Tag Archive | heart

Ժամանակն անզոր է հիշողության դեմ

 

imageԻնչ տարօրինակ է… Անցնելով տարիներ, իմ մեջ դեռևս մնում են հիշողություններ քո մասին: Ես հիշում եմ քո ձայնը` խռպոտ ու ինքնավստահ, որն ամեն անգամ լսելիս, սիրտս արագ էր զարկում: Հիշում եմ աչքերդ, որոնք միշտ այնպես խորաթափանց էին նայում իմ էության մեջ, որ ամեն անգամ մարմնովս սարսուռ էր անցնում քո հայացքից: Հիշում եմ ձեռքերիդ ջերմությունը: Դա երևի իմ ամենասիրելի հիշողությունն է: Ոչ քեզանից առաջ ու ոչ էլ քեզանից հետո, ոչ մի հպում չէր կարող ջնջել հետքերն այն նրբության, որը դու թողել էիր մաշկիս վրա: Ես հիշում եմ խենթ գիշերները, որ անցկացնում էինք անվերջ խոսելով, ու նշանակություն չուներ, որ հեռու էինք իրարից, այդ հեռախոսային կապը մեզ մոտեցնում էր իրար, անգամ ավելի շատ, քան ֆիզիկապես էր հնարավոր լինել: Continue reading

Խեղդվում եմ մտքերիս մեջ

666348cf8afd4b54906a884f571d8883_i-290Մտքեր… Մտքեր… ՈՒ էլի մտքեր… Կրկին սկսել եմ չքնել գիշերը այդ մտքերի պատճառով: Հազիվ կարողացել էի ազատվել այդ տանջող սովորությունից, իսկ հիմա կրկին մտքերս չեն թողնում քնել: Ապրած ամեն մի վարկյանը ֆիլմի նման անցնում է աչքերիս առջևով, իսկ պատկերացումներս, ասես, երազ լինեն` իրական ու միևնույն ժամանակ երևակայական: Ա~խ էլի մտքեր, մտորումներ շրջապատող ամեն ինչի մասին: Մտածում եմ էլի, բայց շատ բաներ այդպես էլ հասկանալ չեմ կարողանում, որոշ արարքների պատճառներ չեմ գտնում, որոշներին ներել չի ստացվում, որոշներին էլ` վստահել: Մտքերիս մեջ հարցերիս պատասխաններն եմ փնտրում, ինքս ինձ հարցնում եմ, իսկ պատասխան չունեմ: Երբեմն մտքերն օգնում են հասկանալու շատ բաներ, բացատրելու ու կշռադատելու, իսկ երբեմն դրանք սպանում են, չեն թողնում ապրել, անխնա տանջում են: Մտածելու ունակությունն երբեմն անտանելի է դառնում: Continue reading

Կախվածություն մարդկանցից, երազներից ու իրականությունից

16908399_1843120819291266_7262591175557644288_nՄիշտ դժվար է, թողնել այն մարդուն, ում հետ կապնվել էիր, ում հանդեպ կախվածություն էր առաջացել: Դժվար է, որովհետև մարդիկ սովորում են միմյանց, որովհետև ժամանակի ընթացքում երկուսի հոգիներն միաձուլվում են ու առաջանում է կապ, կախվածություն, ու այնքան դժվար է լինում այդ կապը քանդել, բաժանվել այն մեկից, ում հետ սիրտդ նույն կերպ էր բաբախում: Բայց երբեմն դա անհրաժեշտ է: Այո, լինում են դեպքեր,երբ հրաժարվում ենք սիրած գործից, այն պատճառով, որ շղթայվում ենք նրան ու ժամանակ անց այն սկսում է հոգնեցնել կամ էլ ավելի վատ` սկսում է ցավ պատճառել: Այդպես է նաև ընկերների ու սիրած էակի դեպքում, միայն այն տարբերությամբ, որ նրանց տված ցավն չի բուժվում : Բայց երբեմն, իրոք, ավելի լավ է թողնել մարդկանց անցյալում, որպեսզի ապագայում նրանք այլևս չցավեցնեն, որ չցավի սիրտը:
Որոշ մարդկանց կորցնելու համար շատ եմ ափսոսում, իսկ ոմանց դեռ մի քանի օր առաջ պետք է կորցրած լինեի: Ամեն մարդ մեր կյանքում ինչ որ դեր է կատարում, ու միայն նրանց գնալուց հետո ենք հասկանում, թե ինչու էին մեր կյանքում, որն էր պատճառը նրանց արարքների: Continue reading

Հիասթափություն

017d44df77a0289e27c9e01caaf7df6cԿյանքը լի է հիասթափություններով ու հաճախ ենք մենք հիասթափվում ինչ որ բանից կամ ինչ որ մեկից ու հիասթափվում ենք այն պատճառով, որ միշտ ավելիին ենք սպասում, սիրում ենք կյանքին մեր գույներով նայել, մարդկանց մեջ տեսնել այն, ինչ ինքներս ենք ցանկանում, իսկ երբ ճանաչում ենք նրանց, հիասթափվում ենք, որովհետև նրանք իրականում այն չեն, ինչ մենք ենք պատկերացրել:
Երբեմն հիասթափության մեջ հենց ինքներս ենք մեղավոր, որ չենք ընդունում կյանքն ինչպես կա ու ավելին ենք պահանջում: Ով ոչինչի չի սպասում, երբեք չի հիասթափվում: Իսկ երբեմն էլ մենք մեղք չունենք, այլ որոշ մարդիկ այնպիսի արարքներ են կատարում, որոնք տեսնելով մարդն մի քանի վարկյանում ընկնում է աչքիցդ, նրա հանդեպ հարգանքն վերծվում է ատելության ու հասկանում ես, որ ոչ ոք քո պատկերացրածի պես չէ, բոլորն օրերից մի օր կարող են դավաճանել քեզ, թողնել, մոռանալ խոստումներն ու ուղղակի հեռանալ:
Ամենաուժեղ զգացմունքը կյանքում հիասթափությունն է, ոչ կարոտը, ոչ խանդը, ու նույնիսկ ոչ ատելությունը, նրանցից հետո գոնե ինչ որ բան հոգում մնում է, իսկ հիասթափությունից հետո միայն դատարկություն, որն ոչնչով չի լցվում: ՈՒ ամենասարսափելին այն է, որ ամեն ինչ հիասթափությունով չի վերջանում, նրան հաջորդում եմ անտարբերությունը, ու կորցնում է ամեն ինչ իր նշանակությունը, դառնում ես անտարբեր ամեն ինչի նկատմամբ, իսկ դա նույնն է ինչ մեռնելը, որովհետև քեզ համար միևնույնն է, գոյությունդ էլ իմաստ չունի, էլ չկա պատճառ սիրելու, չկա հավատ մարդկանց վստահելու ու չկա սիրտ, որում ներում կգտնվի: Continue reading

Ընդամենը մի հայացք և ուրիշ ոչինչ

14733168_665185833650896_2241520234664034304_nՄի հայացք է հարկավոր կողքից տեսնելու համար, թե ինչ է կատարվում նրա մեջ: Միայն տեսքին նայելը ու խոսելը նրա հետ, բավական է զգալու ու հասկանալու համար, թե ինչ է զգում նա: Նայում ես հայացքին ու տեսնում ես, որ նա պահում է ամեն ինչ իր մեջ: Այն ամենը ինչ զգում է, փորձում է ծիծաղի դիմակի տակ թաքցնել, թաքցնել այն թախիծը, որը ներսից կռծում է հոգին:
Նայում ես կարմրած աչքերին ու նրանցում ցավ ես տեսնում, հասկանում ես, թե քանի-քանի գիշերներ են այդ աչքերը թաքուն լացել, փաթաթվել վերմակին սեղմելով ատամները, որ չգոռա հոգու խորքում ապրող այդ ցավից:
Խոսելիս նրա հետ, բառերի մեջ թռիչք ես նկատում, ուզում է թռչել, բայց չի ստացվում, փորձում է իր ցավը մեղմացնել կախվելով հիշողություններից, իսկ հիշողություններ ասես երկնքից կախված աստղեր լինեն, որ փայլում են ամեն գիշեր, սակայն նրանց հասնել չես կարող, չես կարող դրանք կրկին կենդանացնել և գալիս է ժամանակ, երբ նա այլևս չի կարողանում թաքցնել իր զգացմունքները ու ուզում է խոսել, պատմել, բայց լսող չկա: Նստում է մի տեղ ու երազում է, կամ դուրս գալիս ու քայլում է անձրևի տակ, որի կաթիլներն ասես սփոփում են հոգին: Continue reading

Քո մեջ գտա երջանկությունս

37092e63-52a8-40c5-b45d-6ed368615474Լինում է չէ, երբ նայում ես մարդուն ու նրա մեջ տեսնում երազանքդ, նա իր ամբողջ էությամբ գրավում է ու այլևս ոչ ոք չի հետաքրքրում քեզ: Նրանում ես գտնում այն բոլոր հատկանիշներն, որոնք համապատասխանում են քո իդեալին, ու ընդհանրապես նշանակություն չունի, որ նա իդեալական չէ ու երբեք էլ չի լինի, որովհետև երբ սիրում, ես այլևս այդ իդեալականը կարևոր չի լինում, նա դառնում է երազանքներիդ ասպետը` այնքան սպասված:
Երբ սկսում ես սիրել, աշխարհն փոխում է իր գույները ու աչքերիդ առջև հայտնվում է մեկը, ում համար պատրաստ ես թողնել ամեն ինչ, նույնիսկ ամենաթանկը, որովհետև այդ պահից սկսած, ամենաթանկը դառնում է հենց նա, ու հանուն նրա պատրաստ ես զոհել ամեն ինչ, նրա հետ պատրաստ ես գնալ աշխարհի ծայրը, նրա հետ կյանքը հրաշալի է ու հեքիաթային, ու փոքր տարիքում երազած այդ հեքիաթը դառնում է իրական, ու նրանում գլխավոր հերոսները դառնում են արքայազնն ու արքայադուստրը, որոնք ապրում են երկար ու երջանիկ:
Կյանքում կարող է պատահել ամեն ինչ, նրանում այնքան շատ են անակնկալները, յուրաքանչյուր պահի կարող է փոխվել մեզ համար կյանքը, կարող է դառնալ ամբողջովին ուրիշ:  Continue reading

Զգացմունքներն ուղղակի բառեր չեն

242bd0305e0dd26846f6af105f8b0e8bԱմենքի սրտում սերը ծաղկում է յուրովի: Յուրաքանչյուրի մոտ այդ զգացմունքը տարբեր է լինում, բայց միշտ հայտնվում է հանկարծակի, անսպասելիորեն, մեկը սիրում ու նվիրվում է անմնացորդ, իսկ մյուսը այդ ամենը ուղղակի ձևացնում է ու խաբում է նրան, ով հենց իրենով է ապրում: Տարբեր է լինում սերը, տարբեր են մարդիկ նրան ընկալում: Սերը մարդուն դարձնում է բարի ու սիրալիր:Նրա շնորհիվ շուրջդ սկսում ես սիրել ամեն ինչ, սիրում ես այն, ինչ սիրում է նա (թեկուզ մի ժամանակ ասել ես, որ դա հիմարություն է),սիրում ես նրա հետ կապված ամեն ինչ, սկսում ես խոսել նրա բառերով ու շարժվել նրա նման: Ապրում ես այնպես, ինչպես կամենում ես ու անում ես այն, ինչ սիրտդ է թելադրում, սկսում ես մտածել սրտով, տեսնել սրտով, որովհետև աչքերն անզոր են տեսնելու իրական գեղեցկությունը, իսկ սիրտը տեսնում է ամեն ինչ ներսից:
Չկա այնպիսի մարդ, որ սրտում պահած չլինի սերը ու ինչքան էլ ուզենա թաքցնել այն, միևնույնն է, մի օր այն անպայման կվառի իր լույսը քո մեջ ու կասի. “Ես եկել եմ, ժամանակն է, որ դու էլ սիրել ու սիրվես, լինես երջանիկ”, և քեզ կապում է քո կեսի հետ, նրա հետ, ում աստղերն են ընտրել քեզ համար ու տիեզերքը իր ամբողջ ուժն է ներդրել ձեզ միացնելու համար: Continue reading