Tag Archive | ուրախ տրամադրություն

Կինոներ (մաս 6 – սերիալներ)

47690740_309930196319366_3042677574287893733_nՍերիալներրր
Այսօր գրելու եմ իմ սիրած թեմայի` սերիալների մասին: Եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ ես սերիալների գիժ եմ դառնալու, ես ուղղակի կծիծաղեի, որովհետև չէի սիրում սերիալներ ու չէի նայում, բայց ամեն ինչ փոխվեց ու հիմա ինձ համար սերիալներ նայելը դարձել է ժամանակ անցկացնելու լավագույն միջոցը: Հիմնականում նայում եմ ռոմանտիկ սերիալներ, սիրո, մարդկային հարաբերությունների մասին, իհարկե սիրուն ու տաղանդավոր դերասաններով (եթե սերիալի զույգը դուր չեկավ, ինչ էլ լինի չեմ կարող նայել այդ սերիալը 😀 ): Ընդանուր նայել եմ 23 սերիալ, որոնցից մի քանիսի մասին առանձին կգրեմ ու կնկարագրեմ տպավորություններս: Նաև ասեմ, որ նայում եմ հիմանականում թուրքական սերիալներ (ինձ համար արվեստի ու արհեստի մեջ նշանակություն չունի երկիրն ու ազգությունը, կարևորն այն է, որ լինի լավ աշխատանք): Բացի թուրքականներից, նայել եմ մի քանի կորական դորամա, մի քանի ռուսական ու մի ամերիկական սերիալ: Մի խոսքով, եթե սիրում եք սերիալներ, շարունակեք կարդալ գրառումը, իսկ եթե` ոչ, ուրեմն իջեք ներքև, այս գրառումը ձեզ համար չէ 🙂 : Continue reading

Advertisements

Կինոներ (մաս 5)

Այսօր կրկին վերադարձել եմ կինոների թեմային, որովհետև անցած գրառումը կիսատ էր ու կար ֆիլմեր, որոնց մասին չէի գրել: Այս գրառման մեջ գրելու եմ ֆանտաստիկա, կենսագրություն, դրամա ու մելոդրամա ժանրի ֆիլմերի մասին, իսկ սերիալներն թողնում եմ մյուս գրառմանը: Դե ինչ սկսենք:

Ֆանստաստիկան այն ժանրերից մեկն է, որն զարգացնում է երևակայությունը ու այդպիսի ֆիլմերի շնորհիվ էլ ավելի ես սկսում պատկերացնել: Միշտ զարմացել եմ այն սցենարիստների վրա, ովքեր գրում են սցենարներ ֆանտաստիկա ժանրում, իրոք որ, պետք է շատ վառ երևակայություն ունենալ այդպիսի հետաքրքիր ֆիլմեր ստեղծելու համար:

DIVERGENT“Divergent / Дивергент (2014)” – Այս ֆիլմի գործողությունները կատարվում են Չիկագոյում, որտեղ հասարակությունը բաժանված է հինգ խմբավորման (Խոհեմություն, Ընկերասիրություն, Անկեղծություն, Անվախություն և Ինքնազոհություն), որոնք իրենց մեջ ամփոփում են մարդկային ինչ-որ որակ։ Դեռահասներն պետք է անցնեն թեստ, որն էլ որոշում է, թե որ խմբավորմանն են նրանք պատկանում։ Ֆիլմի հերոսուհին Բեատրիսն է, ով ապրում էր Ինքնազոհություն խմբավորման մեջ, թեստի անցկացման ժամանակ պարզվում է, որ նա ոչ մի խմբավորման չի պատկանում, այսինքն՝ Դիվերգենտ է։ Եթե ինչ-որ մեկը իմանա դրա մասին, ապա նրա կյանքին վտանգ կսպառնա։ Ի վերջո խմբավորումների ընտրության ժամանակ նա ընտրում է «Անվախների» խմբավորումը:

Ինչի եմ նայել այս ֆիլմը, որովհետև նրա մեջ խաղում է Թեո Ջեյմսը, ամենասիրած ու ամենասիրուն դերասաններից մեկը, բացի դրանից ֆիլմն հետաքրքիր սյուժե ունի ու անսպասելի ավարտ, չես կարող պատկերացնել, թէ ինչպես կվերջանա այն: Մի խոսքով հտաշալի ֆիլմ է, ֆանտաստիկ դերասաններով ու սյուժեով:

NowYouSeeMe2_grande“Now You See Me / Иллюзия обмана (2013)” – Դենիել Ատլասը, Մերրիթթ ՄքՔինին, Հենլի Ռիվսը և Ջեյք Ուալդերը հրաշագործներ են, ովքեր մի գեղեցիկ օր հրավեր են ստանում «Око» կազմակերպությունից և միավորվելով ստեղծում են «Չորս Հեծյալներ» (Четыре всадника) քառյակը։ Նրանք շոուների ժամանակ բանկեր են թալանում, իսկ FBI-ի գործակալներին հիմարացնելով՝ մուկ և կատու են նրանց հետ խաղում։ Ոստիկանները ոչ մի կերպ չեն կարողանում ձերբակալել նրանց, քանի որ հրաշագործները միշտ 2 քայլ առաջ են լինում նրանցից և, երբ ոստիկանները մտածում են, թե նրանց մոտ ամեն ինչ ստացվել է, հրաշագործները լինում են հենց նրանց թիկունքի հետևում։

Ֆիլմն անչափ հետաքրքիր է, անկախ քեզանից հավատում ես նրանց կատարած հրաշքներին ու չես հասկանում ինչպես են անում, բայց ֆիլմի ընթացքում նրանք բացում են իրենց խաղաքարտերն ու ամեն ինչ ցույց տալիս: Առաջին մասը նայելուց հետո, չմոռանաք նայել նաև երկրորդ մասը` “Now you see me 2”, հենց երկրորդ մասի մեջ է իմ ամենասիրած պահը` երբ մեկ խաղաքարտը նրանք իրար են փոխանցում այնպես, որ ոչ մեկ չի հասկանում (երբ նայեք կհասկանաք, որ պահի մասին եմ խոսում): Դե ինչ, բարի դիտում:

Continue reading

Ծնունդս շնորհավոր 🙈😍

20 տարեկա՞ն: Չեմ ուզում հավատալ, որ արդեն 20 տարեկան եմ: Հիմա խառնաշփոթ զգացողություններ են մոտս, անչափ երջանիկ եմ, որ այսօր այն օրն է, որ ծնվել եմ ու ծնողներիս համար թանկ նվեր եմ դարձել 3 տղայից հետո միակ աղջիկը, բայց մյուս կողմից անչափ տխուր եմ, որովհետև այս օրով ավելի եմ մեծանում, անցնում են տարիները ու այն տպավորությունն է, որ չեմ հասցնում ապրել, չեմ հասցնում անել այն ամենն, ինչ ուզում եմ: Հիմա եմ հասկանում, ինչքան միամիտ էի մանուկ հասակում, որ ուզում էի մեծանալ, չգիտես ինչի ինձ թվում էր, որ ես երբեք չեմ ցանկանա նորից մանկություն վերադառնալ, բայց արի ու տես, որ սխալվում էի: 20 տարեկան... Հիմա կյանքս, ասես, բաժանվում է երկու մասի մինչև 20 տարեկան ու 20 տարեկանից հետո, ու ես վստահ եմ, որ ինչպիսին էլ լինի երկրորդ մասը, առաջինը միշտ էլ մնալու է կյանքիս լավագույն տարիները, թեկուզ միայն այն պատճառով, որ այնտեղ փոքր եմ եղել ու բացի խաղերից ու խաղալիքներից, ոչինչ չի հետաքրքրել 🙂 Ժպիտը դեմքիս, բայց և թախիծով եմ հիշում, թե ինչպես փոքր ախպորս հետ հնարում էինք ամենատարբեր, ամենատարօրինակ խաղերն ու հավեսով խաղում էինք, այդ ժամանակ չկար հեռախոս ու համակարգիչ ու դա լավագույն մանկությունն եր: Հիշում եմ խաղում էինք փոքր մեքենաներով, կինո էինք նկարում հին Nokia-ներով ու Sony Experia-ներով, դրանք այդ ժամանակվա ամենամոդայիկ հեռախոսներն էին 😀
Անցան ու գնացին այդ տարիները ու էլ երբեք չեն վերադառնա ու այդ միտքն ինձ այնքա~ն է տխրեցնում: Էլ երբեք չեմ լինի մանուկ, հետաքրքրությունից դրդված հազար ու մի հարց չեմ տա մամայիս, էլ չեմ խաղա ախպերներիս հետ, էլ երբեք ինձ երեխա չեմ զգա:

Continue reading

Նոր տարի, նոր սպասումներ

3190992dc03066c7cf76d8c9f54a98d1 Նոր տարի… նորից եկավ այս հրաշալի տոնը, հեքիաթային գեղեցկությամբ, հրաշալի տրամադրությամբ ու աննկարագրելի սպասումներով: Մեկ տարի առաջ այս օրը գրած գրառումս վերաբերվում էր 365 նոր շանսին, 365 նոր հնարավորությանը` ապրելու, սիրելու ու մեր ամեն վարկյանը գնահատելու: Այդ 365 օրն այնպես անցավ, որ ոչինչ չհասկացա ու ահա նորից եկավ Նոր տարին: ՈՒժերիս չափով փորձել եմ օգտագործել այդ 365 օրը, նրանցում շատ լավ ու վատ օրեր եմ ունեցել, եղել են պահեր, մտածել եմ, որ ինձանից երջանիկ մարդ չկա աշխարհում, ու եղել են պահեր, որ ինքս ինձ աշխարհի ամենադժբախտն եմ զգացել, բայց չնայած այդ ամենին, շարունակել եմ ապրել, հանդիպել եմ դժվարությունների ու աննկարագրելի երջանկության պահեր եմ զգացել: ՈՒ հիմա, հենց այսօր թերթելու եմ իմ կյանքի այդ մեկ տարվա էջը, ու 00:01 նոր տողից, մի մատ խորքից սկսելու եմ գրել նոր պատմություն, որի վերնագիրը “2019 թվական” է: Հետզհետէ, մեծանալով հասկանում եմ, որ իրոք ժամանակը շատ արագ է թռնում, որ պետք է օգտագործել կյանքի ամեն մի րոպեն ու զուր տեղը չվատնել թանկ ժամանակն այն ամենի վրա, ինչն այնքան էլ էական չէ: Մենք հաճախ ենք անում քայլեր, որոնք մեր սրտով չեն, բայց անում ենք, որովհետև մեզ թվում է պարտավոր ենք անել: Նոր տարում ես մեզանից յուրաքանչյուրին ցանկանում եմ անել այն, ինչ իրոք մեր սիրտն է ուզում, ու ոչ այն, ինչն “պարտավոր” ենք: Ցանկանում եմ, որ ապրենք հետաքրքիր կյանքով, որ արցունքներն լինեն միայն երջանկության պատճառով, ու երջանկությունն էլ պարգևեն նրանք, ում սիրում ենք ու ում կողմից սիրված ենք: Continue reading

Կինոներ (մաս 4)

Մտածելով, թե ինչի մասին կարելի է գրել գրառում, հասկացա, որ երկար ժամանակ է, ինչ ոչինչ չեմ գրել ֆիլմերի մասին ու որոշեցի այսօրվա գրառումս նվիրել կինոների, որոնք գոնե մեկ անգամ արժի նայել: Վերջին գրառումս կինոների թեմայով գրել եմ 2015 թվականին, դրանից հետո 3 տարի է անցել ու բավականին շատ կինոներ եմ նայել, իսկ ավելի կոնկրետ ընդհանուր նայել եմ 557 ֆիլմ, սերիալ ու մուլտֆիլմ (տարօրինակ սորվորություն ունեմ, գրում եմ իմ բոլոր նայած ֆիլմերը, այդ պատճառով էլ կարող եմ կոնկրետ թիվ ասել 😀 ) , որոնցից մնացած տպավորություններով ուզում եմ կիսվել ձեզ հետ ու նաև խորհուրդ տալ անպայման դիտել:
Դե ինչ, գնացինք:

  • Այս անգամ ուզում եմ սկսել սպորտին նվիրված ֆիլմերից, որոնց մեջ շատ են դուր գալիս ռուսական արտադրության ֆիլմերը:

rsz800x800_9e95f833d6247f1e3a969ca4e24204ca“Тренер / Մարզիչը (2018)” – Մի քանի ամիս առաջ Ռուսաստանում ընթանում էր Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը ու այս ֆիլմը այդ իրադարձությանն նվիրված ֆիլմերից մեկն է: Ֆիլմի գլխավոր դերակատարն ու ռեժիսյորը թատրոնի և կինոյի ռուս դերասան Դանիլա Կոզլովսկին է։ Ֆիլմը ազգային հավաքականի ֆուտբոլիստի` Յուրի Ստոլեշնիկովի մասին է, ով վճռական պահին չի կարողանում խփել պենալտին, ու այդ սխալից հետո լքում է ազգային հավաքականը, ավարտում է կարիերան ու դառնում մի փոքր թիմի մարզիչ: Հենց այդ ակումբի հետ նա հրաշք է կատարում ու ստիպում է բոլորին կրկին հավատալ իրեն: Արդյունքում սա լավ սպորտային դրամա է ակտուալ ֆուտբոլային թեմատիկայով, որն կստիպի զգալ խփաց գոլերից ստացած էմոցիաներն ու ֆուտբոլային խաղի լարվածությունը:kino_130_1

“Легенда №17 / Լեգենդ №17 (2012)” – Քանի որ սիրում եմ բոլոր սպորտաձևերը, այդ պատճառով յուրահատուկ սեր ունեմ նաև հոկեյի հանդեպ ու չէի կարող չանրադառնալ այս ֆիլմին: Ֆիլմը պատմում է խորհրդային հոկեյիստ Վալերի Խառլամովի և ԽՍՀՄ – Կանադա սուպերսերիայի առաջին խաղի մասին (1972)։ Երիտասարդ Խառլամովը Մոսկվայում ծանոթանում է հայտնի մարզիչ Անատոլի Տարասովի հետ։ Հետագայում Խառլամովն ընդգրկվում է ԽՍՀՄ հոկեյի ազգային հավաքականի կազմում։
Ֆիլմն արդեն հասցրել եմ այնքան նայել, որ սովորել եմ նրանում հնչող արտահայտությունները: Սա սպորտային հրաշք ֆիլմ է ու այն ֆիլմերի շարքից է, որ մոտիվացիա է տալիս, օգնում է չհանձնվել հասնել նպատակներին ու պայքարել մինչև վերջ:  Continue reading

Ֆուտբոլի իմ պատմությունը

33992837_241008310003509_5501303908707860480_nԵթե ֆուտբոլի սիրահար եք, կամ էլ հետևում եք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու նորություններին, ապա անպայման լսած կլինեք, որ այս օրերին աշխարհում ընթանում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, չնայած ավելի ճիշտ կլինի ասել վերջանում է, որովհետև այսօր եզրափակչի խաղն է, որում հանդիպելու են Խորվաթիան և Ֆրանսիան, չեմ կարող ասել ինչ արդյունքով կվերջանա խաղը և ում հաղթանակով, բայց ԱՅՍ ԽԱՂՈՒՄ ես Ֆրանսիայի կողմից եմ: Իսկ թե ինչու նշեցի, որ կոնկրետ այս խաղում, պատճառը մեկն է` իմ սերն արդեն վաղուց նվիրել եմ Բրազիլիայի հավաքականին:
Բոլոր սպորտաձևերի մեջ ֆուտբոլն ինձ համար լավագույնն է, իսկ նրա հանդեպ սերն առաջացել է ինձ մոտ 4 տարի առաջ, 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցող Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության շնորհիվ: Դրանից առաջ էլ իհարկե ծանոթ էի այս սպորտաձևին, հայրս հաճախ էր նայում, ես էլ նրա հետ, ճանաչում էի որոշ ֆուտբոլիստների ու որոշ թիմերի, բայց 2014-ի առաջնությունը նայելով սկսեցի էլ ավելի հետաքրքրվել ֆուտբոլով ու սիրել: Չգիտեմ ինչի, հավաքականներից ինձ միանգամից գրավեց Բրազիլիայի հավաքականը: Միգուցե պատճառն այն էր, որ միշտ ինձ դուր է եկել այդ պետությունն, հետո սկսեցի հետաքրքրվել նրա ֆուտբոլիստներով, տեսա այնտեղ Նեյմարին ու… սիրահարվեցի 😀 : Continue reading

3 տարի Tik time-ի հետ միասին ❤️

clocks-time-wallpaper-03.jpg3 տարեկա՞ն: Ինչքան արագ է թռնում ժամանակը: Արդեն երեք տարի անցավ այն օրից, երբ բլոգումս հայտնվեց առաջին գրառումս: Այն երջանկության մասին էր, ու երբ կարդում եմ այդ ամենաառաջի գրառումը, ինքս երջանկություն եմ զգում, որովհետև հենց այդ գրառումով սկսվեց աշխատանքս բլոգում, նրանով կազմավորվեց մտքերիս ու երազանքներիս աշխարհը online տիրույթում:
Արդեն երեք տարի է, ինչ գործում է բլոգս, ու այդ երեք տարվա ընթացքում չեմ դադարել գրել, փորցել եմ շարունակել աշխատանքս ու գրել եմ այն ամենի մասին, ինչ սրտումս կա: Եթե սրտումս չլինի, եթե ոչինչ չզգամ, չեմ կարողանա գրել, որովհետև այդ ամենն սրտիցս է գալիս, սիրտս է թելադրում, իսկ ես գրում եմ: ՈՒ այնքան ուրախ եմ, որ շատերն են կարդում գրածներս, որ ունեմ այդքան ընթերցողներ, հրաշալի կարծիքներ եմ լսում բլոգի ու գրառումների մասին ու ստանում եմ պատվերներ տարբեր թեմաներով շարադրություններ գրելու: Յուրաքանչյուր կարծիք, յուրաքանչյուր գովասանք կամ խրախուսանք էլ ավելի է շատացնում ձգտումս գրելու ու ստեղծագործելու: Իսկ գրել հետևորդների առաջարկած թեմաներով ու կատարել նրանց պատվերներն ամենահետաքրքիրն է, որովհետև շատ հաճախ ինձ համար անծանոթ ու նոր վերնագրով թեմաներ են խնդրում գրել: Continue reading