Tag Archive | happy birthday to me

Արդեն 19 կամ 18+1

IMG_20180203_110705_842Այսօր իմ օրն է, այն օրը, որին ամեն տարի մեծ ուրախությամբ եմ սպասում, ամեն տարի այս օրն սպասում եմ ինչ որ հրաշքի, ու ամեն տարի ինչ որ մի հետաքրքիր ու զվարճալի բան անպայման լինում է: Այսօրն իմ օրն է, իմ ծննդյան օրը, ու այս օրով ամեն տարի շատ բան է փոխվում:
Արդեն 19, չնայած 18+1 ավելի ճիշտ է, քանի որ հոգով ես միշտ մնալու եմ 18 տարեկան 😀 : Մեկ տարի էլ անցավ, մեկ տարով էլ մեծացա, այդ մեկ տարում լիքը բան փոխվեց, ինձնից սկսած, ու զգում եմ, որ այդ փոփոխությունը տարեց տարի զգալու եմ, որովհետև ամեն տարին ինչ որ մի նոր բան է իր հետ բերում, նոր փոփոխություններ, հետաքրքիր պահեր, երջանկություն, ցավ, ժպիտներ, ու բազմաթիվ արկածներ: Հրաշք տարի էր այս տարին իր ամեն ինչով, բայց նաև դժվար, որովհետև շատ դժվարությունների միջով եմ անցել, ու հաղթահարել եմ դրանք, մի երազանքիս հետևից գնացել եմ Թբիլիսի, իսկ մյուս երազանքս թողել եմ այստեղ, բայց միշտ նրա հետ եմ եղել ❤️ : Շատ պահեր են եղել այս տարվա մեջ, որոնք մնացել են հիշողությանս մեջ ու ինձ երջանկություն են պարգևել:
Անցավ 18 ամյակս ու արդեն 19 տարեկան եմ: Հիմա արդեն մեծ եմ ու հիմա եմ զգում, որ չեմ ուզում այլևս մեծանալ, չեմ ուզում անցնեն տարիները, ուզում եմ միշտ մնալ 18, կամ թեկուզ 19 տարեկան: ՈՒզում եմ վայելել երիտասարդությունս, ապրել այս տարիները լիարժեք ու բաց չթողնել ոչ մի րոպե: Continue reading

Advertisements

Քայլ դեպի մեծերի աշխարհ կամ ծնունդս շնորհավոոոորրր :Դ

Մեկ քայլ… Ընդհամենը մեկ քայլ ու ես մեծերի աշխարհում եմ, արդեն չափահաս, ուրիշ մտածելակերպով ու տարբեր այն մտածելակերպից, որն ունեյի մեկ տարի առաջ ու դրանից էլ ավելի վաղ, արդեն փոխված ինչ-որ չափով, որովհետև կյանքիս ճանապարհին ապրած այդ ամեն տարին ինչ-որ նոր բան է տվել ինձ ու փոխել իմ մեջ ամեն ինչ, այդ տարիների հետ մեծացել եմ ու նրանց հետ շատ բան եմ սովորել:
Արդեն 18 տարեկան… Եթե անկեղծ լինեմ, հավատս չի գալիս:ՈՒղղակի, չգիտեմ ինչի, ինքս չեմ հավատում, որ դառնում եմ 18 տարեկան:6935d4b9-5e60-42e1-b586-9c1dcafec4dc Երբ փոքր էի, անհամբեր սպասում էի, թե երբ եմ մեծանալու, ու դա իմ ամենամեծ երազանքն էր… Երազանքս կատարվեց, բայց ինչ-որ մի փոքրիկ տխրություն առաջացավ ներսումս, երևի այն պատճառով, որ մանկությունս վերջացավ, վերջացավ այն անհոգ ժամանակաշրջանը ու այլևս հնարավորություն չունեմ վերադառնալու այնտեղ ու հիմա պետք է իմ տեղը գտնեմ մեծերի աշխարհում: Բայց հոգով երբեք չեմ դադարի մնալ մանուկ, սիրել այն ամենը, ինչ սիրել եմ փոքր հասակում, մանկան նման մնալ բարի ու ամեն ինչին նայել բարության աչքերով, որովհետև կյանքն իրոք գեղեցիկ է, իսկ մարդիկ… մարդկանց մի կերպ հնարավոր է հանդուրժել: Continue reading

Tiktime-ը մեկ տարեկան է :)

birthday-wishes-my-friend-8Այսօր Tiktime բլոգը դառնում է մեկ տարեկան: Ընդամենը մեկ տարի առաջ էր,որ գրեցի առաջին գրառումս ու չգիտեյի,թե ինչպիսի հաջողություններ կունենա բլոգս,չէի պատկերացնում,որ սա կդառնա իմ ամենասիրած զբաղմունքներից մեկը:
Վաղուց էի ուզում սարքել բլոգ,որտեղ կլինեն իմ մտքերը,որտեղ կկարողանամ կիսվել ինձ հետաքրքրող թեմաներով,ու որոշեցի իրականացնել այդ նպատակս,մտածեցի անուն,ընտրեցի կայքի դիզայնը,ձևավորեցի իմ ուզած ձևով, (ճիշտ է այդ ժամանակ այնքան էլ բան չէի հասկանում բլոգներից,բայց ժամանակի ընթացքում շատ բաներ սովորեցի),և ահա ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրը գցեցի առաջին գրառումս:Այն դառձավ իմ փոքրիկ աշխարհը,լցված իմ մտքերով ու պատկերացումներով,որտեղ ես առանց քաշվելու ու վախենալու կարող էի արտահայտել մտքերս:Չնայած ես այդ ժամանակ պատկերացում անգամ չունեյի,որ կարող է իմ այս բլոգը գործել,բայց արի ու տես որ արդեն մեկ տարի է այն գործում է ու ունեմ շատ այցելուներ` մարդիկ,ում իրոք հետաքրքում են իմ գրառումները: Continue reading

ՄԵծ անակնկալ իմ գիժ ընկերուհիներից :D

Ճիշտն ասած,այսօր ամենաքիչն էի սպասում,որ կտեսնեմ դասարանցիներիս,քանի որ հիվանդ էի ու դասի չէի գնացել,համ էլ բոլորը արդեն շնորհավորել էին ինձ ու չէի Sight_2016_02_04_163523_245սպասում,որ այսպիսի անակնկալ կանեն:Իսկ թե որն էր այդ անակնկալը` հիմա կպատմեմ.

Էսօր արդեն մի քանի անգամ ինձ զանգել էր Ինեսան (իմ ամենամոտ ընկերուհին),ու ինձ թված,ուղակի,քանի որ իմ ծնունդն է,դրա համար այսպիսի մեծSight_2016_02_04_163149_505 ուշադրություն է դարցնում ինձ,բայց ինչպես երևում է,պատահական չէր,իմ խելառների մտքին մի բան կար 😀 :Իսկ վերջին անգամ որ զանգեց,ասեց,որ շատ կարևոր բան ունի ինձ ասելու,ու որ գնամ իմ սենյակ,դե ես էլ մտածեցի այնպիսի բան է,որ չպետք է մերոնք իմանան,դրա համար որոշեցի,որ խոհանոցում ավելի հարմար կլինի խոսել ու գնացի խոհանոց…ու պատուհանից ինչ տեսնեմ…Իմ դասընկերուհիները փուչիկներով եկել են ինձ շնորհավորելու,դա այսօրվա իմ ամենամեծ անակնկալն էր,անցկացնել այս օրը իմ գիժ ընկերուհիների հետ,խոսել,ծիծաղել,անթիվ,անհամար նկարվել ու անցկացնել շաաաատ ուրախ օր 😀 Իմ խելառ ընկերուհիներ անչափ շնորհակալ եմ ձեր այս մեծ անակնկալի համար,դուք իմ այս օրը դարձրեցիք անմոռանալի ու շատ բարձր տրամադրություն պարգևեցիք ինձ: Շնորհակալ եմ,ես ձեզ շաատ շաաատ շաաաատ սիրում եմմմմմ

 

Sight_2016_02_04_165411_480Sight_2016_02_04_163523_245

Continue reading

Happy Birthday To Me :D


Aksan hj201fffffd4 (26)17 տարեկան…Այսօր լրանում է իմ ծննդյան 17 տարին:Տարիներ,որոնք կազմում են իմ կյանքի ամենաանհոգ ու երջանիկ ժամանակահատվածը` մանկությունը,իմ կյանքի պատմության սկիզբը:Ինչքան արագ անցան այս 17 տարիները,ոնց որ երեկ լիներ,որ մայրիկիս ձեռքը բռնած ման էի գալիս 🙂 ,ուրախ,զվարթ թռչկոտում էի,իսկ հիմա մեծ աղջիկ եմ դարձել` ավելի լուրջ ու հավասարակշռված (չնայած իմ մեջ մնացել են ու միշտ էլ մնալու են էտ իմ խենթ ու խելառ բնավորության գծերը,որոնք առաջին հայացքից չեն երևում 😀 ):
Այսօր իմ ամենասիրած տոնն է,որին ամեն Continue reading