Tag Archive | Տխրություն

Քո սրտում ապրող անմար մի կրակ

21d10b8b73fb2733e8b759a162a2fc2d.jpgԼինում է, չէ՞, որ կյանքը դաժան է գտնվում քեզ հետ ու խլում է քեզանից ամենաթանկը, առանց որի այլևս չես կարող ապրել: Լինում է… Կյանքը հենց այդպես վարվեց ինձ հետ, բաժանեց մեզ իրարից, խլեց ինձնից քեզ, բայց ես ապրում եմ, ապրում եմ քեզ սրտիս մեջ պահելով, ապրում եմ կառչելով հիշողություններից ու անմոռանալի պահերից, որոնք էլ երբեք չեն կրկնվի:
Բաժանվեցինք մենք, բայց դու իմ սրտում մնացիր, որպես մի փոքրիկ մասնիկ, որն շատ խորն եմ պահել ու թաքցնում եմ բոլորից, որ գոնե այնտեղից չկարողանան խլել քեզ: Հերացանք իրարից, բայց ես քո սրտում մնացի որպես մի լուսավոր կետ, այրող մի կրակ, որն երբեմն ներսից ջերմացնում է հոգիդ, իսկ երբեմն այրում այնտեղ ամեն ինչ: Մի անմար կրակ դարձա ես քեզ համար, քո հոգում, որն անընհատ հիշեցնում է իր գոյության մասին ու չի թողնում հանգիստ ապրել: Continue reading

Advertisements

Ժամանակն անզոր է հիշողության դեմ

 

imageԻնչ տարօրինակ է… Անցնելով տարիներ, իմ մեջ դեռևս մնում են հիշողություններ քո մասին: Ես հիշում եմ քո ձայնը` խռպոտ ու ինքնավստահ, որն ամեն անգամ լսելիս, սիրտս արագ էր զարկում: Հիշում եմ աչքերդ, որոնք միշտ այնպես խորաթափանց էին նայում իմ էության մեջ, որ ամեն անգամ մարմնովս սարսուռ էր անցնում քո հայացքից: Հիշում եմ ձեռքերիդ ջերմությունը: Դա երևի իմ ամենասիրելի հիշողությունն է: Ոչ քեզանից առաջ ու ոչ էլ քեզանից հետո, ոչ մի հպում չէր կարող ջնջել հետքերն այն նրբության, որը դու թողել էիր մաշկիս վրա: Ես հիշում եմ խենթ գիշերները, որ անցկացնում էինք անվերջ խոսելով, ու նշանակություն չուներ, որ հեռու էինք իրարից, այդ հեռախոսային կապը մեզ մոտեցնում էր իրար, անգամ ավելի շատ, քան ֆիզիկապես էր հնարավոր լինել: Continue reading

Երբեմն կներես ասելը բավական չէ

maxresdefaultԵրբեմն մեր հիշողության մեջ մնում են բառեր, որոնք դիպչում են մեր սրտի նուրբ լարերին, պահեր, որոնցում զգացել ենք մեզ աշխարհի ամենաերջանիկ մարդը, մարդիկ, ովքեր պարգևել են այդ երջանիկ պահերը ու նրանք, ում հետ հավերժ ուզեցել ենք կապել մեր սիրտն ու հոգին, մեր ճակատագիրը: Բայց հաճախ կյանքն այնպես է դասավորվում, որ դրանք, իրոք, մնում են միայն հիշողության մեջ ու երազներում: Կորչում են այդ պատկերացումները երջանիկ ապագայի մասին, կորչում են բոլոր խոստումները, որոնք կարծես թե կատարվելու էին ու երբեք չէին կարող ժխտվել: Ամենից միայն չմոռացվող բառերն են մնում, որոնք ամեն անգամ կրկին արտասանվելիս, թեկուզ ուրիշի կողմից, նորից ու նորից ամեն ինչ հիշեցնում են, կրկին բոցավառում են արդեն վաղուց մարած կրակը: Continue reading

Կյանքը խաղ է

largeԿյանքը դա ամենահետաքրքրական խաղն է,որն սկսվում է այն պահից,երբ ծնվում ենք ու շարունակվում է մինչև կյանքի վերջ:ՈՒ ինչպես յուրաքանչյուր խաղի մեջ, այստեղ էլ կան կանոններ,որոնց հետևելը պարտադիր է,կան միջոցներ ու ուղիներ այս խաղն անցնելու համար:Ամեն ինչ իրոք որ այդպես է,մենք յուրաքանչյուրս մեծ հետաքրքրասիրությամբ խաղում ենք ու այդ մեր խաղն կարող է լինել հեշտ կամ դժվար,խոչնդոտներով լի,ու յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր խաղի ձևը,դժվար կամ հեշտ լինելու աստիճանը ու թե ինչպիսին պետք է լինի իր կյանքի խաղը:Ապրելու ընթացքում այս ամենի լրջությունը հնարավոր է չհասկանանք ու ապրենք այն հույով,որ դեռ մի քանի կյանք էլի ունենք,բայց իրական կյանքի ու խաղի միջև միակ տարբերությունը հենց այն է,որ միայն մեկ կյանք ունենք ու սխալվելու հնարավորություն չկա:Չի կարելի հանձնվել ու հետ կանգնել արդեն արված քայլից,որովհետև դրանով հետ կմնաս մյուս խաղացողներից:
Կյանքը խաղ է,իսկ մենք նրա մասնակիցները,մեր կամքից անկախ խաղում ենք,իսկ նրա կանոններն սովորում ենք ապրելու ընթացքում,հաճախ սխալվում ենք,ինչի արդյունքում մեջքից հարված ենք ստանում ու դժվար է լինում նորից ոտքի կանգնելը,իսկ հաճախ ամեն գնով շարունակում ենք գնալ առաջ: Continue reading

Միայնակ,գիշերվա մթության մեջ

dfdԳիշեր է,նստած եմ սենյակումս,մտածում եմ տարբեր բաների մասին ու հասկանում եմ,որ ամբողջ օրը միշտ ուրախ, կատակասեր, զվարճալի,գժուկ աղջիկը ինչի է վերածվում գիշերվա մթին:Ցերեկային լույսի ներքո դա ընդամենը դիմակ է,որ կրում են բոլորը ու պարզապես “ժպտում են”:Ժպիտի միջոցով մենք թաքցնում ենք մեր ցավը,տխրությունը ու հաճախ արցունքները:Այս կյանքը “լացելու” աստիճան ծիծաղելի է դառնում:Ամեն մարդ իր հոգու մեջ զգում է ցավ,ինչ որ իրադարձությունից մնացած,ինչ որ մեկի պատճառով զգացած ու ամենքը յուրովի են տառապում,սակայն շատ քչերն են,որ իրենց մեջ ուժ են գտնում և ծիծաղի միջոցով թաքցնում են ցավը,իսկ ոմանք չեն կարողանում ու այդ ցավի պատճառով կործանվում են,չկարողանալով հաղթահարել այն ու մոռանալ:Ասում են` ամենաբարձր ծիծաղում են նրանք,ում սրտում ամենամեծ ցավն է ապրում: Continue reading

Անզգայանալ

imageԵրանի ուղեղում,կամ սրտի մեջ մի կոճակ լիներ “անզգայանալ” անվանումով,որի օգնությամբ հնարավոր լիներ չզգալ ոչինչ,մի որոշ ժամանակ ապրել առանց սրտի,առանց զգացմունքների ու հանգստանալ ամեն ինչից:Անզգայանալ ու ապրել այնպես,որ ոչ ոք չկարողանա մոտենալ հոգուդ,ոչ ոք չկարողանա մտնել սրտիդ մեջ,որովհետև,երբ հետո հարմարվում ու սովորում ես նրա գոյությանը,նա հանկարծակիորեն անհետանում է ու սրտիդ մեջ մի մեծ տեղ դատարկ է մնում,սիրտդ սկսում է ցավել,կտոր-կտոր լինել:
Երանի մանկության տարիներին,երբ ընկներով վնասում էինք ծնկներս,բայց սրտերս անվնաս էր մնում,երբ ոչինչ չէր հետաքրքրում,բացի մանկական խաղերից,ոչնչի մասին չէինք մտածում ու աշխարհ հրաշալի էր թվում: Continue reading

Այս փոփոխական կյանքը

Այնքան փոփոխական է այս կյանքը,ինչքան բան հնարավոր է փոխվել մեկ օրվա,ժամվա կամ էլ մի քանի վայրկյանի ընթացքում:Իսկ առավել ևս տարիների ընթացքում կյանքն ամբողջությամբ կարող է փոխվել,ու կյանքի հետ միասին փոխվում է մարդը:Կյանքն ստիպում է փոխել մտածելակերպդ,մարդկանց հանդեպ karusel' kacheli parizhվերաբերմունքդ,ամեն ինչ,կարծես,մահանում է ներսումդ ու նորից է առաջանում,զգում ես,որ մեծացել ես ու մեծավարի ես սկսում մտածել,ամեն ինչին ուրիշ աչքերով ես նայում,սառն ես դատում ամեն ինչ ու փորձում ես ամեն կերպ դիմադրել կյանքի հարվածներին,փորձում ես հեշտությամբ անցնել քեզ տրված փորձությունները ու հաղթող դուրս գալ,իսկ պարտվելու դեպքում էլ չհանձնվել,կամաց-կամաց,ժամանակի ընթացքում ձեռք ես բերում բնավորություն,կամքի ուժ ու արարքներիդ մեջ ես տեսնում փոխվելուդ արդյունքը:
Կյանքում շատ զգացողություններ ստիպում են փոխվել,այդ թվում սեր,տխրություն,հոգու ու սրտի անբուժելի ցավ,հիասթափություն,ու նույնիսկ երջանկությունն է ստիպում փոխվել,չնայած ամենքը իր յուրովի ազդեցությունն են թողնում փոփոխությանդ վրա,ու զգում ես,որ փոխվում է քո մեջ ինչ որ բան:Կյանքի ամեն մի հարված պատճառ է դառնում փոփոխության,ամեն ինչ,ինչ որ չափով փոխում է: Continue reading