Tag Archive | մոտիվացիա

Անդունդից այն կողմ

Երբեմն կյանքդ այնպես է դասավորվում, որ կանգնած ես լինում ինչ-որ կարևոր որոշման առջև ու չես կողմնորոշվում ինչ անել: Դա նման է զգացողությանը, որ, ասես, դու կանգնած ես անդունդի առջև ու փորձում ես նրանում ինչ-որ բան տեսնել: Ամեն ինչ, ինչն հետևում է, արդեն թվում է անէական, իսկ առջևում անորոշություն է: Միայն մի զույգ աչքեր խնդրում են քեզ հավատալ, մի զույգ ձեռքեր խնդրում են քեզ վստահել: Ընկնելն սարսափելի է, բայց յուրաքանչյուր թռիչք քո սեփական ցանկությունն ու ռիսկն է, ու վախենալն այս դեպքում նորմալ է: Մենք բոլորս վախենում ենք: Վախենում ենք սիրել, խաբվել, կորցնել: Մենք ահավոր վախենում ենք ցավից: ՈՒ ինչքան խորն է մեր ներսը իրենով լցնող այդ զգացմունքը, այդքան ավելի շատ ենք վախենում այն կորցնելուց: ՈՒ մի օր կանգնում ենք անդունդի եզրին: Ով էլ լինի մեր կողքին, մեզանից յուրաքանչյուրը մի օր մնում է մենակ ինքն իր հետ: Այո, ինչքան էլ սարսափելի է հնչում, բայց մի օր դու կմնաս մենակ ինքդ քեզ հետ անդունդի եզրին, կլսես ձայներ, քեզ հանձնվել խնդրող շատ ձայներ, ու միայն մեկ կամաց շշնջացող ձայն` ներսից լսվող սեփական ձայնը, որն կխնդրի քեզ փորձել… Դա կլինի սրտիդ ձայնը: Ինչքա՞ն հաճախ է այն սխալվում: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Գուցե այն երբեք էլ չի սխալվում: Գուցե պարզապես մենք չգիտենք, թե ինչպես լսել նրան:

Continue reading
Advertisements