Tag Archive | Tiruhi Petrosyan

Գրում եմ ու կրկին ջնջում եմ ցավոտ, հուսահատ տառերը

Ես հաճախ եմ գրում քեզ: Վերցնում եմ հեռախոսս, բացում եմ այն տեղն, որտեղ պիտի հավաքեմ տառերս ու գրեմ մտքերս, գրելու ուղղահայաց գծիկն մեկ հայտնվում է, մեկ կորում: Գրում եմ, իսկ հետո կրկին ջնջում եմ այդ ցավոտ, հուսահատ տառերը: ՈՒղղակի, գիտե՞ս, երբեմն շուրջն ամեն ինչ հանգստանում է, սառչում է, կորչում է, ու թվում է, թե միակը, ինչն մնում է իմ մեջ… դու ես ու այդ անվճռական միտքը… “իսկ գուցե… եթե մենք կարողանայինք… եթե փորձեինք…”
Ոչ: Բավականին շատ ժամանակ է անցել: Միայն ես կարող եմ ոչնչացնել ամեն ինչ: Այն ամենը, ինչով ապրում էի առաջ, ինչով ապրում եմ հիմա: Այնքան հեշտ էր մոռանալ այն ամենը, ինչ կապված չէր քեզ հետ: Բայց ոչ քեզ: ՈՒ օրեցօր, երբ ես ավելի խորն եմ մտածում, կորչելով ժամանակի, դեմքերի, զգացմունքների, իրադարձությունների մեջ, այդ հանկարծակի մոռացության պահերն ավելի խորն են դառնում, ավելի տանջալից… ու ամենքից հեռու, ամենքից թաքուն, նույնիսկ ինքս ինձ չխոստովանելով, ես գիտեմ, որ դու դեռևս սրտիս մեջ ես, որտեղ էլ լինես: Ամեն ինչ, ինչն կարևոր էր, թանկ էր, հարազատ էր… առանց քեզ իմաստ չունեն: ՈՒ այսքանից հետո ի՞նչ կարող էր մնալ ինձնից: Ասա, արդյո՞ք հնարավոր է սիրել ուրիշ մեկին: Հնարավո՞ր է հավատալ ուրիշ երազանքի: Հնարավո՞ր է հեռանալ, փախչել, կորել, գտնել ինքդ քեզ ինչ-որ մի տեղ, ու փորձել ինչ-որ մի կերպ գոյատևել, ինչ-որ բան զգալ, թեկուզև չսիրել, ժպտալ մի թեթև, գուցե նաև կարճ ժամանակով հավատալ, բայց հետո… հետո ավելի ցավոտ է լինում: Ցավոտ է այն միտքը, որ առանց քեզ ոչինչ չեմ կարող անել: 

Continue reading
Advertisements

Անցյալում մնացած մարդիկ չեն վերադառնում

77cf6fb8beed5259e53025ef82001c25Ինձ այլևս չեն հետաքրքրում մարդիկ անցյալից: Չեմ կարող ստել, որ նրանց հետ եղել է հետաքրքիր ու ուրախ, եղել եմ երջանիկ, բայց հիմա նրանք իմ կյանքում չկան ու այլևս իմաստ չունի գնալ նրանց հետևից ու խնդրել, որ հետ գան: Իհարկե ես նրանց ցանկանում եմ երջանկություն ու ամենայն բարին, բայց այլևս չեմ ուզում տեսնել իմ կյանքում: Ես ցանկանում եմ, որ անցյալն մնա անցյալում ու էլ երբեք չհիշեցնի իր մասին: Ես չեմ չարանում իմ կյանքից հեռացողների հանդեպ, ուղղակի անտարբերությունից բացի ոչինչ չեմ զգում: Դարձել եմ ավելի խիստ ինքս իմ հանդեպ ու փորցում եմ չվերադառնալ անցյալ, այլևս հետ չնայել ու չապրել անցածով: Ես դադարել եմ հարցնել ինքս ինձ, թե ինչի այսպես եղավ: Եղավ, որովհետև պետք է լիներ, այդպես էր ճակատիս գրված: Եթե մարդիկ եղել են իմ կյանքում ու հիմա չկան, ուրեմն դա ընտրություն էր` կամ իմը, կամ նրանցը: ՈՒ վերջ: Ես այլևս չեմ ուզում զգացմունքներ, որոնք վերջում խորտակվում են անորոշության մեջ, որոնք մեռնում են այն ժամանակ, երբ ես դեռ ողջ եմ: Ես հիմա ուզում եմ նայել միայն ապագային, այնտեղ են իմ երազանքներն ու նպատակները, որոնք պատրաստվում եմ իրականացնել, ու երևի ճիշտը հենց դա է, նայել միայն առաջ, ուշադրություն չդարցնել անցածին ու չհիշել անցյալը, այլ ապրել ներկայով, մտածելով ապագայի մասին: Continue reading

Հոգնել եմ((

9dcf1d9f739f0501390b5718a613da08Ես հոգնել եմ… Զգում եմ, որ այն ամենն, ինչ կա ներսումս, կարող եմ կոչել հենց այս բառով` հոգնածություն, բայց ոչ ֆիզիկապես, այն հոգով, հոգիս է հոգնել ամեն ինչից: Ֆիզիկապես ինչ էլ լինի տանելի է, հնարավոր է դիմանալ, բայց երբ խոսքը գնում է հոգու մասին, այնքա~ն դժվար է…
Հոգնել եմ: Հոգնել եմ մշտական մենակությունից, գլխիս անտանելի ցավից, իմ սեփական ջղայնությունից ու ատելությունից, իմ մտքերից: Հոգնել եմ ամեն օր տեղիցս վեր կենալուց, ինքս ինձ ժպտալ ստիպելուց:
Հոգնել եմ պարտավորությունների հսկայական բեռից, երբ ամեն օր պարտավորված ես անել ինչ-որ գործ, գնալ ինչ-որ տեղ, հոգնել եմ անհետաձգելի գործերց ու կյանքի տված դժվարություններից, ու այն հասկացողությունից, որ այդ ամենը պետք է հաղթահարեմ մենակ, որ ոչ ոք չկա կողքիս, ում կարող եմ դիմել, որովհետև ոչ ոք չի հասկանա ինձ, չի զգա այն, ինչ ես եմ զգում:
Հոգնել եմ ձևացնել, որ ամեն ինչ կարգին է, հոգնել եմ պարզ բաները չնկատելուց ու անմիտ ինչ-որ բանի հուսալուց, ինքս էլ շատ լավ իմանալով, որ իզուր է, հոգնել եմ ինչ-որ բանի սպասելուց ու անկարևոր իրերին կարևորության նշանակություն տալուց: Հոգնել եմ հարցերից “Ինչպե՞ս ես”, “Ի՞նչ կա”, որովհետև շատ դեպքերում դրանք անկեղծ չեն, մարդիկ չեն ուզում իմանալ ինչպես եմ կամ ինչ նորություն կա ինձ մոտ, հարցնում են ուղղակի խոսակցությունը սկսելու կամ էլ շարունակելու համար: Եթե ցանկություն ունենայի ու իմանայի, որ իրոք անկեղծ են այդ հարցերը, կպատասխանեյի ու կպատմեյի ամեն ինչ ստորակետներով ու վերջակետներով, բայց գրում եմ, պատասխանում եմ միայն “Ամեն ինչ լավ է”: Իսկ պե՞տք է ավելին: Կարծում եմ, պետք չէ: Continue reading

Մի թողեք մարդկանց մենակ

293d6a07762f2a8673a5088054aa9e28Երբեմն կյանքը մեզ այնպիսի հարված է հասցնում, որին դժվար է դիմանալ: Բայց երբ կողքիդ կա ինչ-որ մեկը, թեկուզ մեկ մարդ, բայց հարազատ, դու ամեն ինչ կհաղթահարես: Նա կօգնի քեզ միասին անցնել կյանքի բոլոր սև ուղիները: Նույնիսկ եթե ամեն ինչ անխուսափելիորեն գլորվի անդունդը, նա կմնա քեզ հետ, քո կողքին: ՈՒ դու կգտնես քո մեջ ուժ այդ ամենն հաղթահարելու, որովհետև գիտես, որ մենակ չես, որ կա մեկը, ով չի թողնի քեզ, որ դու նրան ես պետք, իսկ նա` քեզ, ու հանուն այս ամենի արժի գնալ առաջ, հանուն նրա, որ միասին բոլոր սև ուղիներն սպիտակ ներկեք, իսկ հետո նրանց վրա նկարեք ձեր երազանքներն վառ գույներով:
Բայց ի՞նչ անել… եթե չկա կողքիդ նույնիսկ այդ մեկը: Եթե ըստ էության, քո բոլոր հիստերիաները, արցունքներն ու տանջանքները, անտարբերության եւ տխրության բոլոր դրսևորումներն ու հուսահատությունից բղավելու անտանելի ցանկությունն ունեն միայն մեկ պատճառ` ոչ ոք չի ուզում մնալ քեզ հետ: Մեկ օր, մեկ ամիս կամ էլ մեկ տարի հետո բոլորն էլ գնում են: Իսկ դու նորից մնում ես մենակ: Մենակ քո մտքերի հետ, որոնք հետզհետե ոչնչացնում են քեզ: Դու հասկանում ես, որ ուրախ նորությունովդ ոչ մեկի հետ չես կարող կիսվել ու կիսել տաք ընթրիքն ձմեռային ցուրտ եղանակին, երբ տխուր ես, չես կարող դնել գլուխդ ոչ մեկի ուսին, գիտենալով, որ քեզ կհասկանան: Դու մենակ ես, ու դա ոչ մի կերպ չես կարող փոխել: Աստիճանաբար երազանքներն երջանիկ ապագայի մասին կորչում են, ու գալիս է իրականության հասկացողությունը այնպիսին, ինչպիսին կա: ՈՒ ամենասարսափելին այն է, որ դու չգիտես ինչ անել, ինչպես դադարեցնել այդ ամենը: Continue reading

«Անակնկալ» սեր

VCZ_mSraVmYԻնչ հետաքրքիր բան է չէ՞ կյանքը: Որոշ ժամանակ առաջ դու վստահ էիր, որ ոչինչ չես զգում, որ չես ուզում ոչ մեկի սիրել, չես ուզում ոչ մեկի կողմից սիրված լինել, որ սեր կոչվածը քո համար չի, իսկ հիմա… հիմա ուղղակի նստած նայում ես հեռախոսիդ էկրանին ու 32 ատամով ժպտում: Ժպտում ես, որովհետև էկրանից այն կողմ այն մարդն է, ում հանդեպ արդեն կախվածություն ես զգում, անհամբեր սպասում ես նրա նամակին կամ զանգին, ով կարծես թե գրավել է սիրտդ ու նրա հետ խոսելով մոռացել ես բոլոր այն խոստումներիդ մասին, որ վերաբերվում էր ոչ մի դեպքում չսիրահարվելուն ու միշտ ուղեղին լսելուն: Չէ՛, միևնույնն է, երբ հարցն վերաբերվում է սիրուն, միշտ էլ սիրտն է հաղթում, ինչքան էլ ուժեղ լինի ուղեղը, չի կարող սրտին արգելել սիրել:
Երբեմն հարկավոր է դադարել դիմակայել փոփոխություններին ու թույլ տալ, որ կյանքդ լցվի սիրով: Քանի դեռ դու վախենում ես թողնել նրանց քո կյանք, ոչինչ չի լինի, չի թերթվի կյանքիդ այդ էջը ու նոր պատմություն չի գրվի: Բայց չէ՞ որ դու իրոք ուզում ես, որպեսզի տեղի ունենա այդ փոփոխությունները, որ կյանքդ լցվի իմաստով, որ ամեն առավոտ արթնանաս ինչ որ կոնկրետ պատճառով, ու ցանկալի կլինի, որ այդ պատճառը լինի հենց այն մարդը, ով քեզ դուր է գալիս: Այնպիսի փոփոխություն է ուզում հոգիդ, որ շունչդ կտրվի երջանկությունից, այպիսի սեր, որ սիրտդ արագ զարկի նրանով ու ամեն անգամ նրա մասին մտածելով ջերմանա հոգիդ, այլ ոչ թե կոտրվի այնպես, որ շնչել չկարողանաս: Continue reading

Մեզ բաժանող ճանապարհները… ու միացնող հեռախոսագծերը

42586686_417318842130392_4490316565241119452_nԳիտե՞ս, ես հաճախ եմ մտածում քո մասին, հաճախ եմ ինձ բռնում այն մտքի վրա, որ գլխումս էլի դու ես: Ես կարծես ապրում եմ հեռախոսազանգից հեռախոսազանգ ու հաղորդագրությունից հաղորդագրություն ու օրվա ամեն պահին սպասում եմ դրանց, իսկ դու հեռվից հեռու ասես իմ մտքերն կարդալով զանգում ես կամ գրում: ՈՒ բավական է ինձ լսել քո ձայնը, որ երջանկանամ ու ապուշի նման ժպիտը դեմքիս ման գամ, կամ էլ կարդամ հաղորդագրությունդ ու հոգումս ջերմություն տիրի:
Գիտե՞ս, ես ատում եմ հեռավորությունը, որ բաժանում է ինձ ու քեզ, ատում եմ բոլոր քաղաքները, ճանապարհներն ու արահետներն, որ բաժանում եմ մեզ իրարից: Եթե չլինեին դրանք, դու կողքիս կլինեիր ու ես քեզ ամուր կգրկեի, գլուխս կդնեի կրծքիդ ու կլսեի սրտիդ զարկը, որ միայն ինձ համար է բաբախում, կնայեի այդ աչքերիդ, որ կյանքիս իմաստն են, ու կհամբուրեի շուրթերդ, որ այնքան շատ եմ սիրում: Ես կարոտել եմ քեզ, կարոտել եմ ջերմ հայացքդ, որն ոչ վիդեոզանգն ու ոչ էլ սմայլներն չեն կարող փոխանցել: Կարոտել եմ ձայնդ, որն իրականում ավելի հաճելի ու քաղցր է, քան լսվում է հեռախոսից այս կողմ: Կարոտել եմ ամեն ինչ, ինչն կապված է քեզ հետ ու միայն միասին անցկացրած պահերից մնացած հիշողություններն ու քո խոսքերն են ջերմացնում հոգիս, որ սիրում ես ինձ ու շուտով կրկին միասին ենք լինելու: Ես հավատում եմ քեզ ու անհամբեր սպասում եմ այդ օրվան, որովհետև այլևս չեմ կարող ապրել առանց քեզ:
Գիտե՞ս, քո մեջ կա այն ամենը, ինչի համար ես պատրաստ եմ սիրել քեզ մինչև հավերժություն: Ես սիրում եմ քո ծիծաղը, նույնիսկ եթե դու ատում ես ձայնագրության միջի քո ձայնը:40083443_553553665071647_7168665708287492096_n Ես սիրում եմ քո բարությունը, որն չնայած այս դաժան աշխարհին, մնացել է քո մեջ: Ես սիրում եմ հայացքդ, կեցվածքդ, սիրում եմ ամեն ինչ, ինչն ուրիշների համար գուցե անէական են ու ոչ մի նշանակություն չունեն, իսկ ինձ համար այդ մանրուքներն աշխարհ արժեն: Ամեն ինչ կա քո մեջ, ինչն հնարավոր է սիրել: Դու արդեն ամեն ինչ արել ես, որ սիրեմ քեզ մինչև անգիտակցություն, ագահությամբ ու ամբողջ սրտով: Բայց աշխարհում ամենից շատ ես սիրում եմ քո թերությունները, որովհետև հենց դրանք քեզ տարբերում մյուսներից, հենց դրանք են քեզ դարձնում իմը:
Ես ատում եմ մեզ բաժանող ճանապարհները, բայց սիրում եմ քեզ այնքան, որ պատրաստ եմ դիմանալ այս կարոտին երկա~ր, շատ երկա~ր, հանուն այն հանդիպման, որն լինելու է:

Պատվիրեց Ան Սարգսյանը

Ամեն ինչ անցողիկ է

32203876b6194aaa004912d6cd67f36dԿյանքում ամեն ինչ անցողիկ է: Միշտ, երբ անձրև է գալիս, դու գիտես, որ այն կվերջանա: Ամեն անգամ, երբ ցավ են պատճառում, վերքն լավանում է: Խավարից հետո միշտ լույս է բացվում` այս մասին մեզ հիշեցնում է ամեն առավոտը, բայց այնուամենայնիվ մեզ երբեմն թվում է, թե գիշերն շարունակվելու է հավերժ: Այդպես չի լինում: Ոչինչ հավերժ չի մնում մեզ հետ` նամանավանդ մարդիկ:
Բոլորը գնում են, անխոս ու անպատճառ: Բոլորը գնում են, կորչում են, նստում են գնացք, թռնում են ինքնաթիռով, կամ էլ ասում են, որ էլ չեն սիրում: Բոլորը գնում են: Հնարավոր չէ կանգնեցնել ինչ-որ մեկին, մեխերով խփել քո կողքին ու չթողնել գնալ: Նրանց տանում են ուրիշ մարդիկ, խփում են մեքենաները, նրանք ծերանում են, հիվանդանում են, կամ էլ դադարում են սիրել ամենաանհամապատասխան պահին:
Հարաբերություններն շուտ փչացող ապրանք է: “Հավերժ ընկերները” փողոցում միմյանց հանդիպելուց չեն բարևում, սիրելի մարդիկ չեն զանգում ամիսներով: Նրանք ասում են, որ քեզանից կարևոր մարդ չկա ու անջատում են հեռախոսը այն պահին, երբ ամենաշատն ես ուզում խոսել: Ասում են “մինչ հանդիպում”, իսկ այդ հանդիպումը այդպես էլ չի գալիս:
Արդեն ժամանակն է մեծանալ ու սովորել այն ամենին, որ ոչնչի չի կարելի սովորել, կապվել: Ամեն ինչն, գրողը տանի, անցողիկ է: Անկեղծությունն մեռնում է կեղծիքի պատճառով, արդարությունը` ստի: Բաժանումն դառնում է սովորական մի բան, ինչպես կինո գնալը կամ էլ աղբը թափելը: Ամեն ինչ վերջանում է, իսկ վերջում մնում է միայն հիշողությունը, հիասթափությունից մնացած ցավը ու հասկացողությունն այն բանի, թե ինչքանով հավերժ չէ այդ գրողի տարած “հավերժը”: Ներել, ներվել ու շարունակել ապրել, սա միակ բանն է, որ մնում է վերջում` այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջանում է: Continue reading