Tag Archive | Մտորումներ

Կներես((

aaa26eeee160f0407292d887fb262b6f.jpgՆերեղություն խնդրելն ամենաանօգտակար բանն է աշխարհում: Այդ մեկ բառով աշխարհում ոչինչ չի փոխվում, չի անցնում այն անծանոթի բարկությունը, ում նոր գնած կոշինկն մետրոյում պատահական տրորել ես, կամ էլ ճանապարհն անցնելուց շտապելու պատճառով պատահական հրել ես ինչ որ մեկին ու ձեռքի բռնած սուրճը թափել: Չի փոխվի ներեղությունով ոչինչ, այդ մեկ բառով կոտրված սիրտն չի դադարի ցավել ու արած սխալ արարքներն չեն մոռացվի: Իհարկե, մետրոյում ոտքդ տրորողի կամ էլ ճանապարհին պատահական հրողի ներեղությունից ուղղակի ժպտում ես ու ասում ես “ոչինչ”, իսկ ի՞նչ պատասխանել այն մարդկանց խնդրած ներեղությանը, որոնք գիտակցելով ցավեցնում են քեզ, կոտրում են սիրտդ, իսկ հետո ներեղություն են խնդրում, ի՞նչ ասել այդպիսի մարդկանց, ժպտալ ու պատասխանել “ոչի՞նչ”, ո՛չ, ուղղակի “կներես”-ը այստեղ շատ քիչ է: Ի՞նչ կփոխվի “կներես” ասելով, հե՞տ կվերցնես պատճառած ցավդ, թե՞ հետ վերադարձնես վստահությունն ու կոտրված սիրտն այն մարդու, ով հավատում էր քեզ:
ՈՒղղակի, ինչ որ այդպիսի քայլ անելուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ. “Ո՞վ եմ ես, որ կոտրեմ ինչ – որ մեկի ճակատագիրը, ո՞վ եմ, որ ցավեցնեմ ինչ – որ մեկին” ուղղակի հարցրեք ու կհասկանաք, որ ոչ ոք եք, որովհետև, եթե այդ մարդն կարևոր լինի ձեզ համար, ուրեմն երբեք չեք ուզենա ցավեցնել նրան ու ցանկությունից բացի, ոչ մի պատճառ չի կարող դրդել ձեզ դրան: Սուտ է յուրաքանչյուր արդարացում, մարդն առանց ցանկության չի անի ոչինչ: Դրանք ուղղակի խոսքեր են` արած սխալներն փակելու համար: Continue reading

Advertisements

Հանկարծակի եկած երջանկություն

e3f5833402540cc22d7a6de9a5e9e8f9Ամեն հրաշալի բան լինում է հանկարծակի: Լավագույն գրառումներն ստացվում են հենց գիշերվա կեսին, երբ հանկարծ բախվում ես մուսաիդ ու ոգեշնչմանդ հետ, առանց ժամանակ կորցնելու ամուր բռնում ես, որ հանկարծ չփախչի, բացում ես հեռախոսումդ նոթատետրը կամ էլ ինչ որ մի տեղից հայթհայթում թղթի մի կտոր ու սկսում ես գրել…
Գրառումն ստացվում է վառ գույներով ու քո ամենատարբեր զգացմունքներով լցված, ասես, այդ ամենից դուրս է գալիս նոր, դեռևս անծանոթ մի բան: Դու գրում ես ու ծիծաղում ես, լացում ես, հազիվ ես շնչում, բայց ստեղծում ես: Ստեղծում ես մի տեքստ, որի ամեն բառի մեջ հոգիդ ես դնում, դրանցից յուրաքանչյուրն զգում ես սրտով: Լավագույն գրառումներն ստացվում են, երբ մինչև գրել վերջացնելը ոչ ոք չի կարդում, երբ ոչ մեկ չի ասում “այս մասը լավ է ստացվել, մյուսը` ոչ: Դու ուղղակի հասցնում ես թղթին հանձնել այն ամենն, ինչն այդ պահին կա գլխիդ մեջ, քանի որ, եթե չհասցրեցիր, կմոռանաս, ու գրառումն չի ստացվի այնպիսին, ինչպիսին պետք է լիներ: Այդ գրառումներն իրենցից ինչ որ կարևոր բան չեն ներկայացում, դրանցով հնարավոր չէ գրել գիրք կամ էլ տպել թերթերում, բայց դրանք կյանքով, զգացմունքներով լի գրառումներ են, որոնք արտահայտում են մարդու հոգին: Continue reading

Անարդարությունն ընդդեմ մարդու

8a8b4087b870c62966225f559c0964f4Երեք բան չկա աշխարհում` աստիճաններ դեպի երկինք, կամուրջ, ծովերի վրայով ձգվող ու արդարություն մարդկային սրտում: Առաջին երկուսի գոյություն չունենալու մասին վստահ էի, իսկ երրորդի մեջ համոզվեցի հետզհետէ մարդկանց հետ շփվելով, ճանաչելով: Համոզվեցի, որ ինչքան մեծանում ենք այդքան շատանում են կյանքի տված փորձություններն ու դժվարությունները ու հասկացա, որ ամեն մի քայլ անելուց քո առջև հայտնվում է մի պատ, որն չի թողնում առաջ շարժվել, այդ պատը անարդարությունն է, որն աշխարհում, ցավոք, այնքան շատ է, շատ է մարդկանց սրտերում: Բայց նաև հասկացա, որ հարկավոր է առաջ շարժվել, թեկուզ այդ անարդարություն կոչվող պատը ջարդելով կամ էլ վրայից անցնելով: Ոչինչ չի կարող մարդուն կանգնեցնել, եթե նա իր առջև նպատակ է դրել, ոչ մի պրոբլեմ, ոչ մի հանգամանք, նույնիսկ մարդիկ, այն մարդիկ, ովքեր քո վատն են ուզում, ամեն ինչ անում են դժբախտացնելու համար ու անհամբեր սպասում են այն օրվան, երբ քեզ ընկած կտեսնեն: Բայց դա երբեք չի լինի, մարդն ավելի ուժեղ է դառնում, երբ տեսնում է, թե ինչքան մարդ է սպասում իր պարտությանը, նա հավաքում է իր ուժերն ու սկսում է պայքարել: ՈՒ տանելով շատերի արհամարանքը, ուշադրություն չդարցնելով իր հետևից խոսացողներին գնում է առաջ` քայլ առ քայլ: Continue reading

Ճանապարհ դեպի տուն

9d7fa8a57ac161a90b30ce7d244e3c59Աշխարհում միլիոնավոր ճանապարհներ կան, բայց դրանցից լավագույնը դեպի տուն տանող ճանապարհն է: Այն ամենաերկարն է, բայց ամենասիրելին ու ամենասպասվածը, որովհետև այն տանում է քեզ այնտեղ, որտեղ սպասում են ամենաթանկ մարդիկ։ Տարօրինակ բան է վերադարձը։ Շուրջն ծանոթ տեսարաններ են, ձայներ, ծանոթ մարդիկ, և միակ բանը, որն փոխվել է, դու ես:
Տունը` դա երբ կա այնպիսի տեղ, ուր կարող ես վերադառնալ: Տունն այնտեղ է, որտեղ ընտանիքդ է, որտեղ քեզ միշտ կընդունեն, որտեղից էլ գաս, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը երես թեքի քեզանից, այնտեղ միշտ ուրախ են տեսնել քեզ:
Եթե սիրում ես քո տունը, նույնիսկ եթե չես էլ սիրում, չկա ավելի հարմարավետ, հանգիստ, հաճելի բան ինչպիսին վերադարցից հետո առաջին շաբաթն է: Տան ջերմությունն ու սերն պատում են քեզ, ու կրկին առաջանում է ամբողջության զգացմունքը, զգում ես, որ քեզ ոչինչ չի պակասում, ամեն ինչ, ինչն կարևոր է, քեզ հետ է, քո մեջ է, իսկ դու նրա մեջ: ՈՒ դու հետ ես վերադարձնում քո այն մասնիկը, որին այնքան կարոտել էիր: Continue reading

Հիասթափություն, թե՞ անտարբերություն

a46a66f8f75375e5a380e417f1bd9587.jpgՀիասթափվե՞լ … Այո, հիասթափվել եմ, հաճախ եմ տխրել, նույնիսկ ատել եմ կյանքը, ատել եմ, ինչու չէ նաև, ինքս ինձ, որ ամեն ինչ իմ ուզածի, մտածածի, պատկերացրածի ճիշտ հակառակն է եղել: Հաճախ հիասթափվել եմ մարդկանցից, որոնք չեն եղել այնպիսին, ինչպիսին ես եմ ճանաչել նրանց, ցույց են տվել իրենց իսկական դեմքը ու հաճախ են հարվածել թիկունքից:
Կյանքն սիրում է կոտրել մարդկանց պլանները, խաղի իր կանոններն թելադրել ու ամեն ինչ մեր ուզածի հակառակն անել, իսկ մենք հիասթափվում ենք կյանքից, մարդկանցից, երևույթներից, որ նրանք այնպիսին չեն, ինչպես մենք էինք սպասում, որ կլինեն: Ամենաուժեղ զգացմունքն հիասթափությունն է, ոչ նեղվածությունը, ոչ խանդը ու ոչ էլ նույնիսկ ատելությունը: Նրանցից հետո հոգում ինչ որ բան մնում է, իսկ հիասթափությունից հետո միայն դատարկություն, միայն անտարբերություն:
Այնքան մոտ են հիասթափությունն ու անտարբերությունն իրար: Կարծես, ընդամենը մեկ քայլ է նրանց միջև ու հիասթափությունից հետո մի պահ ամբողջ մարմինդ ու հոգիդ անտարբերությունն է պատում: Դառնում ես անտարբեր կյանքի, շրջապատի, մարդկանց ու շուրջդ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Continue reading

Հեռավորությունն իմ ու քո միջև

0c4cbc76480a14a699db15420ff1ba18Ընդամենը մեկ բացակա կա շուրջս ու թվում է, թե աշխարհում ոչ մի հարազատ անձնավորություն չկա: Թվում է, թե առանց նրա լռում է աշխարհս, կորչում է նրանում ամեն կարևոր բան: Ամեն տեղ փնտրում եմ այդ մեկ բացական, ով իր ներկայությամբ լցնում է ողջ էությունս, առանց նրա դադարում եմ շնչել, առանց նրա ժամանակս կանգ է առնում, մեկ վարկյանը տարի է թվում: Առանց նրա, թվում է, դատարկվել է աշխարհը: Հազարավոր աչքերի մեջ փնտրում եմ նրա աչքերը, հազարավոր մարդկանց մեջ փնտրում եմ հենց նրան, ով փոխեց էությունս, սովորեցրեց սիրել, սիրել աշխարհը սև ու սպիտակ գույներով, այդ գույների մեջ գտնել իմ տեղը, զգալ պաշտպանված, անվախ ու համարձակ: Նա սովորեցրեց ինձ պայքարել, դեմ կանգնել բոլորին ու պաշտպանել մեր սերը, հանուն նրան անել ամեն ինչ:
Սրտերս միմյանց է կապվել անտեսաների թելերով ու թեկուզ միմյանցից հեռու, տարբեր քաղաքներում ենք, բայց մեր սրտերն միասին է զարկում` միմյանց համար, զգում ենք իրար, կարոտում ենք: Իսկ հանդիպմանը խանգարում է հեռավորությունը, որ կանգնել է մեր մեջ և չի թողնում հասնել միմյանց ու լիարժեք երջանիկ լինել: Այն խանգարում է զգալ սիրած էակիդ ջերմությունը, նրա հպումները, նրա հետ անկեղծ ծիծաղել, ուրախանալ նրա հետ միասին, տխրել, երբ նա տխուր է, գրկել նրան, երբ աջակցության կարիք ունի ու ժպտալ նայելով նրա աչքերին: Continue reading

Փախուստ սեփական մտքերից

travel-style-by-jacqueline-mikuta-sb-41Երբեմն այնպես եմ ուզում հավաքել ճամպրուկներս, վերցնել ինձ հետ ինձ համար ամենաթանկ մարդուն ու գնալ: Գնալ հեռու: Կարևոր չէ, թե ուր: Արթնանալ վաղ առավոտյան, նայել պատուհանից դեռևս քնած քաղաքին, պատկերացնել, ինչպես կփոխվեր կյանքը, եթե այդ քաղաքն իմը լիներ: Չունենալ ոչ մի պատկերացում, որտեղ է գտնվում մետրոն, ինչպես գնալ ինչ որ մի սրճարան, մի բաժակ սուրճ խմելու: Նայել, նայել, նայել: Ներշնչել իմ մեջ անծանոթ, սառն ու թարմացնող օդը, ժպտալ անցորդներին ու չմտածել, չանհանգստանալ, թե ինչ կլինի վաղը: Ես այնքան եմ ուզում մի օր գնալ անծանոթ քաղաք ու մշտական մնալ այնտեղ: Գտնել ինչ որ հարազատ բան օտար փողոցներում, օտար անկյուններում ու տանիքների տակ:
Այնպես եմ ուզում գնալ, ազատվել ամեն ինչից: ՈՒզում եմ հանգստանալ ինքս ինձնից: Իմ մշտական կասկածներից, անվստահությունից, իմ վախերից ու սեփական մտքերից: Թվում է, հարկավոր է արթնանալ մեկ ուրիշ քաղաքում ու ամեն ինչ կվերափոխվի ու վերջապես կազատվեմ իմ անվերջ տանջող մտքերից: Կյանքն կընթանա նոր ուղղությամբ, հարկավոր է միայն համարձակություն հավաքել ու գնալ անծանոթ ճանապարհորդության: Այնտեղ, որտեղ վերջապես կզգամ ինձ “տանը”: Continue reading