Tag Archive | մամա

Ամենաթանկը

b5f82936be70a752a89c628f4b6bcc04.jpgՄիլիոնավոր մարդիկ գալիս են ու գնում, նրանց մեջ չէ երջանկությունը: Ամենից կարևորը աշխարհում մնում են այն մարդիկ, ում անվանում ենք ընտանիք: Այս ամենը պիտի գիտակցի յուրաքանչյուր մարդ, ու յուրաքանչյուրի կյանքում ամեն ինչից թանկ պիտի է լինի ընտանիքը: Ոչ մի աշխատանք, կարիերա, փող թանկ չէ այն մարդկանցից, ովքեր քեզ լույս աշխարհ են բերել, նվիրել են ամենաթանկը` կյանքը: Աշխարհում յուրաքանչյուրին կարելի է փոխարինող գտնել, բացի ծնողներից, նրանք անփոխարինելի են: Աշխարհում չկան ավելի վստահելի մարդիկ, քան քույրն ու եղբայրն են, ու ոչինչ չի կարող դա փոխել, արյունը ջուր չի դառնում երբեք: Չի կարելի երես թեքել ընտանիքից, նրանք միակն են, որ կսիրեն քեզ առանց պատճառ, կներեն յուրաքանչյուր արարք ու կընդունեն քեզ որտեղ էլ լինես, որտեղից էլ գաս:
Լինել ընտանիք չի նշանակում ուղղակի արյունակցական կապ: Երբեմն ընտանիք նշանակում է պաշտպանել ամենքից ու ամեն ինչից, երբեմն թափել ուրախության արցունքներ ինչ որ մի փոքրիկ երջանկության համար: Սեր, որն կողքիդ չէ ու միգուցե չի երևում, բայց միշտ գոյություն ունի, իսկ երբեմն սեր, որն բոլորի աչքերում է երևում: Continue reading

Advertisements

ՄԱՅՐ

mothers-love-images-and-wallpaper-10ՄԱՅՐ,երբ լսում ես այս բառը,արդեն մնացած ամեն ինչ իմաստը կորցնում է:Սա մի հրաշալի բառ է,որը լսելիս անկախ քեզանից փշաքաղվում ես:Մայրը սիրտ է շաաատ մեծ,նրա արցունքը մեր`երեխաներիս սրտի լաց է:Մայրն մի այնպիսի էակ է,որ եթե նրան սրտիդ մոտ չպահես,ուժդ կկորի:
Մարդկային զգացմունքների մեջ մոր սիրուց ավելի ուժեղ զգացմունք չկա:Մնացած բոլոր զգացմունքներն անցողիկ են:Մայրն,առաջին հերթին,սրբության հետ է ասոցացվում,նա միակ մարդն է,ով կարող է նայել որդու աչքերի մեջ ու նրա սրտի ցավը հասկանալ:Մայրն այն մարդն է,ով աղոթքի ժամանակ միշտ առաջին հերթին որդու համար երջանկություն է Continue reading