Tag Archive | Վերջին Զանգ 2018

Վերջին Զանգ 2018

fgdfgd.jpgՉնայած, դեռ մի տարի առաջ էի ավարտել դպրոցս, բայց մնացել էի աշակերտ, ու գիտեի, երբ էլ գնամ դպրոց որպես հյուր, ինձ մեծ ուրախությամբ կընդունեին դասարանցիներս ու ուսուցիչներս։ Իսկ հիմա, հիմա արդեն էլ աշակերտ չեմ։ Այս մեկ օրով ավարտվեց դպրոցական կյանքս, որում այնքան շատ հիշողություններ, արկածներ ու անմոռանալի օրեր կան։ Մեկ տարի առաջ ես ինձ ավարտական չէի զգում, ու գիտեի, որ այդ ամենն նորից կրկնվելու է իմ կյանքում ու ունենալու եմ իմ Վերջին զանգը, իսկական ու ամենակարևորը` իմ դասարանի հետ, իսկ այսօր հավատս չի գալիս, որ վերջացավ այդ ամենը, որ էլ չի կրկնվելու, էլ կյանքում երբեք չեմ զգալու այդ նախավերջինզանգյա խառնաշփոթ տրամադրությունը, Վերջին զանգի միջոցառման ժամանակ զգացածս հուզմունքն, տխրությունն ու ուրախությունը, բանաստեղծությունս ասելու ժամանակ աչքերումս կուտակված արցունքի կաթիլները, երբ հազիվ էի ստիպում ինձ չլացել։fdgdfg.jpg Էլ երբեք չեմ զգալու այդ զգացողությունը, որն զգում էի Վերջին զանգից հետո դասարանցիներիս գրկելու ու շնորհավորելու ժամանակ, երբ հասկանում էի, որ բաժանվում ենք, որ էլ երբեք չենք նստելու կողք – կողքի դպրոցական նստարանին ու չենք ծիծաղելու դասի ժամին ինչ – որ մեկի անհամ կատակից։
Վերջին զանգն անմոռանալի զգացողություններ թողեց իմ մեջ ու երբեք չեմ մոռանա վերջին զանգից հետո դասարանցիներիս հետ մեքենաներով երթը, որ դուրս էինք եկել մեքենաների պատուհաններից, ձեռքերիս բռնած Հայաստանի ու Վրաստանի դրոշները, մեր “Շրջանավարտի” ժապավեններն, ու շրջում էինք քաղաքով ու գյուղերով մեկ։ Continue reading

Advertisements