Tag Archive | Night

Ժամանակն անզոր է հիշողության դեմ

 

imageԻնչ տարօրինակ է… Անցնելով տարիներ, իմ մեջ դեռևս մնում են հիշողություններ քո մասին: Ես հիշում եմ քո ձայնը` խռպոտ ու ինքնավստահ, որն ամեն անգամ լսելիս, սիրտս արագ էր զարկում: Հիշում եմ աչքերդ, որոնք միշտ այնպես խորաթափանց էին նայում իմ էության մեջ, որ ամեն անգամ մարմնովս սարսուռ էր անցնում քո հայացքից: Հիշում եմ ձեռքերիդ ջերմությունը: Դա երևի իմ ամենասիրելի հիշողությունն է: Ոչ քեզանից առաջ ու ոչ էլ քեզանից հետո, ոչ մի հպում չէր կարող ջնջել հետքերն այն նրբության, որը դու թողել էիր մաշկիս վրա: Ես հիշում եմ խենթ գիշերները, որ անցկացնում էինք անվերջ խոսելով, ու նշանակություն չուներ, որ հեռու էինք իրարից, այդ հեռախոսային կապը մեզ մոտեցնում էր իրար, անգամ ավելի շատ, քան ֆիզիկապես էր հնարավոր լինել: Continue reading

Advertisements

Խեղդվում եմ մտքերիս մեջ

666348cf8afd4b54906a884f571d8883_i-290Մտքեր… Մտքեր… ՈՒ էլի մտքեր… Կրկին սկսել եմ չքնել գիշերը այդ մտքերի պատճառով: Հազիվ կարողացել էի ազատվել այդ տանջող սովորությունից, իսկ հիմա կրկին մտքերս չեն թողնում քնել: Ապրած ամեն մի վարկյանը ֆիլմի նման անցնում է աչքերիս առջևով, իսկ պատկերացումներս, ասես, երազ լինեն` իրական ու միևնույն ժամանակ երևակայական: Ա~խ էլի մտքեր, մտորումներ շրջապատող ամեն ինչի մասին: Մտածում եմ էլի, բայց շատ բաներ այդպես էլ հասկանալ չեմ կարողանում, որոշ արարքների պատճառներ չեմ գտնում, որոշներին ներել չի ստացվում, որոշներին էլ` վստահել: Մտքերիս մեջ հարցերիս պատասխաններն եմ փնտրում, ինքս ինձ հարցնում եմ, իսկ պատասխան չունեմ: Երբեմն մտքերն օգնում են հասկանալու շատ բաներ, բացատրելու ու կշռադատելու, իսկ երբեմն դրանք սպանում են, չեն թողնում ապրել, անխնա տանջում են: Մտածելու ունակությունն երբեմն անտանելի է դառնում: Continue reading

Իրականությունից հեռու,երազների մեջ

cdsԳիշեր է:Տանը բոլորը քնած են,ու քնած են ոչ միայն նրանք, այլ ամբողջ աշխարհն է հիմա քնած: Իսկ ես նստած եմ մթության մեջ, ականջներիս ականջակալներն են, երաժշտություն եմ լսում, չեմ ուզում քնել,բայց ուզում եմ գրել երազների մասին:Փիլիսոփա չեմ, ու ոչ էլ գիտնական, որ կարողանամ բացատրել,թե ինչ է երազը,ինչու ու ինչպես ենք տեսնում,բայց ես նրանց մասին ունեմ իմ կարծիքը:
Որոշ մարդկանց համար երազներն իրական աշխարհից կտրվելու միջոց են,երազ,որի մեջ ամեն մարդ իրեն զգում է այնպես,ինչպես կուզենար զգալ իրական կյանքում:Որոշ մարդկանց կյանքը նման է երազի,նրանք երջանիկ են լինում այնտեղ ու ամենակարևորն այն է,որ նրանք ստիպված չեն լինում արթնանալ,քանի որ նրանց բաժին է ընկել այդպիսի կյանք: Continue reading

Միայնակ,գիշերվա մթության մեջ

dfdԳիշեր է,նստած եմ սենյակումս,մտածում եմ տարբեր բաների մասին ու հասկանում եմ,որ ամբողջ օրը միշտ ուրախ, կատակասեր, զվարճալի,գժուկ աղջիկը ինչի է վերածվում գիշերվա մթին:Ցերեկային լույսի ներքո դա ընդամենը դիմակ է,որ կրում են բոլորը ու պարզապես “ժպտում են”:Ժպիտի միջոցով մենք թաքցնում ենք մեր ցավը,տխրությունը ու հաճախ արցունքները:Այս կյանքը “լացելու” աստիճան ծիծաղելի է դառնում:Ամեն մարդ իր հոգու մեջ զգում է ցավ,ինչ որ իրադարձությունից մնացած,ինչ որ մեկի պատճառով զգացած ու ամենքը յուրովի են տառապում,սակայն շատ քչերն են,որ իրենց մեջ ուժ են գտնում և ծիծաղի միջոցով թաքցնում են ցավը,իսկ ոմանք չեն կարողանում ու այդ ցավի պատճառով կործանվում են,չկարողանալով հաղթահարել այն ու մոռանալ:Ասում են` ամենաբարձր ծիծաղում են նրանք,ում սրտում ամենամեծ ցավն է ապրում: Continue reading

Սիրահարված աչքերով

14fb979fa29a98c21d37500f78811f68Աչքերը հոգու հայելին են,ինչ տեղի է ունենում հոգու մեջ արտացոլվում է աչքերում:Աչքերն մատնում են երջանիկներին,ու թեկուզ հազարավոր մարդկանց մեջ հնարավոր է ճանաչել այն աչքերը,որոնք սիրում են,որոնք սիրահարված են,որովհետև նրանցում մի ուրիշ փայլ է երևում, նրանք լուսավորվում են ներսից,սրտում ապրող սիրուց,հոգում բնակվող երջանկությունից:Անհնար է չնկատել թեկուզ հեռվից քեզ նայող աչքերը,երբ ամբոխն է կանգնած քո դիմաց,բայց տեսնում ես մեկին,միայն մեկի հայացքն ես զգում քեզ վրա,մի ուրիշ հայացք,աննկարագրելի,ամբողջ էությամբ լուսավորված,խենթանալու աստիճան սիրահարված:ՈՒ տեսնելով այս աչքերը չես կարող անտարբեր անցնել,հնարավոր չի չսիրել այդ աչքերը,որոնց մեջ քո արտացոլանքն ես տեսնում,մեծ սիրո ապացույցն են նրանք,գաղտնի պահած,միգուցե չխոստովանած սերն է թափվում այդ աչքերից ու կարելի է անդադար նայել նրանց մեջ: Continue reading

Քամու ուղղությամբ

Սուլում է քամին,քշում ամեն ինչ,ինձ իմ մտքերով տանում է հեռու:Մի անբացատրելի լռություն է տիրում հոգուս մեջ ու նրա սահմաններից դուրս` դրսում,այդ լռությունն իր մեջ պարունակում է մի տարօրինակ անդորր,մի բոլորովին ջինջ ու մաքուր հանգստություն և devushka-balkon-volosy-veterայդ լռության մասին մտածելիս դժվարանում ես հավատալ,թե այն կարող է խախտվել…
Բոլոր զգացմունքներս լռել ու քամու ձայնն են ակնկալում լսել,ու զգում եմ մարմնիս վրա այդ սառը քամին,որն չնայած ցրտին,հաճելի է թվում:Քամի,որ բերում է եղած,անցած հիշողություններ,բերում է երջանկություն կամ տխրություն,բերում է փոքրիկ կրակների նման սիրո մասնիկներ,որոնք ամեն դիպչելուց այրում են,ու այս քամին իր հետ տանում է օրեր,ժամեր,հավերժական թվացող վայրկյաններ,տանում է անցյալ,որի էջերին ամեն տեսակ ձեռագիր կա,ամեն տրամադրությամբ գրվել է ու ամեն մի բառ սրտից դուրս գալով դաջվել է անցյալի սպիտակ թերթերին: Continue reading

Գիշեր…

Գիշեր է…Աստղազարդ գիշեր…Խավարը տարածվել է երկրի վրա,մթության մեջ է ամեն ինչ,միայն աստղերն են լուսավորում ու իրենց լույսով զարդարում երկինքը:
city_nights__lights-wideԳիշեր է…Մի անկարագրելի ու խորհրդավոր գիշեր,որի տարածած խավարի մեջ արթնանում է մեր երևակայությունը և իր կախարդական ուժերով իրականացնում է մեր երազանքները,իրականացնում է ու մեզ երջանկություն պարգևում:Բայց ցավոք,այդ երջանկությունը երկար չի տևում,քանի որ դա միայն մեր երևակայության արդյունքն է և իրականության մի թույլ հարվածով մեր այդ բոլոր երազանքները փշուր-փշուր են լինում:Գիշեր է…հեքիաթային ու անկրկնելի գիշեր,պատկերացումներն թևեր են առել ու թռչում են դեպի հեռու,շաատ հեռու,թռչում են այնտեղ,ուր մենք երբեք չենք եղել ու չեն էլ լինի:Մենք մեր պատկերացումներով շրջում ենք,ճանապարհորդում ենք ամենուր,ամեն տեղ:Այն ամենը,ինչ մենք չենք կարող տեսնել գիշերվա խավարի մեջ,մենք կարողանում ենք պատկերացնել:Մենք չենք տեսնում սեփական աչքերով և այդ պատճառով փորձում ենք տեսնել հոգով,առաջ է գալիս մեր երևակայությունը և մեր արջև բացում է մի հսկայական տարածություն,որի խորքում գտնում ենք մեր հարցերի բոլոր պատասխանները:vquzQod2XnkԱհա,իմ դիմաց մութ գիշերն է` օրվա ամենահրաշալի ժամանակահատվածը:Ժամանակ երազանքների,ձգտումների ու հնարավորությունների համար,որոնք անընդհատ ծածկվում են ցերեկվա արևային լույսի ներքո:Ցերեկը մենք միայն քայլում ենք ֆիզիկապես,իսկ գիշերը հոգեպես ճանապարհոորդում ենք` մեր պատկերացումներով,երազանքներով ու հույսերով,որոնք գուցե երբեք էլ իրականություն չդառնան:
Գիշեր-օրվա ամենառոմանտիկ հատվածը:Ասում են,որ հենց գիշերվա ժամերին,երբ արևը մայր է մտնում և օրը սկսում է մթնել,մարդը զգում է ամենաանկեղծ ու ամենաճշմարիտ զգացողությունները:Ամեն մի հեքիաթային ու կախարդական բան տեղի է ունենում գիշերը`ժամադրություն,զբոսանք,խոստովանություն,սեր… Continue reading