Tag Archive | Memory

Ժամանակը լավ բժիշկ չէ հոգու վերքերի համար

1950a5684b6900f4775e3075013a7b30Մի հավատացեք այն խոսքերին, որ ժամանակը բուժում է վերքերը, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում անցնում է: Ոչինչ էլ չի անցնում, վերքերն, միևնույնն է, մնում են, ուղղակի ժամանակի ընթացքում դրանք դադարում են ցավել, թվում է, թե մոռանում ես, բայց բավական է մի հիշողություն ու այն նորից սկսկում է ցավել, թարմանում են հին վերքերն: Ժամանակն ուղղակի ստիպում է համակերպվել դրանց հետ ու ապրել ցավի հետ միասին:
Ժամանակը չի բուժում: Այն չի բորբոքում վերքերը, պարզապես դրանք փակում է վերեւից նոր տպավորությունների, նոր զգացողությունների, կյանքի փորձի վիրակապով: Եվ երբեմն, ինչ որ բանի դիպչելով այդ վիրակապը բացվում է, ու թարմ օդը հպվում է վերքին, նոր ցավ տալով:
Ժամանակն ստիպում է մոռանալ հին վերքերի ցավի մասին, ցավեցնելով կրկին ու կրկին: Եվ այդպես է ապրում ենք կյանքում, ինչպես վիրավոր թռչուն, որն թևի վերքից հետո կարողանում է թռչել, բայց ամեն թռիչք կրկին ցավեցնում է ու հիշեցնում անցյալը: ՈՒ ամեն տարի հոգու մեջ ավելի ու ավելի է շատանում վատ կապած վիրակապերի քանակը, որոնք դիպչելով ինչ որ հիշողության կրկին բացվում են: Continue reading

Advertisements

Գնա, առանց վերադրաձի մտադրության

imageԵրբ կողքիդ է լինում երջանկությունը, դադարում ես մտածել, դադարում ես հետևել ժամանակին: Թվում է, թե այդ զգացողությունն երբեք չի լքելու քեզ: Իսկ իրականում լքում է, լքում է քեզ նա, առանց ում կյանքդ չէիր պատկերացնում: Լքում է առանց մի վարկյան մտածելու քո մասին, առանց բացատրություն տալու: Մարդիկ ունեն սովորություն հեռանալու, իսկ հետո հանկարծակի նորից հայտնվելու, երբ կարծես մոռացել էին նրա մասին: ՈՒ նա հայտնվելով քո կյանքում կրկին հիշեցնում է իր գոյութայն մասին, անցյալի մասին, որի մեջ նա էր, որում միասին ապրած պահերն էին, ու դու հասկանում ես, որ ժամանակն անզոր է փոխել որոշ բաներ:
Մոռացե՞լ եմ: Այո, կարողացել եմ, ուժեղ եմ գտնվել իմ սրտից ու բոլոր զգացմունքներս հանել եմ դուրս: Իսկ դու չգիտեմ ինչ ես հիշել, որ նորից վերադարձել ես: Ի՞նձ: Չեմ հավատում: Դադարել եմ հավատալ ու վստահել մարդկանց, քեզ` առավել ևս: Թող ինձ հանգիստ, սա իմ վերջին խնդրանքն է, դու այլևս արժանի չես իմ արցունքներին, արժանի չես նույնիսկ հիշողությանս մեջ մնալ: Continue reading

Ժամանակն անզոր է հիշողության դեմ

 

imageԻնչ տարօրինակ է… Անցնելով տարիներ, իմ մեջ դեռևս մնում են հիշողություններ քո մասին: Ես հիշում եմ քո ձայնը` խռպոտ ու ինքնավստահ, որն ամեն անգամ լսելիս, սիրտս արագ էր զարկում: Հիշում եմ աչքերդ, որոնք միշտ այնպես խորաթափանց էին նայում իմ էության մեջ, որ ամեն անգամ մարմնովս սարսուռ էր անցնում քո հայացքից: Հիշում եմ ձեռքերիդ ջերմությունը: Դա երևի իմ ամենասիրելի հիշողությունն է: Ոչ քեզանից առաջ ու ոչ էլ քեզանից հետո, ոչ մի հպում չէր կարող ջնջել հետքերն այն նրբության, որը դու թողել էիր մաշկիս վրա: Ես հիշում եմ խենթ գիշերները, որ անցկացնում էինք անվերջ խոսելով, ու նշանակություն չուներ, որ հեռու էինք իրարից, այդ հեռախոսային կապը մեզ մոտեցնում էր իրար, անգամ ավելի շատ, քան ֆիզիկապես էր հնարավոր լինել: Continue reading

Խեղդվում եմ մտքերիս մեջ

666348cf8afd4b54906a884f571d8883_i-290Մտքեր… Մտքեր… ՈՒ էլի մտքեր… Կրկին սկսել եմ չքնել գիշերը այդ մտքերի պատճառով: Հազիվ կարողացել էի ազատվել այդ տանջող սովորությունից, իսկ հիմա կրկին մտքերս չեն թողնում քնել: Ապրած ամեն մի վարկյանը ֆիլմի նման անցնում է աչքերիս առջևով, իսկ պատկերացումներս, ասես, երազ լինեն` իրական ու միևնույն ժամանակ երևակայական: Ա~խ էլի մտքեր, մտորումներ շրջապատող ամեն ինչի մասին: Մտածում եմ էլի, բայց շատ բաներ այդպես էլ հասկանալ չեմ կարողանում, որոշ արարքների պատճառներ չեմ գտնում, որոշներին ներել չի ստացվում, որոշներին էլ` վստահել: Մտքերիս մեջ հարցերիս պատասխաններն եմ փնտրում, ինքս ինձ հարցնում եմ, իսկ պատասխան չունեմ: Երբեմն մտքերն օգնում են հասկանալու շատ բաներ, բացատրելու ու կշռադատելու, իսկ երբեմն դրանք սպանում են, չեն թողնում ապրել, անխնա տանջում են: Մտածելու ունակությունն երբեմն անտանելի է դառնում: Continue reading

Կախվածություն մարդկանցից, երազներից ու իրականությունից

16908399_1843120819291266_7262591175557644288_nՄիշտ դժվար է, թողնել այն մարդուն, ում հետ կապնվել էիր, ում հանդեպ կախվածություն էր առաջացել: Դժվար է, որովհետև մարդիկ սովորում են միմյանց, որովհետև ժամանակի ընթացքում երկուսի հոգիներն միաձուլվում են ու առաջանում է կապ, կախվածություն, ու այնքան դժվար է լինում այդ կապը քանդել, բաժանվել այն մեկից, ում հետ սիրտդ նույն կերպ էր բաբախում: Բայց երբեմն դա անհրաժեշտ է: Այո, լինում են դեպքեր,երբ հրաժարվում ենք սիրած գործից, այն պատճառով, որ շղթայվում ենք նրան ու ժամանակ անց այն սկսում է հոգնեցնել կամ էլ ավելի վատ` սկսում է ցավ պատճառել: Այդպես է նաև ընկերների ու սիրած էակի դեպքում, միայն այն տարբերությամբ, որ նրանց տված ցավն չի բուժվում : Բայց երբեմն, իրոք, ավելի լավ է թողնել մարդկանց անցյալում, որպեսզի ապագայում նրանք այլևս չցավեցնեն, որ չցավի սիրտը:
Որոշ մարդկանց կորցնելու համար շատ եմ ափսոսում, իսկ ոմանց դեռ մի քանի օր առաջ պետք է կորցրած լինեի: Ամեն մարդ մեր կյանքում ինչ որ դեր է կատարում, ու միայն նրանց գնալուց հետո ենք հասկանում, թե ինչու էին մեր կյանքում, որն էր պատճառը նրանց արարքների: Continue reading

Ընդամենը մի հայացք և ուրիշ ոչինչ

14733168_665185833650896_2241520234664034304_nՄի հայացք է հարկավոր կողքից տեսնելու համար, թե ինչ է կատարվում նրա մեջ: Միայն տեսքին նայելը ու խոսելը նրա հետ, բավական է զգալու ու հասկանալու համար, թե ինչ է զգում նա: Նայում ես հայացքին ու տեսնում ես, որ նա պահում է ամեն ինչ իր մեջ: Այն ամենը ինչ զգում է, փորձում է ծիծաղի դիմակի տակ թաքցնել, թաքցնել այն թախիծը, որը ներսից կռծում է հոգին:
Նայում ես կարմրած աչքերին ու նրանցում ցավ ես տեսնում, հասկանում ես, թե քանի-քանի գիշերներ են այդ աչքերը թաքուն լացել, փաթաթվել վերմակին սեղմելով ատամները, որ չգոռա հոգու խորքում ապրող այդ ցավից:
Խոսելիս նրա հետ, բառերի մեջ թռիչք ես նկատում, ուզում է թռչել, բայց չի ստացվում, փորձում է իր ցավը մեղմացնել կախվելով հիշողություններից, իսկ հիշողություններ ասես երկնքից կախված աստղեր լինեն, որ փայլում են ամեն գիշեր, սակայն նրանց հասնել չես կարող, չես կարող դրանք կրկին կենդանացնել և գալիս է ժամանակ, երբ նա այլևս չի կարողանում թաքցնել իր զգացմունքները ու ուզում է խոսել, պատմել, բայց լսող չկա: Նստում է մի տեղ ու երազում է, կամ դուրս գալիս ու քայլում է անձրևի տակ, որի կաթիլներն ասես սփոփում են հոգին: Continue reading

Իմ կեսը այս հսկայական մոլորակի վրա

imageՎերևում, դեռևս չծնված, Աստված ամեն մեկին սիրտ է տալիս, տալիս է հոգի ու մարմին: Իսկ մեկ ուրիշի Նա տալիս է մեր կեսը, նույն սիրտը նա դնում է երկուսի մեջ, որպեսզի, երբ ծնվենք, ինքներս գտնենք այն մեկին, ով մեր սրտից ունի, ում հետ միանալով մեր սիրտն ու հոգին կամբողջանա, ու կդառնա մեկը երկուսի համար:
Բայց երբ ծնվում ենք, մեծանում ենք ու երբ ժամանակն է գալիս փնտրելու նրան, խճճվում է մեր ճանապարհը, չենք գտնում ճիշտ ուղին, որը պիտի տանի դեպի երազանքը, դեպի այն մարդը, ով մեր ճակատագիրն է: Լինում է, գտնում ես նրան,երկար սպասելուց հետո, հանդիպում ես, իսկ հետո ինչ ինչ պատճառներով կնկին կորցնում ես ու չգիտես, թե ինչի: Նա քո իրական կեսը չէր դրա՞ համար, թե՞ նա հենց ինքն էր, բայց դու չկարողացար լինել նրա հետ,կորցրեցիր նրան:
Ասում են, եթե ճակատագիր է, կրկին կհանդիպեք: Իսկ եթե՞ ճակատագիրը չի տալիս երկրորդ շանս: Եթե կորցնելուց հետո չկարողանանք հետ բերե՞լ: Միթե՞ ճակատագիրն ինչ որ մեկին ասել է,թե ինչ կանոններով է առաջնորդվում: Սերն օրենքներ չունի ու չի ենթարկվում դրանց, այն անսահմանափակ է ու ազատ: Continue reading