Tag Archive | ՄԱՅՐ

Հարազատ հոգի` եղբայր ու քույր

Կյանքում ծնողներից հետո ամենահարազատ մարդիկ քույր-եղբայրներն են, մարդիկ, ովքեր պատրաստ են քո կողքին լինել միշտ, ձեռք մեկնել դժվար պահերին, ուրախանալ քո ուրախությունով ու տխրել քեզ հետ միասին: Քույր կամ ախպեր ունենալն մեծ հարստություն է, իսկ ես այդ առումով անչափ հարուստ եմ, քանի որ կյանքն ինձ նվիրել է երեք ավագ եղբայր ու ես էլ ծնողներիս կողմից նվեր եմ եղել ախպերներիս համար:
Ճիշտ է, քույր չունեմ ու չգիտեմ, թե ինչ զգացողություն է դա, բայց հստակ կարող եմ նկարագրել, թե ինչպիսին է ավագ եղբայր ունենալը, թե ինչպես ես քեզ պաշտպանված զգում, լավ իմանալով, որ ինչ-որ մեկն նեղացնելու դեպքում պաշտպանող ունես, մեկ-մեկ նախատող, բայց միշտ ճիշտ խորհուրդներ տվող մարդ ունես, ներվերն ուտելու, <<կռվելու>>, իսկ վերջում միևնույնն է, պարտված դուրս գալու, ախպեր ունես 😀 :
Տան մեջ ամենափոքրն ես եմ եղել, մեծ ախպերս մեծ է ինձանից 13 տարի, միջնեկ ախպերս 11 տարի, ու այնպես է ստացվել, որ երկուսն էլ տեղափոխվել են Բելառուսիա ապրելու ու աշխատելու, երբ ես ընդամենը 8-9 տարեկան էի, այդ պատճառով նրանց հետ կապս ուրիշ տեսակ է, իսկ փոքր ախպերս, ով ինձանից 3 տարի է մեծ, իմ կյանքում ուրիշ տեղ է զբաղեցրել, հենց նրա հետ եմ անցկացրել մանկությանս լավագույն տարիները, նրա հետ եմ խաղացել, կռվել, բարիշել, նրա հետ եմ մեծացել: Այնքան ուրախ եմ, որ մեր մանկության տարիներին չկար ինտերնետ ու հեռախոսներ (այնսինքն հեռախոսներ կար, բայց դրանք չունեին հիմիկվա հեռախոսների նման լայն հնարավորություններ), ու մենք ունեցել ենք իսկական մանկություն` ամենատարբեր խաղերով, խաղալիքներով, չնայած նրան, որ խաղալիքների տեսականին էլ այնքան մեծ չէր, բայց դա էլ մեզ բավական լավ ժամանակ անցկացնելու համար:

Continue reading
Advertisements

Մամ ❤

Մամ, իմ ամենաթանկ, իմ ամենասիրուն, իմ ամենահամբերատար, իմ ամենաներողամիտ, իմ ամենա-ամենա… Մամ, դեռ չծնված քո անսահման սերն եմ զգացել, առաջին անգամ աչքերս բացել ու քեզ եմ տեսել, առաջին բառս “Մամա” է եղել, առաջին սերս քեզ եմ տվել: Դու ես ինձ սովորեցրել ամեն ինչ այս կյանքում` քայլել, խոսել, դու ես սովորեցրել ապրել, ճիշտ ապրել: Դու ինձ սովորեցրել ես, որ ամեն ինչ այս աշխարհում փոխադարձ է` սերը, հոգատարությունը, բարությունը, որ ինչ որ տալիս ես մարդկանց, ամեն ինչ անպայման կվերադառնա քո մոտ: Մամ, դու ինձ սովորեցրել ես լինել շնորհակալ, աղոթել, ու չհանձնվել: Մամ, քո օգնել փորձող հայացքն ինձ միշտ ուժ է տվել, միայն քո կողքիս գտնվելը ինձ համար աշխարհ արժե: Երբ ես տեսնում եմ երջանկության արցունքներ քո աչքերում, կարող եմ հաղթահարել ամեն ինչ այս կյանքում, ամեն մի դժվարության կարող եմ դեմ գնալ, միայն այն մտքի համար, որ դու հպարտանալու ես ինձնով ու յուրաքանչյուր հաջողության, որ հասել եմ միայն քո շնորհիվ ու քեզ համար եմ արել, որ միշտ իմ մասին խոսելուց գլուխդ բարձր պահես ու աչքերումդ հպարտություն տեսնեմ: Մամ, քո աչքերից կաթած ամեն տխրության արցունք ցավ է պատճառել սրտիս, ու ես ինձ այնքան մեղավոր եմ զգում, որ գուցե ինչ-որ տեղ նեղացրել եմ քեզ, ստիպել եմ մտահոգվել իմ մասին: Մամ, դու ամենաուժեղ ու ամենագեղեցիկ կինն ես աշխարհում ու գիտես ինչքան հաճելի է ինձ զգալ, որ շատ բաներով նման եմ քեզ, այնքան ուրախ եմ, որ շատ հարցերում ես հենց քեզ նման եմ մտածում, ուրախ եմ, որովհետև գիտեմ դու միշտ ճիշտ ես:

Continue reading

Ամենաթանկ էակ` Մայրիկ

2a167c8be127f54e0e303b131c470f03ՄԱՅՐ, երբ լսում ես այս բառը, արդեն մնացած ամեն ինչ իմաստը կորցնում է: Սա մի հրաշալի բառ է, որը լսելիս անկախ քեզանից փշաքաղվում ես: Մայրը սիրտ է շաաատ մեծ, նրա արցունքը մեր` երեխաներիս սրտի լաց է: Մայրն մի այնպիսի էակ է, որ եթե նրան սրտիդ մոտ չպահես,ուժդ կկորի:
Մարդկային զգացմունքների մեջ մոր սիրուց ավելի ուժեղ զգացմունք չկա: Մնացած բոլոր զգացմունքներն անցողիկ են: Մայրն, առաջին հերթին, սրբության հետ է ասոցացվում, նա միակ մարդն է, ով կարող է նայել որդու աչքերի մեջ ու նրա սրտի ցավը հասկանալ: Մայրն այն մարդն է, ով աղոթքի ժամանակ միշտ առաջին հերթին որդու համար երջանկություն էխնդրում Աստծուց: Մոր կյանքի ամեն մի վայրկյանը որդու մասին խնամքով է լցված, նրա կյանքի ամենամեծ նպատակը իր երեխաներն են: Նա միայն նրանց երջանկության ու հաջողության մասին է մտածում` իր սեփական կյանքի մասին մոռանալով: Մոր արցունքներն սուրբ են ու շատ թանկ, մոր սիրտը անկոտրում սիրո անվերջալի աղբյուր է: Եվ հենց այդ պատճառով, այս զգացմունքը ամենակարևորն ու ամենաթանկն է մնացած բոլոր զգացմունքների մեջ: Continue reading