Նոր տարին` նոր սպասելիքներով

Ամեն տարի սիրով էի ամփոփում տարին, անկախ նրանից` լավն էր այն, թե ոչ։ Այս տարի ցանկություն չկար, բայց որպեսզի չխախտեմ ամեն տարվա ավանդույթը, որոշեցի գրեմ։ Տարին չի կարող բացարձակապես լավը լինել, կամ բացարձակապես վատը։ Յուրաքանչյուր տարվա մեջ լինում են և լավ, և վատ իրադարձություններ։ Այս տարին բաձառություն չէր, բայց նրանում գերակշռում էր վատը… Ցավոք, այս տարի այնքան շատ վատ իրադարձություններ եղավ, որ փակեց լավին ու մեր գլխում տպավորվեց որպես վատագույն տարի։ Լավ բաները կարելի է ձեռքի մատների վրա հաշվել, իսկ այ վատերը… Տարվա սկզբի երկու ամիսը բավականին հետաքրքիր անցավ, իսկ հետո մեզ հասավ պանդեմիան, սկսվեց կարանտինը, սկսվեց ամենաանհետաքրքիր ու թվում էր ամենավատ օրերը։ Բայց ամենավատ օրերը իրականում 44 օր տևած պատերազմն էր, որ թեև ինձնից հեռու էր, բայց ամեն անմահացած հերոսի հետ ինքս “մեռնում” էի ու ամեն կորած հերոսի վերադարձից նորից վերածնվում եմ։ Դժվար օրեր էին, չափազանք դժվար… Վերջացավ այդ ամեն ինչը, քիչ թե շատ համակերպվեցինք այն մտքի հետ, որ պիտի շարունակենք ապրել։ Այդ ամեն վատ բաների հետ, լավագույն բանը, որ սովորեցրեց անցնող տարին, դա գնահատելու ունակությունն էր, այն սովորեցրեց, որ պետք է ապրել հիմա և այստեղ, որ ոչինչ պետք չէ հետաձգել, որ պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել մեր սիրելիներին, պետք է ներել, սիրել շատ ու խոստովանել մեր սերը։

Continue reading “Նոր տարին` նոր սպասելիքներով”

Ամանորյա երազանքներ

Նոր տարի, նորից այս տոնը, նորից նոր սպասելիքներ, նոր երազանքներ ու նոր հրաշք: Հետևում մնաց ևս մեկ տարի, որն անցավ աչք թարթելու չափ արագ ու իր հետ տարավ 31 556 926 վայրկյան, 525600 րոպե, 8760 ժամ, 365 օր: Դժվար է ասել, դրանցից քանիսն ենք անցկացրել լայն ժպիտներն դեմքերիս, քանիսի ընթացքում է աչքերիցս արցունք հոսել, քանիսի ժամանակ է սրտերս անհանգստությունից զարկել, կամ էլ քանիսի ընթաքում է հոգիներս ցավել, բայց մի բան հաստատ է, մի տարի էլ անցավ ու տարավ իր հետ անմոռանալի հիշողություններ, դարձավ անցյալ, դարձավ գուցե լավագույնը մեր կյանքում, կամ էլ գուցե վատագույնը, բայց դա արդեն նշանակություն չունի, առջևում նորն է մեզ սպասում, մի մաքուր գիրք, որի ամեն տողն մենք ենք գրելու ու լրացնելու, մենք ենք որոշելու ինչ ձեռագրով գրենք ու ինչ գրենք, մենք ենք որոշելու դարձնել այն լավագույնը մեր կյանքում, թե թողնել ճակատագրի քմահաճույքին ու տարեվերջին տխրել, որ այն մեր ուզածի պես չէր:
Նոր տարին, երևի, այն տոներից է, որի ընթացքում ամենաշատն ենք լսում բարեմաղթանքներ, ամենաշատն ենք պահում երազանք ու դիմավորում ենք մեծ սպասելիքներով: Նոր տարին այն տոնն է, որի ժամանակ հավատում ենք ու սրտի խորքում, բոլորից թանքուն սպասում ենք հրաշքների:
Ես էլ ուզում եմ այս ամանորին հրաշք լինի ու իրականան այն երազանքներս, որ բոլորին է վերաբերվում: ՈՒզում եմ կիսվել այդ երազանքներովս, հույս ունենալով, որ դրանցից գոնե կեսը կիրականանա:

Continue reading “Ամանորյա երազանքներ”

Նոր տարի, նոր սպասումներ

3190992dc03066c7cf76d8c9f54a98d1Նոր տարի… նորից եկավ այս հրաշալի տոնը, հեքիաթային գեղեցկությամբ, հրաշալի տրամադրությամբ ու աննկարագրելի սպասումներով:

Մեկ տարի առաջ այս օրը գրած գրառումս վերաբերվում էր 365 նոր շանսին, 365 նոր հնարավորությանը` ապրելու, սիրելու ու մեր ամեն վարկյանը գնահատելու: Այդ 365 օրն այնպես անցավ, որ ոչինչ չհասկացա ու ահա նորից եկավ Նոր տարին: ՈՒժերիս չափով փորձել եմ օգտագործել այդ 365 օրը, նրանցում շատ լավ ու վատ օրեր եմ ունեցել, եղել են պահեր, մտածել եմ, որ ինձանից երջանիկ մարդ չկա աշխարհում, ու եղել են պահեր, որ ինքս ինձ աշխարհի ամենադժբախտն եմ զգացել, բայց չնայած այդ ամենին, շարունակել եմ ապրել, հանդիպել եմ դժվարությունների ու աննկարագրելի երջանկության պահեր եմ զգացել: ՈՒ հիմա, հենց այսօր թերթելու եմ իմ կյանքի այդ մեկ տարվա էջը, ու 00:01 նոր տողից, մի մատ խորքից սկսելու եմ գրել նոր պատմություն, որի վերնագիրը “2019 թվական” է:
Հետզհետէ, մեծանալով հասկանում եմ, որ իրոք ժամանակը շատ արագ է թռնում, որ պետք է օգտագործել կյանքի ամեն մի րոպեն ու զուր տեղը չվատնել թանկ ժամանակն այն ամենի վրա, ինչն այնքան էլ էական չէ: Մենք հաճախ ենք անում քայլեր, որոնք մեր սրտով չեն, բայց անում ենք, որովհետև մեզ թվում է պարտավոր ենք անել: Նոր տարում ես մեզանից յուրաքանչյուրին ցանկանում եմ անել այն, ինչ իրոք մեր սիրտն է ուզում, ու ոչ այն, ինչն “պարտավոր” ենք: Ցանկանում եմ, որ ապրենք հետաքրքիր կյանքով, որ արցունքներն լինեն միայն երջանկության պատճառով, ու երջանկությունն էլ պարգևեն նրանք, ում սիրում ենք ու ում կողմից սիրված ենք:

Continue reading “Նոր տարի, նոր սպասումներ”

Նոր տարի ու առջևում 365 նոր շանս

1acc6365e2d442b6ad30ef91873590e1.jpg

Դեկտեմբերի 31… Մի քանի ժամ է մնացել, շուտով ժամացույցի սլաքները կկանգնեն 12-ի վրա ու կմեկնարկի 2018 թվականը, իսկ զգացողությունն որն ես հիմա զգում եմ կարելի է բացատրել մեկ բառով` անհավատալի է: Ես նշում եմ իմ 19-րդ Նոր տարին, բայց թվում է դեռ երեկ էր 7 ամյա աղջնակը անհամբեր սպասում ժամը 12-ին, կիսաքնած, կիսաարթուն հետևում գիշերային երկինքը լուսավորող բազմերանգ հրավառություններին ու սրտի թրթիռով դիմավորում Նոր տարին: Տարիներն թռնում են աննկատելի արագությամբ ու հասկանում եմ, որ այդ 7 ամյա աղջիկը մեծացել է ու շատ բան է փոխվել այս տարիների ընթացքում: Չնայած մինչև հիմա էլ սրտի թրթիռով սպասում եմ Նոր տարվան ու երբ ժամը դառնում է 00:00, ասես, սպասում եմ ինչ որ հրաշքի ու հույսով եմ, որ նոր տարին ամեն ինչ փոխելու է իմ կյանքում ու այդպես էլ լինում է, ամեն տարին ինչ որ նոր բան է փոխում կյանքումս:
Այս տարին էլ ավարտվեց ու ընդգրկվեց իմ կյանքի լավագույն տարիների ցանկում: Շատ բան փոխեց այն իմ կյանքում, դարձրեց կյանքս էլ ավելի հետաքրքիր, գուցե նաև գեղեցիկ: Շատ հաջողություններ բերեց ինձ ու տվեց աստիճաններ վեր բարձրանալու: Ներկեց կյանքս նոր գույներով, նոր մարդկանցով շրջապատեց ինձ: Բայց այդ ամեն լավի փոխարեն այս տարին խլեց ինձնից իմ կյանքի թանկ մարդկանցից մեկին, բայց վստահ եմ նա հիմա երկնքից հետևում է ինձ ու ուրախանում իմ հաջողություններով: Ոչինչ չի կարող լինել բաձարձակ լավը, պետք է համակերպվել այդ մտքի հետ ու աշխատել ուղղակի չմտածել վատի մասին:

Continue reading “Նոր տարի ու առջևում 365 նոր շանս”

Անցավ ևս մեկ տարի ու տարավ իր հետ մի ողջ պատմություն

alone-cute-girl-new-year-winter-favim-com-363515Ահա ևս մեկ տարի էլ անցավ ու դարձավ մեկը իմ կյանքի 17 տարիներից, որոնք ապրել եմ, տխրել, ուրախացել, ինքս ինձ դժբախտ զգացել կամ էլ վայելել եմ: Բայց այս տարին ուրիշ էր: Ինչքան բան փոխեց այս տարին, ինչքան բան փոխվեց այս տարում, որոշ մարդիկ հարազատ էին, դարձան օտար, որոշներն էլ էլ ավելի մոտեցան: Ոմանց սիրում էի, սկսեցի ատել, իսկ ոմանց ընդհակառակը: Այս տարին մի ամբողջ պատմություն գրեց կյանքիս օրագրի մեջ, անցյալիս սպիտակ էջերին, որոշ մասեր վարդագույն էին, իմ երջանկության վայրկյանները, որոնց մասին հիշելիս անկախ ինձնից ժպտում եմ, իսկ որոշները գորշ գույներով ներկեցին օրագիրս, հիշողությանս մեջ մի սև կետ թողեցին, որոնց մասին նույնիսկ հիշել չեմ ուզում:
Երբ տարին նոր էր սկսվում չէի կարող պատկերացնել, որ այսքան բան կարող է փոխվել կյանքումս, այսքան կարող եմ փոխվել: Բայց 2016-ը մի նոր կյանք բերեց ինձ նոր պատմություններով, անգնահատելի ակնթարթներով: Continue reading “Անցավ ևս մեկ տարի ու տարավ իր հետ մի ողջ պատմություն”

Նոր տարի

New_Year_wallpapers_New_year_tree_ready_for_year_2014_050644_

Նոր տարի-տոն`որը սիրում են թե փոքրերը և թե մեծերը,և այն ինչքան էլ մարդկանց անհանգստություն պատճառի ու ինչքան էլ մարդիկ բողոքեն ու սպասեն նրա ավարտին,միևնույնն է յուրաքանչյուր մարդ,երբ զարկում է ժամը 12-ը,իր սրտի խորքում մի մեծ ոգևորություն է ապրում,մի պահ մոռանում է բոլոր հոգսերի մասին և ուրախանում է,որ մեկնարկում է նոր տարին:
Բայց ո՞րն է այս տոնի իմաստը,ի՞նչ նշանակություն ունի այն մեզ համար:
Երբեմն թվում է,թե աշխարհում կան շատ բաներ,որոնք մենք չենք կարող կառավարել` երկրաշարժ,ջրհեղեղ,պատերազմներ,բայց շատ կարևոր է հիշել,որ նաև կան բաներ,որոնք մեր ձերքերում են,մենք կարող ենք կառավարել,օրինակ` ներել,հնարավորություն ստեղծել,ինչ որ մեկին ևս մեկ շանս տալ և սկսել ամեն ինչսկզբից,որովհետև միակ բանը,որ փրկումէ մենակությունից ու վերափոխում է մերկյանքը,դա սերն է,սերը իր բոլորդրսևորումներով:Սերը տալիս է մեզ հույս,հույս նոր տարվա համար,ահա թե ինչ է ինձ համար այս տոնը` Նոր տարին:Այն սեր է,մի մեծ հույս է նոր կյանք սկսելու և երջանիկ լինելու:

Continue reading “Նոր տարի”

Ինչ կցանկանայի գալիք նոր տարուն

1a14bddfae64667ee7908e030bad7b35_XL

Նոր տարի,երբ լսում ենք այս բառը,պատկերացնում ենք ձմեռ,ձյուն,տոնածառ,ամանորյա սեղան,հեքիաթային գիշեր ու սպասում ենք ինչ որ փոփոխության,չէ որ,նոր տարին իր մեջ պարունակում է փոփոխություն:Նոր տարի ասելով սկսում ենք մտածել նոր ուղու,նոր հույսերի ու սպասելիքների մասին:Նոր տարին այն տոնն է,երբ յուրաքանչյուր մարդ ունենում է ինչ որ ցանկություններ ու երազանքներ,և յուրաքանչյուրն իր սրտում հավատում է,որ այն գալիք տարում կկատարվի,ու ամեն տարի բոլորս նոր սպասելիքներով ենք դիմավորում Նոր տարին` հավատալով,որ ամեն ինչ լավ կլինի:
Ես էլ,ինչպես բոլորը,ունեմ երազանքներ,ու ամեն անգամ,երբ մոտենում է Նոր տարին,սկսում եմ ամփոփել հին տարին ու մտածել,թե ինչ կցանկանայի ես ինքս գալիք տարում:Տարեվերջի ու տարեմուտի այս օրեին,ամեն անգամ,դժվար է նոր բան ասելը:Միշտ նույնն է,նույն ամփոփումներն ու սպասումները,հույսերն ու ակնկալիքները:Ցանկություններս,երազանքներս ու սպասելիքներս շատ շատ են ու մեծ հույսեր եմ կապում նոր տարվա հետ:Ինչպես և յուրաքանչյուր մարդ,ես էլ միայն լավն եմ ցանկանում աշխարհին: Պատերազմներից զերծ կյանք,հաշտություն ու խաղաղություն եմ մաղթում:

Continue reading “Ինչ կցանկանայի գալիք նոր տարուն”