Ամենաթանկ էակ` Մայրիկ


2a167c8be127f54e0e303b131c470f03

ՄԱՅՐ, երբ լսում ես այս բառը, արդեն մնացած ամեն ինչ իմաստը կորցնում է: Սա մի հրաշալի բառ է, որը լսելիս անկախ քեզանից փշաքաղվում ես: Մայրը սիրտ է շաաատ մեծ, նրա արցունքը մեր` երեխաներիս սրտի լաց է: Մայրն մի այնպիսի էակ է, որ եթե նրան սրտիդ մոտ չպահես,ուժդ կկորի:
Մարդկային զգացմունքների մեջ մոր սիրուց ավելի ուժեղ զգացմունք չկա: Մնացած բոլոր զգացմունքներն անցողիկ են: Մայրն, առաջին հերթին, սրբության հետ է ասոցացվում, նա միակ մարդն է, ով կարող է նայել որդու աչքերի մեջ ու նրա սրտի ցավը հասկանալ: Մայրն այն մարդն է, ով աղոթքի ժամանակ միշտ առաջին հերթին որդու համար երջանկություն էխնդրում Աստծուց: Մոր կյանքի ամեն մի վայրկյանը որդու մասին խնամքով է լցված, նրա կյանքի ամենամեծ նպատակը իր երեխաներն են: Նա միայն նրանց երջանկության ու հաջողության մասին է մտածում` իր սեփական կյանքի մասին մոռանալով: Մոր արցունքներն սուրբ են ու շատ թանկ, մոր սիրտը անկոտրում սիրո անվերջալի աղբյուր է: Եվ հենց այդ պատճառով, այս զգացմունքը ամենակարևորն ու ամենաթանկն է մնացած բոլոր զգացմունքների մեջ:
Միայն մայրն է հասկանում մեզ և ներում ամեն ինչ, ինչ էլ որ պատահած լինի… 🙂
Յուրաքանչյուր մարդու համար աշխարհում ամենակարևոր էակը մայրն է: Մեր մեջ ամեն ինչ սկսվում է մորից, ով նվիրել է մեզ ամենակարևորն ու ամենաթանկը`  կյանքը: Մենք նրան մշտապես պատք ենք այդ ամենի համար: Մենք չենք զգում նրա կարիքը, երբ նա միշտ մեր կողքին է, բայց հենց թեկուզ մի վայրկյանով հեռանում է մեզնից, հասկանում ենք, թե ինչքան թանկ է նա մեզ համար և այդ պահին սկսում ենք գնահատել նրան: Մենք չենք կարող առանց նրա, նա մեր կյանքի մի մասնիկն է և մենք միշտ նրա պատկերն ունենք մեր աչքերի առաջ: Մայրն իր կյանքի ամեն մի վայրկյան մեզ խնամելով ու հոգ տանելով է անցկացնում, բայց մենք երբեք նրան շնորհակալություն չենք հայտնում այդ պահերի համար:
Մայրն է սովորեցրել տարբերել լավը վատից, նա է սովորեցրել սիրել ու հարգել, լինել բարի: Եվ ինչքան էլ մեծանանք, միևնույնն է մենք նրա համար միշտ էլ փոքր կմանանք և նա միշտ կմտածի ու կանհանգստանա մեզ համար:

Մայրն ամենաթանկն է այս աշխարհում, ինձ համար մայրս է սրբության, համեստության, գեղեցկության ու բարու իդեալը և ես ամբողջ կյանքով պարտական եմ նրան այն պահերի համար, որ անցկացնում է ինձ հետ ու հոգ է տանում իմ մասին:
Եթե չլնեին մայրեր, ոչ մի կենդանի արարած գոյություն չէր ունենա: Մայրն այն մարդն է, ով 9 ամիս պահում է մեզ իր որովայնի մեջ, 2 տարի իր ձեռքերում և ամբողջ կյանքի ընթացքում իր սրտի մեջ: 🙂
Միայն մայրն է կարող ապրել մեր կյանքով, իր սրտի յուրաքանչյուր զարկ նվիրել մեզ, քանի որ, այս աշխարհում չկա մեզ համար ավելի հարազատ էակ, քան մայրն է: Մոր երջանկությունը իր երեխաների երջանկությունից է կախված… Սա բնական է… Ոչ մեկի խորհուրդը չի կարող լինել մոր խորհրդից առավել օգտակար, աղոթքը` առավել բարեսրտորեն, և արցունքները` առավել անկեղծ ու հոգատար, քան մորը:

Մամ ջան սիրում եմ քեզ շատ, շաաատ

Թողնել մեկնաբանություն))