Tag Archive | sirt

Ինչպե՞ս են սիրում մարդիկ

love01-happyՍերն չի դադարում զարմացնել, այն բացում է սրտերն ու լցնում է այն երջանկությունով: Սերն գոյություն ունի, որպեսզի մենք այն նվիրենք միմյանց, որ միմյանցով երջանկանանք: Սերն գոյություն ունի, որ մենակ չմնանք, որ զգանք սրտի զարկն ու վայելենք կյանքը:
Իր սիրո պատմությունն յուրաքանչյուր պատմում է իր ձևով, քանի որ յուրաքանչյուրն սիրում է տարբեր: Զգացմուքնը նույնն է, իսկ արտահայտելու ձևերը ամենքի մոտ յուրահատուկ:
Ինչ որ մեկն սիրում է հեռվից ու համարձակություն չի գտնում մոտենալ, իսկ ինչ որ մեկն` բարձրաձայնելով ու ամբողջ աշխարհին պատմելով իր սիրո մասին, որովհետև երբ երջանիկ ես ու սիրով լցված, ուզում ես գոռալ այդ մասին ու կիսել երջանկությունդ ամենքի հետ:Ինչ որ մեկն սիրում է գաղտնի, իր սրտում պահելով իր սերն ու ոչինչ չպահանջելով: Ինչ որ մեկն սիրում է առանց բառերի, բառերն չեն կարող նկարագրել իրական զգացմունքերը, սիրտը չի սիրում բառերով ասել իր սիրո մասին, իսկ ինչ որ մեկն սիրում է ժպտալով, չէ՞ որ ժպիտն է այն լեզուն, որով տարբեր ազգություններ կարող են խոսել միմյանց հետ: Ինչ որ մեկն սիրում է, ցավոք, անպատասխան, երևի այն պատճառով, որ ոմանք սիրել չգիտեն: Սերն այնքան մեծ է լինում, որ երբեմն չի տեղավորվում ոմանց սրտերում: Continue reading

Advertisements

Սիրտը ❤

9335e67ed5db4748f5fb4641ade2bb59Սիրտ ասելով,առաջին հերթին պատկերացնում ենք սմայլիկ ❤ կամ նկար,բայց չենք պատկերացնում,որ խոսքը այն սրտի մասին է,որը հենց հիմա բաբախում է մեր ներսում ու կարդում է այս տողերը ու հասկանում իմ մտքերը,որոնք ուզում եմ կիսել ձեզ հետ:Յուրաքանչյուրս հիմա զգում ենք մեր սրտի զարկը,ես զգում եմ ու գրում,իսկ դուք` զգացեք ու կարդացեք…
Մենք ապրում ենք ու նույնիսկ չենք էլ մտածում ու մտահոգվում,թե ի՞նչ դեր է խաղում մեր կյանքի համար սիրտը:Չենք գնահատում ու ուշադրություն չենք դարձնում այն փաստի վրա,որ մեր բոլոր օրգանները ժամանակ առ ժամանակ հանգստանում են,իսկ սիրտը բաբախում է առանց հանգստանալու,սիրտն աշխատում է անդադար ու ապահովում է մեր գոյությունը,առանց սրտի մարդն չի կարող ապրել,մի ակնթարթ,ու կարող է նա կանգնել և այդժամ մենք էլ չենք լինի:Բայց նրանով ապրել էլ այնքան դժվար է:
Սիրտը մարդու ամենանուրբ ու թույլ օրգանն է,որը մենք կրում ենք մեր մեջ: Continue reading