Tag Archive | Ցավ

Դժվար է վստահել մարդկանց

2d8ea616cbb9200a555ab274753319f7Հիասթափությունն` սարսափելի զգացմունք է:
Այն չի գալիս ինչ-որ կոնկրետ պահի, այլ կուտակվում է կամաց-կամաց, ժամերով, օրերով, շաբաթներով, երբեմն նույնիսկ տարիներով: Այն մտնում է հոգուդ մեջ, լցնելով այն ամեն նեղացնող բառով, թանկ մարդու սխալ արարքով, իսկ երբեմն հենց բառերի, երկխոսության, դեպի քեզ ուղղված ինչ-որ արարքների բացակայությունով, որոնք օգնում են հասկանալ մարդկանց հարաբերությունն քեզ հետ, կամ ավելի շուտ, նրա բացակայությունը: Կարելի է երկար արդարացնել հարազատ մարդկանց, ապրել միայն նրանց պրոբլեմներով, վերջին հաշվով ներել նրանց ամեն ինչ, իսկ հիասթափությունն ավելի ու ավելի է լցնում հոգիդ: Այն ճեղքում է հոգիդ ներսից, ու մի պատահական հարվածից կոտրվում է վերջնականապես: Մնում է միայն մի բան` վերջին անգամ ներել, մաղթել երջանկություն, բայց այլևս չմասնակցել նրանում:
Մի անգամ խաբված մարդն այլևս չի հավատում հրաշքի: Մարդիկ փակվում են իրենց մեջ այն ամենից հետո, երբ նրանց սրտի վրա ոտքերն են մաքրում: Շատերն մոտենում են քեզ այնքան, որ սկսում ես վստահել, իսկ հետո թիկունքից դանակահարում են: Այսպիսին է իրականությունը: Այդ պատճառով են մարդիկ դառնում ինքնամփոփ, ռեալիստ, ինչու չէ նաև ցինիկ: Երբ հանում են իրենց աչքերից վարդագույն ակնոցներն, փորցում են քիչ վստահել շրջապատին: Continue reading

Advertisements

Գոյատևել կարևոր մարդկանց կորցնելուց հետո

6e43575079d340e90d44b372692cfb19Իսկ դուք երբևէ նկատել ե՞ք ինչպես են ավարտվում հարաբերությունները, ինչպես են միմյանց համար անչափ կարևոր մարդիկ դառնում օտար, ինչպես է ավարտվում սերն, որն երբեք չպիտի ավարտվեր: Հարաբերությունների մեջ ամենացավալին` դա ճեղքն է: Թվում է, թե ոչինչ չի ջարդվել, թվում է, չի էլ երևում, աննկատելի մի ճեղք է, բայց միևնույնն է, զգում ես ինչպես են իրարից առանձնանում երկու շատ մոտ մարդիկ, դադարում է գոյություն ունենալ այն կարևորությունը, ջերմությունն ու սերը, որ կապում էր նրանց: Այդ մի ճեղքով բաժանվում են մարդիկ: Զգում ես, թե ինչպես են սկսում հետզհետէ չպատասխանել զանգերիդ, չկարդալ հաղորդագրություններդ, չհետաքրքրվել անցկացրած օրովդ ու սկսում են կամաց-կամաց սառել քո հանդեպ: Հավատացնում եմ ձեզ, ահավոր զգացողություն է, երբ շատ լավ հասկանում ես, որ շատ շուտով ամեն ինչ վերջանալու է, որ էլ ոչինչ փրկել չես կարող, բայց վախենում ես բարցրաձայնել, որովհետև հնարավոր է հենց այդ պահին ցանկություն հայտնեն բաժանվել, իսկ դու ուզում ես ևս մի քանի րոպե, ժամ, օր մնալ սիրած էակիդ կողքին, խոսել նրա հետ ու լսել նրա ձայնը: Այդպես վերջանում են հարաբերությունները, որոնցում սերն հավերժ պահելու հարյուրավոր խոստում կար:
Մարդիկ գնում են, երբեմն ինչ-որ բանից դրդված, երբեմն` անպատճառ, բայց օրերից մի օր բոլորն էլ գնում են: Հեռանում, լքում են այն կարևոր մարդիկ, ովքեր քեզ համար օդ ու ջրի նման կաևոր էին դարձել, հանուն որոնց պատրաստ էիր կյանքդ տալ, ու հիմա, նրանց գնալուց հետո հոգումդ դատարկություն է ու տանջում է միայն մի հարց` “Ինչպե՞ս… ինչպե՞ս ապրել հիմա, ինչպե՞ս գոյատևել առանց նրանց”: Continue reading

Մարդիկ չեն փոխվում

0338188395383703250baedabb1f7c5aՊե՞տք է արդյոք տալ մարդկանց երկրորդ շանս: Այս հարցն այնքան հաճախ եմ ինքս ինձ տվել, բայց այդպես էլ պատասխանն չեմ գտել: Վստահ եմ, յուրաքանչյուրի մոտ եղել է այդպիսի մի դեպք, երբ երկմտել են, տա՞լ թե չէ այդ երկրորդ շանսն, որն կարող է երկուսիդ կյանքն էլ ամբողջովին փոխել:
Տա՞լ շանս, թե՞ ոչ: Չէ՞ որ, եթե այդ երկրորդ շանսն չլինի, չի լինի կողքիդ նաև այդ մարդը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ամեն դեպքում տաս այդ շանսը: Նա կփոխվի ու կփորձի լինել ավելի լա՞վը, թե՞ կընդունի այդ շանսն ինչպես պարտավորություն:
Ինչ – որ տեղ դու հասկանում ես, որ ոչինչ էլ չի փոխվի, որ մարդն մնում է այնպիսին, ինչպիսին կա: Ոչ մի փոփոխություն չի լինի ու նա կրկին կշարունակի քեզ ցավ պատճառել: Դու կասես ինքդ քեզ. “Ոչ, երկրորդ շանս չի լինի”, բայց որոշ ժամանակ անց կրկին ի հայտ են գալիս, ոչ միայն երկրորդ, այլև երրորդ, չորորդ ու հինգերորդ շանսերը: Դու հասկանում ես, որ սխալ ես անում, բայց նորից, չգիտես ինչի, փնտրում ես նոր փաստարկներ ու արդարացումներ այդ մարդու ու իր արարքների համար, այն մարդու, ում համար սովորական բան է ստանալ քո կողմից ևս մեկ շանս: Դու մտածում ես, որ տալով մարդուն ևս մեկ շանս, մի մեծ նվեր ես անում նրան, որի համար նա անչափ շնորհակալ կլինի, բայց իրականում, չի լինի:
Տա՞լ, թե՞ չէ մարդուն սխալվելու իրավունք: Դա կախված է հանգամանքներից ու մարդու սկզբունքներից: Երբևէ եղել է՞, որ մտածես. “Վերջ, այլևս չեմ համբերելու ու ներելու նրա այսպիսի վերաբերմունքը”, իսկ հետո, ինքդ քեզ հակառակվելով, գտնել նրա արարքներին միլիոն արդարացում:  Continue reading

Ես հասկացա, որ դադարել եմ սիրել

19624674_248691698951648_8394027303834746880_nԵս հասկացա, որ դադարել եմ սիրել:
Ճիշտ է, բավականին շատ ժամանակ էր հարկավոր, դա հասկանալու համար, բայց վերջ ի վերջո զգացի, որ նա այլևս գոյություն չունի ինձ համար, այլևս չկա իմ սրտում: Արդեն հանգիստ քնում էի, չէի լացում մինչև առավոտ, չէի հիշում հաճելի պահերը, այլևս չէի մտածում, թե որտեղ է նա ու ում հետ, չէի ստուգում նրա սոցիալական ցանցերն ու չէի թերթում նրա նկարները, չէի զանգում ու գրում նրան: Ինձ այլևս չէին հետաքրքրում նրա նոր ընկերուհիները, դադարել էի նայել նրա սիրած ֆիլմերն ու օգտագործել նրա բառերը: Գժի պես չէի վազում, երբ ինչ – որ մեկն զանգում էր հեռախոսին: Այլևս չէի լսում նրա ուղարկած ու նրան դուր եկած երգերը ու այն երգերը, որոնք հիշեցնում էին նրա մասին: Այլևս ոչ մեկից չէի լսում, որ ասեին աչքերս փայլում է, նրանք այլևս չէին փայլում:
Ես հասկացա, որ դադարել եմ սիրել:
ՈՒղղակի կամաց – կամաց դադարել եմ նրա մասին մտածել, ինքս էլ չնկատելով դա: Ես հասկացա, որ այլևս չեմ փնտրում նրա հետ հանդիպումներ ու չեմ ուզում տեսնել նրան: Հետզհետե մոռանում եմ նրա դիմագծերը, որոնք այնքան շատ էի սիրում: Continue reading

Հնարավո՞ր է սիրել ցավը

a35f6f1af705bc86b49b38e5c170e6c2Լինում է, չէ՞, որ սիրտն սովորում է ցավին, նրա համար ուղղակի սովորական է դառնում զգացած այն ցավը, որ կա նրա ներսում: Սիրտն դադարում է լսել քեզ, դադարում է զարկել ինչ որ մեկի համար:
Աշխարհում ամեն ինչի հանդեպ հնարավոր է սեր առաջանալ, նույնիսկ ամենաանհավականան բաների նկատմամբ, բայց արդյոք հնարավոր է սիրել ցավը, սիրել այն, ինչն սպանում է քեզ ներսից: Հնարավո՞ր է: Իրականում, մենք բոլորս էլ սիրում ենք ցավը: Սկզբում զգում ենք անբացատրելի զգացմունքներ, սիրահարվում ենք, սիրում ենք, երջանկանում ենք, բայց հանկարծակի, այդ գեղեցիկ զգացմունքը վերածվում է ցավի, իսկ մենք շարունակում ենք սիրել, սիրել այն ցավը, որն մնում է ամենագեղեցիկ զգացմունքից, սիրուց հետո: Շարունակում ենք սիրել առանց ափսոսալու, անկախ նրանից ինչքան ցավոտ է սրտին, անկախ նրանից, որ այդ ցավից մեռնել ենք ուզում, միևնույնն է, չենք կարող հրաժարվել այդ ցավից, որովհետև սիրտն սովորում է դրան: Սիրտն այնքան անօգնական է դառնում, այն ոչ կարողանում է լինել երջանիկ, ու ոչ էլ հրաժարվել:
Սերն հաճախ է ցավ պատճառում, նրանից մնացած վերքն այնքան դժվար է բուժվում: Այդպիսի պահերին ուզում ես մնալ մենակ քո զգացմունքների, մտքերի ու քո ցավի հետ, որովհետև ով էլ լինի քո կողքին այդ պահին, միևնույնն է, չի հասկանա այն ցավը, ինչ զգում է հոգիդ, չի կարողանա օգնել ինչքան էլ ցանկանա: Continue reading

Հոգիս ցավում է

f4f340e96027676aa4eee74a9738d19dՑավը փոխում է մարդուն, ինչպիսին էլ լինի մարդու բնավորությունը, սովորությունները, վերաբերմունքն ու մտածելակերպը, այն փոխվում է, երբ ինչ որ մեկն ցավեցնում է: Սիրտն այլևս նույն կերպ չի կարող սիրել ու աչքերն շրջապատող իրերին նույն կերպ չեն տեսնում, թեկուզ շատ քիչ, բայց ամեն մի վատ բան վերափոխում են քեզ, տանում են քեզ դեպի անտարբերություն:
Երբ ցավում է մարդու հոգին, նա ցավ է պատճառում նաև իր շուրջն գտնվող մարդկանց: Ես հասկացել եմ դա, ուշադիր հետևելով ինքս ինձ: Եթե ես եղել եմ կոպիտ ու ինչ որ մեկին ցավ եմ պաճառել, դա միայն այն պատճառով, որ հոգուս խորքում ինքս եմ տառապել, չնայած, որ միշտ փորձել եմ չցավեցնել մարդկանց, միշտ ուրիշներին ինքս ինձնից կարևոր եմ համարել ու ամեն ինչ արել եմ, որ հանկարծ նրանք ինձանից չնեղանան, հանկարծ ինչ որ մի բան ասելով չցավեցնեմ նրանց, իսկ նրանք… որոշ մարդիկ պատահական, իսկ որոշներն միտումնաբար են ցավեցրել, շատ լավ գիտակցելով, թե ինչ են անում ու որտեղ է պետք հարվածել, ուժեղ ցավ պատճառելու համար:Բայց մարդկանց տված ցավն էլի այնքան ուժեղ չէ, ինչքան կյանքի ու սիրո: Այս երկուսն ասես խաղում են քեզ հետ ու երբեք չես կարող իմանալ նրանցից ինչ սպասես: Continue reading