեին գոլ խփել ու հաղթել,այ հենց դա է ինձ love_for_fcbarcelona__by_ellenacdc-d3ardkbդուր գալիս այս թիմի մեջ:ՈՒնի տաղանդավոր ու հրաշալի խաղացողներ,և նրանց մեջ լավագույնն է Մեսսի,Սուարեզ,Նեյմար եռյակը,երեք իմ ամենասիրելի ֆուտբոլիստները,առանց որոնց Բարսելոնան չէր լինի այդքան ուժեղ:Իհարկե պետք է նշել նաև մնացածներին,քանի որ նրանք նույmaxresdefaultնպես մեծ դեր են կատարում այս թիմի մեջ: ⚽
Բարսելոնան իր աշխատասիրության շնորհիվ հասավ բարձր աստիճանի ու մեծ բարձունքների և շարունակում է մնալ այնտեղ:Իհարկե եղել են նաև անկման պահեր,եղել են պարտություններ,որոնց պատճառը եղել է վատ խաղալը կամ էլ ուղակի անհաջողությունն ու անբախտությունը, բայց նրանք չեն դադարել հավատալ,երբեք չեն հանձնվել ու շարունակել են պայքարել,պայքարել են հանուն իրենց tumblr_nge179fI7Q1qjhupxo1_1280հաղթանակի:
Պատահական չի որ սիրում եմ Barca,քանի որ այս թիմը իրոք արժանի է այդ սիրուն ու հարգանքին,նրանց խաղը հաճույք է պատճառում հանդիսատեսին,նրանցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ոճ և յուրաքանչյուրն կարող է փոխել ֆուտբոլային հանդիպման ընթացքը` իր հիանալի խաղով: ⚽ 🏃
Բարսելոնայի ուժը իր խաղացողների միասնության ու միասին աշխատանքի շնորհիվ է,նրանք մի ընտանիք են դարձել և հարգում ու սիրում են իրար փոխադարձ կերպով,օգնում են միամյանց ցանկացած դժվար պահին ու միշտ կանգնած են կողք կողքի,ինչ էլ որ պատահի:
Ճիշտ է,ես հարգում եմ նաև Real Madrid-ին ու մնացած բոլոր թիմերին,բայց ասել եմ ու էլի կասեմ Բարսան ամենալավն է: ❤💕❤   Continue reading

Իմ երազանքի հերոսը

10386750_541156115987000_8470896040680807780_nԿարծում եմ,չկա այնպիսի մարդ,ով չունենա երազանքների հերոս,չէ՞ որ,նա հենց մեր պատկերացրած իդեալական մարդն է և մենք միշտ փորձում ենք նրանից օրինակ վերցնել և անընդհատ հետևել նրա ճանապարհին:

Իմ երազանքների հերոսը զինվորն է:Քաջազուն,հերոսական և դժվար ժամանակների հերոսը,ում համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն,քան հայրենիքի պաշտպանությունը:Նա ծառայում է,որպեսզի աշխարհում լինի խաղաղություն ու համերաշխություն,որպեսզի մարդիկ ապրեն հաշտ ու խաղաղ կյանքով:Նրա շնորհիվ ես հանգիստ գլուխս բարձին եմ դնում,իմանալով,որ նա այտեղ կանգնած պաշտպանում է ինձ:Ամեն առավոտ արթնանալով,նայում եմ պատուհանից և տեսնում եմ պարզ երկինք ու պայծառ արև,և դա միայն նրա շնորհիվ: soldiers-army-military-hd-wallpaper

Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պիտի լինի հայրենասեր,և ամեն մարդ պետք է պաշտպանի հայրենի հողը:Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ ու վճռական,և յուրաքանչյուր զինվոր պիտի գիտակցի,որ անձնական պատասխանատվություն է կրում հայրենիքի պաշտտպանության գործում:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը` կյանքը: Continue reading

Ամենաթանկ էակ` Մայրիկ

2a167c8be127f54e0e303b131c470f03ՄԱՅՐ, երբ լսում ես այս բառը, արդեն մնացած ամեն ինչ իմաստը կորցնում է: Սա մի հրաշալի բառ է, որը լսելիս անկախ քեզանից փշաքաղվում ես: Մայրը սիրտ է շաաատ մեծ, նրա արցունքը մեր` երեխաներիս սրտի լաց է: Մայրն մի այնպիսի էակ է, որ եթե նրան սրտիդ մոտ չպահես,ուժդ կկորի:
Մարդկային զգացմունքների մեջ մոր սիրուց ավելի ուժեղ զգացմունք չկա: Մնացած բոլոր զգացմունքներն անցողիկ են: Մայրն, առաջին հերթին, սրբության հետ է ասոցացվում, նա միակ մարդն է, ով կարող է նայել որդու աչքերի մեջ ու նրա սրտի ցավը հասկանալ: Մայրն այն մարդն է, ով աղոթքի ժամանակ միշտ առաջին հերթին որդու համար երջանկություն էխնդրում Աստծուց: Մոր կյանքի ամեն մի վայրկյանը որդու մասին խնամքով է լցված, նրա կյանքի ամենամեծ նպատակը իր երեխաներն են: Նա միայն նրանց երջանկության ու հաջողության մասին է մտածում` իր սեփական կյանքի մասին մոռանալով: Մոր արցունքներն սուրբ են ու շատ թանկ, մոր սիրտը անկոտրում սիրո անվերջալի աղբյուր է: Եվ հենց այդ պատճառով, այս զգացմունքը ամենակարևորն ու ամենաթանկն է մնացած բոլոր զգացմունքների մեջ: Continue reading

Իմ Ջավախք

Երկրագնդի մի փոքրիկ անկյունում կա հրաշալի մի աշխարհ,որն Ջավախք են անվանում:Մի փոքրիկ թագավորություն`գեղեցիկ բնությամբ ,հյուրասեր ու հյուրընկալ բնակչությամբ,հետաքրքիր ու յուրօրինակ տեսարժան վայրերով:Այն Վրաստանի փոքրիկ հարստությունն է,բնակեցված հայերով:imagbneՀնարավոր է,շատ մարդկանց համար այն ուղակի բնակավայր է,ուղակի բնություն,բայց,երբ եղել ես այս չնաշխարհիկ վայրերում,երբ զգացել ես Ջավախքի լեռների վեհությունը,ամուր կանգնել ես հողին ու հպարտություն ես զգացել,որ Ջավախքցի ես,երբեք,երբեք չես մոռանա այդ հիասքանչ վայրը ու չես կարող առանց հուզմունքի հիշել նրա մասին:Ինձ,իհարկե,միայն Ջավախքցին կհասկանա,քանի որ,միայն նա կարող է զգալ Ջավախքցու հպարտությունն ու համարձակությունը:
Ջավախքը մի միասնական ուժ է,կազմված հայրենասեր ու եռանդով լի երիտասարդությունից`տաքարյուն ու համարձակ տղեքից և համեստ ու հեզ աղջիկներից:Ջավախքի ուժը հենց երիտասարդության մեջ է,որոնք ամերուրեք բարձր են պահում իրենց հայրենիքի` Ջավախքի պատիվը:Եվ հենց մենք ենք կառուցում,կազմավորում մեր Ջավախքի ապագան,մենք ենք կերտում նրա պատմությունը և զարգացնում բազմադարյա մշակույթը: 🙂i-am-from-javakhq-i-can-t-keep-calm
Ջավախքը դա վայր է,ուր դու անպայման կցանկանաս վերադառնալ,այնտեղ մեկ անգամ լինելուց հետո:Ջավախքը դա վայր է,որտեղ մարդիկ քո դիմաց իրենց սիրտն են բացում:Ջավախքը դա վայր է,որտեղ յուրաքանչյուր մարդու համար առաջին տեղում ոչ թե կարիերան է,այլ ընտանիքը:Ջավախքը դա վայր է,որտեղ աղջիկը կարող է ճանաչել տղային ընդամենը մեկ ամիս,ամուսնանալ և ապրել նրա հետ մինչև կյանքի վերջ:Ջավախքը դա,երբ ինչ-որ խախտում կատարելու դեպքում ոստիկանը առանց տուգանելու քեզ բաց է թողնում:Ջավախքը դա վայր է,որտեղ մարդիկ քշում են Mercedes-ներ ու  BMW-ներ,բայց կրկին բողոքում են կյանքից 😀 Continue reading