Tag Archive | Միայնակ,գիշերվա մթության մեջ

Հանկարծակի եկած երջանկություն

e3f5833402540cc22d7a6de9a5e9e8f9Ամեն հրաշալի բան լինում է հանկարծակի: Լավագույն գրառումներն ստացվում են հենց գիշերվա կեսին, երբ հանկարծ բախվում ես մուսաիդ ու ոգեշնչմանդ հետ, առանց ժամանակ կորցնելու ամուր բռնում ես, որ հանկարծ չփախչի, բացում ես հեռախոսումդ նոթատետրը կամ էլ ինչ որ մի տեղից հայթհայթում թղթի մի կտոր ու սկսում ես գրել…
Գրառումն ստացվում է վառ գույներով ու քո ամենատարբեր զգացմունքներով լցված, ասես, այդ ամենից դուրս է գալիս նոր, դեռևս անծանոթ մի բան: Դու գրում ես ու ծիծաղում ես, լացում ես, հազիվ ես շնչում, բայց ստեղծում ես: Ստեղծում ես մի տեքստ, որի ամեն բառի մեջ հոգիդ ես դնում, դրանցից յուրաքանչյուրն զգում ես սրտով: Լավագույն գրառումներն ստացվում են, երբ մինչև գրել վերջացնելը ոչ ոք չի կարդում, երբ ոչ մեկ չի ասում “այս մասը լավ է ստացվել, մյուսը` ոչ: Դու ուղղակի հասցնում ես թղթին հանձնել այն ամենն, ինչն այդ պահին կա գլխիդ մեջ, քանի որ, եթե չհասցրեցիր, կմոռանաս, ու գրառումն չի ստացվի այնպիսին, ինչպիսին պետք է լիներ: Այդ գրառումներն իրենցից ինչ որ կարևոր բան չեն ներկայացում, դրանցով հնարավոր չէ գրել գիրք կամ էլ տպել թերթերում, բայց դրանք կյանքով, զգացմունքներով լի գրառումներ են, որոնք արտահայտում են մարդու հոգին: Continue reading

Advertisements

Անկեղծ սրտից

0210b7364918deb2b779c3ec9f96c4bcԵվ ինչ որ մի պահ ամեն ինչն իր կարևորությունը կորցնում է: Նայում ես այն մարդկանց, ում ձեռքից բռնել ես, ու ինքդ քեզ հարց ես տալիս. – Միգուցե, պետք է թողնել ձեռքը, չկանգնել նրան այդքան մոտ, չլինել այդքան բնական, չասել այն, ինչ մտածում ես:
Չէ՞ որ, մեր ժամանակներում մարդիկ փոխվել են, նրանք վախենում են դրանից, ամեն ինչ այլ կերպ են ընկալում: Փնտրում են հնարավորություն, հիշում են անցյալը, համեմատում են քեզ ուրիշների հետ, իսկ դու նայում ես այդ ամենին ու մտածում ես. – Միգուցե, պետք է և իրոք խաղալ մարդկաց հետ, նրանց իսկ խաղը, որն նրանք այնքան շատ են սիրում, լինել այնպիսին, ինչպիսին քեզ տեսնում են:
Ես, երևի, նույնիսկ հասկանում եմ այդ մարդկանց: Իրոք որ, ինչի՞ ինչ որ բան անել, եթե մարդն, այսպես թե այնպես, քո կողքին է: Մարդկանց պետք են դժվարություններ, վեճեր, տառապանք, ցավ: Նրանք կոտրում են սիրտդ, իսկ երբ դու ես նույն կերպ նրանց հետ վարվում, անսիրտ մարդ ես դառնում նրանց համար: Բայց ախր սիրտդ կոտրվելուց հետո, ինչպե՞ս անսիրտ չդառնալ, ինչպե՞ս ապրել մի սրտով, որից մենակ փշուրներն են մնացել: Ինչպե՞ս խաղալ մի խաղ, երբ գիտես, թե ինչ ցավոտ է նրա հետևանքները: Continue reading

Ծովն էր, գիշերն էր, ես էի ու մտքերս

101f3ba50f4664673f7714981a5e1691Գիշեր է, բայց այս գիշերն նման չէ մյուս գիշերներին, որոնք եղել են իմ կյանքում, որովհետև այսօր ինձ ծովն է ընկերակցում, այսօր ականջներիս երաժշտությունը ականջակալներիս փոխարեն ծովի ալիքների ձայնն է ապահովում, որոնք ալեկոծվում են հոգուս նման ու հանգիստ չեն առնում:
Բավական է գիշերը գա ու մտքերս սկսում եմ թռչել երկնքով մեկ, իսկ ծովն էլ ավելի է ընդառաջում դրան: Ծովն օգնում է ցրվել, իսկ ալիքների ձայնն խլացնում են մտքերս ու ամեն ինչ այնքան հեքիաթային է:
Ես մոռացել եմ ամեն ինչի մասին, ինչն հանգիստ չէր թողնում ու ծովային որորների նման սլանում եմ ծովի մակերևույթով, դիպչելով ալիքներին ու կրկին վեր բարձրանալով: Ազատությունն ինձ իր գիրկն է առել ու չեմ ուզում ենթարկվել ոչ մի օրենքի ու հրամանի, նույնիսկ բնությունն է ազատությանս դեմ անզոր… ու թռչում եմ ես, թռչում եմ մտքերով դեպի հեռուներ, դեպի նրանց մոտ, ում հասնել չեմ կարող: Continue reading

Խեղդվում եմ մտքերիս մեջ

666348cf8afd4b54906a884f571d8883_i-290Մտքեր… Մտքեր… ՈՒ էլի մտքեր… Կրկին սկսել եմ չքնել գիշերը այդ մտքերի պատճառով: Հազիվ կարողացել էի ազատվել այդ տանջող սովորությունից, իսկ հիմա կրկին մտքերս չեն թողնում քնել: Ապրած ամեն մի վարկյանը ֆիլմի նման անցնում է աչքերիս առջևով, իսկ պատկերացումներս, ասես, երազ լինեն` իրական ու միևնույն ժամանակ երևակայական: Ա~խ էլի մտքեր, մտորումներ շրջապատող ամեն ինչի մասին: Մտածում եմ էլի, բայց շատ բաներ այդպես էլ հասկանալ չեմ կարողանում, որոշ արարքների պատճառներ չեմ գտնում, որոշներին ներել չի ստացվում, որոշներին էլ` վստահել: Մտքերիս մեջ հարցերիս պատասխաններն եմ փնտրում, ինքս ինձ հարցնում եմ, իսկ պատասխան չունեմ: Երբեմն մտքերն օգնում են հասկանալու շատ բաներ, բացատրելու ու կշռադատելու, իսկ երբեմն դրանք սպանում են, չեն թողնում ապրել, անխնա տանջում են: Մտածելու ունակությունն երբեմն անտանելի է դառնում: Continue reading

Կախվածություն մարդկանցից, երազներից ու իրականությունից

16908399_1843120819291266_7262591175557644288_nՄիշտ դժվար է, թողնել այն մարդուն, ում հետ կապնվել էիր, ում հանդեպ կախվածություն էր առաջացել: Դժվար է, որովհետև մարդիկ սովորում են միմյանց, որովհետև ժամանակի ընթացքում երկուսի հոգիներն միաձուլվում են ու առաջանում է կապ, կախվածություն, ու այնքան դժվար է լինում այդ կապը քանդել, բաժանվել այն մեկից, ում հետ սիրտդ նույն կերպ էր բաբախում: Բայց երբեմն դա անհրաժեշտ է: Այո, լինում են դեպքեր,երբ հրաժարվում ենք սիրած գործից, այն պատճառով, որ շղթայվում ենք նրան ու ժամանակ անց այն սկսում է հոգնեցնել կամ էլ ավելի վատ` սկսում է ցավ պատճառել: Այդպես է նաև ընկերների ու սիրած էակի դեպքում, միայն այն տարբերությամբ, որ նրանց տված ցավն չի բուժվում : Բայց երբեմն, իրոք, ավելի լավ է թողնել մարդկանց անցյալում, որպեսզի ապագայում նրանք այլևս չցավեցնեն, որ չցավի սիրտը:
Որոշ մարդկանց կորցնելու համար շատ եմ ափսոսում, իսկ ոմանց դեռ մի քանի օր առաջ պետք է կորցրած լինեի: Ամեն մարդ մեր կյանքում ինչ որ դեր է կատարում, ու միայն նրանց գնալուց հետո ենք հասկանում, թե ինչու էին մեր կյանքում, որն էր պատճառը նրանց արարքների: Continue reading

Ընդամենը մի հայացք և ուրիշ ոչինչ

14733168_665185833650896_2241520234664034304_nՄի հայացք է հարկավոր կողքից տեսնելու համար, թե ինչ է կատարվում նրա մեջ: Միայն տեսքին նայելը ու խոսելը նրա հետ, բավական է զգալու ու հասկանալու համար, թե ինչ է զգում նա: Նայում ես հայացքին ու տեսնում ես, որ նա պահում է ամեն ինչ իր մեջ: Այն ամենը ինչ զգում է, փորձում է ծիծաղի դիմակի տակ թաքցնել, թաքցնել այն թախիծը, որը ներսից կռծում է հոգին:
Նայում ես կարմրած աչքերին ու նրանցում ցավ ես տեսնում, հասկանում ես, թե քանի-քանի գիշերներ են այդ աչքերը թաքուն լացել, փաթաթվել վերմակին սեղմելով ատամները, որ չգոռա հոգու խորքում ապրող այդ ցավից:
Խոսելիս նրա հետ, բառերի մեջ թռիչք ես նկատում, ուզում է թռչել, բայց չի ստացվում, փորձում է իր ցավը մեղմացնել կախվելով հիշողություններից, իսկ հիշողություններ ասես երկնքից կախված աստղեր լինեն, որ փայլում են ամեն գիշեր, սակայն նրանց հասնել չես կարող, չես կարող դրանք կրկին կենդանացնել և գալիս է ժամանակ, երբ նա այլևս չի կարողանում թաքցնել իր զգացմունքները ու ուզում է խոսել, պատմել, բայց լսող չկա: Նստում է մի տեղ ու երազում է, կամ դուրս գալիս ու քայլում է անձրևի տակ, որի կաթիլներն ասես սփոփում են հոգին: Continue reading

Մինչև երկինք

imageԿյանքն անցնում է չափազանզ արագ, բայց մենք դա չենք նկատում, ապրում ենք այնպես,ասես դեռ շատ տարիներ ունենք ապրելու ու երևի մեր ամենամեծ սխալը հենց դա է:Ոչ ոք չգիտի,թե ինչքան կյանք է մնացել իրեն ապրելու:Բայց մինչ կավարտվի կյանքը,շատերս ունենք երազանքներ ու նպատակներ,որոնք ուզում ենք իրականացնել,հասնել մինչև այդ օրը ու տեսնել մեր իրականացած երազանքը,զգալ այդ երջանկությունը:Չենք գնահատում մեր կյանքը ու անըննդհատ հետաձգում ենք այն,ինչ ամենակարևորն է,այն հույսով,որ դեռ կհասցնենք,բայց չգիտենք,արդյոք վաղը կարթնանաք,թե ոչ:
Մարդիկ հաճախ հուսահատվում են ու դադարում են պայքարել,իսկ իրականում ամենակարևորը հենց չհանձնվել է:Մեկ կյանք ունենք ու մի անգամ ենք ապրում,այդ պատճառով չպետք է հանձնվել: Continue reading