Tag Archive | շարադրություններ

Մի բաժանվեք սիրելիներից

the-notebook-5.jpgԿյանքում ամեն բաժանումից հետո լինում է հանդիպում: Բայց այնքան դժվար է այդ բաժանումն նրանց համար, ում սրտում սեր կա, ով այդ բաժանումից առաջ ապրել է սիրո բերկրանքը: Մարդիկ, մի բաժանվեք իրարից, գուցե դուք երբեք չգտնեք այդպիսի մեկին, ով կսիրի ձեզ ամբողջ սրտով, գուցե երբեք չգտնեք մեկին, ում դուք կսիրեք խենթի նման, ու արդեն շատ ուշ կլինի վերադարձնել ամեն ինչ: Ճիշտ է, լինում են վեճեր ու թյուրիմածություններ, ու այդ ամենից ով էլ ասես կարող է անտարբեր դառնալ : Իսկ դուք ներել սովորեք: Ներում են այն մարդիկ , որոնք իրենց ներսում շատ սեր ունեն: Ամեն մի մանրուքից կարելի է բաժանվել, բայց արդյոք արժե այդ մանրուքների վրա ուշադրություն դարձնել: Սիրո համար պետք է պայքարեն երկուսը, միասին, մեկը մյուսին լրացնելով: Մի վիճեք, պահպանեք հարաբերություններն, պահպանեք այն, ինչ ունեք, մի րոպե հետո, հնարավոր է, դա էլ չլինի: Continue reading

Advertisements

Ձմռան նման սառել է հոգիս

Սկfavim-com-girl-snow-sweater-winter-300069սել եմ սիրել ձմեռը,այն մտել է սրտիս մեջ ու սառել,քարացել այնտեղ,հոգիս պատվել է սպիտակ, գեղեցիկ ձյունով, ամենն սառույցի նման է դարձել:Սկսել եմ սիրել ձմեռը, մի եղանակ, որից միշտ խուսափել եմ ու չեմ սիրել, բայց հիմա մի տարօրինակ սեր է առաջացել ձմռան նկատմամբ, բայց ոչ այն պատճառով, որ բնությունը գեղեցիկ է դառնում կամ մոտենում է Նոր տարին, այլ այն պատճառով, որ ցուրտն օգնում է անզգայանալ, նրա
շնորհիվ ոչինչ չեմ զգում:Նրա միջոցով ուզում եմ սառեցնել զգացմունքներս,ուզում եմ ոչինչ չզգալ,որովհետև այլևս չեմ կարողանում այսպես ապրել,չեմ ուզում,այս ամենը կպել է հոգուս ու չի թողնում հանգիստ ապրել,չեմ կարողանում ազատ շնչել ու դուրս հանել ներսումս եղած տխրությունը,զգացմունքները: Continue reading

Ձյուն

melodiaԵրբ ասում ենք ձմեռ,առաջին հերթին պատկերացնում ենք ձյունը,որովհետև հենց ձյունն է ազդարարում ձմռան գալը:Բայց այս տարի այդպես չեղավ,ձմեռը դեռևս չի եկել,բայց իր գալստյան մասին արդեն զգուշացրեց ձյան տեսքով:Եկավ առաջին ձյունը ու ամեն ինչ առավ իր սպիտակ թևերի տակ ու շուրջը մի աննկարագրելի պատկեր նկարեց:
Սպիտակ,փափուկ ձյունը փակեց աշնանային ոսկեգույն հագուստը ու բնությանն հագցրեց նորահարսի սպիտակ զգեստ:Կարծես մի ուրիշ շունչ մտավ օդի մեջ` խոնավ ու սառը,որը շնչելիս,ասես,սառչում է ներսումդ ամեն ինչ` սկսած զգացմունքներից մինչև անվերջ տանջող մտքեր:Այդ սառնությունն ամբողջ մարմնիդ թարմություն է տալիս ու թեև մի քիչ մրսելով,բայց հաճելի զգացողություն է առաջանում սրտումդ: Continue reading

Այս փոփոխական կյանքը

Այնքան փոփոխական է այս կյանքը,ինչքան բան հնարավոր է փոխվել մեկ օրվա,ժամվա կամ էլ մի քանի վայրկյանի ընթացքում:Իսկ առավել ևս տարիների ընթացքում կյանքն ամբողջությամբ կարող է փոխվել,ու կյանքի հետ միասին փոխվում է մարդը:Կյանքն ստիպում է փոխել մտածելակերպդ,մարդկանց հանդեպ karusel' kacheli parizhվերաբերմունքդ,ամեն ինչ,կարծես,մահանում է ներսումդ ու նորից է առաջանում,զգում ես,որ մեծացել ես ու մեծավարի ես սկսում մտածել,ամեն ինչին ուրիշ աչքերով ես նայում,սառն ես դատում ամեն ինչ ու փորձում ես ամեն կերպ դիմադրել կյանքի հարվածներին,փորձում ես հեշտությամբ անցնել քեզ տրված փորձությունները ու հաղթող դուրս գալ,իսկ պարտվելու դեպքում էլ չհանձնվել,կամաց-կամաց,ժամանակի ընթացքում ձեռք ես բերում բնավորություն,կամքի ուժ ու արարքներիդ մեջ ես տեսնում փոխվելուդ արդյունքը:
Կյանքում շատ զգացողություններ ստիպում են փոխվել,այդ թվում սեր,տխրություն,հոգու ու սրտի անբուժելի ցավ,հիասթափություն,ու նույնիսկ երջանկությունն է ստիպում փոխվել,չնայած ամենքը իր յուրովի ազդեցությունն են թողնում փոփոխությանդ վրա,ու զգում ես,որ փոխվում է քո մեջ ինչ որ բան:Կյանքի ամեն մի հարված պատճառ է դառնում փոփոխության,ամեն ինչ,ինչ որ չափով փոխում է: Continue reading

ՈՒ թող ամբողջ աշխարհը սպասի)

df2879e007dd4aee22b8aef0a257d5adԱմենքի հետ էլ պատահում է,մի քանի վայրկյան ու սրտում հրդեհ է,կարծես երկինքը ընկնում է,փլվում են քաղաքները,այրվում է ամբողջ մոլորակը,բայց ոչինչ չի հետաքրքրում,մոռացվում է ամեն ինչ,ու միայն մեկ միտք է լուսավորում հոգիդ,միայն մեկն է հայտնվում սրտումդ:Չես կարողանում բացատրել,թե ինչ է կատարվում ու չես կարողանում ոչինչ անել,հոգուդ խորքում առաջանում են անկեղծ զգացմունքներ,որոնց մասին ուզում ես գոռալ,հայտնել ամբողջ աշխարհին,երբ նշանակություն չի ունենում,թե որտեղ ես,ովքեր են շուրջդ,այլ կարևորն այն է,թե ում հետ ես:ՈՒ այդ պահին միասին լինելու ցանկությունը,ասես,պայթեցնում է սիրտդ,ուզում ես թողնել ու հեռանալ նրա հետ,մինչև անգամ աշխարհի ծայրը,ուզում ես կտրվել իրականությունից ու հայտնվել երազների աշխարհում,գունավոր,գեղեցիկ,ու ամենակարևորը հեռու մարդկանից:Որ փակես աչքերդ ու նրա նուրբ ձեռքերը զգաս քեզ գրկած:ՈՒ թող ամբողջ աշխարհը սպասի,թող այդ պահը հավերժություն տևի: Continue reading

Մտքերս գիշերային մթության մեջ

Խառնվել են նորից մտքերս,չգիտեմ ինչու,ուզում եմ գրել ու արտահայտել այն,ինչ կա ներսումս,բայց չի ստացվում,բառերը ասես ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել զգացածս,բայց ձեռքերս անկախ ինձանից գրում են:Մտքերս այս մութ գիշերվա նման խավարել են,ամպամած երկնքից թույլ երևացող լուսնի ճառագայթների նման ուզում են լուսավորվել,բայց չեն կարողանում,պայքարում են մթության դեմ,բայց նորից պարտվում են,չեն կարողանում պcccարզ ու հստակ երևալ,չեն կարողանում փայլել:Ամեն ինչ մարդու մոտ ներսից է գալիս,իսկ ներսս դատարկ է,թիթեռները այլևս չեն թռչում մեջս,թառամել են այն ծաղիկները,որ մի ժամանակ ծաղկեցնում էին հոգիս:Պատճառը երևի աշունն է,իր տխուր տրամադրությամբ,կամ էլ անհետաքրքիր օրերը,որ իրար հաջորդելով անցնում են ու տակնուվրա են անում ներսս:Ամեն ինչ խառնվել է,մտքերս,զգացմունքներս ու հույզերս,փախչել եմ ուզում նրանցից,բայց չի ստացվում,նրանք անընդհատ ստվերի նման հետևում են ու հանգիստ չեն թողնում:
Կյանքում լինում են պահեր,երբ քայլում ես,ժպտում ես,կատակներ անում,ինչ որ պատմություններ ես պատմում,իսկ գիշերը պառկում ես անկողնու մեջ ու հասկանում,որ հոգումդ մի մեծ սև կետ կա,որ անընդհատ տանջում է քեզ: Continue reading

Դրսում աշունն է,ներսումս` տխրությունը

autumn-fall-forest-girl-Favim.com-2242835Ահա և եկավ աշունը,իմ տխրության աշունը,երբ ոչ ես ու ոչ էլ եղանակը տրամադրություն չենք ունենում ու լրացնում ենք մեկս մյուսիս:Իմ աշունը,որն ինձ իմ մտքերով ու հիշողություններով իր գիրկն է առնում ու միասին սկսում ենք տխրել մի անպատճառ տխրությամբ:
Կարծես,ժամանակը կանգ է առել,շուրջն քարացել է ամեն ինչ,անշարժացել է,ու քայլում եմ ես այդ անկենդան աշխարհի միջով:Լռություն է տիրել աշխարհով մեկ,ամեն ինչ այնքան օտար է թվում…ու դրանից լռությունը դառնում է մի համատարած,վստահեցնող տխրություն,որի պատճառը,երևի,երբեք չեմ կարողանա բացատրել: Continue reading