Tag Archive | հրաշք

Արդեն 19 կամ 18+1

IMG_20180203_110705_842Այսօր իմ օրն է, այն օրը, որին ամեն տարի մեծ ուրախությամբ եմ սպասում, ամեն տարի այս օրն սպասում եմ ինչ որ հրաշքի, ու ամեն տարի ինչ որ մի հետաքրքիր ու զվարճալի բան անպայման լինում է: Այսօրն իմ օրն է, իմ ծննդյան օրը, ու այս օրով ամեն տարի շատ բան է փոխվում:
Արդեն 19, չնայած 18+1 ավելի ճիշտ է, քանի որ հոգով ես միշտ մնալու եմ 18 տարեկան 😀 : Մեկ տարի էլ անցավ, մեկ տարով էլ մեծացա, այդ մեկ տարում լիքը բան փոխվեց, ինձնից սկսած, ու զգում եմ, որ այդ փոփոխությունը տարեց տարի զգալու եմ, որովհետև ամեն տարին ինչ որ մի նոր բան է իր հետ բերում, նոր փոփոխություններ, հետաքրքիր պահեր, երջանկություն, ցավ, ժպիտներ, ու բազմաթիվ արկածներ: Հրաշք տարի էր այս տարին իր ամեն ինչով, բայց նաև դժվար, որովհետև շատ դժվարությունների միջով եմ անցել, ու հաղթահարել եմ դրանք, մի երազանքիս հետևից գնացել եմ Թբիլիսի, իսկ մյուս երազանքս թողել եմ այստեղ, բայց միշտ նրա հետ եմ եղել ❤️ : Շատ պահեր են եղել այս տարվա մեջ, որոնք մնացել են հիշողությանս մեջ ու ինձ երջանկություն են պարգևել:
Անցավ 18 ամյակս ու արդեն 19 տարեկան եմ: Հիմա արդեն մեծ եմ ու հիմա եմ զգում, որ չեմ ուզում այլևս մեծանալ, չեմ ուզում անցնեն տարիները, ուզում եմ միշտ մնալ 18, կամ թեկուզ 19 տարեկան: ՈՒզում եմ վայելել երիտասարդությունս, ապրել այս տարիները լիարժեք ու բաց չթողնել ոչ մի րոպե: Continue reading

Advertisements

Քայլ դեպի մեծերի աշխարհ կամ ծնունդս շնորհավոոոորրր :Դ

Մեկ քայլ… Ընդհամենը մեկ քայլ ու ես մեծերի աշխարհում եմ, արդեն չափահաս, ուրիշ մտածելակերպով ու տարբեր այն մտածելակերպից, որն ունեյի մեկ տարի առաջ ու դրանից էլ ավելի վաղ, արդեն փոխված ինչ-որ չափով, որովհետև կյանքիս ճանապարհին ապրած այդ ամեն տարին ինչ-որ նոր բան է տվել ինձ ու փոխել իմ մեջ ամեն ինչ, այդ տարիների հետ մեծացել եմ ու նրանց հետ շատ բան եմ սովորել:
Արդեն 18 տարեկան… Եթե անկեղծ լինեմ, հավատս չի գալիս:ՈՒղղակի, չգիտեմ ինչի, ինքս չեմ հավատում, որ դառնում եմ 18 տարեկան:6935d4b9-5e60-42e1-b586-9c1dcafec4dc Երբ փոքր էի, անհամբեր սպասում էի, թե երբ եմ մեծանալու, ու դա իմ ամենամեծ երազանքն էր… Երազանքս կատարվեց, բայց ինչ-որ մի փոքրիկ տխրություն առաջացավ ներսումս, երևի այն պատճառով, որ մանկությունս վերջացավ, վերջացավ այն անհոգ ժամանակաշրջանը ու այլևս հնարավորություն չունեմ վերադառնալու այնտեղ ու հիմա պետք է իմ տեղը գտնեմ մեծերի աշխարհում: Բայց հոգով երբեք չեմ դադարի մնալ մանուկ, սիրել այն ամենը, ինչ սիրել եմ փոքր հասակում, մանկան նման մնալ բարի ու ամեն ինչին նայել բարության աչքերով, որովհետև կյանքն իրոք գեղեցիկ է, իսկ մարդիկ… մարդկանց մի կերպ հնարավոր է հանդուրժել: Continue reading

Սերն բառեր չի հասկանում

Պատահականություններ չեն լինում,երևի բոլորն էլ գիտակցում են դա,ուղակի մեր կյանքում լինում են այնպիսի դեպքեր երբ մենք մեզ կամ էլ մեր կյանքում տեղի ունեցած ինչ որ իրադարձություն արդարացնելու unuTCoJgEVQհամար ամեն ինչ կապում ենք պատահականությունների հետ:Չնայած,հնարավոր է,որ որոշ դեպքերում լինում են պատահականություններ,բայց հաստատ ոչ սիրո հարցում:Սերն մեր կյանք է մտնում շատ անսպասելի,այն ժամանակ,երբ մենք նրան ամենաքիչն ենք սպասում,բայց երբեք պատահական չի մտնում:Սերն բառեր չի հասկանում,նրան չես կարող համոզել կամ դիմադրել,չես կարող հրաժարվել ու չես կարող թաքցնել:Սիրուց չես փախչի ու չես էլ կարող ստիպել փախչել:Այն չի զգուշացնում իր գալստյան մասին,բայց այդ պահին զգում ես մի տարօրինակ զգացողություն ու հասկանում ես,որ շուտով ինչ որ բան փոխվելու է քո մեջ:Սերը փոխում է մարդուն:Այն երջանկացնում է,դարձնում է բարի ու սիրալիր:Անկախ քեզանից սկսում ես մտածել նրա մասին,ուզում ես հոգ տանել,միշտ նրա հետ լինել: Continue reading

Կյանքը կարճ է տխուր լինելու համար

11352338_993114057394790_1846840602_n (1)Երբ տխուր ես լինում,շուրջն ամեն ինչ կարծես սև ու սպիտակ է երևում,ամեն ինչ կորցնում է իր իմաստը ու թվում է,թե ժամանակը կանգ է առնում:Բայց իրականում կյանքը շարունակվում է ու ժամանակը երբեք կանգ չի առնում,այլ հսկայական արագությամբ ընդանում է առաջ ու երբ այդ ամենը հասկանում ես,գիտակցում ես,որ պետք չի տխրել:Կյանքն այնքան կարճ է տխուր լինելու համար,պետք է միշտ լինել ուրախ ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:Արագ է անցնում ժամանակը,տարիները փոխարինում են իրար,բայց չի նկատվում դա,այլ կյանքիդ ճանապարհին մի պահ կանգ առնելով հասկանում ես,թե արդեն ինչքան շատ ժամանակ է անցել ու այլևս չես ուզում այդ թանկագին ժամանակը ապրել տխուր:
Տխրե՞լ` ու՞մ համար,ի՞նչ պատճառով:Ոչ մի պատճառ,ոչ ոք իրավունք չունի մեզ տխրություն պատճառել,ոչինչ մեր տխրությանը արժանի չի` առավել ևս մարդիկ:
Կյանքը շարունակվում է,ժամանակը կանգ չի առնում ու տխրելու ժամանակ չկա,նույնիսկ եղանակը բարձր տրամադրություն է պարգևում,արևը պայծառ շողում է ու ջերմացնում է ոչ միայն դրսից,այլ նաև ամբողջ հոգիս է ջերմությամբ,պայծառ արևի տաք շողերով լցնում ու ցանկություն է առաջանում երգելու ու պարելու,շարժվելու:Ինչ էլ լինի,կյանքը հրաշալի է,եթե նայես նրան վարդագույն ակնցներով,իսկ դա երբեմն շատ հարկավոր ու օգտակար է լինում: Continue reading

Happy Birthday To Me :D


Aksan hj201fffffd4 (26)17 տարեկան…Այսօր լրանում է իմ ծննդյան 17 տարին:Տարիներ,որոնք կազմում են իմ կյանքի ամենաանհոգ ու երջանիկ ժամանակահատվածը` մանկությունը,իմ կյանքի պատմության սկիզբը:Ինչքան արագ անցան այս 17 տարիները,ոնց որ երեկ լիներ,որ մայրիկիս ձեռքը բռնած ման էի գալիս 🙂 ,ուրախ,զվարթ թռչկոտում էի,իսկ հիմա մեծ աղջիկ եմ դարձել` ավելի լուրջ ու հավասարակշռված (չնայած իմ մեջ մնացել են ու միշտ էլ մնալու են էտ իմ խենթ ու խելառ բնավորության գծերը,որոնք առաջին հայացքից չեն երևում 😀 ):
Այսօր իմ ամենասիրած տոնն է,որին ամեն Continue reading