Tag Archive | հոգի

Հեռու կարևոր մարդկանցից

791dc414ed9051d1aec0faa9d9fe9840Դու երբեք չես հասկանա ինչ է նշանակում դա` չունենալ հնարավորություն բռնելու սիրած էակիդ ձեռքը կամ չունենալ հնարավորություն նրան գրկելու: Երբ դու լսում ես միշտ միայն նրա ձայնը` կամ հեռախոսի մեջ, կամ էլ քո գլխում: Երբ նրան տեսնում ես միայն նկարներով ու անհագ ցանկություն ես ունենում նրա կողքին լինելու, իսկ ձեզ բաժանում են քաղաքներ, ճանապարհներ, մարդիկ:
Ի՞նչ գիտես դու հեռավորության մասին: Դու երբեք չես կարողանա հասկանալ, ինչպիսին է դա` զգալ նրա էմոցիաները բիթերով ու բայթերով, երբ ձեր միջև հեռախոսային կապի օպերատորներն են ու ինտերնետը: Երբ նա, ինչպես նաև դու, ապրում եք ձեր կյանքն իրարից հեռու: Չեք կիսում իրար հետ ձեր զգացմունքներն ու զգացողությունները: Երբ ոչ ոք չկա քո կողքին, ով կհասկանար քեզ, իսկ նա հիմա քնած է ուրիշ մի քաղաքում: Երբ քեզ հետաքրքրում է նրա մասին ամեն ինչ, թե որտեղ է նա, ինչ է անում, ինչպես է անցնում նրա օրը, ու անհանգստանում ես ու տեղդ չես գտնում, երբ նա ուշ-ուշ է զանգում քեզ: Continue reading

Advertisements

Ծովն էր, գիշերն էր, ես էի ու մտքերս

101f3ba50f4664673f7714981a5e1691Գիշեր է, բայց այս գիշերն նման չէ մյուս գիշերներին, որոնք եղել են իմ կյանքում, որովհետև այսօր ինձ ծովն է ընկերակցում, այսօր ականջներիս երաժշտությունը ականջակալներիս փոխարեն ծովի ալիքների ձայնն է ապահովում, որոնք ալեկոծվում են հոգուս նման ու հանգիստ չեն առնում:
Բավական է գիշերը գա ու մտքերս սկսում եմ թռչել երկնքով մեկ, իսկ ծովն էլ ավելի է ընդառաջում դրան: Ծովն օգնում է ցրվել, իսկ ալիքների ձայնն խլացնում են մտքերս ու ամեն ինչ այնքան հեքիաթային է:
Ես մոռացել եմ ամեն ինչի մասին, ինչն հանգիստ չէր թողնում ու ծովային որորների նման սլանում եմ ծովի մակերևույթով, դիպչելով ալիքներին ու կրկին վեր բարձրանալով: Ազատությունն ինձ իր գիրկն է առել ու չեմ ուզում ենթարկվել ոչ մի օրենքի ու հրամանի, նույնիսկ բնությունն է ազատությանս դեմ անզոր… ու թռչում եմ ես, թռչում եմ մտքերով դեպի հեռուներ, դեպի նրանց մոտ, ում հասնել չեմ կարող: Continue reading

Խեղդվում եմ մտքերիս մեջ

666348cf8afd4b54906a884f571d8883_i-290Մտքեր… Մտքեր… ՈՒ էլի մտքեր… Կրկին սկսել եմ չքնել գիշերը այդ մտքերի պատճառով: Հազիվ կարողացել էի ազատվել այդ տանջող սովորությունից, իսկ հիմա կրկին մտքերս չեն թողնում քնել: Ապրած ամեն մի վարկյանը ֆիլմի նման անցնում է աչքերիս առջևով, իսկ պատկերացումներս, ասես, երազ լինեն` իրական ու միևնույն ժամանակ երևակայական: Ա~խ էլի մտքեր, մտորումներ շրջապատող ամեն ինչի մասին: Մտածում եմ էլի, բայց շատ բաներ այդպես էլ հասկանալ չեմ կարողանում, որոշ արարքների պատճառներ չեմ գտնում, որոշներին ներել չի ստացվում, որոշներին էլ` վստահել: Մտքերիս մեջ հարցերիս պատասխաններն եմ փնտրում, ինքս ինձ հարցնում եմ, իսկ պատասխան չունեմ: Երբեմն մտքերն օգնում են հասկանալու շատ բաներ, բացատրելու ու կշռադատելու, իսկ երբեմն դրանք սպանում են, չեն թողնում ապրել, անխնա տանջում են: Մտածելու ունակությունն երբեմն անտանելի է դառնում: Continue reading

Հիասթափություն

017d44df77a0289e27c9e01caaf7df6cԿյանքը լի է հիասթափություններով ու հաճախ ենք մենք հիասթափվում ինչ որ բանից կամ ինչ որ մեկից ու հիասթափվում ենք այն պատճառով, որ միշտ ավելիին ենք սպասում, սիրում ենք կյանքին մեր գույներով նայել, մարդկանց մեջ տեսնել այն, ինչ ինքներս ենք ցանկանում, իսկ երբ ճանաչում ենք նրանց, հիասթափվում ենք, որովհետև նրանք իրականում այն չեն, ինչ մենք ենք պատկերացրել:
Երբեմն հիասթափության մեջ հենց ինքներս ենք մեղավոր, որ չենք ընդունում կյանքն ինչպես կա ու ավելին ենք պահանջում: Ով ոչինչի չի սպասում, երբեք չի հիասթափվում: Իսկ երբեմն էլ մենք մեղք չունենք, այլ որոշ մարդիկ այնպիսի արարքներ են կատարում, որոնք տեսնելով մարդն մի քանի վարկյանում ընկնում է աչքիցդ, նրա հանդեպ հարգանքն վերծվում է ատելության ու հասկանում ես, որ ոչ ոք քո պատկերացրածի պես չէ, բոլորն օրերից մի օր կարող են դավաճանել քեզ, թողնել, մոռանալ խոստումներն ու ուղղակի հեռանալ:
Ամենաուժեղ զգացմունքը կյանքում հիասթափությունն է, ոչ կարոտը, ոչ խանդը, ու նույնիսկ ոչ ատելությունը, նրանցից հետո գոնե ինչ որ բան հոգում մնում է, իսկ հիասթափությունից հետո միայն դատարկություն, որն ոչնչով չի լցվում: ՈՒ ամենասարսափելին այն է, որ ամեն ինչ հիասթափությունով չի վերջանում, նրան հաջորդում եմ անտարբերությունը, ու կորցնում է ամեն ինչ իր նշանակությունը, դառնում ես անտարբեր ամեն ինչի նկատմամբ, իսկ դա նույնն է ինչ մեռնելը, որովհետև քեզ համար միևնույնն է, գոյությունդ էլ իմաստ չունի, էլ չկա պատճառ սիրելու, չկա հավատ մարդկանց վստահելու ու չկա սիրտ, որում ներում կգտնվի: Continue reading

Ձմռան նման սառել է հոգիս

Սկfavim-com-girl-snow-sweater-winter-300069սել եմ սիրել ձմեռը,այն մտել է սրտիս մեջ ու սառել,քարացել այնտեղ,հոգիս պատվել է սպիտակ, գեղեցիկ ձյունով, ամենն սառույցի նման է դարձել:Սկսել եմ սիրել ձմեռը, մի եղանակ, որից միշտ խուսափել եմ ու չեմ սիրել, բայց հիմա մի տարօրինակ սեր է առաջացել ձմռան նկատմամբ, բայց ոչ այն պատճառով, որ բնությունը գեղեցիկ է դառնում կամ մոտենում է Նոր տարին, այլ այն պատճառով, որ ցուրտն օգնում է անզգայանալ, նրա
շնորհիվ ոչինչ չեմ զգում:Նրա միջոցով ուզում եմ սառեցնել զգացմունքներս,ուզում եմ ոչինչ չզգալ,որովհետև այլևս չեմ կարողանում այսպես ապրել,չեմ ուզում,այս ամենը կպել է հոգուս ու չի թողնում հանգիստ ապրել,չեմ կարողանում ազատ շնչել ու դուրս հանել ներսումս եղած տխրությունը,զգացմունքները: Continue reading

Մարդուն գեղեցկացնում է հասարակ ու բարի հոգին

84117Շատ գեղեցկություններ կան աշխարհում,մեր շուրջը,որոնք մենք չենք նկատում,նայում ենք,բայց չենք տեսնում:Այդ ամենը մեզ համար սովորական է թվում,բայց եթե ուշադիր նայենք մի նոր աշխարհ կբացենք մեզ համար,որտեղ ամեն ինչ աննկարագրելի գեղեցկությամբ է օժտված:
Շուրջն ամեն ինչ ունի որոշակի տեսք,այդ թվում նաև մարդը:ՈՒ հաճախ նայելով,մենք միայն արտաքինն ենք տեսնում,այն,ինչ դրսից է երևում ու արտաքինին ենք սիրահարվում,բայց երբ խոսում ենք,շփվում ենք,ճանաչում ենք այդ մարդուն,մի տեսակ հիասթափություն ենք ապրում:Իսկ երբ սիրահարվում ենք հոգուն,արտաքինն այլևս կարևոր չի լինում:Որովհետև,երբ սիրահարվում ես,երբ անկեղծ սիրում ես,փակվում են աչքերդ,դադարում ես աչքերով տեսնել,դրա փոխարեն տեսնում ես սրտով,սիրտդ է խոսում,ուղություն ցույց տալիս,շուրջն ամեն ինչ գեղեցիկ է երևում,բարի,գունավոր,ու սկսում ես նկատել ամեն մի մանրուք,որոնց վրա նախկինում երբեք ուշադրություն չես դարձրել: Continue reading

Հոգիս ազատություն է ուզում

019b836f41f75e5588ddaa2c1c273139Բոլոր մարդիկ ծնվում են ազատ,միմյանցից անկախ:Երբ ծնվում ենք,ամեն ինչ շատ նոր է լինում,ամեն ինչ հրաշալի,ոչ մի խնդիր չի լինում ու մտածելու ոչ մի բան չենք ունենում,այդպիսին է կյանքի դրվածքը,բայց կյանքի ճանապարհին հանդիպում են մարդկանց,որոնցից կախվածություն է առաջանում:Մարդը,կարծես,կորցնում է իր ազատությունը ու ամբողջությամբ կախված է լինում մեկ ուրիշից:Խոսքս ֆիզիկապես ազատ լինելու մասին չէ,այլ` հոգեպես,որովհետև,երբեմն մեզ մեր մտքերն են բանտարկում,մեր մտքերն են դառնում պատճառ տխրելու կամ ուրախանալու,տանջվելու կամ էլ ավելին` հոգեպես մեռնելու,իսկ մեր ներաշխարհը դառնում է ամենավատ,ամենասարսափելի բանտը:Մենք փակվում ենք մեր մեջ ու մեր այդ բանտից դուրս գալու միակ ձևը ինքներս մեզ արդարացնելն է դառնում:
Ահավոր դժվար է հավաքել մտքերը,դասավորել իրար կողք կողքի,հասկանալ ու ընդունել ամեն ինչ այնպես,ինչպիսին որ կա,բայց դա միակ միջոցն է ազատվելու:Ազատությունը կյանքում ամենաթանկ բաներից մեկն է,նամանավանդ,եթե խոսքը գնում է հոգու ազատության մասին:Այն հնարավոր չէ տեսնել,այլ միայն կարող ես զգալ:Այն ուղակի մի զգացողություն է,որն անհնար է նկարագրել,այն հոգու կարգավիճակ է,որում միայն հանգստություն է: Continue reading