Tag Archive | Սեր

Հայացքդ բառերի փոխարեն

imageՀետաքրքիր է, ինչքան ուժեղ կարող են մարդիկ ազդեցություն գործել մեր վրա: Ինչպես ընդամենը մի մարդու բացակայությունը կարող է տխրության ու դեպրեսիայի մեջ գցել մարդուն, իսկ նրա ներկայությունը դարցնել քեզ աշխարհի ամենաերջանիկ մարդը ու նվիրել դեմքիդ ժպիտ մինչև ականջներ: Մի հայացքը կարող է փոխել կյանքդ, մտածելակերպդ, մեկ մարդն կարող է մտնել քո կյանք ու ամբողջովին փոխել քեզ, դառնալ շատ կարևոր ու թանկ:
Մարդկային հայացքում այնքան շատ բան կա թաքնված, որ այն կարող է տակնուվրա անել զգացմուքններդ, սիրտդ ու հոգիդ, կյանքդ: Յուրաքանչյուր հայացք ունի ինչ – որ նշանակություն, ինչ – որ իմաստ, որն երբեմն շատ պարզ է ու հասկանալի, իսկ երբեմն գաղտնի ու խորհրդավոր:
Ամեն ինչ սկսվում է հայացքից, միշտ … Երկու հայացքներ հանդիպում են իրար ու երկուսի սրտում էլ վառվում է կրակ, սիրո կրակը, որն սկսվում է հայացքներով, սիրահարվածությամբ ու դառնում է անսահման մեծ սեր: Ամեն ինչ սկսվում է հայացքից, ես դա զգացի, երբ սկսեցիր նայել ինձ արտասովոր հայացքով, դա նման չէր մնացած հայացքներին, որ դա սովորական ընկերական հայացք չէր ու տարբերվում էր նրանցից, թե ինչպես էիր նայում ինձ մինչ այդ:  Continue reading

Advertisements

Ֆուտբոլի իմ պատմությունը

33992837_241008310003509_5501303908707860480_nԵթե ֆուտբոլի սիրահար եք, կամ էլ հետևում եք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու նորություններին, ապա անպայման լսած կլինեք, որ այս օրերին աշխարհում ընթանում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, չնայած ավելի ճիշտ կլինի ասել վերջանում է, որովհետև այսօր եզրափակչի խաղն է, որում հանդիպելու են Խորվաթիան և Ֆրանսիան, չեմ կարող ասել ինչ արդյունքով կվերջանա խաղը և ում հաղթանակով, բայց ԱՅՍ ԽԱՂՈՒՄ ես Ֆրանսիայի կողմից եմ: Իսկ թե ինչու նշեցի, որ կոնկրետ այս խաղում, պատճառը մեկն է` իմ սերն արդեն վաղուց նվիրել եմ Բրազիլիայի հավաքականին:
Բոլոր սպորտաձևերի մեջ ֆուտբոլն ինձ համար լավագույնն է, իսկ նրա հանդեպ սերն առաջացել է ինձ մոտ 4 տարի առաջ, 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցող Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության շնորհիվ: Դրանից առաջ էլ իհարկե ծանոթ էի այս սպորտաձևին, հայրս հաճախ էր նայում, ես էլ նրա հետ, ճանաչում էի որոշ ֆուտբոլիստների ու որոշ թիմերի, բայց 2014-ի առաջնությունը նայելով սկսեցի էլ ավելի հետաքրքրվել ֆուտբոլով ու սիրել: Չգիտեմ ինչի, հավաքականներից ինձ միանգամից գրավեց Բրազիլիայի հավաքականը: Միգուցե պատճառն այն էր, որ միշտ ինձ դուր է եկել այդ պետությունն, հետո սկսեցի հետաքրքրվել նրա ֆուտբոլիստներով, տեսա այնտեղ Նեյմարին ու… սիրահարվեցի 😀 : Continue reading

Սերն իմ սրտում

068955bedc685dbc06b139c91929fb1dԱշխարհն փոխվել է, մեր ժամանակներում մարդկանց վստահելն այնքան վտանգավոր է դարձել, այնքան դժվար է հավատալ ինչ – որ մեկին: Կյանքի կարևոր արժեքներն ընկել են երկրորդական պլան, իսկ առաջին տեղում շահն է, փողն ու չարությունը: Դա է պատճառն, որ երբեմն վախենում ես հավատալ մարդկանց խոսքերին, չես ուզում արտահայտել զգացմունքներդ ու այն ամենն, ինչ կա հոգուդ մեջ` վախենալով, որ կարող են խաղալ զգացմունքներիդ հետ ու կոտրել սիրտդ:
Յուրաքանչյուր մարդ, որն հայտնվում է կյանքումդ, հայտնվում է շատ հանկարծակի, այն պահին, երբ չէիր սպասում, ու հայտնվում է նա, ով բոլորովին անծանոթ էր, կամ էլ տեսել էիր ընդամենը մի քանի անգամ, բայց երբեք չէիր պատկերացնի, որ հնարավոր է իրար հետ ինչ – որ կապ ունենաք: Բայց, ինչպես գիտեք, ճակատագիրն սիրում է անսպասելի անակնկալներ անել ու կյանքումդ շատ պատահական հայտնվում է մեկը, ով իր ամբողջ սերն ու ուշադրությունն քեզ է նվիրում, ով քո համար պատրաստ է լինում ամեն ինչի ու փորձում է ամեն ինչ անել այնպես, որ հանկարծ չնեղացնի քեզ ու շահի վստահությունդ: Իսկ դու… դու չես վստահում, չես կարողանում վստահել, վախենում ես խաբվելուց ու զգացմունքներդ արտահայտելուց, վախենում ես, որ կկոտրեն սիրտդ ու կխաղան զգացմունքներիդ հետ, ու այդ վախով ապրելով չես նկատում ոչինչ, ոչ նրա տված սերը, ոչ խոսքերն ու արարքները: Continue reading

Նա, ում պետք ես, միշտ կլինի կողքիդ

32ddb6f197a93d32723aba3d48c5d6faԵթե մարդն չի գրում, ուրեմն նա ուղղակի չի ուզում: Սրճարանում, տանը, խնջույքին` բազմաթիվ հյուրերի ու բարեկամների հետ, յուրաքանչյուր տեղ ու յուրաքանչյուր իրավիճակում մարդն կգտնի հնարավորություն հանել հեռախոսը գրպանից ու ուղարկել մի քանի բառ: Բայց միայն եթե իրոք քո կարիքն ու քեզ հետ շփվելու ցանկություն ունի: Այդ ամենին չի ազդում ոչ ալկոհոլը, ոչ թմրանյութը, ոչ երկրի քաղաքական վիճակն ու ոչ էլ եղանակի տեսությունը: Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է: Գրում են, երբ ունեն ցանկություն: Քո գոյության մասին պետք չի հիշեցնել, քո գոյության մասին չեն մոռանում, եթե իրոք նրանց համար կարևոր ես:
Նա, ում պետք ես, կգա քեզ մոտ ամեն օր, չնայած զբաղվածությանը, կգտնի քեզ համար 5 րոպե ժամանակ, որպեսզի ձայնդ լսի: Նա, ում պետք ես, չի ստի քեզ երբեք, թեկուզ միայն այն պատճառով, որ քեզանից թաքցնելու ոչինչ չունի, նա թույլ չի տա ամբողջ գիշեր լինել online ու չքնել, նա հոգ կտանի քո մասին, կհետաքրքրվի ինչպես է անցել օրդ, առավոտյան հաց կերել թե ոչ, տանից դուրս գալուց տաք հագնվել ես թե ոչ: Նա, ում պետք ես, ոչ միայն չի մոռանա ծննդյանդ օրվա մասին, այլև քեզ հետ կլինի ամբողջ օրը ու մի մեծ տոն կդարձնի այդ օրը քեզ համար: Նա, ում պետք ես, չի տա պատճառ մտածելու, որ չի սիրում էլ քեզ ու չի անջատի հեռախոսը, մինչև որ չպարզվի հարաբերությունները ու չբարիշեք: Նա կգիտենա, թե այսօր ինչ ես արել / անում / անելու: Continue reading

Հոգիս ցավում է

f4f340e96027676aa4eee74a9738d19dՑավը փոխում է մարդուն, ինչպիսին էլ լինի մարդու բնավորությունը, սովորությունները, վերաբերմունքն ու մտածելակերպը, այն փոխվում է, երբ ինչ որ մեկն ցավեցնում է: Սիրտն այլևս նույն կերպ չի կարող սիրել ու աչքերն շրջապատող իրերին նույն կերպ չեն տեսնում, թեկուզ շատ քիչ, բայց ամեն մի վատ բան վերափոխում են քեզ, տանում են քեզ դեպի անտարբերություն:
Երբ ցավում է մարդու հոգին, նա ցավ է պատճառում նաև իր շուրջն գտնվող մարդկանց: Ես հասկացել եմ դա, ուշադիր հետևելով ինքս ինձ: Եթե ես եղել եմ կոպիտ ու ինչ որ մեկին ցավ եմ պաճառել, դա միայն այն պատճառով, որ հոգուս խորքում ինքս եմ տառապել, չնայած, որ միշտ փորձել եմ չցավեցնել մարդկանց, միշտ ուրիշներին ինքս ինձնից կարևոր եմ համարել ու ամեն ինչ արել եմ, որ հանկարծ նրանք ինձանից չնեղանան, հանկարծ ինչ որ մի բան ասելով չցավեցնեմ նրանց, իսկ նրանք… որոշ մարդիկ պատահական, իսկ որոշներն միտումնաբար են ցավեցրել, շատ լավ գիտակցելով, թե ինչ են անում ու որտեղ է պետք հարվածել, ուժեղ ցավ պատճառելու համար:Բայց մարդկանց տված ցավն էլի այնքան ուժեղ չէ, ինչքան կյանքի ու սիրո: Այս երկուսն ասես խաղում են քեզ հետ ու երբեք չես կարող իմանալ նրանցից ինչ սպասես: Continue reading

Հեռավորությունն իմ ու քո միջև

0c4cbc76480a14a699db15420ff1ba18Ընդամենը մեկ բացակա կա շուրջս ու թվում է, թե աշխարհում ոչ մի հարազատ անձնավորություն չկա: Թվում է, թե առանց նրա լռում է աշխարհս, կորչում է նրանում ամեն կարևոր բան: Ամեն տեղ փնտրում եմ այդ մեկ բացական, ով իր ներկայությամբ լցնում է ողջ էությունս, առանց նրա դադարում եմ շնչել, առանց նրա ժամանակս կանգ է առնում, մեկ վարկյանը տարի է թվում: Առանց նրա, թվում է, դատարկվել է աշխարհը: Հազարավոր աչքերի մեջ փնտրում եմ նրա աչքերը, հազարավոր մարդկանց մեջ փնտրում եմ հենց նրան, ով փոխեց էությունս, սովորեցրեց սիրել, սիրել աշխարհը սև ու սպիտակ գույներով, այդ գույների մեջ գտնել իմ տեղը, զգալ պաշտպանված, անվախ ու համարձակ: Նա սովորեցրեց ինձ պայքարել, դեմ կանգնել բոլորին ու պաշտպանել մեր սերը, հանուն նրան անել ամեն ինչ:
Սրտերս միմյանց է կապվել անտեսաների թելերով ու թեկուզ միմյանցից հեռու, տարբեր քաղաքներում ենք, բայց մեր սրտերն միասին է զարկում` միմյանց համար, զգում ենք իրար, կարոտում ենք: Իսկ հանդիպմանը խանգարում է հեռավորությունը, որ կանգնել է մեր մեջ և չի թողնում հասնել միմյանց ու լիարժեք երջանիկ լինել: Այն խանգարում է զգալ սիրած էակիդ ջերմությունը, նրա հպումները, նրա հետ անկեղծ ծիծաղել, ուրախանալ նրա հետ միասին, տխրել, երբ նա տխուր է, գրկել նրան, երբ աջակցության կարիք ունի ու ժպտալ նայելով նրա աչքերին: Continue reading

Ես հիվանդ եմ քեզանով

5e31099f97a1033aea385a67b866e529Կարծես թե ես կարոտել եմ քեզ: Այն մի քանի ամիսն, որոնց ընթացքում չեմ տեսել քեզ, ինձ համար հավերժություն են թվում, բայց դու միշտ մտքումս ես, նկարներդ թերթելով ու ամեն մեկն առանձին – առանձին երկար նայելով, առնում եմ կարոտս, հիշողությանս մեջ վերարտադրում եմ դեմքդ, նայվածքդ, դիմագծերդ… Կարոտում եմ քեզ, շա~տ:
Սերը հենց կարոտն է, առանց սիրելու ոչ ոք չի կարոտում: Սերը ինչ որ մեկին կարոտելն ու նրա հետ հանդիպմանն անհամբեր սպասելն է, մտածել նրա մասին ամբողջ օրը, երբ նա հեռու է քեզանից: Երբ նրա մասին մտքերն երջանկացնում են քեզ, երբ նրա ասած ամեն բառն մեծ ուշադրությամբ ես լսում, դու էլ խոսում ես, շատախոսում ես, իսկ նա քեզ սիրով լսում է ու հետաքրքրվում է ամեն օրովդ, որն անցկացրել ես նրա հետ ու առանց նրա, երբ նույնն են դառնում սովորություններդ ու նախասիրություններդ: Սերը` երբ դու նրան սիրում ես մինչև երկինք, իսկ նա քեզ` մինչև աստղերը: Կա սեր, որն հրաշքներ է գործում, կյանքի է վերադարձնում, կա սեր, որն անմահ է, ու մշտապես ապրում է հոգիներում, նույնիսկ, երբ մարմինն մեռած է: Continue reading