Tag Archive | Ձյուն

Գարունը մոտ է

9664c3785352e86652330617b18fe998Ցուրտ է: Մատներով մաքրում եմ պատուհանի վրայի բարակ սառույցը: Ձմեռ է, ձյունով է պատված ամեն ինչ, սառել է բնությունը, սառել է հոգիս: Ձմեռն ներխուժել է գիժ քամիներով, ձյունով, ցուրտ օրերով, անքուն գիշերներով, տարօրինակ մտքերով ու ճշմարտության փնտրտուքով: Մենակ եմ, ազատ, միայն երկինքն եմ ուզում հոգ տանի իմ մասին, քանդի ու նորը ստեղծի իմ մեջ: Չեմ ուզում ուրիշ ոչ մեկի, բավական է ցավի հոգիս, չեմ ուզում էլ տառապել, իսկ մարդիկ տառապանքից բացի ոչինչ չեն բերում: Իսկ այն մարդիկ, ում սիրում ենք, ընդունում ենք իրենց բերած ցավի հետ միասին: Բոլոր մարդիկ էլ կարող են ցավ պատճառել ու մենք ենք ընտրում, թե ով լինի դա: Ես արդեն ընտրել եմ, բավական են ինձ այն մարդիկ, ովքեր հիմա կողքիս են:
Այս ցրտին սառել են սրտերը, ջերմություն տվող մարտկոցներն ու թեյը, ցրտից դժվարանում եմ շնչել: Մատներս քարացել են ցրտից, ձեռնոցներն էլ չեն տաքացնում, մարմինս դողում է ու ոչ ոք չի գրկում, որ տաքացնի իր սիրով ու հոգատարությամբ: Հոգիս ջերմություն է ուզում, իսկ ջերմություն չկա: Աչքերս կարոտել են արևին, նրա տաքացնող ճառագայթներին, որոնք գարնանային տաք օրերին, անցնում էին մազերիս միջով, մարմինս էին տաքացնում ու հոգուս ջերմություն տալիս: Continue reading

Advertisements

Նոր տարի ու առջևում 365 նոր շանս

1acc6365e2d442b6ad30ef91873590e1.jpgԴեկտեմբերի 31… Մի քանի ժամ է մնացել, շուտով ժամացույցի սլաքները կկանգնեն 12-ի վրա ու կմեկնարկի 2018 թվականը, իսկ զգացողությունն որն ես հիմա զգում եմ կարելի է բացատրել մեկ բառով` անհավատալի է: Ես նշում եմ իմ 19-րդ Նոր տարին, բայց թվում է դեռ երեկ էր 7 ամյա աղջնակը անհամբեր սպասում ժամը 12-ին, կիսաքնած, կիսաարթուն հետևում գիշերային երկինքը լուսավորող բազմերանգ հրավառություններին ու սրտի թրթիռով դիմավորում Նոր տարին: Տարիներն թռնում են աննկատելի արագությամբ ու հասկանում եմ, որ այդ 7 ամյա աղջիկը մեծացել է ու շատ բան է փոխվել այս տարիների ընթացքում: Չնայած մինչև հիմա էլ սրտի թրթիռով սպասում եմ Նոր տարվան ու երբ ժամը դառնում է 00:00, ասես, սպասում եմ ինչ որ հրաշքի ու հույսով եմ, որ նոր տարին ամեն ինչ փոխելու է իմ կյանքում ու այդպես էլ լինում է, ամեն տարին ինչ որ նոր բան է փոխում կյանքումս:
Այս տարին էլ ավարտվեց ու ընդգրկվեց իմ կյանքի լավագույն տարիների ցանկում: Շատ բան փոխեց այն իմ կյանքում, դարձրեց կյանքս էլ ավելի հետաքրքիր, գուցե նաև գեղեցիկ: Continue reading

Ձյուն

melodiaԵրբ ասում ենք ձմեռ,առաջին հերթին պատկերացնում ենք ձյունը,որովհետև հենց ձյունն է ազդարարում ձմռան գալը:Բայց այս տարի այդպես չեղավ,ձմեռը դեռևս չի եկել,բայց իր գալստյան մասին արդեն զգուշացրեց ձյան տեսքով:Եկավ առաջին ձյունը ու ամեն ինչ առավ իր սպիտակ թևերի տակ ու շուրջը մի աննկարագրելի պատկեր նկարեց:
Սպիտակ,փափուկ ձյունը փակեց աշնանային ոսկեգույն հագուստը ու բնությանն հագցրեց նորահարսի սպիտակ զգեստ:Կարծես մի ուրիշ շունչ մտավ օդի մեջ` խոնավ ու սառը,որը շնչելիս,ասես,սառչում է ներսումդ ամեն ինչ` սկսած զգացմունքներից մինչև անվերջ տանջող մտքեր:Այդ սառնությունն ամբողջ մարմնիդ թարմություն է տալիս ու թեև մի քիչ մրսելով,բայց հաճելի զգացողություն է առաջանում սրտումդ: Continue reading