Tag Archive | շարադրություն

Ձմեռը կանցնի, սերը` երբեք

Պատուհանից այն կողմ փետրվարն է, ցուրտ ու ձյունածածկ փետրվարը։ Ամեն ինչ փակված է ձյան տակ, երբեմն արևն դուրս է գալիս ամպերի տակից ու լուսավորում է, փորձում է տաքացնել շուրջը, բայց նրա ջերմությունն այնքան քիչ է հոգուս համար: Ուժեղ քամի է, կիրակի օր, լուռ գիշեր ու փողոցում ոչ ոք չկա։ Փետրվարն է, ամենակարճ ամիսը, որ տևում է անվերջ, ընդամենը 28 օր, որ թվում է, թե առաջ չի գնում, թվում է այս ամսին ժամանակն շատ դանդաղ է շարժվում կամ ընդհանրապես կանգ է առնում, իսկ ես այնպես եմ ուզում, որ այն արագ անցնի, որ շուտ գա գարունը ու տաքացնի բնությունն ու հոգիս, որովհետև երկուսն էլ հոգնել են ձմռան ցրտից, մարդկանց սառնությունից։ Հոգիս սեր է ուզում, սիրել ու սիրվել։ ՈՒզում է զգացմունք, որ հավերժություն է տևում։
Ձմեռն անցնում է… կանցնի շուտով, մի քանի օրից կվերջանա ցուրտն ու սառույցը: Բոլորը գնում են, ամեն ինչ վերջանում է, իսկ սերը… սերը երբեք չի անցնում։ Ինչքան էլ ինձ համոզեն, որ սերն անցնում է, միևնույն է, ես միշտ հավատալու եմ, որ սերն հավերժ մնում է, գուցե ժամանակի ընթացքում այն վերափոխվում է հարգանքի, հոգատարության, վերափոխվում է մարդկային այլ արժեքների, բայց չի անցնում, չի վերջանում, չի կորչում։ Այն կարող է փոխվել, կարող է լռել ու ընդհակառակը` բղավել իր մասին, բայց թողնել սիրող սիրտը ու գնալ երբեք չի կարող, չէ որ, այնտեղ տաք է ու հարմարավետ, ու գնալու տեղ էլ չունի:
Անցնում է տխրությունը, ցավը, տառապանքը, անցնում է ժամանակը, տարիները, անցնում է ձմեռը, իսկ սերը… սերը երբեք չի անցնում։

Continue reading
Advertisements

Մեզ բաժանող ճանապարհները… ու միացնող հեռախոսագծերը

42586686_417318842130392_4490316565241119452_nԳիտե՞ս, ես հաճախ եմ մտածում քո մասին, հաճախ եմ ինձ բռնում այն մտքի վրա, որ գլխումս էլի դու ես: Ես կարծես ապրում եմ հեռախոսազանգից հեռախոսազանգ ու հաղորդագրությունից հաղորդագրություն ու օրվա ամեն պահին սպասում եմ դրանց, իսկ դու հեռվից հեռու ասես իմ մտքերն կարդալով զանգում ես կամ գրում: ՈՒ բավական է ինձ լսել քո ձայնը, որ երջանկանամ ու ապուշի նման ժպիտը դեմքիս ման գամ, կամ էլ կարդամ հաղորդագրությունդ ու հոգումս ջերմություն տիրի: Գիտե՞ս, ես ատում եմ հեռավորությունը, որ բաժանում է ինձ ու քեզ, ատում եմ բոլոր քաղաքները, ճանապարհներն ու արահետներն, որ բաժանում եմ մեզ իրարից: Եթե չլինեին դրանք, դու կողքիս կլինեիր ու ես քեզ ամուր կգրկեի, գլուխս կդնեի կրծքիդ ու կլսեի սրտիդ զարկը, որ միայն ինձ համար է բաբախում, կնայեի այդ աչքերիդ, որ կյանքիս իմաստն են, ու կհամբուրեի շուրթերդ, որ այնքան շատ եմ սիրում: Ես կարոտել եմ քեզ, կարոտել եմ ջերմ հայացքդ, որն ոչ վիդեոզանգն ու ոչ էլ սմայլներն չեն կարող փոխանցել: Կարոտել եմ ձայնդ, որն իրականում ավելի հաճելի ու քաղցր է, քան լսվում է հեռախոսից այս կողմ: Կարոտել եմ ամեն ինչ, ինչն կապված է քեզ հետ ու միայն միասին անցկացրած պահերից մնացած հիշողություններն ու քո խոսքերն են ջերմացնում հոգիս, որ սիրում ես ինձ ու շուտով կրկին միասին ենք լինելու: Ես հավատում եմ քեզ ու անհամբեր սպասում եմ այդ օրվան, որովհետև այլևս չեմ կարող ապրել առանց քեզ: Continue reading

Երջանիկ ամառվա վերջին օրերը

eb72597201c976fb2facb057228aa2c3Մի քանի օր ու կվերջանա ամառը, կվերջանա ևս մեկ ամառ բոլորիս կյանքում, ու նշանակություն չունի, թե ինչպիսին էր այն, լավ թե վատ, հետաքրքիր թե անկապ, ցավալին այն է, որ վերջանում է, որ ամռան տեսքով ևս երեք ամիս անցնում է մեր կյանքից:
Մեզ թվում է, թե ժամանակն այնքան արագ է անցնում, բայց իրականում մենք ենք շտապեցնում նրան, անընդհատ ինչ-որ բանի ենք սպասում, սպասում ենք հանգստյան օրերին, տոներին, սպասում ենք ինչ-որ օրվա կամ էլ տարվա ինչ-որ մի ժամանակի ու չենք հասականում ինչպես է անցնում ժամանակը, չենք ապրում այսօրվա օրով ու չենք գնահատում այդ ժամանակը: Մենք վազում ենք երբեմն նորաձևության, իսկ երբեմն` անցնող երթուղայինի հետևից: Մենք անընդհատ ինչ-որ բան ենք ցանկանում` ինչ-որ իր ու երևույթ կամ տարվա ինչ-որ մի եղանակ, հանգիստ դասերից կամ գուցե աշխատատեղում աշխատավարձի բարցրացում, կամ էլ վերջ ի վերջո երջանկություն ենք ցանկանում, իսկ երջանկությունն կարող է լինել կյանքի յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր վարկյանի մեջ:
Օգոստոսի վերջին օրերին, երբ մի հիասքանչ առավոտ հանկարծ զգում ես, որ փոխվել է օդի հոտն, հասկանում ես, որ գալիս է սեպտեմբերը` ամռան վերջին ամսվան հաջորդելու: Continue reading

Հպարտ եմ, որ Հայ եմ

31310832_382595882254452_1108210190680850432_nԵս հպարտ եմ… Անսահման հպարտ եմ, որ հայ եմ, որ հայ են ծնողներս, տատս, պապս, նախնիներս: Հպարտ եմ, որ երակներովս հոսում է հայի արյունը, ու ծնունդն եմ այն հայ ազգի, որն չունի պարտվելու ունակություն, ով միշտ պայքարել է ու շարունակում է պայքարել անարդարության դեմ, ով պատրաստ է միավորվել միևնույն գաղափարի շուրջ ու անցկացնել “թավշյա” հեղափոխություն, ու իրականացնել այն առանց զոհերի ու բռնության, երգով ու պարով: Հեղափոխություն, որտեղ հասարակ ժողովրդին միանում են նույնիսկ ոստիկաններն ու սահմանին մեր խաղաղությունն ապահովող թագավոր զինվորները, աշակերտներն, ուսանողներն ու տարբեր աշխատանքի ու մասնագիտության տեր մարդիկ, մեծեր ու փոքրեր: Հայ ազգն օրինակ դարձավ շատ այլ ազգությունների համար, ու դեռ շատ ազգեր են իրենց հանրահավաքների ու ցույցերի ժամանակ գոռալու “Хотим, как в Армении”:
Հայ ազգն ևս մեկ անգամ ապացուցեց, որ միավորվելով կարող է պայքարել ու հաղթել, ու նրա միասնության դեմ անզոր են բոլորը: Հայ երիտասարդությունն ապացուցեց, որ իր քաջ ու անպարտելի նախնիների արժանի հետևորդն ու ժառանգն է: Նոր սերունդն ցույց տվեց, որ կարող է հաղթել միասնությունով, միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով, միևնույն գաղափարի շուրջ միանալով, երգելով, ուս ուսի տված պարելով ու ժպտալով: Continue reading

Հեռավորությունն իմ ու քո միջև

0c4cbc76480a14a699db15420ff1ba18Ընդամենը մեկ բացակա կա շուրջս ու թվում է, թե աշխարհում ոչ մի հարազատ անձնավորություն չկա: Թվում է, թե առանց նրա լռում է աշխարհս, կորչում է նրանում ամեն կարևոր բան: Ամեն տեղ փնտրում եմ այդ մեկ բացական, ով իր ներկայությամբ լցնում է ողջ էությունս, առանց նրա դադարում եմ շնչել, առանց նրա ժամանակս կանգ է առնում, մեկ վարկյանը տարի է թվում: Առանց նրա, թվում է, դատարկվել է աշխարհը: Հազարավոր աչքերի մեջ փնտրում եմ նրա աչքերը, հազարավոր մարդկանց մեջ փնտրում եմ հենց նրան, ով փոխեց էությունս, սովորեցրեց սիրել, սիրել աշխարհը սև ու սպիտակ գույներով, այդ գույների մեջ գտնել իմ տեղը, զգալ պաշտպանված, անվախ ու համարձակ: Նա սովորեցրեց ինձ պայքարել, դեմ կանգնել բոլորին ու պաշտպանել մեր սերը, հանուն նրան անել ամեն ինչ:
Սրտերս միմյանց է կապվել անտեսաների թելերով ու թեկուզ միմյանցից հեռու, տարբեր քաղաքներում ենք, բայց մեր սրտերն միասին է զարկում` միմյանց համար, զգում ենք իրար, կարոտում ենք: Իսկ հանդիպմանը խանգարում է հեռավորությունը, որ կանգնել է մեր մեջ և չի թողնում հասնել միմյանց ու լիարժեք երջանիկ լինել: Այն խանգարում է զգալ սիրած էակիդ ջերմությունը, նրա հպումները, նրա հետ անկեղծ ծիծաղել, ուրախանալ նրա հետ միասին, տխրել, երբ նա տխուր է, գրկել նրան, երբ աջակցության կարիք ունի ու ժպտալ նայելով նրա աչքերին: Continue reading

Գարունը մոտ է

9664c3785352e86652330617b18fe998Ցուրտ է: Մատներով մաքրում եմ պատուհանի վրայի բարակ սառույցը: Ձմեռ է, ձյունով է պատված ամեն ինչ, սառել է բնությունը, սառել է հոգիս: Ձմեռն ներխուժել է գիժ քամիներով, ձյունով, ցուրտ օրերով, անքուն գիշերներով, տարօրինակ մտքերով ու ճշմարտության փնտրտուքով: Մենակ եմ, ազատ, միայն երկինքն եմ ուզում հոգ տանի իմ մասին, քանդի ու նորը ստեղծի իմ մեջ: Չեմ ուզում ուրիշ ոչ մեկի, բավական է ցավի հոգիս, չեմ ուզում էլ տառապել, իսկ մարդիկ տառապանքից բացի ոչինչ չեն բերում: Իսկ այն մարդիկ, ում սիրում ենք, ընդունում ենք իրենց բերած ցավի հետ միասին: Բոլոր մարդիկ էլ կարող են ցավ պատճառել ու մենք ենք ընտրում, թե ով լինի դա: Ես արդեն ընտրել եմ, բավական են ինձ այն մարդիկ, ովքեր հիմա կողքիս են:
Այս ցրտին սառել են սրտերը, ջերմություն տվող մարտկոցներն ու թեյը, ցրտից դժվարանում եմ շնչել: Մատներս քարացել են ցրտից, ձեռնոցներն էլ չեն տաքացնում, մարմինս դողում է ու ոչ ոք չի գրկում, որ տաքացնի իր սիրով ու հոգատարությամբ: Հոգիս ջերմություն է ուզում, իսկ ջերմություն չկա: Աչքերս կարոտել են արևին, նրա տաքացնող ճառագայթներին, որոնք գարնանային տաք օրերին, անցնում էին մազերիս միջով, մարմինս էին տաքացնում ու հոգուս ջերմություն տալիս: Continue reading

Իմ թախծոտ աշուն

7abf8bdf58bdbb103a804419532f2313Աշուն է։ Դրսում եղանակը հոգուս նման մռայլ է։ Հոկտեմբերն իր դեղնավուն տերևներով թևերն փռել է բնության վրա։ Երկինքն ամպամած է, գուցե անձրև գա։ Ես ուզում եմ, որ գա անձրևը, ուզում եմ լվանա ու տանի փոշին, մաքրվի օդը, որ շնչել կարողանամ։ Քամի է, մեղմ քամի, որն երբեմն կատաղում է ու քշում է ծառ ու ծաղիկ, տերևներն պար են գալիս օդում ու իջնելով գետին, դարսվում են իրար վրա այնպես, ասես գորգ լինի, ու այնքան հաճելի է քայլել նրանց վրայով: Քամի է, մեղմ քամի, որն փչում է հոգուս մեջ, վերքերս նորից ցավեցնում:
Օրերն դարձել են անգույն, արևն փորձում է շողալ ու լուսավորել, բայց այլևս չունի այն ուժն, որ կարողանա ջերմացնել մարդկանց, իսկ ես այնքան եմ զգում նրա ջերմության կարիքը, սիրտս սառել է, ուզում է տաքանալ:
Աշունն նման է կարդացած, բայց արդեն մոռացված մի գրքի: Նրա յուրաքանչյուր էջն պատմում է այն մասին, ինչ դու արդեն գիտես, բայց հասցրել ես մոռանալ, ու յուրաքանչյուր էջ վերադարձ է այնտեղ, ուր արդեն եղել ես: Հոկտեմբերն ջնջել է բոլոր գույներն, վերածելով քաղաքային տեսարանն մի սև ու սպիտակ նկարի` հին, անգույն ու համարյա աննկատելի: Continue reading