Tag Archive | հեռավորություն

Մեզ բաժանող ճանապարհները… ու միացնող հեռախոսագծերը

42586686_417318842130392_4490316565241119452_nԳիտե՞ս, ես հաճախ եմ մտածում քո մասին, հաճախ եմ ինձ բռնում այն մտքի վրա, որ գլխումս էլի դու ես: Ես կարծես ապրում եմ հեռախոսազանգից հեռախոսազանգ ու հաղորդագրությունից հաղորդագրություն ու օրվա ամեն պահին սպասում եմ դրանց, իսկ դու հեռվից հեռու ասես իմ մտքերն կարդալով զանգում ես կամ գրում: ՈՒ բավական է ինձ լսել քո ձայնը, որ երջանկանամ ու ապուշի նման ժպիտը դեմքիս ման գամ, կամ էլ կարդամ հաղորդագրությունդ ու հոգումս ջերմություն տիրի:
Գիտե՞ս, ես ատում եմ հեռավորությունը, որ բաժանում է ինձ ու քեզ, ատում եմ բոլոր քաղաքները, ճանապարհներն ու արահետներն, որ բաժանում եմ մեզ իրարից: Եթե չլինեին դրանք, դու կողքիս կլինեիր ու ես քեզ ամուր կգրկեի, գլուխս կդնեի կրծքիդ ու կլսեի սրտիդ զարկը, որ միայն ինձ համար է բաբախում, կնայեի այդ աչքերիդ, որ կյանքիս իմաստն են, ու կհամբուրեի շուրթերդ, որ այնքան շատ եմ սիրում: Ես կարոտել եմ քեզ, կարոտել եմ ջերմ հայացքդ, որն ոչ վիդեոզանգն ու ոչ էլ սմայլներն չեն կարող փոխանցել: Կարոտել եմ ձայնդ, որն իրականում ավելի հաճելի ու քաղցր է, քան լսվում է հեռախոսից այս կողմ: Կարոտել եմ ամեն ինչ, ինչն կապված է քեզ հետ ու միայն միասին անցկացրած պահերից մնացած հիշողություններն ու քո խոսքերն են ջերմացնում հոգիս, որ սիրում ես ինձ ու շուտով կրկին միասին ենք լինելու: Ես հավատում եմ քեզ ու անհամբեր սպասում եմ այդ օրվան, որովհետև այլևս չեմ կարող ապրել առանց քեզ:
Գիտե՞ս, քո մեջ կա այն ամենը, ինչի համար ես պատրաստ եմ սիրել քեզ մինչև հավերժություն: Ես սիրում եմ քո ծիծաղը, նույնիսկ եթե դու ատում ես ձայնագրության միջի քո ձայնը:40083443_553553665071647_7168665708287492096_n Ես սիրում եմ քո բարությունը, որն չնայած այս դաժան աշխարհին, մնացել է քո մեջ: Ես սիրում եմ հայացքդ, կեցվածքդ, սիրում եմ ամեն ինչ, ինչն ուրիշների համար գուցե անէական են ու ոչ մի նշանակություն չունեն, իսկ ինձ համար այդ մանրուքներն աշխարհ արժեն: Ամեն ինչ կա քո մեջ, ինչն հնարավոր է սիրել: Դու արդեն ամեն ինչ արել ես, որ սիրեմ քեզ մինչև անգիտակցություն, ագահությամբ ու ամբողջ սրտով: Բայց աշխարհում ամենից շատ ես սիրում եմ քո թերությունները, որովհետև հենց դրանք քեզ տարբերում մյուսներից, հենց դրանք են քեզ դարձնում իմը:
Ես ատում եմ մեզ բաժանող ճանապարհները, բայց սիրում եմ քեզ այնքան, որ պատրաստ եմ դիմանալ այս կարոտին երկա~ր, շատ երկա~ր, հանուն այն հանդիպման, որն լինելու է:

Պատվիրեց Ան Սարգսյանը

Advertisements

Հեռավորությունն իմ ու քո միջև

0c4cbc76480a14a699db15420ff1ba18Ընդամենը մեկ բացակա կա շուրջս ու թվում է, թե աշխարհում ոչ մի հարազատ անձնավորություն չկա: Թվում է, թե առանց նրա լռում է աշխարհս, կորչում է նրանում ամեն կարևոր բան: Ամեն տեղ փնտրում եմ այդ մեկ բացական, ով իր ներկայությամբ լցնում է ողջ էությունս, առանց նրա դադարում եմ շնչել, առանց նրա ժամանակս կանգ է առնում, մեկ վարկյանը տարի է թվում: Առանց նրա, թվում է, դատարկվել է աշխարհը: Հազարավոր աչքերի մեջ փնտրում եմ նրա աչքերը, հազարավոր մարդկանց մեջ փնտրում եմ հենց նրան, ով փոխեց էությունս, սովորեցրեց սիրել, սիրել աշխարհը սև ու սպիտակ գույներով, այդ գույների մեջ գտնել իմ տեղը, զգալ պաշտպանված, անվախ ու համարձակ: Նա սովորեցրեց ինձ պայքարել, դեմ կանգնել բոլորին ու պաշտպանել մեր սերը, հանուն նրան անել ամեն ինչ:
Սրտերս միմյանց է կապվել անտեսաների թելերով ու թեկուզ միմյանցից հեռու, տարբեր քաղաքներում ենք, բայց մեր սրտերն միասին է զարկում` միմյանց համար, զգում ենք իրար, կարոտում ենք: Իսկ հանդիպմանը խանգարում է հեռավորությունը, որ կանգնել է մեր մեջ և չի թողնում հասնել միմյանց ու լիարժեք երջանիկ լինել: Այն խանգարում է զգալ սիրած էակիդ ջերմությունը, նրա հպումները, նրա հետ անկեղծ ծիծաղել, ուրախանալ նրա հետ միասին, տխրել, երբ նա տխուր է, գրկել նրան, երբ աջակցության կարիք ունի ու ժպտալ նայելով նրա աչքերին: Continue reading

Ես հիվանդ եմ քեզանով

5e31099f97a1033aea385a67b866e529Կարծես թե ես կարոտել եմ քեզ: Այն մի քանի ամիսն, որոնց ընթացքում չեմ տեսել քեզ, ինձ համար հավերժություն են թվում, բայց դու միշտ մտքումս ես, նկարներդ թերթելով ու ամեն մեկն առանձին – առանձին երկար նայելով, առնում եմ կարոտս, հիշողությանս մեջ վերարտադրում եմ դեմքդ, նայվածքդ, դիմագծերդ… Կարոտում եմ քեզ, շա~տ:
Սերը հենց կարոտն է, առանց սիրելու ոչ ոք չի կարոտում: Սերը ինչ որ մեկին կարոտելն ու նրա հետ հանդիպմանն անհամբեր սպասելն է, մտածել նրա մասին ամբողջ օրը, երբ նա հեռու է քեզանից: Երբ նրա մասին մտքերն երջանկացնում են քեզ, երբ նրա ասած ամեն բառն մեծ ուշադրությամբ ես լսում, դու էլ խոսում ես, շատախոսում ես, իսկ նա քեզ սիրով լսում է ու հետաքրքրվում է ամեն օրովդ, որն անցկացրել ես նրա հետ ու առանց նրա, երբ նույնն են դառնում սովորություններդ ու նախասիրություններդ: Սերը` երբ դու նրան սիրում ես մինչև երկինք, իսկ նա քեզ` մինչև աստղերը: Կա սեր, որն հրաշքներ է գործում, կյանքի է վերադարձնում, կա սեր, որն անմահ է, ու մշտապես ապրում է հոգիներում, նույնիսկ, երբ մարմինն մեռած է: Continue reading

Լինում են հանդիպումներ…

c5ea50993ed30841adb9352c5579ad16Լինում են հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ բաժանվել չես ուզում, երբ ամբողջ սրտով ցանկանում ես, որ նա չթողնի գնաս, պահի քեզ ևս մի քանի րոպե, իսկ նա, չուզելով, որ գնաս, ստիպված ասում է “գնա”: Երբ խոսում ես, ծիծաղում ես նրա հետ ու միաժամանակ, այդ ընթացքում հասկանում ես, թէ ինչքան ես սիրում նրան ու ինչքան ուրախ ես, որ նա ընդանրապես կա քո կյանքում: Երբ նայում ես նրան ու անկախ քեզնից ժպտում ես, իսկ երբ նա հարցնում է, թե ինչու ես ժպտում, պատասխան չես գտնում, որովհետև ինչ որ առանձնահատուկ պատճառ չկա քո ժպիտի, դու ժպտում, որովհետև նա կողքիդ է ու իր շագանակագույն աչքերով նայում է քեզ:
Աստված իմ, հիմա, երբ մտածում եմ այդ մասին, հասկանում եմ, թե ինչքան եմ ես սիրում այդ աչքերը: Դրանք սովորական շագանակագույն աչքեր են, բայց երբ ես նայում եմ նրանց մեջ, տեսնում եմ գույներ, որոնք գոյություն չունեն բնության մեջ: ՈՒզում եմ խորտակվել նրանցում, ուզում եմ այդ աչքերն միայն ինձ տեսնեն, իսկ ես միայն նրանց, այնքան խորհրդավոր ու սիրելի:
Մարդկանց հարկավոր են այդպիսի հանդիպումներ, որոնք կարող են ճակատագրեր փոխել, նրանք ուզում են իրենց կյանքում մեկին, ով կլինի իրենց կողքին, կլսի նրանց, կգրկի, երբ վատ են զգում ու իր գոյությամբ կյանքը լուսավոր կդարձնի: Continue reading

Հեռու կարևոր մարդկանցից

791dc414ed9051d1aec0faa9d9fe9840Դու երբեք չես հասկանա ինչ է նշանակում դա` չունենալ հնարավորություն բռնելու սիրած էակիդ ձեռքը կամ չունենալ հնարավորություն նրան գրկելու: Երբ դու լսում ես միշտ միայն նրա ձայնը` կամ հեռախոսի մեջ, կամ էլ քո գլխում: Երբ նրան տեսնում ես միայն նկարներով ու անհագ ցանկություն ես ունենում նրա կողքին լինելու, իսկ ձեզ բաժանում են քաղաքներ, ճանապարհներ, մարդիկ:
Ի՞նչ գիտես դու հեռավորության մասին: Դու երբեք չես կարողանա հասկանալ, ինչպիսին է դա` զգալ նրա էմոցիաները բիթերով ու բայթերով, երբ ձեր միջև հեռախոսային կապի օպերատորներն են ու ինտերնետը: Երբ նա, ինչպես նաև դու, ապրում եք ձեր կյանքն իրարից հեռու: Չեք կիսում իրար հետ ձեր զգացմունքներն ու զգացողությունները: Երբ ոչ ոք չկա քո կողքին, ով կհասկանար քեզ, իսկ նա հիմա քնած է ուրիշ մի քաղաքում: Երբ քեզ հետաքրքրում է նրա մասին ամեն ինչ, թե որտեղ է նա, ինչ է անում, ինչպես է անցնում նրա օրը, ու անհանգստանում ես ու տեղդ չես գտնում, երբ նա ուշ-ուշ է զանգում քեզ: Continue reading

Իմ զինվոր, իմ հպարտություն

Yjd8t5xzSZcԲանակ, այս անգամ մեր սիրո խոչնդոտն այս անունն ունի: Դու դարձար զինվոր ու ինձնից սպասելու խոստում խնդրելով, հեռացար: Դեռ երբեք այսքան երկար ժամանակով իրարից հեռու չէինք եղել, այսքան մեծ հեռավորություն մեզ չէր բաժանել:
Հեռու ենք իրարից, դու այնտեղ զինվորական հագուստով, զենքը ձեռքիդ, քո պարտքն ես հատուցում հայրենիքիդ, իսկ ես այստեղ առանց քեզ այլևս չեմ դիմանում, կարոտում եմ անչափ, օրերն ու ժամերն եմ հաշվում մեր հանդիպման, սպասում եմ, չէ՞, որ խոստացել եմ սպասել իմ զինվորին ու կսպասեմ: Իմ սերն այնքան մեծ է քո հանդեպ, որ ի զորու է հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն, յուրաքանչյուր խոչնդոտ անզոր է մեր սիրո դեմ:
Մեկ տարի չգիտեմ ինչպես պիտի դիմանամ: Ճիշտ է, մեկ տարին այնքան էլ շատ չէ, բայց ինձ համար այն այնքան երկար է թվում: Ժամանակն, որ շատ արագ անցնելու հատկություն ունի, ասես, ինձ հետ հակառակվել է, կանգ է առել ու առաջ չի գնում: Այդ մեկ տարվա ամեն վարկյանում կարոտում եմ քեզ, մտածում եմ միայն քո մասին, առանց քեզ տանջվում եմ, բայց նաև աննկարագրելի հպարտություն եմ զգում, որ իմ միակն զինվոր է դարձել ու պաշտպանում է ինձ, ու հպարտ եմ, որ քեզ նման զինվորի սիրած էակն եմ: Continue reading

Խոստացել եմ, կսպասեմ

f1d8a434a0b081989eec33b66db30423Ես կարող եմ սպասել քեզ` երկա~ր-երկա~ր, և գիշերներն էլ կարող եմ չքնել, անվերջ մտածել քո մասին` մեկ տարի… երկու տարի… ու ամբողջ կյանքս, երևի: Թող թերթերն օրացույցի թռչեն տերևների նման, իսկ ես միևնույնն է կսպասեմ քեզ, միայն թե իմանամ, որ իզուր չէ, որ քեզ իրոք դա պետք է: Ես կարող եմ գալ քո հետևից, քարերի միջով, սարերի միջով, միայն թե դու ձեռքս բռնես, որ չընկնեմ: Ես կարող եմ քեզ տալ ամեն ինչ, ինչ ունեմ ու պիտի ունենամ, միայն թե տեսնեմ քեզ իմ կողքին երջանիկ ու երջանկություն կհամարեմ, նվիրելով քեզ սիրտս ու սերս:
Ես կարող եմ քեզ սպասել մի ամբողջ կյանք ու ոչ մի հեռավորություն, ինչքան էլ երկար այն ձգվի, չի կարող մեզ բաժանել, ոչ մի քաղաք ու ճանապարհ, չեն կարող մեր սիրո համար պատնեշ հանդիսանալ: Դու իմ սրտում ես ու ինչքան էլ հեռու լինես, միևնույնն է, ինձ ամենամոտն ես գտնվում: Continue reading