Tag Archive | Սրտից բխող խոսքեր

Գոյատևել կարևոր մարդկանց կորցնելուց հետո

6e43575079d340e90d44b372692cfb19Իսկ դուք երբևէ նկատել ե՞ք ինչպես են ավարտվում հարաբերությունները, ինչպես են միմյանց համար անչափ կարևոր մարդիկ դառնում օտար, ինչպես է ավարտվում սերն, որն երբեք չպիտի ավարտվեր: Հարաբերությունների մեջ ամենացավալին` դա ճեղքն է: Թվում է, թե ոչինչ չի ջարդվել, թվում է, չի էլ երևում, աննկատելի մի ճեղք է, բայց միևնույնն է, զգում ես ինչպես են իրարից առանձնանում երկու շատ մոտ մարդիկ, դադարում է գոյություն ունենալ այն կարևորությունը, ջերմությունն ու սերը, որ կապում էր նրանց: Այդ մի ճեղքով բաժանվում են մարդիկ: Զգում ես, թե ինչպես են սկսում հետզհետէ չպատասխանել զանգերիդ, չկարդալ հաղորդագրություններդ, չհետաքրքրվել անցկացրած օրովդ ու սկսում են կամաց-կամաց սառել քո հանդեպ: Հավատացնում եմ ձեզ, ահավոր զգացողություն է, երբ շատ լավ հասկանում ես, որ շատ շուտով ամեն ինչ վերջանալու է, որ էլ ոչինչ փրկել չես կարող, բայց վախենում ես բարցրաձայնել, որովհետև հնարավոր է հենց այդ պահին ցանկություն հայտնեն բաժանվել, իսկ դու ուզում ես ևս մի քանի րոպե, ժամ, օր մնալ սիրած էակիդ կողքին, խոսել նրա հետ ու լսել նրա ձայնը: Այդպես վերջանում են հարաբերությունները, որոնցում սերն հավերժ պահելու հարյուրավոր խոստում կար:
Մարդիկ գնում են, երբեմն ինչ-որ բանից դրդված, երբեմն` անպատճառ, բայց օրերից մի օր բոլորն էլ գնում են: Հեռանում, լքում են այն կարևոր մարդիկ, ովքեր քեզ համար օդ ու ջրի նման կաևոր էին դարձել, հանուն որոնց պատրաստ էիր կյանքդ տալ, ու հիմա, նրանց գնալուց հետո հոգումդ դատարկություն է ու տանջում է միայն մի հարց` “Ինչպե՞ս… ինչպե՞ս ապրել հիմա, ինչպե՞ս գոյատևել առանց նրանց”: Continue reading

Advertisements

Գլխապտույտ երջանկություն

bf2a9921f1e26b644534aceeb547796dԵթե հարցնեք ինձ, թե ինչ է սերը, ես ոչինչ չեմ ասի ու ուղղակի լուռ կմնամ, պատճառը մեկն է` ես չգիտեմ: Չնայած, որ այդքան բան եմ գրել սիրո մասին, բայց այդ հարցին կոնկրետ պատասխան չեմ կարող տալ: Սերն, երևի, ընտրություն է, մենք ենք ընտրում սիրել, թե չէ, լինել հավատարիմ, թե ոչ այնքան: Ես չգիտեմ սերն ինչից է սկսվում ու երբ է վերջանում: Հնարավոր է, սերն մի շատ լուրջ հիվանդություն է, որի դիմաց մարդկությունն դեղ չի հնարել: Կամ էլ սերն մի իդեալական աշխարհ է, որն ստեղծում են երկու հոգի` միմյանց համար: Միայն մի բան կարող եմ վստահ ասել, որ եթե սերն վերջացել է, ապա դա սեր չի եղել:
Ես չեմ կարող հասկանալ ինչպես հարյուրավոր տարբերվող մարդկանց միջից հայտնվում է մեկը, ով այնպես է գրավում քեզ, որ մյուսներն, նրա համեմատ, թվում են անհետաքրքիր ու անկարևոր: ՈՒ այդ մարդը լինում է ճիշտ հակառակը քո բոլոր պատկերացումների, նա ուղղակի գալիս է ու ոչնչացնում է բոլոր պատկերացումներդ, ու դու ոչինչ չես կարողանում անել այդ ամենի հետ:
Դու կսկսես դանդաղորեն խորտակվել նրա մեջ, որովհետև մյուսներն քո համար նշանակություն չեն ունենա: Continue reading

Երջանիկ ամառվա վերջին օրերը

eb72597201c976fb2facb057228aa2c3Մի քանի օր ու կվերջանա ամառը, կվերջանա ևս մեկ ամառ բոլորիս կյանքում, ու նշանակություն չունի, թե ինչպիսին էր այն, լավ թե վատ, հետաքրքիր թե անկապ, ցավալին այն է, որ վերջանում է, որ ամռան տեսքով ևս երեք ամիս անցնում է մեր կյանքից:
Մեզ թվում է, թե ժամանակն այնքան արագ է անցնում, բայց իրականում մենք ենք շտապեցնում նրան, անընդհատ ինչ-որ բանի ենք սպասում, սպասում ենք հանգստյան օրերին, տոներին, սպասում ենք ինչ-որ օրվա կամ էլ տարվա ինչ-որ մի ժամանակի ու չենք հասականում ինչպես է անցնում ժամանակը, չենք ապրում այսօրվա օրով ու չենք գնահատում այդ ժամանակը: Մենք վազում ենք երբեմն նորաձևության, իսկ երբեմն` անցնող երթուղայինի հետևից: Մենք անընդհատ ինչ-որ բան ենք ցանկանում` ինչ-որ իր ու երևույթ կամ տարվա ինչ-որ մի եղանակ, հանգիստ դասերից կամ գուցե աշխատատեղում աշխատավարձի բարցրացում, կամ էլ վերջ ի վերջո երջանկություն ենք ցանկանում, իսկ երջանկությունն կարող է լինել կյանքի յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր վարկյանի մեջ:
Օգոստոսի վերջին օրերին, երբ մի հիասքանչ առավոտ հանկարծ զգում ես, որ փոխվել է օդի հոտն, հասկանում ես, որ գալիս է սեպտեմբերը` ամռան վերջին ամսվան հաջորդելու: Continue reading

Սիրո ամենաուժեղ դրսևորումը

7b3d2d6bd7cbb651ade9239c9c1ddf32Մեզ թվում է, որ սիրո ամենագլխավոր դրսևորումը, դա համբույրներն ու գրկախառնությունն է: Ոչ՛, դա ամենաթույլ արտահայտումն է սիրո: Ամենաուժեղ դրսևորումը` դա մարդուն ընդունելն է այնպիսին, ինչպիսին նա կա:
ՈՒզու՞մ ես գտնել այնպիսի մարդու, ում հետ կլինես երջանիկ, ում հետ կկարողանաս լինել հաջողակ ու վստահ ապագայի վրա՞: ՈՒրեմն, ընտրիր նրան, ով կկարողանա կիսվել քեզ հետ հոգնածության, սեփական պրոբլեմների ու կասկածների մասին: Նրան, ով հանուն քեզ կկարողանա ոտքի տակ առնել սեփական հպարտությունն ու ինքնասիրությունը, իսկ դու քո հերթին կկարողանաս որոշ զոհողությունների գնալ: Նրան, ում կյանքում դու կլինես առաջին տեղում:
Ընտրիր այն մարդուն, ով քեզ տեսնելուց անկեղծ կուրախանա ու կհպարտանա նույնիսկ քո ամենափոքր հաջողությունով: Նրան, ով, անկասկած, քեզ կնվիրի իր հոգին ու սիրտը, ով օդի պես քո կարիքն կզգա: Նրան, ում հետ կկարողանաս լինել բնական, ինչպիսին իրականում կաս, ում հետ ջերմ է ու հարմարավետ:
Ընտրիր այն տղամարդուն, ում մեջ, անխոս, կա տղամարդկային ամենագլխավոր բնավորության գիծը` նա անում է այն, ինչն խոստացել է: Միշտ: Հենց դրանից ելնելով, թե ինչքանով է համապատասխանում նրա տված խոստումների քանակն` կատարած խոստումների քանակի հետ, դու կլցվես նրա հանդեպ հարգանքով, առանց որի ընտանիք լինել չի կարող: Սեր լինել չի կարող: Չի լինի նա, չես լինի դու ու ձեր ապագա երեխաները: Եթե դու ներես նրան իր չկատարած խոստումները, ուրեմն պիտի պատրաստ լինես այն բանին, որ օրերից մի օր կնայես նրան առհամարանքով ու մի առավոտ կարթնանաս ու չես գտնի սրտիդ մեջ սեր նրա հանդեպ, իսկ գլխում` ցանկություն այդ դիմակահանդեսն շարունակելու: ՈՒ տա Աստված, որ մինչև այդ չունենաս երեխաներ, հակառակ դեպքում, այդ պահից կընկնես խիստ ռեժիմով մի բանտ` “Համբերում եմ հանուն երեխաների” անունով:
Եղիր շատ ուշադիր, նայիր չորս կողմդ, մի ներիր այն, ինչ չի կարելի ներել: Չէ՞ որ, հենց դրանում է իսկական տղամարդու հիմքը, նրա պատիվն ու արժանապատվությունը, ո՜չ երկար լեզուն ու ո՜չ էլ դրամապանակի հաստությունը, այլ խոստումներն պահելու ունակությունը: Միայն:

Մարդիկ չեն փոխվում

0338188395383703250baedabb1f7c5aՊե՞տք է արդյոք տալ մարդկանց երկրորդ շանս: Այս հարցն այնքան հաճախ եմ ինքս ինձ տվել, բայց այդպես էլ պատասխանն չեմ գտել: Վստահ եմ, յուրաքանչյուրի մոտ եղել է այդպիսի մի դեպք, երբ երկմտել են, տա՞լ թե չէ այդ երկրորդ շանսն, որն կարող է երկուսիդ կյանքն էլ ամբողջովին փոխել:
Տա՞լ շանս, թե՞ ոչ: Չէ՞ որ, եթե այդ երկրորդ շանսն չլինի, չի լինի կողքիդ նաև այդ մարդը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ամեն դեպքում տաս այդ շանսը: Նա կփոխվի ու կփորձի լինել ավելի լա՞վը, թե՞ կընդունի այդ շանսն ինչպես պարտավորություն:
Ինչ – որ տեղ դու հասկանում ես, որ ոչինչ էլ չի փոխվի, որ մարդն մնում է այնպիսին, ինչպիսին կա: Ոչ մի փոփոխություն չի լինի ու նա կրկին կշարունակի քեզ ցավ պատճառել: Դու կասես ինքդ քեզ. “Ոչ, երկրորդ շանս չի լինի”, բայց որոշ ժամանակ անց կրկին ի հայտ են գալիս, ոչ միայն երկրորդ, այլև երրորդ, չորորդ ու հինգերորդ շանսերը: Դու հասկանում ես, որ սխալ ես անում, բայց նորից, չգիտես ինչի, փնտրում ես նոր փաստարկներ ու արդարացումներ այդ մարդու ու իր արարքների համար, այն մարդու, ում համար սովորական բան է ստանալ քո կողմից ևս մեկ շանս: Դու մտածում ես, որ տալով մարդուն ևս մեկ շանս, մի մեծ նվեր ես անում նրան, որի համար նա անչափ շնորհակալ կլինի, բայց իրականում, չի լինի:
Տա՞լ, թե՞ չէ մարդուն սխալվելու իրավունք: Դա կախված է հանգամանքներից ու մարդու սկզբունքներից: Երբևէ եղել է՞, որ մտածես. “Վերջ, այլևս չեմ համբերելու ու ներելու նրա այսպիսի վերաբերմունքը”, իսկ հետո, ինքդ քեզ հակառակվելով, գտնել նրա արարքներին միլիոն արդարացում:  Continue reading

Ես հասկացա, որ դադարել եմ սիրել

19624674_248691698951648_8394027303834746880_nԵս հասկացա, որ դադարել եմ սիրել:
Ճիշտ է, բավականին շատ ժամանակ էր հարկավոր, դա հասկանալու համար, բայց վերջ ի վերջո զգացի, որ նա այլևս գոյություն չունի ինձ համար, այլևս չկա իմ սրտում: Արդեն հանգիստ քնում էի, չէի լացում մինչև առավոտ, չէի հիշում հաճելի պահերը, այլևս չէի մտածում, թե որտեղ է նա ու ում հետ, չէի ստուգում նրա սոցիալական ցանցերն ու չէի թերթում նրա նկարները, չէի զանգում ու գրում նրան: Ինձ այլևս չէին հետաքրքրում նրա նոր ընկերուհիները, դադարել էի նայել նրա սիրած ֆիլմերն ու օգտագործել նրա բառերը: Գժի պես չէի վազում, երբ ինչ – որ մեկն զանգում էր հեռախոսին: Այլևս չէի լսում նրա ուղարկած ու նրան դուր եկած երգերը ու այն երգերը, որոնք հիշեցնում էին նրա մասին: Այլևս ոչ մեկից չէի լսում, որ ասեին աչքերս փայլում է, նրանք այլևս չէին փայլում:
Ես հասկացա, որ դադարել եմ սիրել:
ՈՒղղակի կամաց – կամաց դադարել եմ նրա մասին մտածել, ինքս էլ չնկատելով դա: Ես հասկացա, որ այլևս չեմ փնտրում նրա հետ հանդիպումներ ու չեմ ուզում տեսնել նրան: Հետզհետե մոռանում եմ նրա դիմագծերը, որոնք այնքան շատ էի սիրում: Continue reading

Հայացքդ բառերի փոխարեն

imageՀետաքրքիր է, ինչքան ուժեղ կարող են մարդիկ ազդեցություն գործել մեր վրա: Ինչպես ընդամենը մի մարդու բացակայությունը կարող է տխրության ու դեպրեսիայի մեջ գցել մարդուն, իսկ նրա ներկայությունը դարցնել քեզ աշխարհի ամենաերջանիկ մարդը ու նվիրել դեմքիդ ժպիտ մինչև ականջներ: Մի հայացքը կարող է փոխել կյանքդ, մտածելակերպդ, մեկ մարդն կարող է մտնել քո կյանք ու ամբողջովին փոխել քեզ, դառնալ շատ կարևոր ու թանկ:
Մարդկային հայացքում այնքան շատ բան կա թաքնված, որ այն կարող է տակնուվրա անել զգացմուքններդ, սիրտդ ու հոգիդ, կյանքդ: Յուրաքանչյուր հայացք ունի ինչ – որ նշանակություն, ինչ – որ իմաստ, որն երբեմն շատ պարզ է ու հասկանալի, իսկ երբեմն գաղտնի ու խորհրդավոր:
Ամեն ինչ սկսվում է հայացքից, միշտ … Երկու հայացքներ հանդիպում են իրար ու երկուսի սրտում էլ վառվում է կրակ, սիրո կրակը, որն սկսվում է հայացքներով, սիրահարվածությամբ ու դառնում է անսահման մեծ սեր: Ամեն ինչ սկսվում է հայացքից, ես դա զգացի, երբ սկսեցիր նայել ինձ արտասովոր հայացքով, դա նման չէր մնացած հայացքներին, որ դա սովորական ընկերական հայացք չէր ու տարբերվում էր նրանցից, թե ինչպես էիր նայում ինձ մինչ այդ:  Continue reading