Tag Archive | տխուր

Հարված թիկունքից

Մարդիկ սիրում են հարվածել մեջքից, նրանք համբերատար սպասում են, թե երբ ես դու դադարելու տանջվել, երբ ես դուրս գալու քո անտանելի վիճակից, ուր ընկել էիր կրկին մարդկանց պատճառով, սպասում են, երբ ես սկսելու նոր կյանք ու երբ ես երջանիկ լինելու, որ հենց այդ պահին հարվածեն, կոտրեն երազանքներդ ու ևս մեկ անգամ ապացուցեն, որ կյանքն անարդար եղել է ու միշտ էլ այդպիսին կմնա, որ մարդիկ չեն փոխվում, որ նախանձներն երջանիկներից շատ են, որովհետև երջանիկ մարդկանց ուրիշների կյանքն չի հետաքրքրում, իսկ նախանձ ու չար մարդկանց նպատակը մեկն է, խլել ուրիշի երջանկությունը, նույնիսկ եթե դրանով իրենք էլ չեն երջանկանալու:
Մարդկանց մի տեսակ կա, որ սիրում է կոտրել թևերն այն մարդու, ով ի վերջո համարձակություն է հավաքել թռչելու, պատրաստ է ամեն ինչի, միայն թե չթողնի թռչելու, չթողնի երազելու: Երբ ուրախանում ես, հույսով լցվում, որ քո արջև մի նոր դուռ է բացվել, իսկ հետո այդ դուռն այնքան ուժգին են փակում դեմքիդ, որ ամեն ինչ հիմքից շարժվում, ճեղք է տալիս ու պարզ չէ, թե ինչքան կկարողանա դիմանալ ու չփլվել:

Continue reading

Ես չեմ սիրում հրաժեշտ տալ

Ես չեմ սիրում հրաժեշտ տալ, դա իմը չէ, որովհետև հոգումս միշտ մնում է տհաճ նստվածք, երբ հասկանում եմ, որ այն, ինչն այնքան շատ էի սիրում գնաց։ Ես չեմ սիրում հրաժեշտ տալ ինձ համար թանկ մարդկանց, թեկուզ և կարճ ժամանակով, որովհետև այն կարող է լինել վերջինը: Գուցե այն մարդկանց, ում այսօր հրաժեշտ ենք տվել, ասել ենք “մինչ վաղը”, վաղը նորից հանդիպելու ակնկալիքով, էլ երբեք չհանդիպենք, էլ երբեք բարև չտանք, այլևս երբեք չծիծաղենք միասին կամ խոսենք անկեղծ ամեն ինչի մասին։ Ես միշտ դժվար եմ ընդունում հրաժեշտները, վերջին անգամ գրկելով թանկ մարդկանց, ես սրտիս մի մասն եմ թողնում նրանց մոտ, երբեմն ստիպում եմ ինքս ինձ չլացել, արցունքներից փայլող աչքերս աննկատ սրբում եմ ու ձևացնում իբր ոչինչ էլ չի եղել, իսկ երբեմն չեմ կարողանում զսպել արցունքներս ու անկախ իմ կամքից լացում եմ, ամուր գրկելով նրան, ով շուտով հեռանալու է կյանքիցս, գուցե կարճ ժամանակով, գուցե տարիներով, գուցե ընդմիշտ։
Ես չեմ սիրում հրաժեշտ տալ, այս բառի մեջ աննկարագրելի տխրություն կա, ում էլ հարցնես, յուրաքանչյուրի սրտում մի հրաժեշտ կա, որն ամենադժվարն էր ու անմոռանալի, որովհետև միշտ դժվար է թողնել այն, ինչն երջանկություն էր պարգևում։ Հրաժեշտ տալը միշտ էլ դժվար է, դժվար է հրաժարվել նրանից, ինչին այնքան շատ ես կապված, դժվար է… ամեն հրաժեշտից հետո զգալ դատարկություն, ասես սիրտդ կտոր-կտոր է եղել, ասես չկա այն լույսը հոգուդ մեջ, որն լուսավորում էր ամբողջ էությունդ։

Continue reading

Հայրենի տուն

Յուրաքանչյուր նավին հարկավոր է նավահանգիստ: Յուրաքանչյուր մարդու հարկավոր է տուն: Ինչքան էլ լինես արկածասեր, ինչքան էլ հոգիդ ձգտի արկածների ու ինչքան էլ ճանապարհորդես, տարբեր երկրներում լինես, միևնույն է քեզ համար կարևոր է գիտենալ, որ կա մի տեղ, ուր քեզ սիրում են ու սպասում են, որ միշտ կընդուեն, չեն քննադատի, որտեղ միշտ ուրախությամբ կդիմավորեն քեզ: Մարդու համար շատ կարևոր է ունենալ այդպիսի մի տեղ, որտեղ կարող է հանգստանալ, որտեղ շրջապատված կլինի սիրով ու ջերմությամբ, որտեղ կմոռանա հոգսերի ու պրոբլեմների մասին, շրջապատված կլինի սիրելի մարդկանցով:
Մեր ծնողները, եղբայրներն ու քույրերը, մեր հայրենի տունն է այդ նավահանգիստը, որ փրկում է օվկիանոսի կատաղի ալիքներից եւ կյանքի անսպասելի ցնցումներից: Կյանքն այնքան էլ բարեհամբույր չէ մեր նկատմամբ: Այն հարվածներ է հասցնում, սովորեցնում է, փշերի միջով տանում է դեպի աստղեր: Մեր ճանապարհներ ոչ միշտ է վարդի թերթիկներով պատված, հաճախ քայլում ենք փշրված ապակիների վրայով: Բայց յուրաքանչյուր ճանապարհորդի կանգառ է պետք, որ կարողանա ուժ հավաքել, հիշել, ով է նա ու ինչ է ուզում: Նույնիսկ ամենաբարձրերում թռչող թռչունն բույն ունի: Մեզ համար թանկ, հարազատ մարդիկ են այդ տունը, այդ լույսի ճառագույթը, փարոսը, որ լուսավորում է մեր ճանապարհներն ու սիրտն լցնում սիրով:

Continue reading

Վերքերն ժամանակի ընթացքում բուժվում են

Հիմա քեզ թվում է, որ այն վերքն, որ կա հոգուդ վրա միշտ ցավելու ու արյունահոսելու է, որ դու երբեք ոչ մեկի մոտ չես կարողանալու անկեղծանալ առանց դավաճանված լինելու վախի ու էլ երբեք չես զգա ՀԵՆՑ ԱՅԴ զգացմունքը:
Ես քեզ հասկանում եմ, ինչպես հասկանում են քեզ այս աշխարհում ապրող շատ մարդիկ, ու ուզում եմ ասել, որ այս ժամանակաշրջանն էլ կանցնի, ինչպես անցնում է այս երկրի վրա գոյություն ունեցող ու տեղի ունեցող յուրաաքանչյուր էակ ու երևույթ, ու ամեն ինչ իր տեղն կընկնի: Տուր քեզ ժամանակ տառապելու, մտածելու ու ինքդ քեզ մեղադրելու, բայց կրճատիր այդ ժամանակը մինչև նվազագույնը: ՈՒ հիշիր, որ դու պատահական մատդ էիր կտրում դանակով, վառվում էիր տաք թեյնիկին դիպչելով կամ էլ գիշերը մթության մեջ ոտքդ խփում էիր անկողնու հենարանին: ՈՒ հիշիր, որ բացարձակապես բոլոր այդ վերքերն լավացել են ու լավանում են, իսկ երբ դու ջանք էիր գործադրում, դրանք լավանում էին ավելի արագ:
Այդ պատճառով “հիվանդության” ժամանակահատվածից հետո, երբ էլ արցունք չի լինի լաց լինելու համար ու տառապանքդ ու դեպրեսիադ վերջացրած կլինեն, սկսիր բուժել հոգիդ, բայց իսկական դեղերով’ ընկերներիդ հետ հանդիպումներով, նոր ֆիլմեր նայելով, նոր գրքեր կարդալով, ինչ-որ շատ ցանկալի իր գնելով, նոր վայրեր այցելելով ու նոր բաներ բացահայտելով ու գուցե նաև քաղցրավենիքով: Այլ ոչ’ խմել, հարբելով, ինքդ քեզ բոլորից առանձնացնելով, աշխարհից կտրվելով: ՈՒ կտեսնես թե ինչպես ես առողջանում:

Continue reading

Խորհուրդներ, որ երբեմն չեն օգնում

Ես միշտ հեգնանքով եմ կարդում այն հաղորդագրությունները, որոնք գրված են հարաբերություններում ինչ-որ խորհուրդ ստանալու նպատակով։ Այստեղ ամեն ինչ պարզ է, ես կարող եմ միայն մի խորհուրդ տալ <<Թույլ մի տա ոչ մեկի խաղալ զգացմունքներիդ հետ>>։ Խորհուրդ տալը այնքան էլ հեշտ չի, երբ խոսքը գնում է հարազատ մարդու մասին, բայց ավելի դժվար է հետևել սեփական խորհրդին, երբ նույն իրավիճակում դու ես հայտնվում։
Մեկ անգամ չէ, որ հայտնվել եմ նման իրավիճակում, մեկ անգամ չէ, որ թույլ եմ տվել օգտվել բարությունիցս ու անկեղծ զգացմունքներիցս։ Ծեծել են այն դուռը, որի հետևում ինձ ոչ ոք չի սպասել, զանգել եմ, գրել եմ, երբ պետք չի եղել, ներել եմ, երբ պետք չէր ներել ու նորից ու նորից ընդունել եմ նրանց, որոնցից հենց սկզբից պետք էր հեռու մնալ։
Միշտ էլ հեշտ է ասել` “գնա, քո կյանքով զբաղվիր ու ոչնչի մասին մի մտածիր”։ Բայց փաստն մնում է փաստ, որ յուրաքանչյուրն, ով զգացմունքներ ունի ուրիշի հանդեպ, միշտ չէ, որ ի վիճակի է կառավարել այդ զգացմունքները։ Ուղեղով բոլորն էլ հասկանում են, որ սխալ են անում, իսկ ստիպել ինքդ քեզ չպատասխանել զանգերին ու չմտածելն ավելի դժվար է, քան անգիր սովորել Շեքսպիրի բոլոր ստեղծագործությունները։ Այդ պատճառով էլ, երբ փորձում ես խուսափել կամ համակերպվել բաժանման հետ, մի հիշիր ուրիշի խորհուրդները ու վստահ եղիր բոլորն էլ ապրում են այսպիսի հոգեբանական դիսկոնֆորտ։

Continue reading

Մենակության մեջ

Ինձ թվում է, մենակության մեջ ամենասարսափելին դա հսկայական չափով սերն է, որն դու ուզում ես տալ, նվիրել ինչ-որ մեկին, բայց չես կարող, որովհետև կողքիդ չկա այն մեկը, ով արժանի կլինի ու արժանապատվությամբ կընդունի այդ անկեղծ սրտից եկած նվերը, որ թանկ է գումարով գնված յուրաքանչյուր նվերից: Երբեմն առաջանում է այնպիսի տպավորություն, որ մենակությունն կլանում է քեզ ներսից ամբողջությամբ: Դու ուզում ես անել ինչ – որ կարևոր բան, բայց չես կարող, քեզ ոչ մեկ չի ընդունում, քանի որ դու չափից դուրս իրական ես, չափից դուրս տարօրինակ ու չափից դուրս գիժ: Դա կապում է քեզ ու չի թողնում շարժվել, այն ստիպում է զգալ քեզ մենակ ամեն անգամ, երբ ինչ-որ հարցով կամ օգնության կանչով դիմում ես մեկին: Դու կապվում ես մարդկանց հետ, տալիս ես քո ամբողջ ուշադրությունը, իսկ նրանք չեն գնահատում, ընդունում են դա որպես մի պարտավորություն, ու այդպես կամաց-կամաց հարաբերություններն վերափոխվում են, դու զգում ես դա նրա խոսելաձևի ու վարքագծի մեջ: Մենակության մեջ որոշ ժամանակ մնալով դու սովորում ես նրան, բայց միևնույն ժամանակ այն չի դառնում քեզ հետ մի ամբողջություն: ՈՒ դու չգիտես ինչ անես, ինչպես ազատվել այդ մենակությունից, որովհետև չկա մեկը, ով կլինի կողքիդ ու մենակ չի թողնի: Ինչքան էլ մարդիկ ասեն, որ սովորել են մենակության ու այլևս ոչ ոքի չեն ուզում իրենց կողքին, միևնույնն է, յուրաքանչյուրն իր սրտի խորքում ուզում է սիրված լինել, ուզում է կողքին ունենալ մարդկանց, ովքեր մենակ չեն թողնի։ Մենք ուղղակի ուզում ենք, որ մեզ հասկանան, հասկանան այն, ինչի մասին մենք խոսում ենք, գրում ենք, մտածում ենք ու ինչի մասին որ երազում ենք:

Continue reading

Անդունդից այն կողմ

Երբեմն կյանքդ այնպես է դասավորվում, որ կանգնած ես լինում ինչ-որ կարևոր որոշման առջև ու չես կողմնորոշվում ինչ անել: Դա նման է զգացողությանը, որ, ասես, դու կանգնած ես անդունդի առջև ու փորձում ես նրանում ինչ-որ բան տեսնել: Ամեն ինչ, ինչն հետևում է, արդեն թվում է անէական, իսկ առջևում անորոշություն է: Միայն մի զույգ աչքեր խնդրում են քեզ հավատալ, մի զույգ ձեռքեր խնդրում են քեզ վստահել: Ընկնելն սարսափելի է, բայց յուրաքանչյուր թռիչք քո սեփական ցանկությունն ու ռիսկն է, ու վախենալն այս դեպքում նորմալ է: Մենք բոլորս վախենում ենք: Վախենում ենք սիրել, խաբվել, կորցնել: Մենք ահավոր վախենում ենք ցավից: ՈՒ ինչքան խորն է մեր ներսը իրենով լցնող այդ զգացմունքը, այդքան ավելի շատ ենք վախենում այն կորցնելուց: ՈՒ մի օր կանգնում ենք անդունդի եզրին: Ով էլ լինի մեր կողքին, մեզանից յուրաքանչյուրը մի օր մնում է մենակ ինքն իր հետ: Այո, ինչքան էլ սարսափելի է հնչում, բայց մի օր դու կմնաս մենակ ինքդ քեզ հետ անդունդի եզրին, կլսես ձայներ, քեզ հանձնվել խնդրող շատ ձայներ, ու միայն մեկ կամաց շշնջացող ձայն` ներսից լսվող սեփական ձայնը, որն կխնդրի քեզ փորձել… Դա կլինի սրտիդ ձայնը: Ինչքա՞ն հաճախ է այն սխալվում: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Գուցե այն երբեք էլ չի սխալվում: Գուցե պարզապես մենք չգիտենք, թե ինչպես լսել նրան:

Continue reading