Tag Archive | ձմեռ շարադրություն

Գարունը մոտ է

9664c3785352e86652330617b18fe998Ցուրտ է: Մատներով մաքրում եմ պատուհանի վրայի բարակ սառույցը: Ձմեռ է, ձյունով է պատված ամեն ինչ, սառել է բնությունը, սառել է հոգիս: Ձմեռն ներխուժել է գիժ քամիներով, ձյունով, ցուրտ օրերով, անքուն գիշերներով, տարօրինակ մտքերով ու ճշմարտության փնտրտուքով: Մենակ եմ, ազատ, միայն երկինքն եմ ուզում հոգ տանի իմ մասին, քանդի ու նորը ստեղծի իմ մեջ: Չեմ ուզում ուրիշ ոչ մեկի, բավական է ցավի հոգիս, չեմ ուզում էլ տառապել, իսկ մարդիկ տառապանքից բացի ոչինչ չեն բերում: Իսկ այն մարդիկ, ում սիրում ենք, ընդունում ենք իրենց բերած ցավի հետ միասին: Բոլոր մարդիկ էլ կարող են ցավ պատճառել ու մենք ենք ընտրում, թե ով լինի դա: Ես արդեն ընտրել եմ, բավական են ինձ այն մարդիկ, ովքեր հիմա կողքիս են:
Այս ցրտին սառել են սրտերը, ջերմություն տվող մարտկոցներն ու թեյը, ցրտից դժվարանում եմ շնչել: Մատներս քարացել են ցրտից, ձեռնոցներն էլ չեն տաքացնում, մարմինս դողում է ու ոչ ոք չի գրկում, որ տաքացնի իր սիրով ու հոգատարությամբ: Հոգիս ջերմություն է ուզում, իսկ ջերմություն չկա: Աչքերս կարոտել են արևին, նրա տաքացնող ճառագայթներին, որոնք գարնանային տաք օրերին, անցնում էին մազերիս միջով, մարմինս էին տաքացնում ու հոգուս ջերմություն տալիս: Continue reading

Advertisements

Անցավ ևս մեկ տարի ու տարավ իր հետ մի ողջ պատմություն

alone-cute-girl-new-year-winter-favim-com-363515Ահա ևս մեկ տարի էլ անցավ ու դարձավ մեկը իմ կյանքի 17 տարիներից, որոնք ապրել եմ, տխրել, ուրախացել, ինքս ինձ դժբախտ զգացել կամ էլ վայելել եմ: Բայց այս տարին ուրիշ էր: Ինչքան բան փոխեց այս տարին, ինչքան բան փոխվեց այս տարում, որոշ մարդիկ հարազատ էին, դարձան օտար, որոշներն էլ էլ ավելի մոտեցան: Ոմանց սիրում էի, սկսեցի ատել, իսկ ոմանց ընդհակառակը: Այս տարին մի ամբողջ պատմություն գրեց կյանքիս օրագրի մեջ, անցյալիս սպիտակ էջերին, որոշ մասեր վարդագույն էին, իմ երջանկության վայրկյանները, որոնց մասին հիշելիս անկախ ինձնից ժպտում եմ, իսկ որոշները գորշ գույներով ներկեցին օրագիրս, հիշողությանս մեջ մի սև կետ թողեցին, որոնց մասին նույնիսկ հիշել չեմ ուզում:
Երբ տարին նոր էր սկսվում չէի կարող պատկերացնել, որ այսքան բան կարող է փոխվել կյանքումս, այսքան կարող եմ փոխվել: Բայց 2016-ը մի նոր կյանք բերեց ինձ նոր պատմություններով, անգնահատելի ակնթարթներով: Continue reading

Ձմռան նման սառել է հոգիս

Սկfavim-com-girl-snow-sweater-winter-300069սել եմ սիրել ձմեռը,այն մտել է սրտիս մեջ ու սառել,քարացել այնտեղ,հոգիս պատվել է սպիտակ, գեղեցիկ ձյունով, ամենն սառույցի նման է դարձել:Սկսել եմ սիրել ձմեռը, մի եղանակ, որից միշտ խուսափել եմ ու չեմ սիրել, բայց հիմա մի տարօրինակ սեր է առաջացել ձմռան նկատմամբ, բայց ոչ այն պատճառով, որ բնությունը գեղեցիկ է դառնում կամ մոտենում է Նոր տարին, այլ այն պատճառով, որ ցուրտն օգնում է անզգայանալ, նրա
շնորհիվ ոչինչ չեմ զգում:Նրա միջոցով ուզում եմ սառեցնել զգացմունքներս,ուզում եմ ոչինչ չզգալ,որովհետև այլևս չեմ կարողանում այսպես ապրել,չեմ ուզում,այս ամենը կպել է հոգուս ու չի թողնում հանգիստ ապրել,չեմ կարողանում ազատ շնչել ու դուրս հանել ներսումս եղած տխրությունը,զգացմունքները: Continue reading