Tag Archive | Մենք

Վերջին Զանգ 2018

fgdfgd.jpgՉնայած, դեռ մի տարի առաջ էի ավարտել դպրոցս, բայց մնացել էի աշակերտ, ու գիտեի, երբ էլ գնամ դպրոց որպես հյուր, ինձ մեծ ուրախությամբ կընդունեին դասարանցիներս ու ուսուցիչներս։ Իսկ հիմա, հիմա արդեն էլ աշակերտ չեմ։ Այս մեկ օրով ավարտվեց դպրոցական կյանքս, որում այնքան շատ հիշողություններ, արկածներ ու անմոռանալի օրեր կան։ Մեկ տարի առաջ ես ինձ ավարտական չէի զգում, ու գիտեի, որ այդ ամենն նորից կրկնվելու է իմ կյանքում ու ունենալու եմ իմ Վերջին զանգը, իսկական ու ամենակարևորը` իմ դասարանի հետ, իսկ այսօր հավատս չի գալիս, որ վերջացավ այդ ամենը, որ էլ չի կրկնվելու, էլ կյանքում երբեք չեմ զգալու այդ նախավերջինզանգյա խառնաշփոթ տրամադրությունը, Վերջին զանգի միջոցառման ժամանակ զգացածս հուզմունքն, տխրությունն ու ուրախությունը, բանաստեղծությունս ասելու ժամանակ աչքերումս կուտակված արցունքի կաթիլները, երբ հազիվ էի ստիպում ինձ չլացել։fdgdfg.jpg Էլ երբեք չեմ զգալու այդ զգացողությունը, որն զգում էի Վերջին զանգից հետո դասարանցիներիս գրկելու ու շնորհավորելու ժամանակ, երբ հասկանում էի, որ բաժանվում ենք, որ էլ երբեք չենք նստելու կողք – կողքի դպրոցական նստարանին ու չենք ծիծաղելու դասի ժամին ինչ – որ մեկի անհամ կատակից։
Վերջին զանգն անմոռանալի զգացողություններ թողեց իմ մեջ ու երբեք չեմ մոռանա վերջին զանգից հետո դասարանցիներիս հետ մեքենաներով երթը, որ դուրս էինք եկել մեքենաների պատուհաններից, ձեռքերիս բռնած Հայաստանի ու Վրաստանի դրոշները, մեր “Շրջանավարտի” ժապավեններն, ու շրջում էինք քաղաքով ու գյուղերով մեկ։ Continue reading

Advertisements

Դասարանս))

12 տարի առաջ, արևոտ մի օր,IMG_20180515_123139_521
Ձեռք ձեռքի բռնած մտան դասարան,
Տասնութ աշակետ իրար անծանոթ,
Որոնք միմյանց հետ շուտ ընկերացան:

Վազում էին ուրախ, անվերջ թռվռում,
Մանկության օրերն իրենց վայելում,
Բայց տարիները շատ շուտ են անցնում,
Աչք թարթել էլ չես հասցնում:

Այդ տարիներին նրանց միացավ,
Եվս մի տղա, կապույտաչյա,
Նա էլ այդ ընտանիքի անդամը դարձավ,
Ընտանիք, որի նմանը ոչ մի տեղ չկար: Continue reading

Հրաժեշտ դպրոցիս ու հարազատ դարձած դասարանիս <3

Ահա եկավ այս օրը, այսօր ես հրաժեշտ եմ տալիս իմ դպրոցին, իմ դասարանին ու ավարտում եմ դպրոցը մեկ տարի շուտ: Շնորհիվ նրա, որ կարողացա էկստեռն քննություններս հանձնել, ես այսօր շրջանավարտ եմ: Չգիտեմ, տարօրինակ զգացողություն է մոտս, և ուրախ եմ, և տխուր, ուրախ եմ նրա համար, որ նոր կյանք եմ մտնում ու շարունակում եմ քայլերս երազանքիս հետևից, բայց տխուր եմ, որ թողնում եմ դասարանիս, թողնում եմ մանկությունս ու պատանեկությունս, գժություններս ու արկածներս, անչափ թանկ հիշողություններս եմ թողնում դպրոցի պատերի ներսում ու հեռանում եմ, մտնում եմ նոր կյանք, որտեղ ապրելու դեռ փորց չունեմ ու պատկերացնել էլ չեմ կարող, թե ինչ է ինձ սպասվում այնտեղ: Հիմա հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր տխրում էին իրենց Վերջին զանգի օրը, չնայած չեմ կարող ասել, որ այսօր իմ Վերջին զանգն է, ոչ, ճիշտ է ես ավարտում եմ, բայց իմ վերջին զանգը լինելու է հաջորդ տարի այս օրը, իմ դասարնի հետ, ես խոստացել եմ, որ գալու եմ ու նրանց հետ շարք կանգնեմ, նրանց հետ իմ հրաժեշտի խոսքն ասեմ իմ դպրոցին ու նրանց հետ պարեմ իմ վալսը: Նրանք են դարձել ինձ համար քույր ու եղբայր, սովորել եմ նրանց հետ 11 տարի ու միայն նրանց հետ եմ անցկացնելու իմ վերջին զանգը: Իսկ այսօր ես ուղղակի ավարտում եմ, ուղղակի դադարելու եմ դպրոց գնալ, բայց մնալու եմ աշակերտ, այսօր ուղղակի իմ մյուս դասարանցիների վերջին զանգն է, որոնք ինձ ընդունեցին իրենց դասարան ու 2 ամսվա ընթացքում նույնպես դարձան հարազատ: Continue reading

Ինչու է սերն այսքան դաժան

67667c9cc5f7671a3570e05b03923c7aԱսում են` սիրուց ատելություն մեկ քայլ է:Համաձայն եմ, բայց այդ մեկ քայլի մեջ այնքան զգացմունքների խառնաշփոթ կա, այնքան հիշողություններ ու երջանկության պահեր կա , որն հնարավոր չէ բառերով բացատրել, իսկ հետո, մի քայլ ու սերդ վերափոխվում է ատելության, բոլոր զգացմունքներդ վերանում են հոգուդ միջից: Փոխվել են ժամանակները, ու նրանց հետ փոխվել է սիրո էությունը: Փոխվել են նաև մարդիկ ու նրանց սրտում սիրո իմաստն ու նկարագիրը: Սերն մարդկանց նման դարձել է դաժան, այն ոմանց ձեռքում խաղալիք է դարձել, ոմանց համար երջանկություն, իսկ ոմանց համար ցավ ու պառապանք:
Սերն սիրում է տանջել մարդկանց, իսկ մարդիկ սիրում են նրանով տառապել:Այն երբեմն թռչելու թևեր է տալիս, իսկ երբեմն կտրում է թևերդ, ու այնքան ցավոտ է լինում, երբ ուզում ես թռչել, բայց չես կարողանում: Երբեմն այնքան դաժան է սերն մեզ հետ վարվում: Իսկ երբեմն էլ, սերն մեղք չունի, մարդիկ իրենք սիրել չեն իմանում, խաղում են ուրիշի զգացմունքների հետ` նույնիսկ չհասկանալով այդ մասին:
Բոլորը պնդում են, որ երջանիկ սեր գոյություն չունի ու գնալով ինքս էլ համոզվում եմ դրանում, ինչպե՞ս լինի, եթե մարդիկ չեն գնահատում, չեն սիրում անկեղծ ու անշահախնդիր: Continue reading

Մինչև հավերժություն ու էլ ավելի

erterՇատ բառեր կան աշխարհում,որ նկարագրում են մեզ, մեր կյանքը, շրջապատն ու ամեն ինչ, բայց աշխարհում ամենաուժեղ բառը “մենք”-ն է: Այն ուժ է տալիս, հուսադրում է մարդուն, հանգստացնում է: Սովորեցնում է բացի քեզանից ապրել ինչ-որ մեկի համար ևս: “Մենք”-ն ավելի լավ է, քան “ես” և “դու”-ն: Այն զգացողություն է, որն ուժ է տալիս ապրելու, գոյատևելու, հավատալու, երազելու ու, որ ամենակարևորն է` սիրելու: Իսկ հանդիպել այն մարդուն, ում հետ կկարողանաս դառնալ “մենք”, այնքան էլ հեշտ չէ: Բայց կյանքը սիրում է անակնկալներ մատուցել ու դու սիրահարվում ես ամենաանսպասելի մարդուն ամենաանսպասելի ժամանակ ու քո համար կյանքը փոխվում է: Դու սկսում ես սիրել այն,ինչ մի ժամանակ ատում էիր, սկսում են փոխվել քո սովորություններն ու նախասիրությունները: Սկսում ես անել այն,ինչ թվում է,թե երբեք չէիր անի ու հասկանում ես,որ դեռ շատ քայլերի ես պատրաստ հանուն այն մեկի, ում հետ միաձուլվել ու մեկ էակ եք դարձել,ով ապրում է քո սրտում, հոգում, մտքերում, ով ամենուր է քեզ համար ու շուրջդ նայելով միայն նրան ես տեսնում: Continue reading