Tag Archive | Հիասթափություն

Ես չեմ սիրում հրաժեշտ տալ

Ես չեմ սիրում հրաժեշտ տալ, դա իմը չէ, որովհետև հոգումս միշտ մնում է տհաճ նստվածք, երբ հասկանում եմ, որ այն, ինչն այնքան շատ էի սիրում գնաց։ Ես չեմ սիրում հրաժեշտ տալ ինձ համար թանկ մարդկանց, թեկուզ և կարճ ժամանակով, որովհետև այն կարող է լինել վերջինը: Գուցե այն մարդկանց, ում այսօր հրաժեշտ ենք տվել, ասել ենք “մինչ վաղը”, վաղը նորից հանդիպելու ակնկալիքով, էլ երբեք չհանդիպենք, էլ երբեք բարև չտանք, այլևս երբեք չծիծաղենք միասին կամ խոսենք անկեղծ ամեն ինչի մասին։ Ես միշտ դժվար եմ ընդունում հրաժեշտները, վերջին անգամ գրկելով թանկ մարդկանց, ես սրտիս մի մասն եմ թողնում նրանց մոտ, երբեմն ստիպում եմ ինքս ինձ չլացել, արցունքներից փայլող աչքերս աննկատ սրբում եմ ու ձևացնում իբր ոչինչ էլ չի եղել, իսկ երբեմն չեմ կարողանում զսպել արցունքներս ու անկախ իմ կամքից լացում եմ, ամուր գրկելով նրան, ով շուտով հեռանալու է կյանքիցս, գուցե կարճ ժամանակով, գուցե տարիներով, գուցե ընդմիշտ։
Ես չեմ սիրում հրաժեշտ տալ, այս բառի մեջ աննկարագրելի տխրություն կա, ում էլ հարցնես, յուրաքանչյուրի սրտում մի հրաժեշտ կա, որն ամենադժվարն էր ու անմոռանալի, որովհետև միշտ դժվար է թողնել այն, ինչն երջանկություն էր պարգևում։ Հրաժեշտ տալը միշտ էլ դժվար է, դժվար է հրաժարվել նրանից, ինչին այնքան շատ ես կապված, դժվար է… ամեն հրաժեշտից հետո զգալ դատարկություն, ասես սիրտդ կտոր-կտոր է եղել, ասես չկա այն լույսը հոգուդ մեջ, որն լուսավորում էր ամբողջ էությունդ։

Continue reading
Advertisements

Մենակության մեջ

Ինձ թվում է, մենակության մեջ ամենասարսափելին դա հսկայական չափով սերն է, որն դու ուզում ես տալ, նվիրել ինչ-որ մեկին, բայց չես կարող, որովհետև կողքիդ չկա այն մեկը, ով արժանի կլինի ու արժանապատվությամբ կընդունի այդ անկեղծ սրտից եկած նվերը, որ թանկ է գումարով գնված յուրաքանչյուր նվերից: Երբեմն առաջանում է այնպիսի տպավորություն, որ մենակությունն կլանում է քեզ ներսից ամբողջությամբ: Դու ուզում ես անել ինչ – որ կարևոր բան, բայց չես կարող, քեզ ոչ մեկ չի ընդունում, քանի որ դու չափից դուրս իրական ես, չափից դուրս տարօրինակ ու չափից դուրս գիժ: Դա կապում է քեզ ու չի թողնում շարժվել, այն ստիպում է զգալ քեզ մենակ ամեն անգամ, երբ ինչ-որ հարցով կամ օգնության կանչով դիմում ես մեկին: Դու կապվում ես մարդկանց հետ, տալիս ես քո ամբողջ ուշադրությունը, իսկ նրանք չեն գնահատում, ընդունում են դա որպես մի պարտավորություն, ու այդպես կամաց-կամաց հարաբերություններն վերափոխվում են, դու զգում ես դա նրա խոսելաձևի ու վարքագծի մեջ: Մենակության մեջ որոշ ժամանակ մնալով դու սովորում ես նրան, բայց միևնույն ժամանակ այն չի դառնում քեզ հետ մի ամբողջություն: ՈՒ դու չգիտես ինչ անես, ինչպես ազատվել այդ մենակությունից, որովհետև չկա մեկը, ով կլինի կողքիդ ու մենակ չի թողնի: Ինչքան էլ մարդիկ ասեն, որ սովորել են մենակության ու այլևս ոչ ոքի չեն ուզում իրենց կողքին, միևնույնն է, յուրաքանչյուրն իր սրտի խորքում ուզում է սիրված լինել, ուզում է կողքին ունենալ մարդկանց, ովքեր մենակ չեն թողնի։ Մենք ուղղակի ուզում ենք, որ մեզ հասկանան, հասկանան այն, ինչի մասին մենք խոսում ենք, գրում ենք, մտածում ենք ու ինչի մասին որ երազում ենք:

Continue reading

Մտքերիս մեջ խորասուզված

Երբմն ուզում եմ սեղմել “Пауза” կոճակի վրա ու հանգստանալ կյանքից: ՈՒղղակի վերցնել ընդմիջում ու ժամանակավորապես ամեն ինչից անջատվել: ՈՒզում եմ հասկանալ ուր եմ գնում, ինչի, ու ճանապարհիս որ փուլում եմ դժվարանում քայլել: ՈՒզում եմ իմանալ արդյոք ընտրածս ուղին ճիշտ է ու նպատակս, որին ձգտում եմ հասնել, հենց այն է, ինչ հարկավոր է ինձ: ՈՒզում եմ գտնել կյանքի իրական արժեքներն ու հետևել դրանց: Խորանալ ինքս իմ մեջ, մտքերով գնալ դեպի մանկություն ու հիշել, թե ինչպես էր այդ ժամանակ կյանքը թվում հետաքրքիր ու անակնկալներով լի, իսկ մարդիկ բարի ու անկեղծ, բայց արի ու տես, որ կյանքը իրոք անակնկալներով լի է, իսկ այ մարդիկ ճիշտ հակառակն են այն մանկական պատկերացումների:
Մենք չենք նկատում ինչպես ենք անցկացնում մեր կյանքը, ինչի վրա ենք վատնում մեր թանկ ժամանակը: Մենք գնում ենք ոչ այն ճանապարհով, որով ուզում ենք, շփվում ենք մարդկանց հետ, որոնց հետ շփումն այնքան էլ հաճելի չէ, ու հետևում ենք այն երազանքներին, որոնց իրականացումն մեզ ուրախություն չի պատճառում: Փոխանակ դրան, որ մտածենք ու հասկանանք ինչ է կատարվում մեր կյանքի հետ, փոխանակ մենակ մնանք ու ընկղմվենք մտքերի մեջ, մենք նախընտրում ենք լիցքաթափվել սոցիալական ցանցերում, հետաքրքրվել երկրում տեղի ունեցող նորություններով ու ծիծաղել համացանցում հանդիպած հիմար կատակների վրա:
ՈՒզում են հանգստանալ ամեն ինչից, ամենքից:

Continue reading

Թաքնված հոգի, թաքնված զգացմունքներ

Մարդիկ ոչինչ չգիտեն քո մասին: Նրանք տեսնում են միայն այն, ինչ դու ես թույլ տալիս: Այդ ամենն ֆանտազիայի ու պատկերացման խաղ է, փոխվում են միայն դեմքերն ու անունները: Դու ինչ-որ ժամանակով ընդունում ես ինչ-որ մեկի կանոնները, կամ նրանք են խաղում քո կանոններով:
Առաջ ես վստահ էի, որ մարուն պետք է ճանաչել, որպեսզի նրա հետ հարաբերություններ սկսել` ընկերական, գործնական, սիրային: Պետք է պարզել նրա արժեքները, վերագրել նրան մարդկանց ինչ-որ տեսակի, որոշել նրա համոզմունքները... Հիմա ես մտածում եմ, որ մարդուն պետք է զգալ, որ յուրաքանչյուր մարդ, ինձ նման, ունի իր թաքցրած կողմերը, որոնք ինչ-որ պատճառով պահում է բոլորից, ու հասկացա, որ միայն սիրտը կարող է այդ ամենը զգալ: Դա կատարվում է ակամա, հնարավոր է կապված է այն բանի հետ, որ սկսում ես զգալ ինքդ քեզ, հասկանում ես ինչ է կատարվում քո հետ, ու մտածում ես, որ նույն կերպ էլ մյուսների մոտ է, ու ինչքան ավելի խորն ես զգում քեզ, այդքան ավելի ես զգում շրջապատող մարդկանց: ՈՒղեղն երբեմն ստում է: Աշխատում է հոգեբանական պաշտպանությունը, ընկալելու ֆիլտրերը, անհամապատասխան տեղեկություններն ու սուբյեկտիվ չափորոշիչները: Դու հավաքում ես տվյալներ, վերլուծում ես, եզրակացություններ ես անում: ՈՒ կորցնում ես ամենաէականը` ինտուիտիվ մտածողությունն այն մասին, թե ինչպիսին է տվյալ մարդը:

Continue reading

Մի սեր, որ ուներ սկիզբ ու չուներ ավարտ

Սենա… Յամաչ… Մի պատմություն, որ սկսվեց շատ պատահական, գիշերային քաղաքի փողոցներից մեկում: Մի սեր, որ ուներ սկիզբ ու չուներ ավարտ, որ շարունակվելու էր մինչև հավերժություն: Պատմություն երկու սրտերի մասին, որ գտան իրար, հանդիպեցին, սիրահարվեցին, սիրեցին միմյանց, իրար կապեցին ճակատագրերն ու հոգիներն, շատ դժվարությունների միջով անցան, բայց չդադարեցին սիրել իրար, թույլ չտվեցին ոչ մեկի բաժանել իրենց, ու խոստացան միմյանց միշտ սիրել, հավերժ մեկ մեկու կողքին լինել, չնայած ամեն ինչին, ապրել` եթե ոչ միասին, ապա մեկ մեկու սրտում, հավերժ... Սենան Յամաչի համար դարձավ ամեն ինչ, իր մութ կյանքի մեջ լույսի շող դարձավ, մարդ, որի համար ամեն ինչ կաներ, կյանքն էլ կտար առանց մտածելու։ Յամաչն Սենայի համար դարձավ ամեն ինչ, դարձավ ընտանիք, որն մինչև այդ չէր ունեցել, դարձավ նրա ասպետը, որի իրական լինելուն ինքն էլ չէր հավատում։ Նրանք գտան ու լրացրեցին իրար, մեկ մեկու կողքին իդեալական դարձան, սիրեցին իրար, սիրեցին...

Ես առաջ չէի հավատում առաջին հայացքից սիրուն, չէի հասկանում ինչպես կարող են մարդիկ սիրել իրար` ընդամենը մի քանի օր ճանաչելով, ախր սիրելու համար պետք է ճանաչել միմյանց, պետք է վստահ լինել զգացմունքների մեջ ու նոր խոստովանել, բայց հիմա հասկանում եմ, որ դա ամենևին էլ պարտադիր չէ, որ եթե գտնում ես քո իրական կեսին, կարող ես ամուսնանալ նրա հետ, եթե նույնիսկ ընդամենը 5 օր ես ճանաչում նրան ու այդ 5 օրում նա կարող է քեզ այնքան սեր պարգևել, ինչքան որ ամբողջ ապրածդ կյանքում ոչ մեկից չես ստացել։

Continue reading

Ես հասկացել եմ…

Ես հասկացել եմ, իդեալական մարդ չկա, բացարձակ ճիշտ մարդ չկա, ինչքան էլ մարդն լինի բարեսիրտ, խելացի, լավը, միևնույնն է սխալվում է, երբեմն նույնիսկ աններելի սխալ է անում։ Բայց նաև հասկացել եմ, որ ամենաուժեղ մարդիկ կյանքում ներել իմացող մարդիկ են, բայց ոչ նրանք ովքեր թույլ են տալիս օգտագործել իրենց ներողամտությունը, այլ նրանք ովքեր ներում են, բայց նաև ստիպում են զղջալ արած քայլերի համար ու փոխվել։ Այո, այո, ես հավատում եմ, որ մարդիկ կարող են փոխվել դեպի լավը, բայց բացառիկ մարդիկ ունեն այդ ընդունակությունը, քանի որ փոխվելու համար կամքի ուժ ու մեծ ցանկություն է պետք։
Ես հասկացել եմ, որ ամենաթանկ բանն աշխարհում ընտանիքն է։ Ընտանիքն ամեն ինչ է։ Եթե քեզ ընտանիքդ չի աջակցում, ուրեմն դու ոչ-ոք ես։ Դու ոչ-ոք ես, եթե քո հետևում ընտանիքդ չի կանգնած։ Նրանք քո ձեռքերն ու ոտքերն են։ Նրանք քեզ կպաշտպանեն, երբ դա հարկավոր լինի, իսկ դու պաշտպանելու ես նրանց։ Ընտանիքն ամեն ինչ է։
Ես հասկացել եմ, որ երբ սիրում ես, հաճախ ստիպված ես լինում զոհողությունների գնալ, մոռանալ սեփական ցանկությունների ու երազանքների մասին ու ստեղծել նոր ապագա, միասնական ուժերով` միասնական երազանքների ու ցանկությունների վրա հիմնված: Ու հասկացել եմ, որ այդ երազանքներն իրականանում են, երբ կողքիդ ճիշտ մարդ է կանգնած։

Continue reading

Անկեղծ ասած`…

“Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ” – նկատե՞լ եք, ինչքան խորը իմաստ կա այս նախադասության մեջ, ինչքան մեծ ցանկություն ամեն ինչից փախչելու ու հանգստանալու: Մեծն Սևակն իր նախադասությունների մեջ բոլոր մարդկանց ցավն է արտահայտել ու երևի, եթե բոլոր մարդիկ անկեղծ լինեին, “ինչպե՞ս ես” հարցին հենց այսպես կպատասխանեին` "հոգնել եմ": Անկեղծ եմ ասում, ես էլ եմ հոգնել, ախր ինչպես չհոգնել մի աշխարհից, որտեղ սերն ու բարությունը կորցրել է իր արժեքը, որտեղ մարդկանց միակ նպատակը շահն է: Ես հասկացել եմ, որ մեր այս աշխարհում սերն կարող է հայտնվել հանկարծակի ու մեռնել մեկ օրում, որ լավագույն ընկերները կարող են դառնալ լիովին օտար, իսկ անծանոթի մեջ կարող ես գտնել կյանքի ընկեր: Որ "այլևս երբեք"-ը այդպես էլ չի գալիս, իսկ "հավերժությունն" իր վերջը ունի: Որ համաձակվողն երբեք չի պարտվում, իսկ նա, ով չի համարձակվում, պարտվում է միշտ: Անկեղծ ասած` ես հասկացել եմ, որ ցավն անխուսափելի է, իսկ տառապել, թե ոչ, մեր սեփական ընտրությունն է: ՈՒ ամենակարևորն այն է, որ ես հասկացել եմ, որ անիմաստ է ժխտել ակնհայտը:
Երբեմն լինում է մի մեծ ցանկություն ամեն ինչ թողնելու`ուսում, աշխատանք, ամենօրյա հոգսեր: Երբեմն ուղղակի անտանելի է դառնում մնալ քաղաքում, դու ասես խեղդվում ես, չնայած, որ անձրև է եկել ու մաքուր է օդը: ՈՒզում ես ինչ-որ նոր բան, նոր գույներ, ուզում ես ավելացնել կարմիր, դեղին, կանաչ գույներ քո կյանքում, բայց չես կարող: Ամեն օր նույնն է, նույն դեմքերն ու նույն փողոցները: Յուրաքանչյուր օր նման է նախորդին: Անկեղծ ասած` հոգնել եմ այդ նույնությունից:

Continue reading