Tag Archive | հերոս

Իմ հայրենիք` Հայաստան

17662003_148105925716651_1001578689730707456_nԻնչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում: Սուտ է, որ ասում են ժամանակը բուժում է, ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքն դեռևս ցավում է ու չի սպիանում: Մարդն չի կարող մոռանալ այն,ինչ սեփական մարմնի վրա է զգացել, երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ, մեկ թշնամին է նրա վրա հարձակվել ու խլել բազում կյանքեր, որոնք հայրենիքի պաշտպանության համար զենք են վերցրել ու կռվել, մեկ բնությունն է դաժան գտնվել հայի դեմ կամ էլ մի ուրիշ պատճառ է եղել, բայց հայն չի հանձնվել, նա միշտ պայքարել է, չի թողել իր հավատը, իր հայրենիքը, չի դադարել կռվել թշնամու դեմ,ով փորձել է իրենից խլել պապերի հողը: Այդ պայքարը մինչև հիմա շարունակվում է,մինչև հիմա հայն հանգիստ չունի, բայց չի հանձնվում: Ամենուրեք հայ երեխաներ են ծնվում, հայ ազգի զավակներ, ովքեր իրենց մեծերից վերցնելու են զենքը, հայրենասիրությունն ու պատիվը ու պաշտպանելու են հայրենիքը,նրանցով է ապրում Հայաստանը, նրանք են շենացնում երկիրը Continue reading

Southpaw

6tag-1485924269-1105830466780576347_1485924269Չեմ սիրում բռնցքամարտ ու հիմնականում չեմ նայում ֆիլմեր դրա վերաբերյալ,բայց այս ֆիլմը շատ հետաքրքրեց ինձ:
Խոսքս Southpaw/Левша (2015) ֆիլմի մասին է:Այն ինձ առաջին րոպեներից գրավեց:Ֆիլմն իրոք շատ լավն է:Ստիպում է մտածել այն մասին,թե ինչ ունենք ու ինչ կարող ենք կորցնել,մտածել այն մասին,որ պետք է գնահատել յուրաքանչյուր օր,յուրաքանչյուր վայրկյան` անցկացրած սիրելի մարդկանց հետ,ընտանիքի հետ:Բառերով անհնար է արտահայտել այն բոլոր զգացողություններն ու էմոցիաներն,որոնք փոխանցվում է ֆիլմի ընթացքում:Այն ներքաշում է քեզ իր սյուժետի մեջ ու դու սկսում ես անկախ քեզանից ուրախանալ ու տխրել,անհանգստանալ ֆիլմի Continue reading

Barcelona ❤ 💋

Սիրում եմ սպորտ,նայում եմ ամեն տեսակի սպորտաձևեր,իսկ ֆուտբոլ սկսեցի սիրել հատկապես մի քանի տարի արաջ: Ամեն ինչ սկսվեց նրանից,որ դպրոցում մենք հաճախ էինք ֆիզկուլտուրայի ժամին ֆուտբոլ խաղում ու դա ինձ մոտ լավ էր ստացվում,հետո սկսեցի սիրել նաև ֆուտբոլ
նայելը,սկսեցի հետևել տարբեր թիմերի խաղերին և նրանց մեջ ինձ ամենաշատը դուր եկավ Բարսելոնան: 😊😏
imageԲարսելոնա-թիմ,որն եղել է ու կմնա ամենալավը,որն ուղակի զարմացնում է ինձ իր խաղով,ամբողջ խաղի ընթացքում լարվածության մեջ է պահում բոլորին,շատ անկանխատեսելի  է և կարող է անգամ վերջին րոպեին գոլ խփել ու հաղթել,այ հենց դա է ինձ love_for_fcbarcelona__by_ellenacdc-d3ardkbդուր գալիս այս թիմի մեջ:ՈՒնի տաղանդավոր ու հրաշալի խաղացողներ,և նրանց մեջ լավագույնն է Մեսսի,Սուարեզ,Նեյմար եռյակը,երեք իմ ամենասիրելի ֆուտբոլիստները,առանց որոնց Բարսելոնան չէր լինի այդքան ուժեղ:Իհարկե պետք է նշել նաև մնացածներին,քանի որ նրանք նույmaxresdefaultնպես մեծ դեր են կատարում այս թիմի մեջ: ⚽
Բարսելոնան իր աշխատասիրության շնորհիվ հասավ բարձր աստիճանի ու մեծ բարձունքների և շարունակում է մնալ այնտեղ:Իհարկե եղել են նաև անկման պահեր,եղել են պարտություններ,որոնց պատճառը եղել է վատ խաղալը կամ էլ ուղակի անհաջողությունն ու անբախտությունը, բայց նրանք չեն դադարել հավատալ,երբեք չեն հանձնվել ու շարունակել են պայքարել,պայքարել են հանուն իրենց tumblr_nge179fI7Q1qjhupxo1_1280հաղթանակի:
Պատահական չի որ սիրում եմ Barca,քանի որ այս թիմը իրոք արժանի է այդ սիրուն ու հարգանքին,նրանց խաղը հաճույք է պատճառում հանդիսատեսին,նրանցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ոճ և յուրաքանչյուրն կարող է փոխել ֆուտբոլային հանդիպման ընթացքը` իր հիանալի խաղով: ⚽ 🏃
Բարսելոնայի ուժը իր խաղացողների միասնության ու միասին աշխատանքի շնորհիվ է,նրանք մի ընտանիք են դարձել և հարգում ու սիրում են իրար փոխադարձ կերպով,օգնում են միամյանց ցանկացած դժվար պահին ու միշտ կանգնած են կողք կողքի,ինչ էլ որ պատահի:
Ճիշտ է,ես հարգում եմ նաև Real Madrid-ին ու մնացած բոլոր թիմերին,բայց ասել եմ ու էլի կասեմ Բարսան ամենալավն է: ❤💕❤   Continue reading

Իմ երազանքի հերոսը

10386750_541156115987000_8470896040680807780_nԿարծում եմ,չկա այնպիսի մարդ,ով չունենա երազանքների հերոս,չէ՞ որ,նա հենց մեր պատկերացրած իդեալական մարդն է և մենք միշտ փորձում ենք նրանից օրինակ վերցնել և անընդհատ հետևել նրա ճանապարհին:

Իմ երազանքների հերոսը զինվորն է:Քաջազուն,հերոսական և դժվար ժամանակների հերոսը,ում համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն,քան հայրենիքի պաշտպանությունը:Նա ծառայում է,որպեսզի աշխարհում լինի խաղաղություն ու համերաշխություն,որպեսզի մարդիկ ապրեն հաշտ ու խաղաղ կյանքով:Նրա շնորհիվ ես հանգիստ գլուխս բարձին եմ դնում,իմանալով,որ նա այտեղ կանգնած պաշտպանում է ինձ:Ամեն առավոտ արթնանալով,նայում եմ պատուհանից և տեսնում եմ պարզ երկինք ու պայծառ արև,և դա միայն նրա շնորհիվ: soldiers-army-military-hd-wallpaper

Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պիտի լինի հայրենասեր,և ամեն մարդ պետք է պաշտպանի հայրենի հողը:Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ ու վճռական,և յուրաքանչյուր զինվոր պիտի գիտակցի,որ անձնական պատասխանատվություն է կրում հայրենիքի պաշտտպանության գործում:Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը` կյանքը: Continue reading