Tag Archive | պատկերացումներ

Թռիչք երազանքի վրայով

ghjՍկզբից ասեմ, այս գրառումս լինելու է իմ մասին, եթե մյուս գրառումների մեջ ես գրում էի մարդկանց որոշակի զանգվածին վերաբերվող նյութեր, որոնց մեջ նաև ես էի մտնում, այս անգամ կլինի իմ մասին, իմ երազանքի մասին, չնայած դա ավելի շատ կարելի է նպատակ կոչել, որին հասել եմ: ՈՒմ չի հետաքրքրում, կարող է չկարդալ ու հանգիստ իջնել ներքև:
Յուրաքանչյուրի նման ես էլ ունեմ երազանքներ, որոնք տարբերվում են իրարից` իրական ու անիրական լինելով: “Երազանքներիս սանդղակի” վերևի մասում գտնվում են այն երազանքներս, որոնք իրականալու են, երազանքներիս այդ մասը ես անվանում եմ “նպատակներ”, որոնց ամեն գնով պետք է հասնեմ: Երկրորդ մասը հենց իրենք` երազանքներն են, որոնց իրականանալ, չիրականանալը չեմ կարող գուշակել ու չեմ էլ ուզում, եթե իրականանան շատ կուրախանամ, իսկ եթե ոչ` չեմ տխրի: Երրորդ ու ամենաներքևի մասում պատկերացումներս են, որոնք, գիտեմ, չեն իրականանա, բայց երբեք էլ չեմ դադարի երազել: Կարծում եմ, նշանակություն չունի կիրականանա երազանքդ, թե ոչ, երազել պետք է միշտ, նույնիսկ այն բաների մասին, որոնք անհնարին են: Continue reading

Advertisements

Երբ երազանքներն դառնում են իրականություն

5644b70cef0d7Մենք բոլորս ունենք երազանքներ և յուրաքանչյուրս երազնում ենք ինչ-որ բանի մասին,պատկերացնում ենք մեր աշխարհն ու ապրում այդ երազանքներով ու պատկերացնումներով:Եվ երբ սկսում ենք անընդհատ մտածել դրանց մասին,սրտանց ցանկանում ենք և հավատում ենք որ կկատարվեն,դրանք կատարվում են,դառնում են շատ սպասված իրականություն ու ամբողջությամբ փոխում են մեր կյանքը,փոխում են մեզ:
Շատ մեծ նշանակություն ունեն երազանքները մեր կյանքում,դրանք մեզ հույս են տալիս,լուսավորում են,գունավորում են ու զանազան գույներով են լցնում մեր կյանքը,մեզ երջանկություն են պարգևում: Continue reading

Առանց երաժշտության կյանքը սխալմունք կլիներ…

Music-Photo-Of-The-Day1Երաժշտություն` միակ բանը որ կարող է հանգստացնել,կարող է հասկանալ քեզ` ինչ տրամադրություն էլ ունենաս, ու արտահայտել մտքերդ նոտաների ու մեղեդու միջոցով:
Ինձ թվում է,չկա կյանք առանց երաժշտության,այն օգնում է հանգստանալ,օգնում է ցրվել,օգնում է հավաքել մտքերդ ու ճիշտ կողմնորոշվել:Այն երբեք մենակ չի թողնում,եթե անգամ ոչ ոք չկա կողքիդ:
Միայն երաժշտությունն ունի բնավորություն ձևավորելու ուժ,երաժշտության օգնությամբ հնարավոր է հասկանալ,թե ինչ ես զգում:Այն հոգուն թևեր է տալիս,պատրաստում երևակայության թռիչքին:Երժշտությունն կյանք է տալիս ու Continue reading

Թափանցիկ լռություն

imageԼռություն-ինչքա~ն խորը իմաստ կա այս բառի մեջ:Առաջին հայացքից թվում է,թե սովորական բառ է` կազմված 7 տառից,բայց իրականում այն իր մեջ մի հսկայական իմաստ է պարունակում:Լռությունը մի հզոր զենք է,որով կարելի է լուծել բազմաթիվ խնդիրներ և շատ անգամ խուսափել դրանցից:Լռությունը հոգու ձայնն է,հոգու ճիչը,որն անհնար է արտաբերել բերանով:Այո,լռությունը ամենաուժեղ ճիչն է,որն պայթեցնում է ոչ թե ականջները,այլ` սիրտը:Լռությունը ավելի ուժեղ է խոսքերից,քանի որ,խոսել կարող են բոլորը,իսկ լռել` քչերը:
Սիրում եմ լռությունը,բայց այն իմ թշնամին է դարձել,այնխառնել է բոլոր մտքերս ու ոչ ոք չկա կողքիս ով Continue reading

Գիշեր…

Գիշեր է…Աստղազարդ գիշեր…Խավարը տարածվել է երկրի վրա,մթության մեջ է ամեն ինչ,միայն աստղերն են լուսավորում ու իրենց լույսով զարդարում երկինքը:
city_nights__lights-wideԳիշեր է…Մի անկարագրելի ու խորհրդավոր գիշեր,որի տարածած խավարի մեջ արթնանում է մեր երևակայությունը և իր կախարդական ուժերով իրականացնում է մեր երազանքները,իրականացնում է ու մեզ երջանկություն պարգևում:Բայց ցավոք,այդ երջանկությունը երկար չի տևում,քանի որ դա միայն մեր երևակայության արդյունքն է և իրականության մի թույլ հարվածով մեր այդ բոլոր երազանքները փշուր-փշուր են լինում:Գիշեր է…հեքիաթային ու անկրկնելի գիշեր,պատկերացումներն թևեր են առել ու թռչում են դեպի հեռու,շաատ հեռու,թռչում են այնտեղ,ուր մենք երբեք չենք եղել ու չեն էլ լինի:Մենք մեր պատկերացումներով շրջում ենք,ճանապարհորդում ենք ամենուր,ամեն տեղ:Այն ամենը,ինչ մենք չենք կարող տեսնել գիշերվա խավարի մեջ,մենք կարողանում ենք պատկերացնել:Մենք չենք տեսնում սեփական աչքերով և այդ պատճառով փորձում ենք տեսնել հոգով,առաջ է գալիս մեր երևակայությունը և մեր արջև բացում է մի հսկայական տարածություն,որի խորքում գտնում ենք մեր հարցերի բոլոր պատասխանները:vquzQod2XnkԱհա,իմ դիմաց մութ գիշերն է` օրվա ամենահրաշալի ժամանակահատվածը:Ժամանակ երազանքների,ձգտումների ու հնարավորությունների համար,որոնք անընդհատ ծածկվում են ցերեկվա արևային լույսի ներքո:Ցերեկը մենք միայն քայլում ենք ֆիզիկապես,իսկ գիշերը հոգեպես ճանապարհոորդում ենք` մեր պատկերացումներով,երազանքներով ու հույսերով,որոնք գուցե երբեք էլ իրականություն չդառնան:
Գիշեր-օրվա ամենառոմանտիկ հատվածը:Ասում են,որ հենց գիշերվա ժամերին,երբ արևը մայր է մտնում և օրը սկսում է մթնել,մարդը զգում է ամենաանկեղծ ու ամենաճշմարիտ զգացողությունները:Ամեն մի հեքիաթային ու կախարդական բան տեղի է ունենում գիշերը`ժամադրություն,զբոսանք,խոստովանություն,սեր… Continue reading

Լաբիրինթոսում

Ինչ է կյանքը? Որն է նրա իմաստը? Ինչու են մարդիկ ծնվում,ապրում ու մահանում? Այս և այլ նմանատիպ հարցերը հաճախ են հետաքրքրում  մարդկանց և նրանք պատասխան չգտնելով փորձում են կյանքը նմանեցնել ինչ-որ բանի,ավելի պարզ ձևով հասկանալու համար:

life_is_a_maze_!_!!!!!!!!!!!!!!!!!!!!!-592101Մեր կյանքը կարելի է նմանեցնել մի հսկայական լաբիրինթոսի…որի միջով մենք բոլորս քայլում ենք ու ելք են փնտրում:Դա է մեր նպատակը,և մի լաբիրինթոսից դուրս գալով մտնում ենք մյուսի մեջ,և այսպես ամբողջ կյանքում անցնում ենք տարբեր փորձությունների ու դժվարությունների միջով:Այդ լաբիրինթոսները կյանքի տված փորձություններն են,որոնց մեջ մենք փորձում ենք ամեն կերպ ելք գտնել,սակայն այդ լաբիրինթոսներից կենդանի դուրս գալ ցավոք ոչ բոլորին է հաջողվում: Continue reading

Երազանքի հետքերով :)

Աշխարհում երևի չկա այնպիսի մարդ,ով չունենա երազանքներ,չերազի թեկուզ ինչ որ մի փոքրիկ բանի մասին:Յուրաքանչյուրն էլ ունեն երազանքներ,մի մասը երազում է լավ տուն ունենալու մասին,մյուս մասը` երջանիկ ընտանիքի,իսկ մյուսներն էլ ինչ որ մեկ այլ բանի մասին,բայց միևնույնն է նրանք բոլորն էլ ունեն երազանքներ,որ միշտ պահում են սրտի մի փոքրիկ անկյունում: 🙂a440ecee95dcd19c2a0fe1fb9b
Երբ մարդն ունենում է երազանքներ,պետք է այնպես պահի իր ձեռքում,որ այն դառնա իրականություն,դառնա ապագա,դառնա ճակատագիր:Մարդիկ իրենց երազանքին հասնելու համար անում են ամեն ինչ,անհնարինը դարձնում են հնարավոր,անցնում են երկար ճնապարհ,նույնիսկ եթե այդ ճանապարհը շատ փշոտ է և գնալով երազանքի հետքերով վերջապես հասնում են նրանց,որովհետև նրանք ունեն նպատակ,նպատակ հասնելու երազանքներին: Continue reading