Tag Archive | love

Գրում եմ ու կրկին ջնջում եմ ցավոտ, հուսահատ տառերը

Ես հաճախ եմ գրում քեզ: Վերցնում եմ հեռախոսս, բացում եմ այն տեղն, որտեղ պիտի հավաքեմ տառերս ու գրեմ մտքերս, գրելու ուղղահայաց գծիկն մեկ հայտնվում է, մեկ կորում: Գրում եմ, իսկ հետո կրկին ջնջում եմ այդ ցավոտ, հուսահատ տառերը: ՈՒղղակի, գիտե՞ս, երբեմն շուրջն ամեն ինչ հանգստանում է, սառչում է, կորչում է, ու թվում է, թե միակը, ինչն մնում է իմ մեջ… դու ես ու այդ անվճռական միտքը… “իսկ գուցե… եթե մենք կարողանայինք… եթե փորձեինք…”
Ոչ: Բավականին շատ ժամանակ է անցել: Միայն ես կարող եմ ոչնչացնել ամեն ինչ: Այն ամենը, ինչով ապրում էի առաջ, ինչով ապրում եմ հիմա: Այնքան հեշտ էր մոռանալ այն ամենը, ինչ կապված չէր քեզ հետ: Բայց ոչ քեզ: ՈՒ օրեցօր, երբ ես ավելի խորն եմ մտածում, կորչելով ժամանակի, դեմքերի, զգացմունքների, իրադարձությունների մեջ, այդ հանկարծակի մոռացության պահերն ավելի խորն են դառնում, ավելի տանջալից… ու ամենքից հեռու, ամենքից թաքուն, նույնիսկ ինքս ինձ չխոստովանելով, ես գիտեմ, որ դու դեռևս սրտիս մեջ ես, որտեղ էլ լինես: Ամեն ինչ, ինչն կարևոր էր, թանկ էր, հարազատ էր… առանց քեզ իմաստ չունեն: ՈՒ այսքանից հետո ի՞նչ կարող էր մնալ ինձնից: Ասա, արդյո՞ք հնարավոր է սիրել ուրիշ մեկին: Հնարավո՞ր է հավատալ ուրիշ երազանքի: Հնարավո՞ր է հեռանալ, փախչել, կորել, գտնել ինքդ քեզ ինչ-որ մի տեղ, ու փորձել ինչ-որ մի կերպ գոյատևել, ինչ-որ բան զգալ, թեկուզև չսիրել, ժպտալ մի թեթև, գուցե նաև կարճ ժամանակով հավատալ, բայց հետո… հետո ավելի ցավոտ է լինում: Ցավոտ է այն միտքը, որ առանց քեզ ոչինչ չեմ կարող անել: 

Continue reading
Advertisements

Անցյալում մնացած մարդիկ չեն վերադառնում

77cf6fb8beed5259e53025ef82001c25Ինձ այլևս չեն հետաքրքրում մարդիկ անցյալից: Չեմ կարող ստել, որ նրանց հետ եղել է հետաքրքիր ու ուրախ, եղել եմ երջանիկ, բայց հիմա նրանք իմ կյանքում չկան ու այլևս իմաստ չունի գնալ նրանց հետևից ու խնդրել, որ հետ գան: Իհարկե ես նրանց ցանկանում եմ երջանկություն ու ամենայն բարին, բայց այլևս չեմ ուզում տեսնել իմ կյանքում: Ես ցանկանում եմ, որ անցյալն մնա անցյալում ու էլ երբեք չհիշեցնի իր մասին: Ես չեմ չարանում իմ կյանքից հեռացողների հանդեպ, ուղղակի անտարբերությունից բացի ոչինչ չեմ զգում: Դարձել եմ ավելի խիստ ինքս իմ հանդեպ ու փորցում եմ չվերադառնալ անցյալ, այլևս հետ չնայել ու չապրել անցածով: Ես դադարել եմ հարցնել ինքս ինձ, թե ինչի այսպես եղավ: Եղավ, որովհետև պետք է լիներ, այդպես էր ճակատիս գրված: Եթե մարդիկ եղել են իմ կյանքում ու հիմա չկան, ուրեմն դա ընտրություն էր` կամ իմը, կամ նրանցը: ՈՒ վերջ: Ես այլևս չեմ ուզում զգացմունքներ, որոնք վերջում խորտակվում են անորոշության մեջ, որոնք մեռնում են այն ժամանակ, երբ ես դեռ ողջ եմ: Ես հիմա ուզում եմ նայել միայն ապագային, այնտեղ են իմ երազանքներն ու նպատակները, որոնք պատրաստվում եմ իրականացնել, ու երևի ճիշտը հենց դա է, նայել միայն առաջ, ուշադրություն չդարցնել անցածին ու չհիշել անցյալը, այլ ապրել ներկայով, մտածելով ապագայի մասին: Continue reading

Մի թողեք մարդկանց մենակ

293d6a07762f2a8673a5088054aa9e28Երբեմն կյանքը մեզ այնպիսի հարված է հասցնում, որին դժվար է դիմանալ: Բայց երբ կողքիդ կա ինչ-որ մեկը, թեկուզ մեկ մարդ, բայց հարազատ, դու ամեն ինչ կհաղթահարես: Նա կօգնի քեզ միասին անցնել կյանքի բոլոր սև ուղիները: Նույնիսկ եթե ամեն ինչ անխուսափելիորեն գլորվի անդունդը, նա կմնա քեզ հետ, քո կողքին: ՈՒ դու կգտնես քո մեջ ուժ այդ ամենն հաղթահարելու, որովհետև գիտես, որ մենակ չես, որ կա մեկը, ով չի թողնի քեզ, որ դու նրան ես պետք, իսկ նա` քեզ, ու հանուն այս ամենի արժի գնալ առաջ, հանուն նրա, որ միասին բոլոր սև ուղիներն սպիտակ ներկեք, իսկ հետո նրանց վրա նկարեք ձեր երազանքներն վառ գույներով:
Բայց ի՞նչ անել… եթե չկա կողքիդ նույնիսկ այդ մեկը: Եթե ըստ էության, քո բոլոր հիստերիաները, արցունքներն ու տանջանքները, անտարբերության եւ տխրության բոլոր դրսևորումներն ու հուսահատությունից բղավելու անտանելի ցանկությունն ունեն միայն մեկ պատճառ` ոչ ոք չի ուզում մնալ քեզ հետ: Մեկ օր, մեկ ամիս կամ էլ մեկ տարի հետո բոլորն էլ գնում են: Իսկ դու նորից մնում ես մենակ: Մենակ քո մտքերի հետ, որոնք հետզհետե ոչնչացնում են քեզ: Դու հասկանում ես, որ ուրախ նորությունովդ ոչ մեկի հետ չես կարող կիսվել ու կիսել տաք ընթրիքն ձմեռային ցուրտ եղանակին, երբ տխուր ես, չես կարող դնել գլուխդ ոչ մեկի ուսին, գիտենալով, որ քեզ կհասկանան: Դու մենակ ես, ու դա ոչ մի կերպ չես կարող փոխել: Աստիճանաբար երազանքներն երջանիկ ապագայի մասին կորչում են, ու գալիս է իրականության հասկացողությունը այնպիսին, ինչպիսին կա: ՈՒ ամենասարսափելին այն է, որ դու չգիտես ինչ անել, ինչպես դադարեցնել այդ ամենը: Continue reading

Ամեն ինչ անցողիկ է

32203876b6194aaa004912d6cd67f36dԿյանքում ամեն ինչ անցողիկ է: Միշտ, երբ անձրև է գալիս, դու գիտես, որ այն կվերջանա: Ամեն անգամ, երբ ցավ են պատճառում, վերքն լավանում է: Խավարից հետո միշտ լույս է բացվում` այս մասին մեզ հիշեցնում է ամեն առավոտը, բայց այնուամենայնիվ մեզ երբեմն թվում է, թե գիշերն շարունակվելու է հավերժ: Այդպես չի լինում: Ոչինչ հավերժ չի մնում մեզ հետ` նամանավանդ մարդիկ:
Բոլորը գնում են, անխոս ու անպատճառ: Բոլորը գնում են, կորչում են, նստում են գնացք, թռնում են ինքնաթիռով, կամ էլ ասում են, որ էլ չեն սիրում: Բոլորը գնում են: Հնարավոր չէ կանգնեցնել ինչ-որ մեկին, մեխերով խփել քո կողքին ու չթողնել գնալ: Նրանց տանում են ուրիշ մարդիկ, խփում են մեքենաները, նրանք ծերանում են, հիվանդանում են, կամ էլ դադարում են սիրել ամենաանհամապատասխան պահին:
Հարաբերություններն շուտ փչացող ապրանք է: “Հավերժ ընկերները” փողոցում միմյանց հանդիպելուց չեն բարևում, սիրելի մարդիկ չեն զանգում ամիսներով: Նրանք ասում են, որ քեզանից կարևոր մարդ չկա ու անջատում են հեռախոսը այն պահին, երբ ամենաշատն ես ուզում խոսել: Ասում են “մինչ հանդիպում”, իսկ այդ հանդիպումը այդպես էլ չի գալիս:
Արդեն ժամանակն է մեծանալ ու սովորել այն ամենին, որ ոչնչի չի կարելի սովորել, կապվել: Ամեն ինչն, գրողը տանի, անցողիկ է: Անկեղծությունն մեռնում է կեղծիքի պատճառով, արդարությունը` ստի: Բաժանումն դառնում է սովորական մի բան, ինչպես կինո գնալը կամ էլ աղբը թափելը: Ամեն ինչ վերջանում է, իսկ վերջում մնում է միայն հիշողությունը, հիասթափությունից մնացած ցավը ու հասկացողությունն այն բանի, թե ինչքանով հավերժ չէ այդ գրողի տարած “հավերժը”: Ներել, ներվել ու շարունակել ապրել, սա միակ բանն է, որ մնում է վերջում` այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջանում է: Continue reading

Դժվար է վստահել մարդկանց

2d8ea616cbb9200a555ab274753319f7Հիասթափությունն` սարսափելի զգացմունք է:
Այն չի գալիս ինչ-որ կոնկրետ պահի, այլ կուտակվում է կամաց-կամաց, ժամերով, օրերով, շաբաթներով, երբեմն նույնիսկ տարիներով: Այն մտնում է հոգուդ մեջ, լցնելով այն ամեն նեղացնող բառով, թանկ մարդու սխալ արարքով, իսկ երբեմն հենց բառերի, երկխոսության, դեպի քեզ ուղղված ինչ-որ արարքների բացակայությունով, որոնք օգնում են հասկանալ մարդկանց հարաբերությունն քեզ հետ, կամ ավելի շուտ, նրա բացակայությունը: Կարելի է երկար արդարացնել հարազատ մարդկանց, ապրել միայն նրանց պրոբլեմներով, վերջին հաշվով ներել նրանց ամեն ինչ, իսկ հիասթափությունն ավելի ու ավելի է լցնում հոգիդ: Այն ճեղքում է հոգիդ ներսից, ու մի պատահական հարվածից կոտրվում է վերջնականապես: Մնում է միայն մի բան` վերջին անգամ ներել, մաղթել երջանկություն, բայց այլևս չմասնակցել նրանում:
Մի անգամ խաբված մարդն այլևս չի հավատում հրաշքի: Մարդիկ փակվում են իրենց մեջ այն ամենից հետո, երբ նրանց սրտի վրա ոտքերն են մաքրում: Շատերն մոտենում են քեզ այնքան, որ սկսում ես վստահել, իսկ հետո թիկունքից դանակահարում են: Այսպիսին է իրականությունը: Այդ պատճառով են մարդիկ դառնում ինքնամփոփ, ռեալիստ, ինչու չէ նաև ցինիկ: Երբ հանում են իրենց աչքերից վարդագույն ակնոցներն, փորցում են քիչ վստահել շրջապատին: Continue reading

Գոյատևել կարևոր մարդկանց կորցնելուց հետո

6e43575079d340e90d44b372692cfb19Իսկ դուք երբևէ նկատել ե՞ք ինչպես են ավարտվում հարաբերությունները, ինչպես են միմյանց համար անչափ կարևոր մարդիկ դառնում օտար, ինչպես է ավարտվում սերն, որն երբեք չպիտի ավարտվեր: Հարաբերությունների մեջ ամենացավալին` դա ճեղքն է: Թվում է, թե ոչինչ չի ջարդվել, թվում է, չի էլ երևում, աննկատելի մի ճեղք է, բայց միևնույնն է, զգում ես ինչպես են իրարից առանձնանում երկու շատ մոտ մարդիկ, դադարում է գոյություն ունենալ այն կարևորությունը, ջերմությունն ու սերը, որ կապում էր նրանց: Այդ մի ճեղքով բաժանվում են մարդիկ: Զգում ես, թե ինչպես են սկսում հետզհետէ չպատասխանել զանգերիդ, չկարդալ հաղորդագրություններդ, չհետաքրքրվել անցկացրած օրովդ ու սկսում են կամաց-կամաց սառել քո հանդեպ: Հավատացնում եմ ձեզ, ահավոր զգացողություն է, երբ շատ լավ հասկանում ես, որ շատ շուտով ամեն ինչ վերջանալու է, որ էլ ոչինչ փրկել չես կարող, բայց վախենում ես բարցրաձայնել, որովհետև հնարավոր է հենց այդ պահին ցանկություն հայտնեն բաժանվել, իսկ դու ուզում ես ևս մի քանի րոպե, ժամ, օր մնալ սիրած էակիդ կողքին, խոսել նրա հետ ու լսել նրա ձայնը: Այդպես վերջանում են հարաբերությունները, որոնցում սերն հավերժ պահելու հարյուրավոր խոստում կար:
Մարդիկ գնում են, երբեմն ինչ-որ բանից դրդված, երբեմն` անպատճառ, բայց օրերից մի օր բոլորն էլ գնում են: Հեռանում, լքում են այն կարևոր մարդիկ, ովքեր քեզ համար օդ ու ջրի նման կաևոր էին դարձել, հանուն որոնց պատրաստ էիր կյանքդ տալ, ու հիմա, նրանց գնալուց հետո հոգումդ դատարկություն է ու տանջում է միայն մի հարց` “Ինչպե՞ս… ինչպե՞ս ապրել հիմա, ինչպե՞ս գոյատևել առանց նրանց”: Continue reading

Մարդիկ չեն փոխվում

0338188395383703250baedabb1f7c5aՊե՞տք է արդյոք տալ մարդկանց երկրորդ շանս: Այս հարցն այնքան հաճախ եմ ինքս ինձ տվել, բայց այդպես էլ պատասխանն չեմ գտել: Վստահ եմ, յուրաքանչյուրի մոտ եղել է այդպիսի մի դեպք, երբ երկմտել են, տա՞լ թե չէ այդ երկրորդ շանսն, որն կարող է երկուսիդ կյանքն էլ ամբողջովին փոխել:
Տա՞լ շանս, թե՞ ոչ: Չէ՞ որ, եթե այդ երկրորդ շանսն չլինի, չի լինի կողքիդ նաև այդ մարդը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ամեն դեպքում տաս այդ շանսը: Նա կփոխվի ու կփորձի լինել ավելի լա՞վը, թե՞ կընդունի այդ շանսն ինչպես պարտավորություն:
Ինչ – որ տեղ դու հասկանում ես, որ ոչինչ էլ չի փոխվի, որ մարդն մնում է այնպիսին, ինչպիսին կա: Ոչ մի փոփոխություն չի լինի ու նա կրկին կշարունակի քեզ ցավ պատճառել: Դու կասես ինքդ քեզ. “Ոչ, երկրորդ շանս չի լինի”, բայց որոշ ժամանակ անց կրկին ի հայտ են գալիս, ոչ միայն երկրորդ, այլև երրորդ, չորորդ ու հինգերորդ շանսերը: Դու հասկանում ես, որ սխալ ես անում, բայց նորից, չգիտես ինչի, փնտրում ես նոր փաստարկներ ու արդարացումներ այդ մարդու ու իր արարքների համար, այն մարդու, ում համար սովորական բան է ստանալ քո կողմից ևս մեկ շանս: Դու մտածում ես, որ տալով մարդուն ևս մեկ շանս, մի մեծ նվեր ես անում նրան, որի համար նա անչափ շնորհակալ կլինի, բայց իրականում, չի լինի:
Տա՞լ, թե՞ չէ մարդուն սխալվելու իրավունք: Դա կախված է հանգամանքներից ու մարդու սկզբունքներից: Երբևէ եղել է՞, որ մտածես. “Վերջ, այլևս չեմ համբերելու ու ներելու նրա այսպիսի վերաբերմունքը”, իսկ հետո, ինքդ քեզ հակառակվելով, գտնել նրա արարքներին միլիոն արդարացում:  Continue reading