Tag Archive | ֆուտբոլ

Ֆուտբոլի իմ պատմությունը

33992837_241008310003509_5501303908707860480_nԵթե ֆուտբոլի սիրահար եք, կամ էլ հետևում եք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու նորություններին, ապա անպայման լսած կլինեք, որ այս օրերին աշխարհում ընթանում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, չնայած ավելի ճիշտ կլինի ասել վերջանում է, որովհետև այսօր եզրափակչի խաղն է, որում հանդիպելու են Խորվաթիան և Ֆրանսիան, չեմ կարող ասել ինչ արդյունքով կվերջանա խաղը և ում հաղթանակով, բայց ԱՅՍ ԽԱՂՈՒՄ ես Ֆրանսիայի կողմից եմ: Իսկ թե ինչու նշեցի, որ կոնկրետ այս խաղում, պատճառը մեկն է` իմ սերն արդեն վաղուց նվիրել եմ Բրազիլիայի հավաքականին:
Բոլոր սպորտաձևերի մեջ ֆուտբոլն ինձ համար լավագույնն է, իսկ նրա հանդեպ սերն առաջացել է ինձ մոտ 4 տարի առաջ, 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցող Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության շնորհիվ: Դրանից առաջ էլ իհարկե ծանոթ էի այս սպորտաձևին, հայրս հաճախ էր նայում, ես էլ նրա հետ, ճանաչում էի որոշ ֆուտբոլիստների ու որոշ թիմերի, բայց 2014-ի առաջնությունը նայելով սկսեցի էլ ավելի հետաքրքրվել ֆուտբոլով ու սիրել: Չգիտեմ ինչի, հավաքականներից ինձ միանգամից գրավեց Բրազիլիայի հավաքականը: Միգուցե պատճառն այն էր, որ միշտ ինձ դուր է եկել այդ պետությունն, հետո սկսեցի հետաքրքրվել նրա ֆուտբոլիստներով, տեսա այնտեղ Նեյմարին ու… սիրահարվեցի 😀 : Continue reading

Advertisements

Barcelona ❤ 💋

Սիրում եմ սպորտ,նայում եմ ամեն տեսակի սպորտաձևեր,իսկ ֆուտբոլ սկսեցի սիրել հատկապես մի քանի տարի արաջ: Ամեն ինչ սկսվեց նրանից,որ դպրոցում մենք հաճախ էինք ֆիզկուլտուրայի ժամին ֆուտբոլ խաղում ու դա ինձ մոտ լավ էր ստացվում,հետո սկսեցի սիրել նաև ֆուտբոլ
նայելը,սկսեցի հետևել տարբեր թիմերի խաղերին և նրանց մեջ ինձ ամենաշատը դուր եկավ Բարսելոնան: 😊😏
imageԲարսելոնա-թիմ,որն եղել է ու կմնա ամենալավը,որն ուղակի զարմացնում է ինձ իր խաղով,ամբողջ խաղի ընթացքում լարվածության մեջ է պահում բոլորին,շատ անկանխատեսելի  է և կարող է անգամ վերջին րոպեին գոլ խփել ու հաղթել,այ հենց դա է ինձ love_for_fcbarcelona__by_ellenacdc-d3ardkbդուր գալիս այս թիմի մեջ:ՈՒնի տաղանդավոր ու հրաշալի խաղացողներ,և նրանց մեջ լավագույնն է Մեսսի,Սուարեզ,Նեյմար եռյակը,երեք իմ ամենասիրելի ֆուտբոլիստները,առանց որոնց Բարսելոնան չէր լինի այդքան ուժեղ:Իհարկե պետք է նշել նաև մնացածներին,քանի որ նրանք նույmaxresdefaultնպես մեծ դեր են կատարում այս թիմի մեջ: ⚽
Բարսելոնան իր աշխատասիրության շնորհիվ հասավ բարձր աստիճանի ու մեծ բարձունքների և շարունակում է մնալ այնտեղ:Իհարկե եղել են նաև անկման պահեր,եղել են պարտություններ,որոնց պատճառը եղել է վատ խաղալը կամ էլ ուղակի անհաջողությունն ու անբախտությունը, բայց նրանք չեն դադարել հավատալ,երբեք չեն հանձնվել ու շարունակել են պայքարել,պայքարել են հանուն իրենց tumblr_nge179fI7Q1qjhupxo1_1280հաղթանակի:
Պատահական չի որ սիրում եմ Barca,քանի որ այս թիմը իրոք արժանի է այդ սիրուն ու հարգանքին,նրանց խաղը հաճույք է պատճառում հանդիսատեսին,նրանցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ոճ և յուրաքանչյուրն կարող է փոխել ֆուտբոլային հանդիպման ընթացքը` իր հիանալի խաղով: ⚽ 🏃
Բարսելոնայի ուժը իր խաղացողների միասնության ու միասին աշխատանքի շնորհիվ է,նրանք մի ընտանիք են դարձել և հարգում ու սիրում են իրար փոխադարձ կերպով,օգնում են միամյանց ցանկացած դժվար պահին ու միշտ կանգնած են կողք կողքի,ինչ էլ որ պատահի:
Ճիշտ է,ես հարգում եմ նաև Real Madrid-ին ու մնացած բոլոր թիմերին,բայց ասել եմ ու էլի կասեմ Բարսան ամենալավն է: ❤💕❤   Continue reading