Tag Archive | Տիրուհի Պետրոսյան

Հեռավորությունն իմ ու քո միջև

0c4cbc76480a14a699db15420ff1ba18Ընդամենը մեկ բացակա կա շուրջս ու թվում է, թե աշխարհում ոչ մի հարազատ անձնավորություն չկա: Թվում է, թե առանց նրա լռում է աշխարհս, կորչում է նրանում ամեն կարևոր բան: Ամեն տեղ փնտրում եմ այդ մեկ բացական, ով իր ներկայությամբ լցնում է ողջ էությունս, առանց նրա դադարում եմ շնչել, առանց նրա ժամանակս կանգ է առնում, մեկ վարկյանը տարի է թվում: Առանց նրա, թվում է, դատարկվել է աշխարհը: Հազարավոր աչքերի մեջ փնտրում եմ նրա աչքերը, հազարավոր մարդկանց մեջ փնտրում եմ հենց նրան, ով փոխեց էությունս, սովորեցրեց սիրել, սիրել աշխարհը սև ու սպիտակ գույներով, այդ գույների մեջ գտնել իմ տեղը, զգալ պաշտպանված, անվախ ու համարձակ: Նա սովորեցրեց ինձ պայքարել, դեմ կանգնել բոլորին ու պաշտպանել մեր սերը, հանուն նրան անել ամեն ինչ:
Սրտերս միմյանց է կապվել անտեսաների թելերով ու թեկուզ միմյանցից հեռու, տարբեր քաղաքներում ենք, բայց մեր սրտերն միասին է զարկում` միմյանց համար, զգում ենք իրար, կարոտում ենք: Իսկ հանդիպմանը խանգարում է հեռավորությունը, որ կանգնել է մեր մեջ և չի թողնում հասնել միմյանց ու լիարժեք երջանիկ լինել: Այն խանգարում է զգալ սիրած էակիդ ջերմությունը, նրա հպումները, նրա հետ անկեղծ ծիծաղել, ուրախանալ նրա հետ միասին, տխրել, երբ նա տխուր է, գրկել նրան, երբ աջակցության կարիք ունի ու ժպտալ նայելով նրա աչքերին: Continue reading

Advertisements

Ժամանակն կրկնություն չունի

maxresdefaultԵս այլևս երբեք չեմ կարող հանգիստ նայել “Մեկ տարի անց…” գրվածքներին, որոնք երբեմն հանդիպում են ֆիլմերում: Ես առաջ չէի հասկանում, ինչ է թաքնված այդ սովորական բազմակետերի հետևում, որոնց իմաստը հայտնի է միայն նրան, ով գիտի, ինչքան միայնակ է մարդը, ով ապրում է ինչ որ բանի սպասումով: Այդ չակերտների միչև ձգվում է հավերժ մի ժամանակ, իսկ մեզ համար թվում է շատ կարճ: Չնայած, երբեմն իրոք կարճ է, որովհետև երբեմն ոչ թե ապրում ենք, այլ ուղղակի գոյատևում, միմյանց հերթափոխելով օրերն անցնում են, իսկ մենք ուշադրություն չենք դարձնում:
Մեկ տարի, կարծես թե սա այնքան էլ երկար ժամանակ չէ, ընդամենը 365 օր, այն օրերի նման, որոնք ապրում ենք ամեն օր, չհասկանալով թե ինչպես է անցնում ժամանակը: Կյանքը անցնում է, իսկ մենք ոչինչ չենք նկատում: Միայն զարմանում ենք, թե այսօրն ինչ շուտ անցավ, ինչ շուտ մթնեց, բայց միայն հետո ենք հասկանում, որ այդպես շուտ օրը չի անցնում, այլ ամբողջ կյանքն է անցնում: Իսկ մենք… մենք ծախսում ենք մեր ժամանակը, այն ամենի վրա, ինչն նշանակություն չունի ու ժամանակ չենք թողնում նրանց համար, ինչն իրոք կարևոր է:  Continue reading

Անկեղծ սրտից

0210b7364918deb2b779c3ec9f96c4bcԵվ ինչ որ մի պահ ամեն ինչն իր կարևորությունը կորցնում է: Նայում ես այն մարդկանց, ում ձեռքից բռնել ես, ու ինքդ քեզ հարց ես տալիս. – Միգուցե, պետք է թողնել ձեռքը, չկանգնել նրան այդքան մոտ, չլինել այդքան բնական, չասել այն, ինչ մտածում ես:
Չէ՞ որ, մեր ժամանակներում մարդիկ փոխվել են, նրանք վախենում են դրանից, ամեն ինչ այլ կերպ են ընկալում: Փնտրում են հնարավորություն, հիշում են անցյալը, համեմատում են քեզ ուրիշների հետ, իսկ դու նայում ես այդ ամենին ու մտածում ես. – Միգուցե, պետք է և իրոք խաղալ մարդկաց հետ, նրանց իսկ խաղը, որն նրանք այնքան շատ են սիրում, լինել այնպիսին, ինչպիսին քեզ տեսնում են:
Ես, երևի, նույնիսկ հասկանում եմ այդ մարդկանց: Իրոք որ, ինչի՞ ինչ որ բան անել, եթե մարդն, այսպես թե այնպես, քո կողքին է: Մարդկանց պետք են դժվարություններ, վեճեր, տառապանք, ցավ: Նրանք կոտրում են սիրտդ, իսկ երբ դու ես նույն կերպ նրանց հետ վարվում, անսիրտ մարդ ես դառնում նրանց համար: Բայց ախր սիրտդ կոտրվելուց հետո, ինչպե՞ս անսիրտ չդառնալ, ինչպե՞ս ապրել մի սրտով, որից մենակ փշուրներն են մնացել: Ինչպե՞ս խաղալ մի խաղ, երբ գիտես, թե ինչ ցավոտ է նրա հետևանքները: Continue reading

Միմյանց փնտրող երկու ճակատագիր

4630a1d1e06e32361f01e89f0665d6b9Լույսն գրավում է բոլորին, իսկ դու փորցիր գտնել նրան, ով կսիրի քո խավարը, քո թերությունները, քո թուլությունները: Ով չի վախենա քո տարօրինակություններից ու անիմաստ չեն թվա քո խենթությունները: Դու փորցիր գտնել նրան, ով առանց վախի կբնակվի քո սրտում, ու կլինի այնտեղ ինչպես տանը: Այս կեղծիքների սարդոստայնում, ամբողջությամբ խավարի մեջ կտեսնի քո բոլոր թույլ կողմերը ու կկարողանա հարվածել ներսից, բայց… երբեք չի անի դա, որովհետև կսիրի քեզ իր կյանքից շատ ու յուրաքանչյուր ցավ քո սրտում կլինի նրա ցավը ու յուրաքանչյուր երջանկություն` նրա երջանկությունը: Գտիր նրան ,ով կսովորեցնի քեզ ապրել, ներշնչելով քո մեջ անսահման սեր ու փոխարենը ոչինչ չսպասելով: Կսիրի քեզ ոչ թե ինչ որ բանի համար, այլ չնայած ամեն ինչին: Դու գտիր նրան, ով կդառնա քո թուլությունը և քո ամենաանհավատալի ուժը միաժամանակ: Continue reading

Կիսատ թողած սեր

b1982620d6371f0f8f0904d4bf9ada1eԿիսատ մնաց ամեն ինչ, կյանքս կեսից կանգ առավ ու քարացավ շուրջն ամեն ինչ, դու գնացիր ու քեզ հետ տարար սիրտս, այդ պահից ես դադարեցի ապրել, այլ միայն փորձում էի գոյատևել, ու գիտես, ստացվեց, սիրտս այդպես էլ մնաց քո մոտ, բայց անսիրտ ապրելն ավելի հեշտ էր, քանի որ ոչ մեկ չէր ցավեցնում,ոչ մեկ չէր կարող մտնել իմ սիրտ ու կապվել հոգուս հետ, որովհետև ամեն տեսակ կապվածություն վերջում ավարտվում է հիասթափությամբ ու ցավով: Ես դադարեցի ինչ որ բան զգալ, ամեն ինչի հետ քարացել էի նաև ես ու այդ ամենը միայն քո շնորհիվ: Քո շնորհիվ փոխվեցի ես, փոխվեց մտածելակերպս ու սկսեցի կյանքից էլ ավելի շատ բան հասկանալ, բայց ավելի ճիշտ կլիներ ասել քո տված ցավի շնորհիվ, որն ինձ ուժեղ դարձրեց:
Գիտես, ես պատրաստ էի քեզ հետ անցկացնել ամբողջ կյանքս, հրաժարվել իմ երազանքներից ու հանուն քեզ գնալ աշխարհին դեմ: Ես ուզում էի տեսնել, թե ինչպես ես դու ծիծաղում ու նայում երկնքնին, ինչպես ես լռում, անհանգստանում, ինչպես ես ինձ խանդում, բայց փորցում թաքցնել դա ինձանից:
Ես ուզում էի զգալ քո շունչը, զգալ, թե ինչպես է սիրտդ զարկում անհանգիստ: Continue reading

Հաջողություն Ախալքալաք և ողջույն Թբիլիսի :)

10808933_782787801768460_803671169_nԱյս գրառումն պատկանում է “Իմ մասին” գրառումների շարքին, որոնք միայն իմ մասին են ու ում չի հետաքրքրում, կարող է չկարդալ ու հանգիստ իջնել ներքև 😉 :
Նոր կյանք, նոր միջավայր ու շրջապատ, նոր արկածներ և իհարկե այդ ամենը նոր քաղաքում։ Գնում եմ ընտանիքից, տնից, տեղից, հարազատներից ու ընկերներից հեռու, գնում եմ երազանքներիս հետևից: Երազանքներս ինձ տանում է Թբիլիսի, թողնում եմ հայրենի Ախալքալաքս, գնում եմ ուսումս շարունակելու ու նորանոր հաջողություններ ձեռք բերելու, գնում եմ նոր արկածների հետևից (չնայած, ավելի ճիշտ կլինի ասել իրանք են իմ հետևից գալիս, երևի գիտեն, որ “միքիչ” գիժ եմ դրանից է 😀 )։ Գիտեմ, սկզբում շատ դժվար կլինի ինձ համար,ընտանիքիցս հեռու երկար ժամանակով ու այն էլ մեկ ուրիշ քաղաքում, երբեք չեմ եղել, բայց հանուն երազանքների մարդն պատրաստ է ամեն ինչի միջով անցնել ու ամեն փորձություն ու դժվարություն մարդու հաղթահարելի է, եթե դա նա անում է ինչ որ կարևոր բանի հասնելու համար համար է, վստահ եմ ես էլ կկարողանամ հաղթահարել դրանք ու կվերադառնամ 5 տարի հետո` որպես լավ մասնագետ, կամ էլ չեմ վերադառնա, ով իմանա 😀 , ժամանակը ցույց կտա:
Դե ինչ, սա իմ վերջին գրառումն էր Ախալքալաքում, մյուսներն կլինեն արդեն Թբիլիսիում ու Continue reading

ՈՒզում եմ իմանաս

17Գիտե՞ս, ես ունեմ շատ սովորություններ, որոնց մասին ուզում եմ իմանաս, որ եթե սիրահարվելու ես, սիրահարվես ինձ ամբողջությամբ, այդ բոլոր տարօրինակություններիս: Եթե սիրելու ես, սիրես նաև թերություններս: Ես ուզում եմ լինել քեզ հետ բնական, կարողանամ խոսել անկեղծ ու միշտ զգամ քեզ կողքիս:
Գիտե՞ս, ես հաճախ եմ լացում, ու նշանակություն չունի, թե դա տեղի է ունենում ինչ որ ֆիլմ նայելու ժամանակ, ինչ որ տխուր երաժշտություն լսելուց, թե ուղղակի կիրակի առավոտյան։ Ես կարող եմ լացել նույնիսկ այն բաների պատճառով, որոնք ինձ երբևէ ցավեցրել են, նույնիսկ եթե հիմա դա տեղի չի ունենում։
Ես վախենում եմ մենակ մնալ ու վախենում եմ քեզ գտնելուց հետո նորից կորցնել։ Ես պատմելու եմ քեզ այն մասին, թե ինչու եմ ատում ինքս ինձ։ Ու չեմ հավատալու քո ոչ մի խոսքին, երբ դու կսկսես չհամաձայնվել իմ բարձրաձայնած յուրաքանչյուր պատճառին։
Դու կարող ես ասել, որ սիրում ես ինձ անվերջ թիվ անգամ, բայց միևնույնն է, ես միշտ վախենալու եմ այն բանից, որ կթողնես ինձ։ Continue reading